ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2029 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Թեթև ու հաճելի օր է, որի իրադարձությունները կոգեշնչեն ու հետաքրքիր մտքեր կտան: Այն հարմար է նոր ծանոթություններ հաստատելու կամ այն ընկերների հետ հանդիպելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Շփումները հաճելի կլինեն, բացի այդ, շատ հետաքրքիր ու օգտակար բաներ կիմանաք:

Երբեմն դժվար կլինի առօրյա գործերի վրա կենտրոնանալը: Փոխարենը նոր խնդիրներից հրաշալի գլուխ կհանեք: Նոր գաղափարներ կունենաք, հնարավոր են մտքի փայլատակումներ: Չի բացառվում՝ հենց այսօր հասկանաք, թե ինչով կուզենայիք զբաղվել մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգիստ, անակնկալներով լի օր է: Այն հոգնեցնող կթվա, եթե կարևոր ու հետաքրքիր գործ չգտնեք, հանուն որի կարող եք մնացած ամեն ինչի մասին մոռանալ: Աշխատեք չափազանց շատ ժամանակ չվատնել անիմաստ զրույցների ու վեճերի վրա: Երբեմն պետք է միայն մի փոքր սպասեք. շատ շուտով շրջապատողներն իրենք կհամոզվեն ձեր ճշմարտացիության մեջ:

Հավանական են փոքրիկ կորուստներ, աննշան, բայց ցավալի սխալներ հաշվարկների մեջ: Դուք անուշադիր կլինեք, երբեմն չեք նկատի այն մանրուքները, որոնք ավելի ուշ կարող են նշանակալի դեր խաղալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շրջահայաց եղեք ու ղեկավարվեք առողջ բանականությամբ: Աշխատեք աշխատանքի ու կարիերայի վերաբերյալ որոշումները շտապելով չընդունել: Հարցերին ակնհայտ պատասխանները միշտ չէ, որ ճիշտ կլինեն: Մի քիչ ժամանակ կանցնի, դուք կուսումնասիրեք իրավիճակը, կհամադրեք փաստերն ու ճիշտ եզրակացություններ կանեք: Եվ հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ ինչ անել հետո:

Կողքից խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, իսկ ահա ինտուիցիան կհուշի՝ ինչպես վարվել. լսեք նրան: Գումարի հետ զգույշ եղեք վտանգ կա՝ մեծ գումար ծախսեք դատարկ բաների վրա: Երեկոն հարմար է ընտանիքի անդամների հետ շփվելու համար, կարող եք ընտանեկան տոն կազմակերպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Համառությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը կօգնեն ձեզ հաջողության հասնել, հաղթահարել դժվարությունները: Պարտադիր չէ միայնակ գործեք: Ձեզ հաճույքով կօգնեն հին ընկերներն ու նոր ծանոթները, նրանց վրա ցանկացած պարագայում կարող եք հույս դնել: Հաճախ մարդկանց հետ լեզու գտնելու կարողությունը կօգնի գործերում. շատերը սիրով ձեզ ընդառաջ կգան:

Հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ: Օրվա առաջին կեսը իրադարձություններով լի կլինի, իսկ երկրորդն ավելի հանգիստ կանցնի ու թույլ կտա շունչ քաշել: Երեկոն կուրախացնի մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է կարևոր ու բարդ, օգտակար գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենատարբեր խնդիրներից, ժամանակին նախաձեռնող կլինեք, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ: Կարող եք նոր համախոհներ գտնել: Չի բացառվում՝ շուտով ընկերանաք նրանց հետ, որոնք այսօր կօգնեն ձեզ կամ համագործակցություն կառաջարկեն:

