ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1902 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, վերջին շրջանում անհանգստացնող հարցերին պատասխաններ գտնելու համար: Դուք ուշադիր կլինեք, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել ու հաճախ կնկատեք կարևոր մանրուքները, որոնց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Դա թույլ կտա խուսափել շատ սխալներից ու արագ հասնել նպատակին:

Վատ չեն անցնի բանակցությունները: Չի բացառվում՝ այսօր նոր համախոհներ ձեռք բերեք: Աշխատեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին, մի հրաժարվեք ընտանեկան գործերին մասնակցությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հագեցած ու շատ արդյունավետ օր է սպասվում: Եթե հենց առավոտվանից լուրջ տրամադրվեք, շատ բան կհասցնեք անել: Ճանապարհին երբեմն խոչընդոտներ կառաջանան, բայց կասկած չկա, որ կկարողանաք հաղթահարել դրանք: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, նաև մարդիկ, որոնք ձեր մասին նախկինում շատ բան են լսել:

Հավանական են անսովոր իրադարձություններ, փոփոխություններ կյանքում: Գործերում չի խանգարի զգուշությունը: Աշխատեք ռիսկի չդիմել, եթե դրանից կարելի է խուսափել: Բոլոր կարևոր զրույցները լավ է ծրագրեք օրվա երկրորդ կեսի համար. այդ հատվածում բոլորի հետ կարողանաք ընդհանուր լեզու գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող օր է, որի իրադարձությունները ձեզ կուրախացնեն: Եթե ժամանակը զուր չվատնեք, շատ լավ բաներ կհասցնեք անել: Աստղերն այսօր բարյացակամ կլինեն նշանի սիրահարված ներկայացուցիչների հանդեպ. նրանց հաճելի պահեր են սպասվում: Հարմար օր է մտերիմ մարդու հետ ապագայի ծրագրերի մասին խոսելու համար:

Անսովոր գաղափարներ կունենաք: Դրանց իրագործմանը կարող եք մի փոքր ուշ անցնել, իսկ հիմա ամեն ինչ մտածելու համար ժամանակ ունեք: Գնումների հարցում մի շտապեք: Վտանգ կա՝ գումարը ծախսեք անպիտան իրերի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կսկսվի: Առավոտյան կհասցնեք լավ բաներ անել, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Հավանական են առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Ինչ-որ հեռանկարային, խոստումնալից նախագծի վրա աշխատելու հնարավորություն կլինի: Ժամանակը զուր մի վատնեք:

Ավելի ուշ ցավալի թյուրմացություններ կլինեն: Դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց տրամադրությունը կարճ ժամանակով կփչացնեն: Հեռու վանեք մռայլ մտքերը. իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Լավ է չկապվեք լուրջ խոստումներով, պահպանեք գործողություններում ազատությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հագեցած ու հետաքրքիր օր է: Պատրաստ եղեք ստանձնել նոր գործերը, փորձարկումներ անել ու լուծել անսովոր խնդիրները: Ստեղծագործ մոտեցումը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ավելի ուշ ոչ միայն ձեր համախոհները, այլև իսկական ընկերները կդառնան:

Խուսափեք միապաղաղ, ձանձրալի զբաղմունքներից: Այսօր ձեզ վառ հույզեր են պետք: Եթե պայմանները փոխելու հնարավորություն ունեք, օգտվեք դրանից: Նույնիսկ կարճատև ուղևորությունը կարող է առույգացնել ու ոգեշնչել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Մտածածն իրագործելու հարցում մի շտապեք. մտորումներից կոնկրետ գործողությունների անցնելու համար ժամանակ է պետք: Իսկ մինչ այդ կարող եք խորհրդակցել մարդկանց հետ, որոնց վստահում եք: Նրանք ձեզ կօգնեն նպատակին տանող ամենակարճ ճանապարհն ընտրել:

