ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2438 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր կլինի օրվա սկզբին խաղաղասիրաբար տրամադրվելը: Այդ հատվածը հարմար չէ ինչ-որ մեկի հետ վիճելու, բուռն հարաբերություններ պարզելու համար: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել, քանի որ ավելի ուշ կարող եք զղջալ ձեր խոսքերի համար: Լավ է չքննարկեք ուրիշների գործերը, սեփական գործերի մասին էլ արժե միայն ամենամտերիմների հետ խոսել:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ հանգիստ և արդյունավետ: Այդ հատվածը հարմար է վաղուց սկսածն ավարտելու համար: Դժվարություններ չեն առաջանա: Նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները հեշտությամբ կլուծեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հագեցած և արդյունավետ օր է: Դուք կզգաք աստղերի աջակցությունը, ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերն ու հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Հաճախ հաջողությունը կուղեկցի այն Ցուլերին, որոնք զբաղված են ստեղծագործ գործունեությամբ կամ գիտական հետազոտությամբ: Կարգապահությունն ու մանրուքներին ուշադրությունը կօգնեն խուսափել սխալներից, նույնիսկ բարդ աշխատանքից անթերի գլուխ հանել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կուրախացնեն մտերիմների և նոր ծանոթների հետ շփումները: Դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հաճելիորեն զարմացնելու ձևը: Օգտակար կլինի սիրելի մարդու հետ շփումներում նախաձեռնող լինելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի, կշեղեն և՛ սեփական ավելորդ մտքերը, և՛ շրջապատողների նկատողությունները: Ամեն անգամ չի հաջողվի իրավիճակը ճիշտ գնահատել, երբեմն ժամանակը և ուժերը կվատնեք անհույս նախագծերի վրա: Ինքներդ ձեզ մի մեղադրեք դրա համար, քանի որ փորձ ձեռք կբերեք, որն անպայման պետք կգա:

Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ և արդյունավետ կանցնի: Նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք կյանքի կոչելուն կուզենաք անհապաղ անցնել: Օգնել ցանկացողներ կգտնվեն: Ընդհանուր գործից երկարատև ընկերություն կսկսվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամպերում մի սավառնեք: Օրը հաջող կդասավորվի, եթե պատրանքներ չկառուցեք, աշխատեք օբյեկտիվորեն գնահատել և՛ ձեր հնարավորությունները, և՛ իրավիճակը: Կարող եք օգնականներ գտնել, բայց արժե նկատի ունենալ, որ նրանք ամեն անգամ անշահախնդիր չեն գործելու: Պատրաստ եղեք շնորհակալություն հայտնել ձեզ աջակցողներին:

Օրվա առաջին կեսը գայթակղություններ կբերի, իսկ երկրորդը թույլ կտա կենտրոնանալ գործերի վրա, ավարտել վաղուց սկսածը: Շտապելու կարիք չկա: Դուք կհասցնեք անել այն, ինչ ծրագրել էիք, եթե ձեզ հարմար ռիթմին հետևեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը չափազանց բարենպաստ կլինի շփումների տեսանկյունից: Այն հարմար է մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ նախկինում լեզու գտնել ոչ մի կերպ չէր ստացվում: Այս անգամ արագ ընդհանուր լեզու կգտնեք, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին, կպարզեք ոչ միանշանակ պահերը և նույնիսկ փոխադարձ համակրանքով կլցվեք:

Ավելի ուշ ինքնուրույն գործունեության համար հարմար ժամանակ կգա: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ կարևորի վրա և չշեղվել: Դուք անպայման սկսածը կավարտեք և գոհ կմնաք ձեր աշխատանքի արդյունքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Այն հարմար է նոր բան ստանձնելու համար. գաղափարներ կհայտնվեն, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Ճանապարհին երբեմն դժվարություններ կառաջանան, բայց դրանք ձեզ չեն վախեցնի: Փորձը կհուշի, որ բոլոր խոչընդոտները կարելի է հաղթահարել, և այն չի սխալվի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք և՛ հին, և՛ նոր ծանոթներին կես խոսքից կհասկանաք, կընկերանաք նրանց հետ, ում հետ առաջ լեզու չէիք գտնում: Նշանի որոշ ներկայացուցիչներ սիրային խոստովանություններ կլսեն, որոնք և՛ կզարմացնեն, և՛ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը: Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով: Ցանկացած աննշան իրադարձություն կարող է ազդել ձեր տրամադրության վրա, հուսահատության գիրկը նետել կամ էլ հակառակը՝ ոչնչով չարդարացված լավատեսություն հաղորդել: Շրջապատողների հետ հարաբերությունները հեշտ չեն լինի, նույնիսկ հին ծանոթների հետ լեզու գտնել երբեմն չի ստացվի:

Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել՝ ինքնուրույն գործելով: Երբ ձեզ ոչ ոք չի շեղում, դուք հրաշալի գլուխ եք հանում բարդ գործերից: Ինտուիցիան հաճախ կօգնի մտերիմների հետ շփումներում: Նրա շնորհիվ դուք կկռահեք նրանց գաղտնի ցանկությունների և համարձակ հույսերի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու և համագործակցություն սկսելու համար: Հիմա նույնիսկ իրարից շատ տարբեր մարդիկ կարող են լեզու գտնել, եթե ժամանակին հասկանան, որ ընդհանուր նպատակներ ունեն: Հաճախ հենց դուք կլինեք այն մարդը, որը կկարգավորի կոնֆլիկտները, կօգնի շրջապատողներին պայմանավորվել, հարթել տարաձայնությունները:

Հնարավորություն կունենաք լուծել բարդ ֆինանսական հարցերը, շահավետ գործարքներ կնքել: Գումարին վերաբերող բոլոր հարցերում կարող եք վստահել ձեր փորձին և ինտուիցիային: Իսկ ահա խորհուրդները միշտ չէ, որ օգտակար կլինեն, նույնիսկ եթե դրանք տան փորձառու և գիտակ մարդիկ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու, հանգստանալու, միապաղաղությունից շեղվելու գայթակղությունը: Բայց լավ է նախ լուծեք գոնե ամենաշտապ խնդիրները: Եթե դա չանեք, ավելի ուշ դժվարություններ կառաջանան: Կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով: Բայց մի չարաշահեք նրանց աջակցությունը:

Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հանդիպումները հին ընկերների հետ: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, պիտանի տեղեկատվություն ստանալու շանս կունենաք: Երեկոն հրաշալի է ապագայի ծրագրերի շուրջ հանգիստ մտորելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հետաքրքիր ու բարենպաստ օր է, որը հարմար է նոր գործերի համար: Ինչքան բարդ լինեն ձեր առջև կանգնած խնդիրները, այնքան մեծ ոգևորությամբ կստանձնեք դրանց լուծումը, այնքան մեծ կլինի հաջողության հավանականությունը: Կուրախացնի նոր բան սովորելու հնարավորությունը, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեք մաս-մաս հավաքել ինֆորմացիան:

Օրվա երկրորդ կեսին ցանկալի է խուսափել լուրջ ծանրաբեռնվածությունից: Գերհոգնածությունը կարող է վատ անդրադառնալ ինքնազգացողության վրա: Բարենպաստ ժամանակ է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Զրույցը ձեզ հետաքրքիր մտքեր կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն այնքան վատը չի լինի, որքան սկզբում կթվա: Ժամանակից շուտ մի հրաժարվեք ձեր ծրագրերից. դրանք հնարավոր կլինի իրագործել, նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջ գան: Շատ Ջրհոսներ գաղափարներ կունենան, որոնք նախկինում ոչ ոքի մոտ չեն ծնվել: Նշանի նման ներկայացուցիչները կկարողանան գլուխ հանել նրանից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել:

Երեկոն բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածում հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Կարող եք հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են առաջ եկել: Այս անգամ ձեզ հետ ոչ ոք վիճել չի ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ է գործերը երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ և հարմար է ամենատարբեր զբաղմունքների համար՝ սկսած առօրյա գործերից մինչև լրիվ նորերը: Հաջող կանցնեն հանդիպումները, դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ նախկինում հաճախ եք վիճել: Մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, բավական է միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք:

Օրվա երկրորդ կեսին փոքրիկ դժվարություններ ու թյուրիմացություններ կառաջանան: Լավատեսությունը մի կորցրեք: Լուրջ խնդիրներ հազիվ թե հայտնվեն, իսկ մնացածներից համարյա առանց ջանքերի գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2438 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2