Երբեմն տարաձայնություններ կլինեն մտերիմների հետ, բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու, կոնֆլիկտից խուսափելու ձևը: Հնարավորություն կունենաք հանգիստ քննարկել անցյալի ոչ միանշանակ իրավիճակնեըը, վերջ տալ հին վեճերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հետաքրքիր ու հաճելի կսկսվի: Նոր ծրագրեր կունենաք: Դուք արագ կգտնեք մտածածն իրագործելու ձևը, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Ընկերներն ու համախոհները հաճույքով կօգնեն, ամեն հարցում կաջակցեն: Հնարավորություն կունենաք կարևոր տեղեկատվություն ստանալ, սովորել այն, ինչ շուտով պետք կգա:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆորմալ ու ոչ ֆորմալ միջավայրում կարևոր հանդիպումների համար: Դուք շատերին կկարողանաք հետաքրքրել ձեր գաղափարներով: Նրանք, որոնք նախկինում քննադատորեն էին տրամադրված, կփոխեն իրենց կարծիքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին զգույշ եղեք: Այդ հատվածում կարևոր է հույզերին ու պրովոկացիաներին չտրվելը: Դուք սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող քննադատություններին, կբարկանաք ու կվիրավորվեք դատարկ բաների պատճառով: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունը կլավանա, շրջապատողների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա:

Հնարավոր են հաջող գործարքներ ու գնումներ, դրամական մուտքեր: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Դրանք կարող են վերաբերել ձեզ կամ մտերիմներից մեկին: Չեն բացառվում առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը հաճելի, բայց անօգուտ կանցնի: Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի, դուք հաճախ կշեղվեք, սկսածը կիսատ թողնելու բազմաթիվ առիթներ կգտնեք: Հավանական են լավ լուրեր հեռվից, ինչպես նաև անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էիք:

Ավելի ուշ կլրջանաք, կկենտրոնանաք ու սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգան ավելի վաղ ձեռք բերած հմտությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսին ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, քան ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը: Հազիվ թե կարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնց նախկինում կես խոսքից հասկանում էիք: Բայց դուք միայնակ էլ կկարողանաք շատ բանի հասնել, օրինակ՝ կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեր տրամադրությունը կլավանա, բացի այդ, հետաքրքիր հնարավորություններ կբացվեն: Հավանական են հաճելի հանդիպումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է հանգստի, զվարճանքների, հետաքրքիր, բայց ոչ այնքան կարևոր զբաղմունքների համար: Բարդ գործերով զբաղվել չեք ուզենա, իսկ եթե նույնիսկ ինքներդ ձեզ ստիպեք զբաղվել դրանցով, արագ կհոգնեք ու կշեղվեք: Այդ իսկ պատճառով կարևոր հարցերի լուծումը լավ է հետաձգեք. հիմա վտանգ կա՝ ինչ-որ բան բաց թողնեք:

Երեկոն խոստանում է հաջող լինել սիրային հարաբերությունների տեսանկյունից: Այդ հատվածը հարմար է ոչ միայն սիրելիի հետ շփվելու, այլև ընկերներին հանդիպելու համար: Դուք դրական հույզեր կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հետաքրքիր օր է: Շատ բան կարող եք սովորել, տեղեկատվություն ստանալ, որը շուտով պետք կգա: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, արժեքավոր տեղեկատվություն ստանալու, պիտանի փորձ ձեռք բերելու հնարավորություն կլինի: Օրվա առաջին կեսը հարմար է ստեղծագործելու և երևակայություն պահանջող զբաղմունքների համար: Նոր գաղափարներ կհայտնվեն, դուք կգտնեք դրանք կյանքի կոչելու ձևը:

Ավելի ուշ պետք կլինի կենտրոնանալ պրակտիկ խնդիրների լուծման վրա: Կարևոր կլինի ամպերում չսավառնելը, իրավիճակը իրատեսորեն գնահատելը: Պատրաստ եղեք արագ գործել. հաճախ հաջողությունը հենց դրանից կախված կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լրիվ նոր բան կուզենաք, բայց այսօր հազիվ թե կարողանաք աշխարհի ծայրը գնալ, արմատապես փոխել ձեր կյանքը կամ հայտնվել այնտեղ, որտեղ երազում էիք լինել: Սակայն կարող եք միապաղաղ կյանքում բազմազանություն մտցնել: Օրը հարմար է անսովոր մարդկանց հետ շփումների համար, այդ թվում՝ վիրտուալ: Կարող եք նաև ուսում սկսել:

Հավանական են հաջող գնումներ: Կարող եք ձեռք բերել այն, ինչ պետք կգա աշխատանքի ու ստեղծագործելու համար՝ գրքեր, նյութեր, գործիքներ: Երեկոն կուրախացնի անսովոր առաջարկներով, որոնց կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2029 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3