Աստղագուշակ․ նոյեմբերի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 824 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է ոչ միայն ձեր, այլև շուրջը բոլորի համար կարևոր բանի մասին մտածելու համար: Դուք արագ կնկատեք գլխավորը, բայց մանրուքներն էլ աչքից չեն վրիպի: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ մոլորության մեջ գցել, նույնիսկ եթե շատ փորձի: Հնարավոր են անսովոր առաջարկներ: Դրանք առանց երկար մտածելու ընդունեք. նվազագույնը փորձ ձեռք կբերեք, որը շուտով պետք կգա: Հաջողության հավանականությունն էլ մեծ է: Ներդաշնակ կդասավորվեն ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները: Շատ բաների մասին կկարողանաք պայմանավորվել, ընդհանուր լեզու գտնել: Չեն բացառվում սիրային անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հագեցած օր է: Դուք էներգիայով լի, հնարամիտ կլինեք, ինքներդ ձեր և մյուսների համար օգտակար բաներ անելու եղանակ կգտնեք: Հետաքրքիր գաղափարներ ու ծրագրեր կունենաք, նոր հնարավորություններ կբացվեն, որոնցից չօգտվելը ցավալի կլիներ: Չի բացառվում՝ ստիպված լինեք ռիսկի դիմել. դրան պատրաստ կլինեն նույնիսկ նշանի ամենից ոչ վճռական ներկայացուցիչները: Կարող եք կենցաղային տեխնիկա, աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ իրեր գնել: Դուք գումարը զուր չեք վատնի, ձեռք կբերեք այն, ինչ պետք է: Օրվա վերջին հավանական են լավ լուրեր հեռվից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Որոշումների հարցում մի շտապեք, չափազանց վստահող մի եղեք: Ձեր ինտուիցիան, որի հուշումները, որոնք սովորաբար հստակ են լինում, այսօր կարող է սխալվել: Կապերին ընտրողաբար մոտեցեք: Այսօր շատերը կփորձեն ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ, բայց ոչ բոլորը բարի մտադրություններ կունենան: Չարժե վստահել շրջապատողների տված խոստումներին: Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից. հանգիստը հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին: Երբ վերականգնեք ուժերն ու լրացնեք էներգիայի պաշարները, նոր գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք միանգամից կյանքի կոչել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգիստ օր է, որը հազիվ թե կարևոր իրադարձություններ ու լուրջ փոփոխություններ բերի: Այն հարմար է գործերում նախաձեռնող լինելու, նոր բան առաջարկելու, համախոհներ փնտրելու համար: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները, հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնք ժամանակին թանկ են եղել ձեզ համար: Հավանական են անսպասելի այցեր. հյուրերը կզարմացնեն լավ նորություններով: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու համար: Ինքնատիպ գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանն էլ անհապաղ կանցնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսին վեճերից խուսափել հազիվ թե հաջողվի: Կարևոր կլինի հանգիստ ու կառուցողական վարքը: Հոգ չէ, եթե բոլորը ձեր ճշմարտացիությունը միանգամից չընդունեն. շուտով ամեն ինչ ակնհայտ կդառնա: Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների հետ: Բոլոր զրույցները չէ, որ հաճելի կլինեն, փոխարենը դուք պիտանի տեղեկատվություն ստանալու, մյուսներից վաղ կարևոր բան իմանալու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Դուք հնարավորություն կունենաք վերադառնալ հին գործերին ու հաջողությամբ ավարտել դրանք: Նշանի շատ ներկայացուցիչների սիրային անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ձեզ բավական հոգնեցնող օր է սպասվում: Ստիպված եք լինելու լուծել ոչ ձեր մեղքով առաջացած խնդիրները, պատասխաններ գտնել ոչ միայն ձեզ, այլև շրջապատողներին հետաքրքրող հարցերին: Բայց դուք կիմանաք, որ զբաղված եք օգտակար գործով, և դա ձեզ կոգեշնչի, ուժեր կտա: Հնարավոր են համագործակցության անսպասելի առաջարկներ, նշանի որոշ ներկայացուցիչներ նոր աշխատանք կգտնեն: Երբեմն մտերիմների հետ տարաձայնություններ կառաջանան, նրանք ամեն անգամ հավանության չեն արժանացնի ձեր