ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2102 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Շատ հարցերում կօգնեն հին ծանոթները: Դուք կիմանաք, թե ում կարող եք դիմել աջակցության խնդրանքով, բայց չեք չարաշահի ձեր համախոհների բարությունը, ոչ ոքի չեք ծանրաբեռնի: Հավանական են հաջող զուգադիպություններ, ինչ-ինչ պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր է պետք շարժվել:

Հնարավոր են հաջողություններ աշխատանքի մեջ: Դուք արագ գլուխ կհանեք բարդ գործերից, քանի որ դրանց ձեր ձևով կմոտենաք, հուշումներ ու խորհուրդներ չեք սպասի: Լավ նորությունները կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է շփումների համար: Նույնիսկ բարդ թեմաները կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել, նույնիսկ տհաճ բաներն այնպես կասեք, որ ոչ ոք չի մտածի նեղանալ ձեզանից: Չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները: Ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան մասնակցել դրանց իրագործմանը:

Կարևոր կլինի չշտապելը: Շտապողականության պատճառով երբեմն սխալներ կանեք, կարևոր բան աչքաթող կանեք: Ամեն քայլը լավ մտածեք. այդպես կկարողանաք խուսափել տհաճ պահերից: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, որոնց արժե հետևել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է աշխատանքի, ինչպես նաև ցանկացած կարևոր և օգտակար գործի համար: Դուք ուշադիր ու լուրջ կլինեք, հույս կդնեք սեփական ուժերի վրա, այլ ոչ թե հաջողակ լինելու: Դա թույլ կտա խուսափել թյուրիմացություններից ու սխալներից: Լավ կանցնեն բանակցությունները, կարող եք քննարկել մասնագիտական հարցերը, նաև այն, ինչ վերաբերում է ձեր կարիերայի զարգացմանը:

Դուք հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, շատերին կես խոսքից կհասկանաք: Հավանական են դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում: Եթե վերջին ժամանակներս տհաճ պահեր են եղել, հիմա դրանց մասին կարող եք մոռանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսին առաջ եկած փոքրիկ թյուրիմացությունները դուք սրտին մոտ կընդունեք, հակված կլինեք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, տագնապել մի բանից, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Դա բարենպաստ ժամանակ կլինի աշխատանքի համար. դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ մասնագիտական խնդիրներից: Անձնական կյանքում էլ կգերակշռեն դրական միտումները. ուրախության առիթներ ու հաճելի անակնկալներ կլինեն: Որոշ Խեցգետինների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամենահանգիստ օրը չէ, բայց այն արդյունավետ ու հաջող կանցնի: Լավ է հետևեք նախապես կազմած ծրագրին. դա ձեզ թույլ կտա խուսափել ավելորդ ապրումներից ու հուզումներից, ոչինչ չմոռանալ, չխառնել ու աչքաթող չանել: Հեշտությամբ կազատվեք նրանից, ինչը խանգարում է առաջ շարժվել: Ճանապարհին առաջ եկած խոչընդոտներն էլ արագ կկարողանաք հաղթահարել:

Կհաջողվի լուծել բարդ աշխատանքային հարցերը: Դրանում հաճախ կօգնի նոր ծանոթների փորձը, որոնց լավ խորհուրդները դուք ուշադիր կլսեք: Մտերիմների հետ վեճերի առիթներ չեն լինի, դուք արագ կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար չէ ռիսկի դիմելու կամ վտանգավոր փորձարկումների համար: Չարժե հրաժարվել ավանդույթներից, խախտել ընդունված կանոնները: Զգուշությունն ու շրջահայացությունը շատ տեղին կլինեն. հենց դրանց շնորհիվ դուք կհասնեք դրված նպատակներին:

Կուրախացնեն ընտանեկան իրադարձությունները: Հավանական են հաճելի լուրեր, որոնք կվերաբերեն ամենամտերիմ մարդկանցից մեկին: Երեկոն հարմար է ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, դրական հույզեր կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հետաքրքիր գաղափարների օր է: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, և ճիշտ էլ կանեք, քանի որ շատ բան լավ կստացվի, կհաջողվի արագ հրաշալի արդյունքների հասնել: Հնարավոր են անսովոր առաջարկներ, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար:

Արժե ուշադիր լսել ինտուիցիայի ձայնին, որի հուշումների շնորհիվ այսօր կկարողանաք հասնել նրան, ինչի մասին երկար եք երազել: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Շրջապատողները ուրախ կլինեն ձեր անսովոր առաջարկների համար, հաճույքով կաջակցեն ինքնատիպ գաղափարներն ու կօգնեն դրանց իրագործման հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հաջող կդասավորվի, եթե նրանից չափազանց մեծ ակնկալիքներ չունենաք: Նոր գործեր ստանձնելուց առաջ համոզվեք, որ կարող եք դրանցից ինքնուրույն գլուխ հանել, քանի որ ժամանակին օգնություն ստանալ հազիվ թե ստացվի: Լավ ծանոթ առաջադրանքներն արագ կլուծեք: Իսկ ահա նորերը անսպասելի բարդ կլինեն, ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի:

Կուրախացնեն ընկերների հետ շփումները, որոնք կկիսվեն լավ նորություններով, հրաշալի խորհուրդներ կտան, հետաքրքիր մի բան կառաջարկեն: Սիրելիի հետ ընդհանուր լեզու գտնելը երբեմն դժվար կլինի: Այստեղ օգնության կհասնեն տակտն ու դիվանագիտությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ օր է նոր բան ստանձնելու համար: Կարևոր չէ, որ գործը չափազանց կարևոր չի լինի: Կուզենաք ձեր կյանքում անսովոր մի բան մտցնել, և հիմա դրա համար ամենահարմար պահն է: Կարող եք ուսում սկսել, դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, շատ բան ոտքի վրա կյուրացնեք:

Օրը հաճելի ծանոթություններ է խոստանում ու հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պետք է ձեզ պահեք: Նրա հուշումների շնորհիվ դուք անհարմար վիճակի մեջ չեք ընկնի, չեք ասի ու չեք անի մի բան, ինչի համար ստիպված էիք լինելու զղջալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել բարդ ու կարևոր գործը, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Ճիշտ է, դժվարություններ կարող են առաջանալ, երբ նպատակից մեկ քայլ հեռավորության վրա կլինեք, բայց դուք դրանք կհաղթահարեք: Դուք հնարամիտ կլինեք, հաճախ կմտածեք մի բան, որը հազիվ թե մեկ ուրիշի մտքում ծնվեր: Շրջապատողներին կհիացնեն ձեր գաղափարները:

Օրը հարմար է ֆինանսներին և ունեցվածքին վերաբերող կարևոր հարցերը լուծելու համար: Հաջող կլինեն խոշոր գնումները և կարևոր չէ՝ արդյոք դրանք նախապես ծրագրված էին: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Եթե դրանք անեն ձեր հին ծանոթները, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն անակնկալներ կբերի: Սկզբում դրանք կարող են մտահոգել ձեզ, ստիպել հուզվել, բայց շուտով կպարզվի, որ տեղի ունեցողը ձեր օգտին է: Դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու ճիշտ որոշումներ կընդունեք: Հաջողությունը կժպտա այն Ջրհոսներին, որոնք այսօր նոր բան կստանձնեն:

Հավանական են անսպասելի այցեր, հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Այսօր դուք հմայիչ կլինեք ու շատերին դուր կգաք, ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաճելի օր է, որը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի: Աշխատավայրում հավանական են հետաքրքիր իրադարձություններ, փոփոխություններ, որոնց պատճառով նոր պարտականություններ կհայտնվեն, բայց եկամուտներն էլ կաճեն: Հավանական են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց աջակցությամբ ձեր ամենահամարձակ ծրագրերը կկարողանաք կյանքի կոչել:

Դուք հաճախ կհայտնվեք ուշադրության կենտրոնում, բայց անհարմարության զգացում չեք ունենա: Հասկանալի է, որ շրջապատողներն անկեղծորեն կհետաքրքրվեն ձեր գործերով: Օգտվեք հարմար պահից ձեր հաղթանակների ու հաջողությունների մասին պատմելու համար. ինչ-որ մեկին հետաքրքիր կլինի դրանց մասին իմանալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2102 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0