Աստղագուշակ․ մայիսի 29
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Բարենպաստ օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ ու շատ գործերից, հաճախ հաջողության կհասնեք՝ առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու: Հիմա կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես է լավ գործել և թե որ ճանապարհը կտանի ձեզ դեպի նպատակը: Հնարավոր են կարևոր բացահայտումներ: Օրը հարմար է ուսում սկսելու համար:
Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շուտով կընկերանաք: Ձեզ կհաջողվի շատերի վրա լավ տպավորություն թողնել: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմակայել ձեր հմայքին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Սեփական գործերի վրա կենտրոնանալը, սկսածն ավարտին հասցնելը դժվար կլինի: Առաջին հերթին՝ շուրջը բազում հետաքրքիր բաներ տեղի կունենան, երկրորդ՝ ձեզ հաճախ կշեղեն մարդիկ, որոնք օգնության կարիք կունենան: Օրվա առաջին կեսին հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր, բայց դրանք շուտով անցյալում կմնան:
Ավելի ուշ կգա հաջող զուգադիպությունների ու հաճելի անակնկալների ժամանակը: Լավ ժամանակ է մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք զրուցել կարևոր բաների մասին՝ առանց վախենալու տարաձայնություններից: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելի մարդու հետ շփումները կուրախացնեն, դրական հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Այսօր դրված նպատակներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Նկատի ունեցեք, որ կարևոր հարցերին ճիշտ պատասխանները մակերեսին դրված չեն լինի, երբեմն ճշմարտությանը հասնելու համար ժամանակ է պետք լինելու: Աշխատանքի մեջ հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր չեն հանձնվի առաջին անհաջողությունից հետո: Համառությունը կպարգևատրվի:
Օրը հարմար է ընկերական հանդիպումների համար: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք նրանց հետ, ովքեր կիսում են ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Չի բացառվում՝ հոբբի ձեռք բերեք, որը դրական հույզեր կպարգևի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկիզբը բարենպաստ է ու հարմար է մի շարք կարևոր հարցեր լուծելու համար: Բարդ գործերն ավարտելով՝ դուք ձեզ ավելի ինքնավստահ և ազատ կզգաք: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի, և շատ Խեցգետիններ ոգևորությամբ կստանձնեն այն, ինչը նախկինում չափազանց բարդ էր թվում: Դրա հետ միասին, ձեզ հանգստի համար էլ ժամանակ կմնա:
Օրվա երկրորդ կեսը նույնքան հաջող չի լինի: Հուզական դաշտը կլարվի, ձեզ համար բարդ կլինի սեփական զգացմունքներից գլուխ հանելը: Նույնիսկ ամենամտերիմները երբեմն սխալ կհասկանան ձեզ: Բայց ձեզ կհաջողվի հարթել բոլոր սուր անկյուններն ու կոնֆլիկտներ թույլ չտալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրն ավելի հարմար է հանգստի, քան լուրջ գործերի համար: Հաճախ ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալ, մի կողմ վանել ավելորդ մտքերը: Դրա պատճառով սխալներ կանեք, բայց բարեբախտաբար, ժամանակին կնկատեք և արագ կուղղեք դրանք: Արժե լսել խորհուրդները: Դրանք հաճախ կտան մարդիկ, որոնք իսկապես լավ են գլուխ հանում իրավիճակից:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում ոչ մի կերպ չէր հաջողվում դա անել: Հնարավորություն կունենաք վերջ տալ հին տարաձայնություններին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Չարժե բարդ գործերն ու կարևոր հանդիպումները օրվա առաջին կեսի համար ծրագրել: Մտքերը հավաքելը բարդ կլինի, չեն բացառվում սխալներն անուշադրության պատճառով: Բացի այդ, հաճախ սխալ կհասկանաք շրջապատողներին, իսկ դա կարող է երկար ու անիմաստ վեճերի հանգեցնել: Երբեմն լավ է պարզապես մի փոքր սպասել:
Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ հաջող, թեթև ու բարենպաստ: Ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի, համարձակ նախաձեռնություններին էլ հաջողությունը կուղեկցի: Եթե համախոհների և օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դրանցից մեկը կարող է սիրային շարունակություն ստանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկզբին լավ է որոշումների հարցում չշտապեք: Ամեն ինչ չէ, որ այնքան պարզ ու միանշանակ կլինի, որքան կարող է թվալ: Որոշ Կշեռքներ ստիպված են լինելու զբաղվել գործերով, որոնք հոգեհարազատ չեն նրանց: Բայց ինչպիսին էլ լինի տրամադրությունը, դուք կփորձեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի:
Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի հին ծանոթների հետ շփվելու համար: Դուք ոչ միայն հաճելի խոսքեր, այլև օգտակար խորհուրդներ կլսեք նրանցից: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնց կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Այսօր կյանքից բողոքելու լուրջ պատճառներ հազիվ թե ունենաք: Լրիվ հակառակը. աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները, օգնել ամենահամարձակ ու բարդ ծրագրերն իրագործելիս: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ: Եթե աջակցության կարիք ունենաք, ծանոթները կցուցաբերեն այն. դուք կգտնեք յուրաքանչյուրին շնորհակալություն հայտնելու ձևը:
Պայմանները փոխելու, հետաքրքիր վայրերում լինելու, նոր բան իմանալու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալների ու հաջող զուգադիպությունների ժամանակ կլինի: Սիրահարված Կարիճներն ուրախության առիթներ կունենան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հանգիստ ու բարենպաստ օր է, որը հարմար է ապագայի մասին մտորելու և ծրագրեր կառուցելու համար: Ոչինչ չի վրիպի ձեր ուշադրությունից, դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու անկախ իրավիճակից հանգստություն կպահպանեք: Կհաջողվի ճիշտ որոշումներ ընդունել, նպատակին տանող ամենակարճ ճամփան ընտրել:
Շրջապատողների հետ լեզու գտնելը միշտ չէ, որ հեշտ կլինի, բայց դուք բոլոր դեպքերում մոտեցում կգտնեք նրանց, ովքեր տհաճությամբ են կապի դուրս գալիս: Շատ Աղեղնավորների կօգնի կենսափորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները ուժերը զուր չեն վատնի և դատարկ բաների պատճառով չեն անհանգստանա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ինչ էլ ծրագրեք այսօրվա համար, հիշեք, որ լավ է սեփական ուժերի վրա հույս դնել, այլ ոչ թե հաջողության, աստղերի աջակցության կամ էլ մեկ ուրիշի օգնության: Եթե համառ լինեք, կհասնեք ձեր ուզածին, թեկուզ՝ ոչ միանգամից: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Նույնիսկ հին ծանոթները երբեմն ձեզ սխալ կհասկանան, դատարկ բաների պատճառով կնեղանան, կկասկածեն ձեզ ինչ-որ բանում: Երեկոյան ամեն ինչ կպարզվի, ներդաշնակությունն էլ կվերականգնվի:
Հարմար օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Ձեզ կհաջողվի շատ բաներից գլուխ հանել, զուգադրել փաստերն ու ճիշտ եզրակացություններ անել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հաջող կդասավորվի, եթե լսեք ինտուիցիայի ձայնին և բարդ իրավիճակում խուճապի չմատնվեք: Շրջապատողները միանգամից հավանության չեն արժանացնի ձեր արարքները, բայց ավելի ուշ անպայման կխոստովանեն, որ դուք նպատակին տանող միակ ճիշտ ճամփան եք ընտրել:
Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա նշանակալի առաջընթացի հասնել աշխատանքի մեջ և հաջողություններ արձանագրել բիզնեսում: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը: Նախկին գործընկերները անպայման հետաքրքիր մի բան կառաջարկեն: Հավանական են լավ նորություններ, ինչպես նաև անպասելի առաջարկներ ու հրավերներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Լուրջ կորուստներն ու մեծ խնդիրները քիչ հավանական են: Ինչ-ինչ տհաճություններ հնարավոր են, բայց դուք դրանցից գլուխ կհանեք: Արժե համառ լինել: Մի նահանջեք, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի: Մի քանի փորձ ձեռնարկելուց հետո հաջողության կհասնեք:
Հաճույքով կօգնեն ընկերները, որոնց աջակցությամբ կպահպանեք լավ տրամադրությունը, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Ներդաշնակ կդասավորվեն ընտանիքի անդամների հետ հարաբերությունները հարազատների հետ կարող եք քննարկել ընդհանուր ծրագրերը: Չեն հիասթափեցնի սիրային ժամադրությունները: Սիրելին կգտնի ձեզ ուրախացնելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: