Աստղագուշակ․ նոյեմբերի 1
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Կարող է թվալ, որ ձեզ համար անհնարին ոչինչ չկա, և դա ճշմարտությունից այնքան էլ հեռու չի լինի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ կհասնեք կարևոր նպատակներին՝ առանց մեծ ջանքեր գործադրելու: Մարդիկ, որոնք նախկինում փորձում էին կանգնել ձեր ճանապարհին, ստիպված կլինեն խոստովանել, որ իմաստ չկա, պետք է նահանջել: Նրանցից ինչ-որ մեկը կարող է ձեզ համագործակցություն առաջարկել, սակայն դրան դեռ մի համաձայնեք:
Օրը հաճելի զրույցներ կբերի՝ և՛ գործնական, և՛ անձնական բնույթի: Կուրախացնեն մտերիմների հայտնած նորությունները: Չի բացառվում՝ դրանցից մեկը հուշի ձեզ, որ ապագայի ծրագրերը փոխելու ժամանակն է, կարելի է կենտրոնանալ նրա վրա, ինչի մասին նախկինում չէիք էլ մտածում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Դուք բոլոր գործերին լրջությամբ կմոտենաք, և դա ձեզ կօգնի հաջողության հասնել: Հիմա պետք է իրատես լինեք, այլ ոչ թե պատրանքներ կառուցեք կամ երազեք, և դուք շատ լավ կհասկանաք դա: Բոլորին չէ, որ դուր կգա ձեր գործնական լինելը, ինչ-որ մեկը կարող է նույնիսկ մեղադրել ձեզ ավելորդ հոռետեսության համար: Սակայն մոտ ապագան համոզիչ կերպով կապացուցի, որ դուք ճիշտ եք եղել:
Օրը հրաշալի կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք շատ բան գիտեն: Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում կարևոր տեղեկատվությամբ չէին կիսվում, հիմա պատրաստ կլինեն պատասխանել ձեր բոլոր հարցերին: Ուրիշի փորձը կօգնի ձեզ ճիշտ որոշումներ ընդունել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա իրադարձությունները կստիպեն ձեզ անհանգստանալ, բայց ուրախության առիթներ էլ կլինեն: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում, այնպես որ՝ լավ է ինչ-որ օգտակար բանով զբաղվեք՝ աշխատանքով, ուսմամբ, կենցաղային խնդիրների լուծմամբ: Արժե շփվել այն մարդկանց հետ, որոնք նախկինում խելամիտ խորհուրդներ շատ են տվել: Դուք կրկին շատ արժեքավոր հուշումներ կստանաք:
Ամեն անգամ չի հաջողվի խուսափել մտերիմների հետ անհասկացողությունից: Բայց դա սովորաբար կապված կլինի մանրուքների հետ, իսկ լուրջ հարցերում միակարծիք կլինեք: Այդ իսկ պատճառով բոլոր սուր անկյունները հեշտությամբ կհարթեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ամեն ինչ լավ կդասավորվի, եթե չշտապեք ու չփորձեք ամեն ինչին միանգամից հասնել: Հետևողականորեն գործեք, և դուք անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Օրը հարմար է գործնական շփումների, աշխատանքային հարցերն ու մասնագիտական ծրագրերը քննարկելու համար: Դուք վստահ կլինեք, որ կարող եք իրագործել մտածածը: Շրջապատողներին դա շատ դուր կգա:
Դուք լավ գլուխ կհանեք կազմակերպչական հարցերից, պաշտոնական փաստաթղթեր կազմելուց: Օրը հարմար է պետկազմակերպություններին դիմելու համար. այստեղ ձեզ ընդառաջ կգան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Այսօր դուք սովորականից ավելի տպավորվող կլինեք, կարող եք սրտին մոտ ընդունել այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Դատարկ հուզումներն ու ապրումները կխանգարեն կենտրոնանալուն: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ ու դրական տրամադրվել:
Համառությունը կօգնի հասնել նրան, ինչը նախկինում անհնար էր թվում: Դա վերաբերում է ոչ միայն գործնական, այլև անձնական հարաբերություններին: Դուք մտածածից չեք հրաժարվի, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Դա շատերի սրտով կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շատ բան հաջող կդասավորվի, եթե ժամանակը զուր չվատնեք: Լավ է չհետաձգեք նույնիսկ ամենատհաճ ու ձանձրալի գործերը: Առավոտյան դուք հեշտությամբ գլուխ կհանեք դրանցից, իսկ ահա ավելի ուշ անսպասելի դժվարություններ, ցավալի ձգձգումներ կառաջանան:
