Աստղագուշակ․ նոյեմբերի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2614 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է աշխատանքի և օգտակար գործերի համար: Դուք շատ լավ գլուխ կհանեք կարևոր ու բարդ առաջադրանքներից, պատասխաններ կստանաք շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Նույնիսկ համեստ հաղթանակները նկատելիորեն կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Դուք ձեր առաջ բարձր նպատակներ կդնեք ու կկարողանաք արագ հասնել դրանց: Սակայն կարևոր կլինի նաև հանգստի մասին չմոռանալը: Գերհոգնածությունը, որն այսօր շատ հավանական է, կանդրադառնա ձեր հուզական վիճակի վրա: Այդ իսկ պատճառով երեկոյի համար ոչ մի բարդ բան չարժե ծրագրել: Ձեզ համար օգտակար կլինի միապաղաղությունից շեղվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շտապելու կարիք չկա: Օրվա առաջին կեսը նվիրված կլինի լուրջ առաջադրանքների լուծմանը, ընդ որում՝ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, ոչինչ չեք մոռանա, իրար չեք խառնի, բայց այդ ամենը ջանքեր կպահանջի: Զարմանալի չէ, որ դրանից հետո կուզենաք փոքրիկ դադար վերցնել: Սակայն օրվա երկրորդ կեսին տնային հոգսեր կառաջանան, մտերիմներն էլ ձեր աջակցության կարիքը կունենան: Չի բացառվում՝ օգնության ու խորհրդի խնդրանքով դիմի ձեզ համար կարևոր մի մարդ, որը դժվար իրավիճակում է հայտնվել: Դուք ձեզանից կախված ամեն ինչ կանեք իրավիճակը փոխելու համար ու հաջողակ կլինեք այդ հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հաջող զուգադիպություններ է խոստանում և վերջերս մտորումների առիթ դարձած բարդ գործից գլուխ հանելու հնարավորություն կտա: Դուք կգտնեք այն խնդիրները լուծելու ձևը, որոնք ստիպում էին մտերիմներին նյարդայանանալ: Հնարավոր են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Բայց դրանց համաձայնությամբ պատասխանելուց առաջ արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել: Օրվա երկրորդ կեսը ապագայի մասին մտածելու ժամանակ կլինի: Այս շրջանում առաջ եկած ոչ բոլոր ծրագրերը կկարողանաք իրագործել, բայց որոշ գաղափարներ արժե թողնել զինանոցում: Հավանական են հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է շփումների համար: Եթե համախոհների և օգնականների կարիք ունենաք, արագ կգտնեք նրանց: Հնարավորություն կունենաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Կլուծվեն վերջին շրջանում հանգիստ չտվող ֆինանսական հարցերը: Որոշ Խեցգետիններ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից, ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Դուք նրբանկատ կլինեք, և դա շատերին դուր կգա, մարդիկ պատրաստ կլինեն ձեզ հետ կիսվել կարևոր տեղեկատվությամբ, բացահայտել իրենց գաղտնիքները: Չի բացառվում ծանոթությունը, որը կօգնի նորովի նայել նրան, ինչն առաջ սովորական էր թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի, արդյունավետ օր է, որը հարմար կլինի և՛ նոր գործերի, և՛ հներն ավարտելու համար: Դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ առաջադրանքները, չեք վախենա դժվարություններից ու խոչընդոտների առաջ չեք նահանջի: Հավանական են հետաքրքիր առաջարկներ՝ կապված աշխատանքի հետ: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր մասնագիտական հորիզոններ կբացի: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Ինտուիցիան կօգնի լեզու գտնել մտերիմների հետ. դուք հաճախ կկռահեք, թե ինչ կա նրանց սրտում, կհասկանաք, թե ինչ են նրանք ձեզանից սպասում: Բարդ իրավիճակում հայտնված մարդը շնորհակալ կլինի ձեզ օգնության ու աջակցության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ նախկինում շատերը անհաջողության են հանդիպել: Ինքնատիպ գաղափարներ կունենաք, որոնք հեշտությամբ արագ կիրագործեք: Օրը հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու, համախոհներին ինչ-որ բան առաջարկելու համար: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, արագ մոտեցում կգտնեք նրանց, ում առաջին անգամ եք տեսնում: Հաջող զուգադիպությունը կօգնի նորովի նայել նախկինում ձեզ վշտացնող կամ անհանգստացնող իրավիճակին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շտապելու կարիք չկա: Օրը բարենպաստ կլինի: Այն շատ հաջող կդասավորվի, եթե կարևոր որոշումները շտապելով չընդունեք, չփորձեք բոլոր գործերից հնարավորինս արագ գլուխ հանել: Հիմա կարևոր կլինի մանրուքներին ուշադրություն դարձնելը, ամեն մի չնչին բան նկատելը, ուսումնասիրելն ու գնահատելը: Հենց նման մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից, ցավալի թյուրիմացություններից ու կոնֆլիկտներից: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը, բայց ձեզ կհաջողվի խուսափել վեճերից, վիրավորանքներից ու դժգոհություններից: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Դուք կկարողանաք լիցքաթափել մթնոլորտն ու բարձրացնել բոլորի տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Զգույշ գործեք: Այսօր շտապողական որոշումները հազիվ թե ճիշտ լինեն, իսկ տաք գլխով ասված խոսքերի համար հնարավոր է՝ ստիպված լինեք զղջալ: Չարժե անկեղծանալ քիչ ծանոթ մարդկանց հետ, կիսվել ծրագրերով ու գաղափարներով: Կարևոր բաների մասին պատմել կարելի է միայն ամենամտերիմներին: Օրը հարմար է լավ ծանոթ, առօրյա գործերով զբաղվելու համար: Այսօր դրանք ձեզ հոգնեցնող չեն թվա, չեն ձանձրացնի: Դուք ծրագրածից ավելին կհասցնեք և անպայման հրաշալի արդյունք կստանաք: Օրվա երկրորդ կեսը գնումների համար հրաշալի ժամանակ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը ոգեշնչող նորություններ կամ գաղափարներ կբերի, որոնց կյանքի կոչելուն մեծ ոգևորությամբ կանցնեք: Ընկերները կամ հին ծանոթները հետաքրքիր ու անսովոր մի բան կառաջարկեն: Այստեղ կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել. դրա համար զղջալու կարիք չի լինի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի այն Աղեղնավորների համար, որոնք վերջին շրջանում շատ էին մտածում նոր բանով զբաղվելու, հին սովորույթներից հրաժարվելու մասին: Կլինեն նաև հաճելի անակնկալներ ու զարմանալի զուգադիպություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հաջող, արդյունավետ օր է: Դուք արագ կլուծեք վերջին ժամանակներս կուտակված խնդիրները, կզգաք, որ պատրաստ եք կարևոր քայլ անելուն: Հիմա լավ կլինի ստանձնեք նոր գործերը. դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել ու շուտով անհրաժեշտ արդյունքը կստանաք: Ներդաշնակ կդասավորվեն և՛ գործնական, և՛ անձնական հարաբերությունները: Չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք: Օրը հարմար է ստեղծագործ մոտեցում, երևակայություն պահանջող ցանկացած գործի համար: Այնտեղ, որտեղ նոր բան հորինելու, ոչ ստանդարտ որոշում ընդունելու կարիք կլինի, հազիվ թե ինչ-որ մեկը ձեզանից լավ գլուխ հանի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի օր է գործնական բանակցությունների, աշխատանքին ու բիզնեսին վերաբերող ցանկացած հարց քննարկելու համար: Դուք հեշտությամբ ձեր իրավացիությունը կապացուցեք նրանց, ովքեր նախկինում համաձայն չէին ձեզ հետ, կկարողանաք հին մրցակիցներին համախոհ դարձնել, եթե ուզենաք: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Օրը հարմար կլինի և՛ ընկերական հանդիպումների, և՛ սիրային ժամադրության համար: Դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու, հաճելի անակնկալներով զարմացնելու ձևը: Երեկոն մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ կբերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ամենահասարակ օրը չէ, բայց այն բավական հաջող կանցնի: Օրը հարմար կլինի լուրջ ու պատասխանատու գործերի համար, որոնցից հրաշալի գլուխ կհանեք, միշտ ավարտին կհասցնեք սկսածը: Ձեր շատ գաղափարներ աջակցություն կստանան, դուր կգան այն մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի հետ ընկերական կամ սիրային բնույթ ստանալ: Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները, բայց լուրջ կոնֆլիկտներ հազիվ թե առաջանան: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումն ու աշխատեք պարզապես միասին լավ ժամանակ անցկացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|