Աստղագուշակ․ մայիսի 9
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3013 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է, երբ լրիվ պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում կարող էիք միայն կռահել: Մտածածն իրագործելու համար աջակցության կարիք կունենաք: Մտածեք, թե ում կարող եք դիմել այդ հարցով: Կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Շատ Խոյեր այսօր հեռու և մոտ ապագայի հետ կապված նոր գաղափարներ ու ծրագրեր կունենան: Այստեղ կարևոր կլինի ֆանտազիաներով չտարվելը, իրատես լինելը: Եթե պատրանքներ չկառուցեք, շուտով կհասկանաք, թե ինչ կարող եք անել նպատակին հասնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսին կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Դրանից կախված կլինի, թե ինչպես հետագայում կընթանան գործերը: Կարևոր կլինի նաև պրովոկացիաներին չտրվելը. աշխատեք քիչ շփվել նրանց հետ, ովքեր անընդհատ փորձում են հանել ձեզ հավասարակշռությունից: Ձեր հասցեին քննադատություններն էլ այսօր ավելի հաճախ կհնչեն, բայց դրանք կարող եք պարզապես ականջի հետև գցել: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է լուրջ և ուշադրություն պահանջող գործերով զբաղվելու համար: Բացի այդ, հնարավորություն կունենաք մտերիմների հետ զրուցել բոլորին հետաքրքրող բաների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կարևոր կլինի խելամիտ ու իրատես լինելը: Հեշտությամբ կսկսեք երևակայել, ցանկալին իրականության տեղ ընդունել, հավատալ ձեր հորինածին: Բայց պատրանքները վտանգավոր են հատկապես նրանց համար, ովքեր սովոր են քննադատորեն գնահատել իրենց կարողություններն ու հնարավորությունները: Վտանգ կա՝ ինքներդ ձեզ թակարդը գցեք: Օրվա երկրորդ կեսի իրադարձությունները շատ բան կպարզեցնեն: Չի բացառվում՝ հենց դրանց շնորհիվ հասկանաք՝ ինչպես ձեր կյանքը դեպի լավը փոխեք: Չարժե բոլորի հետ կիսվել գաղափարներով. սկզբում դրանք ինչպես հարկն է մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը կարող է բավական անհաջող սկսվել, սակայն առավոտվա խնդիրների համար անհանգստանալու կարիք չկա: Դուք արագ դրանցից գլուխ կհանեք, այդ ժամանակ դրական փոփոխություններն էլ նկատելի կդառնան: Հավանական է առաջընթաց գործերում: Դրանց ավելի հեշտ կհասնեն նրանք, ովքեր ունակ են կենտրոնանալ մեկ կոնկրետ գործի վրա՝ հետաձգելով մնացած ամեն ինչ: Շատ Խեցգետիններ այսօր կիմանան իրենց հետաքրքրություններն ու տարվածությունները կիսող մարդկանց մասին: Անսովոր ծանոթություններ կլինեն, չի բացառվում դրանցից երկարատև ընկերական կամ սիրային հարաբերություններ սկսվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մի շտապեք: Դրված նպատակներին հասնելու համար համբերատարություն է պետք: Օրվա առաջին կեսը հազիվ թե շատ հաջող լինի, հատկապես այն Առյուծների համար, ովքեր սովոր են արագ հասնել իրենց ուզածին: Հիմա պետք է զգույշ գործել, մտածել ամեն քայլը: Իրավիճակը օրվա երկրորդ կեսին դեպի լավը կփոխվի: Այդ հատվածը նոր հնարավորություններով լի կլինի, և դուք չեք ուզենա դրանցից ոչ մեկը կորցնել: Հավանական են գրավիչ առաջարկներ հին ծանոթներից: Օգտակար կլինի ծրագրերը քննարկելը, նույնիսկ եթե դրանք ձեզ համարյա ֆանտաստիկ թվան: Դուք կարող եք խելամիտ խորհուրդներ լսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ավելի լավ է գործերը չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի, աշխատեք այն օգտավետ անցկացնել: Հաճախ հաջողության հասնելուն կօգնի ստեղծագործ մոտեցումը, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքը: Ձեր որոշումները հաճելիորեն կզարմացնեն շրջապատողներին: Ավելի ուշ կգա մի շրջան, որը ավելի հարմար կլինի հին գործերն ավարտելու, քան նորերը սկսելու համար: Հեշտությամբ չի տրվի ուսումը: Կենտրոնանալը հեշտ չի լինի, երբեմն միանգամից կմոռանաք այն, ինչ հենց նոր եք իմացել: Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները, սակայն դրանք չեն խանգարի հաճելի շփումներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին ավելորդ բաներ մի խոսեք, ծրագրերով մի կիսվեք, գաղտնիքները մի պատմեք, խոստումներ մի տվեք և մի հայտնեք այն բաներն, ինչ լսել եք ուրիշներից: Ձեր խոսքերը կաղճատվեն ու կօգտագործվեն ձեր դեմ: Հավանական է հաջողություն այն գործերում, որոնք կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն են պահանջում: Դուք չեք շեղվի ու սխալներ չեք անի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է օգտակար գործերի համար: Կհաջողվի արագ գլուխ հանել միապաղաղ խնդիրներից, բավական ժամանակ կմնա նաև հոգեհարազատ բանով զբաղվելու համար: Դուք ինքներդ էլ չեք ձանձրանա, շրջապատողների կյանքում էլ նոր բան կմտցնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հազիվ թե անցնի առանց դժվարությունների ու թյուրիմացությունների, բայց դուք դրանք սրտին մոտ չեք ընդունի: Լավատեսությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը կօգնեն հաղթահարել դժվարությունները: Որոշ Կարիճներ այսօր կսովորեն այն, ինչը նրանց շուտով անպայման պետք կգա: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. շուտով կհասկանաք, թե ինչպես է պետք տնօրինել գումարը: Օրվա երկրորդ կեսին բիզնեսի ու աշխատանքի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Շուտով կհանդիպեք մարդկանց, որոնց հետ կարող եք դրանք քննարկել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կունենաք: Դուք հաճախ կտեսնեք հնարավորությունները, որոնք մյուսները չեն նկատել ու կիրագործեք այն, ինչը շրջապատողներին համարյա անհավանական էր թվում: Սակայն ձեր հաջողությունների մասին բոլորին պատմել դեռ չարժե: Ավելի ուշ դրանց մասին բոլորին հայտնի կդառնա: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է ամենամտերիմ մարդկանց հետ գաղափարներով կիսվելու համար: Նույնիսկ շատ հեռու ապագայի մասին մտածելու դեպքում չեք տրվի երևակայությանը, իրատեսորեն կգնահատեք ստեղծված իրավիճակն ու սեփական ուժերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հաջող կդասավորվի, եթե փոքրիկ անհաջողությունների պատճառով չկորցնեք սեփական ուժերի հանդեպ հավատը, ինչը չի բացառվում առավոտյան: Համառ եղեք, և դա կօգնի հասնել կարևոր նպատակներին: Ամեն անգամ չի հաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել մտերիմների հետ, բայց դուք չեք բարկանա նրանց վրա, ովքեր ձեզ միանգամից ճիշտ չհասկանան: Բացի այդ, կարևոր կլինի քննադատություններին ու տհաճ կատակներին սուր չարձագանքելը. ուրիշների խոսքերը չպետք է հունից հանեն ձեզ: Խելամիտ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սպորտով զբաղվելն այսօր շատ օգտակար կլինեն. դրանց շնորհիվ դուք ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսը բավական լարված կլինի: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, իսկ դուք կնախընտրեիք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա: Բացի այդ, շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, խորհուրդներ կտան, որոնք չէիք խնդրել: Դա երբեմն կնյարդայնացնի, բացասական հույզեր կառաջացնի, որոնք կխանգարեն ձեզ ճիշտ որոշումներ ընդունել: Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կտրուկ դեպի լավը կփոխվի, նոր հնարավորություններ կբացվեն, հետաքրքիր գործեր կհայտնվեն: Դուք առանց վախենալու ու կասկածելու կստանձնեք այն, ինչին նախկինում չէիք համարձակվում անցնել ու արագ հաջողության կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Այդ հատվածը հարմար է բարդ խնդիրները լուծելու համար, ընդ որում՝ նաև նրանք, որոնցից նախկինում գլուխ չէիք հանում: Հաճախ լավ գաղափարներ կունենաք, որոնք դուր կգան շրջապատողներին: Ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը կուզենա օգնել ձեզ կյանքի կոչելու մտածածը, և համագործակցությունը հաճելի կլինի: Օրվա երկրորդ կեսին գերհոգնածությունից խուսափելու համար արժե նվազեցնել ծանրաբեռնվածությունը: Այդ հատվածում հնարավոր են ձգձգումներ գործերում, լարված զրույցներ ու տհաճ պահեր: Հիշեք, որ այս շրջանում ծագած խնդիրներն այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են թվալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|