ծրագրերը, կարող են քննադատել ձեր նախաձեռնությունները: Սակայն օրվա երկրորդ կեսին բոլոր վեճերը կմոռացվեն, փոխհասկացողությունն ու ներդաշնակությունը կվերականգնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա առաջին կեսը հեշտ չի դասավորվի: Այդ հատվածում կարևոր կլինեն զգուշությունն ու մանրուքներին ոշադրությունը, ստանձնած ցանկացած գործի հանդեպ լուրջ մոտեցումը: Սակայն շատ վշտանալ պետք չէ. դուք մեծ հաջողությունների հասնելու շանս կունենաք: Փորձն ու առողջ բանականությունը կհուշեն՝ ինչպես է պետք գործել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Նոր հնարավորություններ կբացվեն, դուք կփորձեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հաջող կդասավորվի: Աստղերը ձեր կողմից են, հավանական են հաջողություններ բազմաթիվ նախաձեռնություններում: Դուք լավատեսորեն տրամադրված կլինեք, և դա կօգնի ոչ միայն գլուխ հանել սեփական գործերից, այլև աջակցել նրանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել կամ պարզապես տխուր են: Շատ բաների դուք մյուսների նման չեք նայի, ձեր որոշումներն ու արարքները սկզբում կզարմացնեն, իսկ հետո կհիացնեն շրջապատողներին: Դուք ժամանակին կարևոր տեղեկատվություն կստանաք ու արագ կիրառում կգտնեք նրան: Դիտողունակությունը, մանրուքներին ուշադրությունը, շրջահայաց լինելը լավ ծառայություն կմատուցեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Խուսափեք վեճերից: Այսօր հատկապես կարևոր կլինի շրջապատողների հետ լավ հարաբերություններ պահպանելն ու սուր անկյունները հարթելը: Դա այնքան բարդ չի լինի, որքան առավոտյան կթվա: Դուք անպայման յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք: Նշանի ամենաճկուն ներկայացուցիչները նոր ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն: Ֆինանսական գործերում զգուշություն է պետք ցուցաբերել: Գործարքներ կնքել խորհուրդ չի տրվում. չարժե անցնել կոմերցիոն ծրագրերի իրագործմանը, եթե դրանք մանրամասն մտածված չեն: Եթե ֆինանսների հետ ձեր բախտը չի բերի, ապա սիրային հարաբերություններում՝ հակառակը. ռոմանտիկ պահերի պակաս չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հանգիստ ու հաճելի կանցնի: Շատ խնդիրներ կմնան անցյալում, նորերն էլ չեն առաջանա: Ընթացիկ խնդիրներն արագ կլուծեք, շատ հարցերում հաճույքով կօգնեն մտերիմները: Հաջող կլինեն ռոմանտիկ ժամադրությունները: Կարող եք ձեր զգացմունքները խոստովանել մեկին, որին վաղուց համակրում եք: Ավագ հարազատները կուրախացնեն լավ նորություններով կամ հետաքրքիր գաղափարներ կփոխանցեն: Հարմար օր է ընտանեկան խնդիրները լուծելու, մտերիմների հետ ընդհանուր նպատակներին հասնելու համար միավորվելու համար: Հավանական են շահավետ գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է, որը կարող է անսպասելի ու շատ հետաքրքիր իրադարձություններ բերել: Արժե ղեկավարվել ինտուիցիայով: Այն նպատակին տանող ամենակարճ ճանապարհը կհուշի, կօգնի հասնել նրան, ինչի մասին վաղուց գաղտնի երազում եք: Կհաջողվի լուծել պրակտիկ հարցերը, վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները: Հավանական են գրավիչ գործնական առաջարկներ, չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբը: Շատ հարցերում կօգնի հմայքը: Նրա շնորհիվ նոր համախոհներ կգտնեք: Մարդիկ պարզապես չեն կարողանա մերժել ձեր օգնության խնդրանքը, կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարդ օր է, բայց դուք կգտնեք ծագած բոլոր խնդիրները լուծելու ձևը: Հնարամտության կարիք կլինի, որը ժամանակին կցուցաբերեք և կստանաք այն, ինչին ձգտում էիք: Հիշեք, որ հիմա լավ է հույս դնեք ինքներդ ձեր, այլ ոչ թե ուրիշների վրա: Ինքնուրույն գործելով՝ հրաշալի արդյունքների կհասնեք: Ֆինանսական գործերում զգույշ է պետք լինել: Գումարին վերաբերող հարցերում չարժե վստահել պատահական ծանոթներին, նույնիսկ եթե նրանք խոստումներ են տալիս ու շատ են փորձում հետաքրքրել ձեզ: Ոչ մեծ ձեռքբերումները կարող են հաջող լինել, իսկ ահա խոշորների հարցում լավ է չշտապեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|