Չեն բացառվում հաջող գործարքներն ու գնումները, բայց այստեղ էլ չարժե շտապել, այլ ինչպես հարկն է ամեն ինչ մտածել: Օրվա երկրորդ կեսին չարժե զբաղվել հոգնեցնող ֆիզիկական աշխատանքով: Այդ հատվածը հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը խնդիրներ չի բերի: Բայց արժե հենց առավոտվանից լուրջ տրամադրվել: Շրջահայաց ու զգույշ եղեք և կարևոր տեղեկատվությամբ ամեն մեկի հետ մի կիսվեք: Լավ է ոչ մեկի առաջ չբացեք ձեր գաղտնիքներն ու հեռու մնաք օտարներից: Եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ, շատ խնդիրներից կկարողանաք խուսափել:

Օրվա երկրորդ կեսը հաջող գնումներ է խոստանում, այդ թվում՝ չծրագրված գնումներ: Այդ հատվածում նշանի որոշ ներկայացուցիչներ շատ հաջող որոշումներ կընդունեն գործարքների մասին, կհասկանան՝ ինչպես տնօրինել գումարը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արդյունավետ օր է: Ձեզ կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնք կօգնեն հասնել դրված նպատակներին, կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել: Դուք ուշադիր կլինեք, հեշտությամբ գաղտնի թշնամիներին ջրի երես կհանեք: Ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեզ նոր լույսի ներքո կտեսնեն ու կուզենան համախոհներ դառնալ:

Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է գնումների համար: Կարող եք ոչ միայն ձեր համար իրեր գնել, այլև մտերիմներին նվերներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը կարող է հաջողություններ բերել: Ճիշտ է՝ գործեր սպասվածից շատ կլինեն, կկասկածեք, որ ժամանակն ամեն ինչի համար հերիքելու է: Հուզական դաշտն անկայուն է, տրամադրությունը հաճախ կփոխվի, դատարկ բաների պատճառով կհուզվեք: Աշխատեք ավելի լավատեսորեն տրամադրվել: Հենց դա ձեզ հաջողվի, պարզ կդառնա, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

Մտերիմները չեն մերժի ձեր օգնության ու հուզական աջակցության խնդրանքը, նրանց վրա կարող եք հույս դնել: Օրը հարմար է հին ու նոր ծանոթների հետ շփվելու համար: Դուք շատերի հետ հեշտությամբ լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ գործեր կլինեն: Դուք պետք է լուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները. երկու դեպքում էլ պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները: Մի մերժեք այն մարդկանց օգնության խնդրանքը, որոնք դրա կարիքն ունեն, բայց ոչ ոքի թույլ մի տվեք չարաշահել ձեր բարությունը, հակառակ դեպքում սեփական հետաքրքրությունների մասին ստիպված եք լինելու մոռանալ:

Չի բացառվում՝ երեկոյան ուզենաք մենակ մնալ, հանգստանալ շփումներից: Զբաղվելու բան կգտնեք: Հարմար ժամանակ է երևակայություն ու հնարամտությունը պահանջող գործերի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսը հարմար է հանդիպումների համար: Ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, համագործակցության մասին պայմանավորվել նրանց հետ, որոնց նախկինում ոչ ոք չէր աջակցում: Ինտուիցիան կօգնի արագ ճիշտ տպավորություն կազմել նոր ծանոթների մասին ու կհուշի՝ ինչպես չհիասթափեցնել հներին:

Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն: Օրվա երկրորդ կեսը փոքրիկ դժվարություններ ու թյուրիմացություններ կբերի, որոնցից արագ գլուխ կհանեք: Չեն բացառվում անսպասելի իրադարձությունները, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք, նաև նրանց, որոնց հետ նախկինում ոչ ոք չէր կարողանում պայմանավորվել: Կմոռացվեն հին վեճերը, իսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները կկարողանան ձեզ աջակցություն ցուցաբերել: Հիշեք, որ այդ միտումների ազդեցությունը երկար չի տևի, այնպես որ՝ արժե օգտվել բարենպաստ պահից:

Վատ օր չէ սիրային ժամադրությունների համար: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Մտերիմներին հաճելիորեն զարմացնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1902 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3