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, ընկերներ էլ ձեռք կբերեք: Շատերին դուր կգա ձեզ լսելը. վատ մի զգացեք պատմել ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին: Հմայքը կօգնի ձեզ գործնական հարցերը լուծելիս: Ձեզ հաճախ կօգնեն նույնիսկ նրանք, ովքեր թվում է՝ պետք է նման բան չանեին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Բարենպաստ, բայց անհանգիստ օր է: Շատ բան պիտի անեք: Հասկանալով դա՝ դուք կաշխատեք ժամանակը զուր չվատնել ու մյուսներին էլ խորհուրդ կտաք գործել, այլ ոչ թե սպասել իրադարձությունների նպաստավոր ընթացքին: Շրջապատողներն ամեն անգամ չեն ուզենա լսել ձեր խորհուրդները, և դրա պատճառով երբեմն լարված պահեր կառաջանան: Բայց ինտուիցիան ձեզ կհուշի, որ լավ է չվիճել, աշխատել հարթել բոլոր սուր անկյունները: Դուք հենց այդպես էլ կվարվեք, այդ իսկ պատճառով հարաբերություններում ներդաշնակությունը շատ շուտով կվերականգնվի:
Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի բանի մասին մտածել, այդ իսկ պատճառով երբեմն մանրուքներն աչքաթող կանեք, ցավալի սխալներ կանեք: Բարեբախտաբար կկարողանաք ժամանակին ամեն ինչ ուղղել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հրաշալի օր է նոր գործեր ստանձնելու, աշխատանքային խնդիրները լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ էր թվում: Շրջապատողներին կզարմացնի ամեն ինչ ոտքի վրա յուրացնելու ձեր ունակությունը:
Նույնիսկ եթե պետք է սովորականից շատ բան անել, ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու համար: Զրույցի համար բազում թեմաներ կգտնվեն, նույնիսկ դատարկ բաները քննարկելը շատ հաճելի կլինի: Երեկոն ուշադրության նշաններ ու անակնկալներ է խոստանում, որոնց համար ուրախ կլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կասեք այն, ինչ մտածում եք, և դա բոլորին դուր կգա: Կհաջողվի խուսափել անհասկացողությունից, պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ անընդհատ վիճում էիք: Ոչ վաղ անցյալի թշնամիները կհասկանան, որ ձեզ հետ լավ է համագործակցել, այլ ոչ թե թշնամություն անել ու կփորձեն հարթել հարաբերությունները: Արժե զգոն լինել, ամեն մեկին վստահել չի կարելի:
Կլուծվեն ֆինանսական հարցերը, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Ամենայն հավանականությամբ կպարզվի, որ իզուր եք անհանգստացել, ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվել, լուրջ կորուստների համար մտահոգվելու պատճառ էլ չկա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Արժե ստանձնել նոր ու անսովոր գործը: Միապաղաղությունը այսօր ձեզ սովորականից շատ կնյարդայնացնի, փոխարենը նոր բան մտածելու հնարավորությունը կոգեշնչի: Ձեզ հրաշալի կտրվեն իմպրովիզները, համարձակ փորձարկումներն էլ փայլուն արդյունքներ կտան: Ամենը, ինչ կանեք, կհետաքրքրի շրջապատողներին: Ինչ-որ մեկը կուզենա ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Հավանական է ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը:
Օրը հարմար է ոչ մեծ գնումների համար: Ոչ ամեն անգամ ձեր ձեռք բերած իրերը օգտակար և անհրաժեշտ կլինեն, բայց հաստատ կուրախացնեն ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Բարենպաստ օր է լուրջ զրույցների համար: Նույնիսկ ամենաբարդ հարցերը կկարողանաք հանգիստ ու կառուցողական քննարկել՝ խուսափելով վիրավորանքներից ու փոխադարձ դժգոհություններից: Ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար ոչ մեկին ուշադրություն չեն դարձնում և ամեն ինչ իրենց ուզած ձևով են անում: Նոր, ազդեցիկ և ուժեղ համախոհներ ձեռք կբերեք, որոնք շատ բանի ունակ կլինեն:
Դուք կգտնեք միապաղաղությունից շեղվելու, ազատ ժամանակը ձեզ ու ձեր մտերիմների համար հետաքրքիր անցկացնելու ձևը: Լավ օր է փոքրիկ ընտանեկան տոնի, մտերիմների համար երեկույթ կազմակերպելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց դուք դրական իմաստով համառ կլինեք և անհրաժեշտ արդյունքներին բոլոր դեպքերում կհասնեք: Շատ հարցերում կօգնեն մարդիկ, որոնց լավ գիտեք՝ հարազատները, ընկերները, հին գործընկերները: Դուք չեք հրաժարվի աջակցությունից ու ձեր շնորհալությունն այնպես կհայտնեք, որ բոլորը գոհ կմնան: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, վերջ տալ անհասկացողությանը, գլուխ հանել կուտակված տարաձայնություններից:
Միակ ոլորտը, որտեղ զգուշություն է պետք՝ ֆինանսներն են: Լավագույն օրը չէ սպոնտան գնումների, թանկարժեք միջոցառումների կամ գործարքների համար, որոնց թափանցիկության և անհրաժեշտության վրա վստահ չեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: