ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 31
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2974 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ անհանգիստ օր է սպասվում: Ապրումներից ու հուզումներից խուսափել հազիվ թե ստացվի: Սխալ կլինի հեշտ հաղթանակների վրա հույս դնելը: Ամենայն հավանականությամբ, մտածածը կյանքի կոչելու համար պիտի ջանքեր գործադրեք: Երբեմն ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել ծրագրերը: Դա չի ուրախացնի, բայց դուք ճիշտ որոշումներ կընդունեք և դրա շնորհիվ արագ կհասնեք նոր նպատակներին:

Մտերիմները ձեր տրամադրությունը բարձրացնելու հազար ու մի եղանակ կգտնեն: Դուք ինքներդ էլ կաշխատեք ուրախացնել սիրելիներին: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի այն Խոյերին, որոնք անհամբերությամբ էին սպասում կարևոր հարցի լուծմանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Առաջին հերթին՝ շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Երկրորդ՝ շրջապատողները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, և դա երբեմն կհանի հավասարակշռությունից: Երրորդ՝ անսպասելի խնդիրներ կառաջանան այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն էիք սպասում: Նման պայմաններում ճիշտ որոշումներ ընդունելը դժվար կլինի, բայց դա ձեզ կհաջողվի անել:

Դուք օբյեկտիվորեն կգնահատեք ձեր ուժերը, և դա կօգնի խուսափել շատ տհաճություններից: Հաճախ կօգնի վաղուց ձեռք բերած փորձը: Հին ծանոթներն էլ չեն մերժի աջակցության խնդրանքը, եթե դրա կարիքն ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Հենց այդ հատվածն է հարմար նոր գործեր ստանձնելու համար: Կարող եք միավորվել ձեր հայացքներն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ, և միասին հասնել դրված նպատակներին: Լավ գաղափարներ կհայտնվեն, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել:

Օրվա երկրորդ կեսին ֆինանսական խնդիրներ կարող են ծագել: Դուք միանգամից չեք հասկանա՝ ինչպես լուծել դրանք: Այստեղ պետք կգա հին ծանոթի խորհուրդը, որի փորձին վստահում եք: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով, վառ հույզեր կպարգևի սիրահարներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը հաջող է: Ժամանակը զուր մի վատնեք, քանի որ շատ բան պիտի հասցնեք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը նվազելու է: Օրվա երկրորդ կեսը կարող է փոքրիկ դժվարություններ, ցավալի թյուրիմացություններ բերել: Անհանգստանալու կարիք չկա, դուք ամեն ինչց գլուխ կհանեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան կարևոր հաղթանակ տոնել:

Աշխատեք ավելի շատ ուշադրություն հատկացնել մտերիմներին: Նրանց հետ շփումները հաճախ ձեզ կոգեշնչեն, կօգնեն շատ բաների նորովի նայել, խնդիրների լուծման բանալին գտնել: Ծրագրեր կհայտնվեն, որոնք կմիավորեն ընտանիքի բոլոր անդամներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան պիտի անեք: Օգտակար կլինի ծրագիր կազմելն ու դրան հետևելը. դա ձեզ կազատի շատ ու շատ տհաճ պահերից, թույլ կտա խուսափել խառնաշփոթից: Մարդիկ կհասկանան, որ դուք հաջողությունից երկու քայլ հեռավորության վրա եք և հաճախ կօգնեն ձեզ ձեր գաղափարների իրագործման հարցում:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ հետաքրքիր մարդկանց հետ: Ամեն անգամ չէ, որ առաջին տպավորությունը ճիշտ կլինի, և դուք ճիշտ կանեք, եթե միանգամից ձեր բոլոր գաղտնիքները չպատմեք: Արժե մի փոքր սպասել: Շուտով լրիվ պարզ կդառնա, թե ով կարող է ձեր ընկերն ու համախոհը դառնալ, իսկ ով՝ ոչ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Թեթև օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, և դրանից արժե օգտվել շատ ու շատ խնդիրներ լուծելու համար, ընդ որում՝ ոչ միայն ձեր խնդիրները: Ձեզ կհաջողվի ավարտել համարյա անհույս թվացող գործերը: Հաճույքով կօգնեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել:

Օրը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում և հարմար է դասախոսությունների ու սեմինարների այցելելու, ինչպես նաև հասարակական ելույթների համար: Դուք կկարողանաք շատերին հետաքրքրել ձեր գաղափարներով, իսկ ծրագրերի մասին այնպես կպատմեք, որ յուրաքանչյուրը պատրաստ կլինի օգնել դրանց իրագործման հարցում: Հնարավոր է համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը լավ կսկսվի: Ժամանակը զուր մի վատնեք. ցավոք, դրական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Ավելի ուշ փոքրիկ տհաճություններ ու թյուրիմացություններ կառաջանան: Դրանք ձեզ չեն խանգարի հասնել դրված նպատակներին, բայց որոշ ծրագրերի իրագործում ստիպված եք լինելու հետաձգել:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Բարեբախտաբար, հարաբերություններում ներդաշնակությունն արագ կվերականգնվի, դուք կաշխատեք ընդհանուր լեզու գտնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Շատ Կշեռքների ինտուիցիան կօգնի բոլորի համար կարևոր բարդ հարցերի լուծման հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսն այնքան էլ արդյունավետ չի անցնի: Դուք հաճախ կշեղվեք գործերից, ժամանակը կվատնեք զրույցների կամ վեճերի վրա, որոնցում այդպես էլ ճշմարտություն չի ծնվի: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որն իր վրա կվերցնի ձեր հոգսերի մի մասը, խելացի խորհուրդ կտա:

Ավելի ուշ կգա գործնական շփումների համար հարմար ժամանակը: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ: Պարտադիր չէ դրանք անհապաղ ընդունեք, օգտակար կլինի ամեն ինչ մտածելը, իրավիճակն ավելի լավ ուսումնասիրելը: Երեկոն հարմար է չծրագրված գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին հուզական դաշտը լավը չի լինի: Դուք հակված կլինեք սենտիմենտալության, շատ բան սրտին մոտ կընդունեք, հաճախ կանհանգստանաք այնպիսի բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Ավելի ուշ շատ ավելի հանգիստ շրջան կգա: Դուք կկարողանաք կենտրոնանալ ձեզ համար կարևոր գործերի վրա, պատասխաններ ստանալ կարևոր հարցերին:

Հնարավորություն կունենաք շփվել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Օրը հարմար է անկեղծ զրույցների, բարդ հարցերը քննարկելու համար, որոնց պատճառով նախկինում բազմիցս տարաձայնություններ են եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անհանգիստ, բայց շատ հետաքրքիր օր է: Նրա առաջին կեսին հավանական են չծրագրված ուղևորություններ, անսպասելի հանդիպումներ: Դուք կծանոթանաք մարդկանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն լինի ձեր ընկերներին և նրանցից նոր բաներ կիմանաք: Ավելի ուշ հանգստանալու և ուժերը վերականգնելու հնարավորություն կունենաք:

Լավ է մենակ հեռավոր ուղևորությունների չմեկնեք: Ճամփորդությունը սպասվածից հոգնեցնող կլինի: Իսկ ահա տանը կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել: Եթե հյուր գան հին ծանոթները, ձեր տրամադրությունն անմիջապես կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, ինչպես նաև նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կսովորեք այն, ինչ շուտով կարող է պետք գալ: Եթե համախոհների և օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Բայց ամենակարևոր գործերի ու լուրջ որոշումների պատասխանատվությունը ձեզ վրա է ընկնելու:

Ավելի ուշ ինչ-ինչ դժվարություններ կառաջանան՝ ոչ այնքան նշանակալի, բայց շեղող: Արժե զգույշ լինել գումարի հետ: Չծրագրված գնումները հազիվ թե հաջող լինեն, իսկ ծախսերը կարող են զուր լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք օրվա սկզբին դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Ամենահասարակ ժամանակը չէ: Դուք կհասկանաք՝ ինչպես է լավ գործել, եթե պահպանեք հոգեկան հավասարակշռությունը, չհուզվեք ու մանրուքների պատճառով չանհանգստանաք: Որոշ Ձկների չի խանգարի առողջ եսասիրությունը:

Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի հետաքրքիր և օգտակար գործերին: Դուք դրանք ոգևորությամբ կստանձնեք և արագ հաջողության կհասնեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ չեն հասցնի անել այն, ինչ ծրագրել էին, բայց հազիվ թե լուրջ անհանգստանան, քանի որ գործերը կարելի է նաև ավելի ուշ ավարտել, դրանից ոչ մի խնդիր չի առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2974 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0