ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2859 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դրական փոփոխություններ հավանական են գործնական և անձնական հարաբերություններում: Դուք շատ լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին կես խոսքից կհասկանաք: Հնարավորություն կունենաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը, համախոհներ գտնել, որոնք իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը:

Առօրյա գործերի վրա կենտրոնանալ ամեն անգամ չի հաջողվի, հաճախ դրանք ձեզ կձանձրացնեն, կուզենաք շեղվել: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե լուրջ տրամադրվեք: Երեկոն հրաշալի կլինի մտերիմների հետ շփվելու, իմպրովիզացված տնային տոների համար: Դուք կգտնեք հուսահատվածների ոգին բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է: Շատ առաջադրանքներ կհաջողվի սպասվածից արագ լուծել, ժամանակ կմնա նաև հետաքրքիր գործերի, հին ընկերների հետ հանդիպելու համար: Բիզնեսին կամ աշխատանքին վերաբերող շատ հարցեր կարելի է քննարկել ոչ ֆորմալ միջավայրում: Ձեզ կհաջողվի արագ ճիշտ տոն ընտրել, զրուցակիցներին համոզել սեփական ճշմարտացիության մեջ:

Չեն բացառվում անսովոր ծանոթությունները: Դուք շատերին դուր կգաք, բարենպաստ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովոր են միայն ուրիշի թերությունները նկատել: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հեշտ չի սկսվի, բայց ժամանակի ընթացքում դեպի լավը կփոխվի: Այնպես որ՝ համբերությամբ զինվեք ու եզրահանգումների հարցում մի շտապեք: Առավոտյան ծագած շատ դժվարություններ ավելի ուշ հեշտությամբ կհաղթահարեք: Արժե ընտրողաբար մոտենալ կապերին. կասկածելի անձանց հետ շփումները կարող են վնասել ձեր հեղինակությանը, այլ տհաճությունների հանգեցնել:

Մտերիմները հիմա ձեր ուշադրության կարիքը շատ կունենան, այդ իսկ պատճառով աշխատեք նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել: Երեկոն հարմար է իմպովիզացված ընտանեկան տոնի համար: Դրա համար առիթ կգտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը լավ կդասավորվի, եթե պատրանքներ չկառուցեք: Սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելով՝ կհասկանաք, թե ինչն արժե ստանձնել հիմա, իսկ ինչը լավ է հետաձգել մինչև այն պահը, երբ ուժեղ համախոհներ կունենաք: Խուսափեք չարդարացված ռիսկից: Լավ է զգույշ գործեք, չշտապեք, ուշադրություն դարձնեք մանրուքներին:

Կապերին ընտրողաբար մոտեցեք. ոչ բոլորի հետ, ովքեր համառորեն հետաքրքրվում են ձեզանով, արժե շփվել: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել հին ծանոթների հետ: Նրանք լավ խորհուրդներ կտան, հաճախ կգտնեն ձեզ ոգևորելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինչքան շուտ ստանձնեք գործերը, այնքան լավ: Օրվա առաջին կեսը կարելի է շատ արդյունավետ անցկացնել: Դուք հնարավորություն կունենաք լուծել կարևոր հարցերը, հոգ տանել սեփական հետաքրքրությունների մասին և օգնել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել:

Օրվա երկրորդ կեսը նույնպես հաջող կլինի: Սակայն այն ֆինանսական գործերում զգուշություն կպահանջի: Գումարը ռիսկի մի ենթարկեք: Մի շտապեք գնումների ու գործարքների հարցում, հատկապես եթե ինչ-որ մեկը չափազանց համառորեն առաջարկում է դրանք: Երեկոն հարմար է սիրային ժամադրության, ինչպես նաև մի մարդու հետ հանդիպելու համար, որին ուզում եք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի, արդյունավետ ու հաճելի օր է: Դուք ամեն ինչ ճիշտ կանեք, ճիշտ կդնեք առաջնահերթությունները, կզբաղվեք կարևոր գործերով ու դատարկ բաների վրա չեք շեղվի: Հենց դա կօգնի արագ հասնել նպատակներին: Հավանական են հաջող իմպրովիզներ, փորձարկումներ, որոնց շնորհիվ կմոտենաք ձեր ամենանշանակալի նպատակներին:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ է խոստանում: Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, որի մասին նախկինում լավ բաներ եք լսել: Այդ հանդիպումը ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբ կարող է դնել: Այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից՝ արդյոք դուք նախաձեռնող կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ օր է, բայց դուք կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Դրանում կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Բացի այդ, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ, իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը: Չի բացառվում՝ հաջողությամբ լուծվի վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցը:

Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է ընտանեկան գործերի վրա կենտրոնանալու, մտերիմներին ուշադրություն հատկացնելու համար: Չի բացառվում՝ ձեր օգնությունը պետք գա հարազատներից մեկին կամ ընկերներին: Նրանք ձեզ շնորհակալ կլինեն աջակցության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգիստ օր է, որը հարմար կլինի ուժերը վերականգնելու համար: Կարող եք զբաղվել հետաքրքիր գործերով, վերադառնալ հին նախասիրությանը, որը կրկին կուրախացնի ձեզ: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ:

Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Գնումների հարցում մի շտապեք, գործարքներ մի կնքեք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք երկրորդ կողմի հուսալիության վրա: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, այստեղ հազիվ թե խնդիրներ ծագեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների համար: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեք: Ձեր ուժեղ կողմերը աննկատ չեն մնա: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Չի բացառվում արդյունավետ համագործակցության կամ համատեղ նախագծի վրա աշխատանքի սկիզբը, որի շնորհիվ ձեր առաջ շուտով նոր հեռանկարներ կբացվեն:

Կուրախացնի մտերիմների աջակցությունը; Նրանք ձեզ լավ կհասկանան, կաջակցեն ձեր գաղափարներն ու ամեն հնարավոր բան կանեն, որպեսզի ձեր ցանկությունները հնարավորինս շուտ իրականանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը լավ կդասավորվի և հնարավորություն կտա շատ գործերում հաջողությունների հասնել: Սովորականից հաճախ պիտի նոր բան մտածեք, նպատակին տանող սեփական ուղիները փնտրեք, երբեմն նաև ռիսկի դիմեք: Դուք այդ ամենից հրաշալի գլուխ կհանեք: Նույնիսկ եթե վստահ չլինեք, որ ճիշտ եք վարվել, շրջապատողները դրա մասին չեն կռահի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից ու դրամական մուտքեր, շահավետ գործարքներ է խոստանում: Այդ հատվածը հարմար է նաև ընտանեկան բյուջեի և ընդհանուր ունեցվածքի հետ կապված հարցերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնել ամեն անգամ չի հաջողվի, բայց դուք կաշխատեք հարթել սուր անկյուններն ու լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ: Դժվար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելը, կարող են նոր հանգամանքներ ի հայտ գալ, ստիպված եք լինելու վերադառնալ նրան, ինչը ավարտված էիք համարում: Բայց ձեզ կհաջողվի պահպանել բարձր տրամադրությունը, և դա էլ բավական կլինի իրավիճակը դեպի լավը փոխելու համար:

Օրվա երկրորդ կեսը դրական հույզեր կբերի: Հարմար ժամանակ կլինի ընկերների հետ հանդիպելու, ինչպես նաև ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը թեթև ու բարենպաստ կլինի: Դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք: Դրական միտումների ազդեցությունը հետո էլ նկատելի կլինի, բայց միայն այն դեպքում, եթե լուրջ տրամադրվեք ու գործերը չհետաձգեք:

Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Որոշ Ձկներ կվերականգնեն հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում մտերիմ են եղել կամ էլ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել են: Հիմա հեշտությամբ կկռահեք, թե ինչ կա շրջապատողների հոգում. բավական կլինի միայն լսեք ինտուիցիայի ձայնին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2859 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1