ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3153 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար է հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Եթե դադար վերցնելու և գործերը հետաձգելու հնարավորություն լինի, հենց այդպես էլ վարվեք: Եթե հանգստյան օր վերցնել հնարավոր չէ, աշխատեք ինքնուրույն գործել. այդպես ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին:

Այսօր ստացված ցանկացած տեղեկատվություն պետք է ստուգել. այն կարող է սխալ լինել: Ինչ էլ որ տեղի ունենա ձեր շուրջը, մի շտապեք եզրակացություններ անել: Մարդկանց և իրադարձությունների մասին առաջին տպավորությունը կարող է սխալ լինել: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հագեցած ու բարդ օր է: Այն հարմար է թշնամիների դեմ բաց պայքար սկսելու և նրանց հանդեպ համոզիչ հաղթանակ տոնելու համար: Դուք հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները կհանձնվեն, քանի որ դժվարություններից չեք վախենա, համարձակ փորձարկումներ կանեք ու չեք լսի նրանց, ովքեր կփորձեն ձեզ հետ պահել մտածածից:

Բարենպաստ օր է տեխնիկա և այլ օգտակար իրեր գնելու համար: Դուք անսխալ կընտրեք այն, ինչ իսկապես պետք կգա ու ոչ մի դրամ զուր չեք ծախսի: Օրվա վերջին ընտանեկան բիզնեսի կամ ընկերական նախագծի զարգացման հետ կապված գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջողության հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, բայց եթե համառ լինեք, անպայման կհասնեք ուզածին: Օրվա իրադարձությունները շատ բան կսովորեցնեն, կօգնեն նորովի նայել այն խնդիրներին, որոնց երկար ժամանակ չէիք կարողանում լուծում տալ: Ճիշտ եզրակացություններ արեք ու այլևս սխալներ չեք անի, որոնք կարող են խանգարել հասնելու նպատակին:

Ընկերների հետ հին տարաձայնությունները կարգավորելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ սխալներ եք արել անցյալում և ուղղեք դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բարենպաստ է ուսման համար: Ինչ ոլորտ էլ ընտրեք, հավանական են արագ հաջողություններ ու հրաշալի արդյունքներ: Մյուս գործերն էլ այսօր հեշտությամբ կտրվեն: Դուք արագ գլուխ կհանեք ամենատարբեր խնդիրներից. կօգնեն փորձն ու ինտուիցիան:

Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Նրանք ձեզ աջակցելու, ուրախացնելու, ոգեշնչելու բազմաթիվ միջոցներ կգտնեն: Հետաքրքիր կլինի ապագայի ընդհանուր ծրագրերը քննարկելը, նույնիսկ նրանք, որոնք հիմա համարյա ֆանտաստիկ են թվում: Օրվա երկրորդ կեսը հարմար է բյուջեն ծրագրելու, գնումների ցուցակ կազմելու, եկամուտներն ու ծախսերը վերլուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Հաճախ ծանոթները ձեզ սխալ կհասկանան, կվիրավորվեն անմեղ նկատողություններից, կքննադատեն: Բայց դա լուրջ խնդիրների չի հանգեցնի: Դուք կպահպանեք ինքնավստահությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը, շատ բան կատակի կտաք: Նոր համախոհներ գտնելու հնարավորություն կա: Նրանք կօգնեն ավելի արագ հասնել նպատակին:

Աշխատեք մի քանի գործով միաժամանակ չզբաղվել: Այսօր դա ձեզ սովորականից դժվարությամբ կտրվի: Լավ է հետևողական գործեք: Եթե ստիպված լինեք անընդհատ շեղվել ու մի բանից մյուսին անցնել, ինչ-որ բան աչքաթող կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Խուճապի մի մատնվեք ու անհամբերություն մի դրսևորեք: Դուք կզգաք, որ դրական փոփոխությունները սարերի հետևում չեն: Բայց հիմա լավ է իրադարձությունները չշտապեցնեք, այլ հանգիստ սպասեք: Դուք դա կարողանում եք անել: Աշխատեք դատարկ զրույցներ չվարել, գործ չունենալ մարդկանց հետ, որոնք հանում են ձեզ հավասարակշռությունից, ստիպում են հուզվել: Լավ է հաճելի ու կենսուրախ զրուցակիցներ ընտրեք: Նրանց տրամադրությունը կփոխանցվի ձեզ, լավատեսության համար առիթներ գտնելը կհեշտանա:

Հարմար օր է աշխատանքի մասին մտածելու համար: Չի բացառվում՝ հրաշալի գաղափարներ ունենաք՝ կապված կարիերայի զարգացման կամ սեփական գործ սկսելու հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը լավագույն ձևով չի սկսվի, բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Մի քիչ ժամանակ կանցնի, և դուք կհասկանաք, որ պատրաստ եք ստանձնել այն գործերը, որոնց նախկինում չէիք համարձակվում անցնել: Առաջընթացն անսպասելի արագ կլինի, շուտով կհասնեք առաջին հաջողություններին:

Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց հասցրել եք կարոտել: Հիմա կարող եք անկեղծորեն խոսել շատ կարևոր բաների մասին, պարզել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները: Նախկինում բացառապես ընկերական բնույթ կրող հարաբերություններում սիրային նոտաներ կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է: Դուք շատ բանի կհասնեք, եթե ուշադիր լինեք, աշխատեք նկատել մանրուքները: Պայմաններն այնպես կդասավորվեն, որ հնարավորություն կունենաք գլուխ հանել բարդ, խճճված իրավիճակից, որոշակիություն մտցնել հետագա գործողությունների մեջ ու թեթևացնել և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների կյանքը:

Բաց մի թողեք այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը, որոնք կարող են ինչ-որ բանով օգտակար լինել կամ ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին: Հիմա դուք ունակ կլինեք մոտեցում գտնել նրանց, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Ինտուիցիան կհուշի՝ ինչ արժե ասել կամ անել լավ տպավորություն թողնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարևոր օր է, որի իրադարձությունները հետագա մի քանի շաբաթների ընթացքում կազդեն ձեր կյանքի վրա: Նրա առաջին կեսին արժե լուրջ լինել, քանի որ ընդունելու եք որոշումներ, որոնցից շատ բան կախված կլինի: Շրջապատողները կարող են ձեր գործերին սովորականից շատ խառնվել: Աշխատեք դրան հանգիստ արձագանքել ու շատ մեծ զիջումների չգնալ:

Ավելի ուշ նոր գործեր սկսելու համար բարենպաստ ժամանակահատված կգա: Լավ գաղափարներ կունենաք ու շուտով դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է, որի իրադարձությունները ձեզ կուրախացնեն: Հաճելի ժամանակ անցկացնելու, ձեզ համար կարևոր մարդկանց հետ շփվելու, ձեզ անհանգստացնող բաների մասին խոսելու հնարավորություն կունենաք: Կարևոր որոշումներ հնարավոր է դեռ չընդունեք, բայց ձեզ ավելի վստահ կզգաք:

Աշխատանքին կամ ուսմանը վերաբերող հրաշալի գաղափարներ կունենաք: Մի հետաձգեք դրանք կյանքի կոչելը. նպատակին տանող առաջին քայլերը կարող եք արդեն հիմա անել: Համախոհներ ու օգնականներ առանց դժվարության կգտնեք, ձեր ոգևորությունը վարակիչ կլինի, շատերը պատրաստ կլինեն օգնել կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը շատ լավ բաներ կբերի: Այն հարմար է շփումների համար, հնարավորություն կտա պայմանավորվել ամենատարբեր մարդկանց հետ: Ձեզ հաճախ կօգնեն ինտուիցիան ու փորձը: Խորհուրդների դիմելու կարիք չի լինի: Պետք չի նաև սպասել, թե ինչ կհուշեն, որ անեք: Կհաջողվի գլուխ հանել բարդ խնդիրներից, ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունել:

Դիտողունակությունը, մանրուքները նկատելու ունակությունն այսօր շատ պետք կգան: Հենց դրանց շնորհիվ կկարողանաք խուսափել սխալներից, չընկնել թշնամիների լարած թակարդները: Աշխատեք չշտապել. ձեզ մտածելու համար ժամանակ է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ, բայց խոստումնալից օր է: Դուք ամբողջովին կօգտագործեք նրա ընձեռած բոլոր հնարավորությունները, բաց չեք թողնի հաջողության հասնելու շանսը: Հնարամտությունն ու համառությունը կօգնեն հասնել նպատակին, նույնիսկ եթե պայմաններն անբարենպաստ լինեն:

Հնարավորություն կունենաք ծանոթանալ անսովոր մարդկանց, վառ անձնավորությունների հետ: Որոշ Ձկներ կշփվեն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել: Վատ մի զգացեք պատմել ձեր մասին: Շատերին հետաքրքիր կլինի ձեր ձեռքբերումների, հաղթանակների ու ծրագրերի մասին իմանալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3153 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5