ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1799 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Խաղաղասիրաբար տրամադրվեք: Օրը տարաձայնությունների առիթներ կբերի, բայց պետք է զգույշ վիճեք, որպեսզի ոչ ոքի չվիրավորեք, չվշտացնեք ձեզ համար թանկ մարդկանց: Ձեզ կհաջողվի ապացուցել սեփական ճշմարտացիությունը, եթե հույզերը չհաղթեն առողջ բանականությանը: Մի քննադատեք ընկերներին ու հարազատներին, իսկ եթե նույնիսկ անեք դա, հնարավորինս նրբանկատ ու մեղմ արտահայտվեք:

Բարենպաստ օր է ստեղծագործելու և ուսման համար: Ձեզ դուր կգան անսովոր խնդիրները, գիտելիքները կիրառելու հնարավորությունը: Մտերիմներն ուրախ կլինեն ձեր հաջողություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող օր է: Դուք ձեզ հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Հավանական են հաջողություններ գործերում, դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ խնդիրներից: Եթե վերջին շրջանում ինչ-որ բան չեք հասցրել կամ չեք կարողացել ավարտել, այսօր վերադարձեք դրան. անհրաժեշտ արդյունքը ստանալու շանս կա:

Ձեզ հեշտությամբ կսիրահարվեն, այնպես որ՝ չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Սակայն հազիվ թե կորցնեք գլուխը, հաստատ չեք ասի ու անի այն, ինչի համար հետո ստիպված էիք լինելու զղջալ: Չեն բացառվում հաճելի անակնկալները, անսպասելի նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Դժվարությամբ կորոշեք, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Երբեմն ժամանակ է պետք այն մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու համար, որոնց հետ նախկինում հրաշալի շփվում էիք: Բայց դուք կարող եք հարթել սուր անկյունները, եթե ձեզ վերահսկեք, պրովոկացիաներին չտրվեք: Ձեր փորձը պետք կգա շրջապատողներին: Նրանք կկռահեն դրա մասին, այդ իսկ պատճառով հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է մտերիմների հետ շփվելու համար, թույլ կտա լուծել տնային խնդիրները: Կարող են փոխվել ապագայի ծրագրերը. դուք կհասկանաք, որ նախկինում ինչ-որ կարևոր բան չեք նկատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կդասավորվի, կարևոր ու հետաքրքիր իրադարձություններ կբերի: Դուք կառուցողական տրամադրված կլինեք, այդ իսկ պատճառով լավ գլուխ կհանեք շատ հարցերից, այդ թվում՝ նրանցից, որոնք նախկինում ձեզ փակուղու առաջ են կանգնեցրել: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնց համար ուրախ կլինեք: Դուք շատերին դուր կգաք: Հարաբերությունները, որոնք նախկինում հաճելի, բայց մակերեսային, չպարտավորեցնող էին, ավելի լուրջ բնույթ կստանան:

Պատրաստ եղեք փոխել ծրագրերը. չեն բացառվում անսպասելի իրադարձությունները, լուրերը, որոնք չի ստացվի անուշադրության մատնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստություն պահպանեք, վերահսկեք հույզերը: Այսօր ինքնատիրապետումը կօգնի հաջողության հասնել: Կարևոր կլինի խուսափել կոնֆլիկտներից, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Շատ գործեր այսօր ավելի մեծ կարգապահություն կպահանջեն, քան սովորաբար: Մի շտապեք. մանրուքներից գլուխ հանելու համար ժամանակ է պետք:

Կուրախացնեն մտերիմներից մեկին վերաբերող նորությունները, հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Օրվա երկրորդ կեսը հարմար է հին ընկերների հետ շփվելու համար: Նրանցից շատ հետաքրքիր բաներ կարող եք իմանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կուրախացնեն և՛ նոր ծանոթությունները, և՛ այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց հետ վաղուց լավ հարաբերությունների մեջ էիք: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում: Չի բացառվում գործնական հարաբերությունների սկիզբը, որոնք ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ բնույթ կստանան: Դուք լավ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա, շատերը կվստահեն ձեզ, հետաքրքիր բան կառաջարկեն կամ կուզենան ընկերանալ:

Երբեմն դժվարությամբ կկենտրոնանաք խճճված գործերի վրա, իսկ ընթացիկ խնդիրների լուծումն ավելի ժամանակատար կլինի, քան սովորաբար: Հաճախ դա կապված կլինի նրա հետ, որ չափազանց մեծ ուշադրություն կդարձնեք մանրուքներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մտքի փայլատակումների և համարձակ գաղափարների օր է: Դուք կպարզեք այն իրավիճակը, որը նախկինում անհասկանալի էր թվում, որոշակիություն կմտցնեք մոտ ապագայի գործողությունների ծրագրում: Ընկերները կարևոր գործում օգնություն կառաջարկեն. մի հրաժարվեք նրանից: Հաճախ ընդհանուր հոգսերն ու ծրագրերը կմիավորեն մարդկանց, որոնց հետ նախկինում դժվարությամբ էիք լեզու գտնում: Տարաձայնություններն ու վեճերը կմոռացվեն, մեկմեկու հանդեպ հետաքրքրությունն ու հարգանքը կմեծանան:

Շատ տհաճություններից խուսափելուն կօգնի ինտուիցիան: Նրա հուշումների շնորհիվ դուք կկռահեք մյուսների մտադրությունների ու ծրագրերի մասին, չեք սխալվի ուրիշների արարքները գնահատելիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենաարդյունավետ օրը չէ: Ձեզ ավելի դուր կգա երազելն ու ամպերում սավառնելը, քան կոնկրետ խնդիրները լուծելը, միատոն գործերով զբաղվելը: Կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ երևակայության ու ստեղծագործ մոտեցման կարիք կլինի:

Երբեմն դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Հաճախ վեճերի պատճառը ձեր գաղափարները կլինեն, որոնք չափազանց համարձակ ու դժվարիրագործելի կթվան: Բայց ամեն ինչ կփոխվի, երբ սկսեք գործել: Կհաջողվի արագ հասնել առաջին հաջողություններին, այդ իսկ ժամանակ բոլորը կհասկանան, որ ճիշտ որոշում եք ընդունել: Հումորի զգացումը կօգնի հարթել իրավիճակը, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարևոր կլինի գործնական տրամադրվելն ու լավատեսությունը պահպանելը, նույնիսկ եթե ամեն ինչ սպասվածի նման չընթանա: Այսօր դուք սովորականից հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Դա հեշտ չի լինի, փոխարենը հետաքրքիր կլինի: Օրվա կեսին կզգաք, որ դժվարություններն ու արգելքները արդեն ձեզ չեն վախեցնում:

Ցանկացած նախագիծ ու ծրագիր լավ է քննարկեք ձեզ համար կարևոր մարդկանց հետ. դա թույլ կտա խուսափել ապագայի շատ ու շատ խնդիրներից: Մտերիմները խորհուրդներ կտան, որոնք էլ արժե լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բարենպաստ ու հաջող կլինի: Կարող եք ստանձնել լրիվ նոր գործերը, այդ թվում՝ բարդերը. հաջողության հասնելու շանսերը մեծ են: Դուք հեշտությամբ համախոհներ կգտնեք, արագ օգնություն կստանաք, եթե դրա կարիքը լինի: Հեշտությամբ կպայմանավորվեք մարդկանց հետ, քանի որ հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք, կկռահեք, թե ինչ են նրանք ուզում լսել:

Չեն բացառվում հաճելի անակնկալները, զարմանալի զուգադիպությունները, ոգեշնչող իրադարձությունները: Օրն առատաձեռն կլինի սիրային պահերով և դուր կգա սիրահարներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը լավ բաներ կբերի: Դուք գործունյա, էներգիայով լի կլինեք, հեշտությամբ գլուխ կհանեք գործերից ու արագ համախոհներ կգտնեք: Չի բացառվում ծանոթությունը, որը սիրային պատմության սկիզբ կդնի, եթե ինքներդ դա ուզենաք:

Կարող եք նոր բան ստանձնել, փորձարկումներ ու իմպրովիզներ անել: Կմեծանա ստեղծագործ պոտենցիալը, դուք հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա այն, ինչ նրանք ավելի վաղ են սովորել: Դուք ինքներդ կզարմանաք, թե ինչ օգտակար կարող են լինել համարյա պատահաբար ստացված գիտելիքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ ուզածի նման չի ընթանա, բայց այսօր դուք  հազիվ թե կարողանաք փոխել իրավիճակը: Աշխատեք նրան այլ հայացքով նայել, և այդ ժամանակ կնկատեք լավը, կտեսնեք այն, ինչի վրա նախկինում ուշադրություն չէիք դարձնում: Կարևոր կլինի առողջ բանականությունը պահպանելն ու պատրանքներ չկառուցելը: Բոլոր գործերին խելամիտ մոտեցումը կօգնի խուսափել շատ ու շատ խնդիրներից:

Հնարավոր են չծրագրված ծախսեր: Դրա պատճառով անհանգստանալու կարիք չկա: Շուտով ձեզ կհաջողվի լավ գումար աշխատել, այնպես որ՝ բյուջեն շատ չի տուժի: Երեկոն հարմար է պասիվ հանգստի համար: Շատ Ձկներ հաճելի ժամանակ կանցկացնեն տանը, մտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1799 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5