Աստղագուշակ․ մայիսի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2894 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հաջող, վառ ու հագեցած օր է: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, շատ բան լավ կստացվի: Հաճախ դուք փայլուն կգործեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Շրջապատողները կնկատեն ձեր հաջողությունները, կգնահատեն խնդիրների լուծման ձեր մոտեցումը ու կսկսեն ձեզ մեծ հարգանքով վերաբերվել: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Որոշ Խոյերի դրանք կօգնեն փոխել վերաբերմունքը սովորական դարձած բաների հանդեպ: Չի բացառվում, որ այսօր պիտանի խորհուրդներ ստանաք, և շուտով դրանց հետևեն առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի, հագեցած, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, բազում օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Որոշ Ցուլերի համար օրը կապված կլինի կարևոր բացահայտումների հետ: Նշանի մյուս ներկայացուցիչները տեղեկատվություն կստանան, որը կօգնի գլուխ հանել բարդ գործից կամ կհուշի՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակին: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, շփումները կուրախացնեն և՛ ձեզ, և՛ նրանց: Ձեր մասին հիշեցրեք մարդկանց, որոնց կարոտել եք: Օրը հրաշալի է հին կապերը վերականգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ցավալի թյուրիմացություններ: Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, և երբեմն դա ձեզ կստիպի հուզվել, ապրումներ ունենալ: Բայց տագնապի համար լուրջ պատճառներ չկան: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք: Հնարավոր են հաճելի լուրեր հեռվից, ինչպես նաև հետաքրքիր առաջարկներ, որոնց կուզենաք անհապաղ համաձայնությամբ պատասխանել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի անսովոր հանդիպումներով: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ եք լսել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին բազում նոր գաղափարներ կունենաք, և դուք ոգևորությամբ կստանձնեք դրանց իրագործումը: Նկատի ունեցեք, որ այս հարցում շտապելու կարիք չկա և սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է պիտի մտածեք. այդպես կկարողանաք խուսափել սխալներից ու ցավալի թյուրիմացություններից: Արժե լսել այն խորհուրդները, որոնք տալիս են հին ծանոթները: Հաճախ ուրիշների գիտելիքները կօգնեն նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել: Օրվա երկրորդ կեսը վաղուց մտածածը կյանքի կոչելու հնարավորություն կտա: Նշված հատվածը հարմար է նաև հին ծանոթներին տեսակցելու համար: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կլինեն, ընդհանուր ծրագրեր կհայտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հագեցած օր է: Հետաքրքիր գործեր շատ կլինեն, որոշ Առյուծներ կկարողանան կենտրոնանալ նրա վրա, ինչը իսկապես գրավում է նրանց: Չեն բացառվում նոր ծանոթությունները: Կգտնվեն մարդիկ, որոնց հետ կկարողանաք խոսել ձեր գործերի մասին, կիսվել ծրագրերով, և դա օգուտ կտա: Հավանական են հաջող գնումներ, այդ թվում՝ խոշոր: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք, միանգամից կհասկանաք, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի կարիքն առանձնապես չկա: Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ անակնկալներ է խոստանում, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսին արժե զգույշ լինել: Լավագույն ժամանակը չէ շտապելով կարևոր որոշումներ ընդունելու համար: Մարդկանց և իրադարձությունների մասին առաջին տպավորությունը միշտ չէ, որ ճիշտ կլինի, ձեզ ավելի շատ ժամանակ է պետք ամեն ինչից գլուխ հանելու համար: Կարևոր կլինի որոշումներն ինքնուրույն ընդունելը: Շրջապատողների խորհուրդները երբեմն կշեղեն: Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Այն հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, ժամանակին պիտանի տեղեկատվություն կստանաք, սխալներ չեք անի: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամենաարդյունավետ օրը չէ: Մտքերը հավաքելն ու սխալներից խուսափելը դժվար կլինի: Ստիպված եք լինելու մի քանի գործով միաժամանակ զբաղվել, վտանգ կա՝ ինչ-որ բան մոռանաք կամ իրար խառնեք: Լավ գաղափարներ կունենաք, բայց դրանց իրագործման համար հիմա լավագույն պահը չէ, արժե համբերությամբ զինվել: Շրջապատողները շատ հարցերում կաջակցեն ձեզ, դա կբարձրացնի տրամադրությունը և կուրախացնի: Դժվար պահին կարող եք դիմել մտերիմներին, նրանք կգտնեն ձեզ օգնելու եղանակը: Որոշ Կշեռքներ կկարողանան հաշտվել այն մարդու հետ, որի հետ վիճելու համար շատ էին զղջում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը բարենպաստ կլինի: Այսօր կարող եք հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնց արդեն մեծ ժամանակ և ուժեր եք նվիրել, ու գոհ կմնաք արդյունքից: Հնարավոր են արդյունավետ գործնական բանակցություններ, որոշ Կարիճներ համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան: Այսօր ընդունված որոշումները ձեր կարիերայում նոր փուլի սկիզբ կդնեն: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Հավանական են լուրեր մարդկանցից, որոնց համար վերջին շրջանում անհանգստանում էիք: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալներն ու ուշադրության նշանները, որոնք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք հետաքրքրասեր կլինեք, արագ կտարվեք նոր բաներով: Հաճախ անկեղծ հետաքրքրությունն էլ բավարար կլինի առաջին հաջողություններին հասնելու համար, որոնք ձեզ կոգեշնչեն առաջ շարժվել: Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի. նրանք երբեմն ձեզ սխալ կհասկանան, ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել պարզագույն բաները: Համբերությամբ, հանգստությամբ զինվեք ու բարեհամբույր եղեք: Այդ ամենը ձեզ այսօր շատ պետք կգա: Ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ չեք տաքացել, հույզերին չեք տրվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը կարող է բավական բարդ լինել: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, որոնք լուծում կպահանջեն: Ամեն անգամ չեք կարողանա արագ գլուխ հանել, թե ինչն է իսկապես կարևոր ու շտապ, իսկ ինչը կարելի է հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել: Բարեբախտաբար, մտորումների համար բավարար ժամանակ կունենաք, ոչ մի տեղ շտապելու կարիք էլ չի լինի: Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ թեթև ու հետաքրքիր, հաճելի հանդիպումներով ու վառ տպավորություններով լի: Այն հարմար կլինի և՛ սիրային ժամադրության, և՛ ընկերների հետ շփվելու համար: Չեն բացառվում նոր ծանոթությունները, որոնք շատ հաճելի կլինեն: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, շատերին դուր կգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հաճելի շփումների օր է: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար ոչ ոքի չեն հավանում, լավ տպավորություն կստանան ձեզ հատուկ կենսուրախությունից ու բարեհամբույր վերաբերմունքից: Օրը հարմար է նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են նշանակալի դրամական մուտքեր: Դուք ճիշտ կտնօրինեք ստացած գումարը, այն դատարկ բաների վրա չեք ծախսի: Երեկոն հաջողություններ է խոստանում ուսման մեջ և հրաշալի է ստեղծագործ զբաղմունքների համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ ոգեշնչվածության նոր աղբյուր կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ, արդյունավետ օր է: Դուք գործերում նախաձեռնող կլինեք, ոգևորությամբ կստանձնեք այն, ինչ երկար ժամանակ հետաձգում էիք: Դուք ուրիշների նման չեք գործի, և հաճախ հենց դրա շնորհիվ հաջողության կհասնեք: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան վերականգնել հին գործնական կապերը, համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանան: Մտորումների համար ժամանակ քիչ կլինի, բայց ինտուիցիան կօգնի արագ ճիշտ որոշում ընդունել: Բարդ առաջադրանքներից մի վախեցեք: Դուք դրանցից գլուխ կհանեք, իսկ եթե դժվարություններ առաջանան, կօգնեն փորձված համախոհները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|