Աստղագուշակ․ մայիսի 19
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2574 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատեք ռիսկի չդիմել ու զգույշ գործել: Դա էլ բավարար կլինի տհաճություններից խուսափելու և լուրջ սխալներ չանելու համար: Ուշադրություն պահանջող գործեր այսօր սովորականից շատ կլինեն: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, քանի որ առանց դրա չափից դուրս մեծ ժամանակ կվատնեք դատարկ բաների վրա: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Դա լավ ժամանակ է և՛ գնումների, և՛ ֆինանսական հարցերը լուծելու համար: Ձեզ կհաջողվի ոչինչ աչքաթող չանել: Հազիվ թե ինչ-որ մեկին հաջողվի շեղել ձեզ կամ մոլորության մեջ գցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելն ու բարեհամբույր լինելը դժվար կլինի: Հաճախ տարաձայնություններ կառաջանան շրջապատողների հետ, որոշ Ցուլեր ստիպված են լինելու գործ ունենալ մարդկանց հետ, որոնց այնքան էլ չեն համակրում: Մի հուսահատվեք: Եթե լավ տրամադրություն պահպանեք, կգտնեք իրավիճակը փոխելու ձևը: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Դուք նորանոր հնարավորություններ կնկատեք, կհասկանաք՝ ինչպես օգտվել դրանցից: Երեկոն բարենպաստ ժամանակ է լինելու ամենամտերիմների հետ շփվելու համար: Կարող եք շատ բաների մասին զրուցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ, վառ, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ դրանցից ամենաբարդերից: Ինտուիցիան ուժեղ կլինի. նրա հուշումների շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարևոր տեղեկատվություն կստանան, որն էլ կօգնի ճիշտ որոշում ընդունել: Հավանական են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնք նախկինում մտերիմ են եղել ձեզ: Հիմա կարող եք վերականգնել հարաբերությունները, և դուք կփորձեք բաց չթողնել այդ շանսը: Դուք պատրաստ կլինեք խոստովանել ձեր սխալները, և դա շատերին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Այն հարմար է լուրջ հարցերը լուծելու համար: Դուք կաշխատեք լավագույն արդյունքի հասնել ստանձնած ամեն ինչում և սխալներ չեք անի: Օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Չի բացառվում երկարաժամկետ համագործակցության սկիզբը: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի, հնարավորություն կտա հանգստանալ, ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Բարենպաստ ժամանակ կլինի ուսման համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, արագ գլուխ կհանեք բարդ հարցերից: Ամենահաճելին այն կլինի, որ այսօր ստացած գիտելիքները ձեզ շուտով պետք կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Դուք կարող եք սուր արձագանքել դատարկ բաներին, և դա հատկապես նկատելի կլինի օրվա առաջին կեսին: Եթե վերահսկեք հույզերն ու պրովոկացիաներին չտրվեք, օրը հաջող կդասավորվի: Մտածված որոշումները հաճախ ճիշտ կլինեն: Վստահեք ձեր փորձին: Այն հաճախ կհուշի, թե ինչպես գլուխ հանել դժվարություններից ու ինչ նախաձեռնել նպատակին հասնելու համար: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի անսպասելի այցերով: Հնարավորություն կունենաք շփվել հին ընկերների ու նոր ծանոթների հետ, որոնց շատ եք համակրում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին դուք կաշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցող ամեն ինչին, ուշադրություն դարձնել նույնիսկ աննշան իրադարձություններին, մանրուքներին: Շատ բան նրանից, ինչ հիմա կնկատեք, ավելի ուշ կարևոր կլինի: Այս շրջանում առաջ եկած գաղափարներին շուտով կվերադառնաք: Ամեն անգամ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ, բայց բանը լուրջ կոնֆլիկտներին չի հասնի: Ժամանակի ընթացքում հարաբերությունները դեպի լավը կփոխվեն, ավելի ներդաշնակ կդառնան, մեծ ուրախություն կբերեն: Որոշ Կույսեր կհասկանան, թե ինչ սխալներ են վերջին շրջանում արել ու կաշխատեն ուղղել դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը բավական անհանգիստ կանցնի: Մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը դժվար կլինի, հաճախ նոր գործեր և առաջադրանքներ կհայտնվեն, որոնց համար ստիպված եք լինելու հետաձգել մնացած ամեն ինչ ու փոխել ծրագրերը: Աշխատեք չհուզվել: Եթե հանգստություն ու ինքնատիրապետում պահպանեք, ամեն ինչ լավ կստացվի: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը, կոգեշնչեն ձեզ: Որոշ Կշեռքներ նոր ընկերներ ու համախոհներ կգտնեն: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, հաճախ կկռահեք, թե ինչ կա նրանց հոգում: Բնատուր նրբանկատությունը կօգնի հարթել հարաբերությունները նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Թեթև ու բարենպաստ օր է, որը հրաշալի է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, ամեն ինչ ինքն իրեն կստացվի: Հնարավոր են հաճելի ծանոթություններ; Որոշ Կարիճներ կհանդիպեն մարդկանց, որոնց մասին վերջին շրջանում շատ են լսել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար: Արժե քննարկել ընդհանուր գործերը: Չի բացառվում՝ միասին հասկանաք, թե ինչպես կարելի է լուծել վերջին շրջանում բոլորին նյարդայնացնող կամ վշտացնող խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով, իսկ դա նշանակում է, որ այսօր սովորականից հաճախ կվշտանաք ու կբարկանաք: Դրա համար լուրջ պատճառներ ամեն անգամ չեն լինի, հաճախ խոսքը դատարկ բաների մասին կլինի, որոնք շուտով կմոռացվեն: Ապրումներից շեղվելուն կօգնեն օգտակար գործերը: Դրանցից հրաշալի գլուխ կհանեք, եթե չշեղվեք ու իսկապես փորձեք անհրաժեշտ արդյունքին հասնել: Հին ծանոթները հաճույքով կօգնեն: Նորերը միայն խորհուրդներ կտան, բայց նրանցից ավել բան չի էլ պահանջվի, քանի որ ձեզ մոտ առանց այդ էլ ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հարմար օր է կարևոր հարցերի շուրջ մտածելու, ծրագրեր կառուցելու, խճճված ու ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելու համար: Դուք շատ բան կնկատեք ու ճիշտ եզրակացություններ կանեք: Ինտուիցիան կօգնի խուսափել սխալներից, ճիշտ որոշումներ ընդունել, օրվա սկզբին էլ ժամանակը զուր չվատնել: Հավանական են անսպասելի հանդիպումներ: Դրանք ամենայն հավանականությամբ ուժեղ տպավորություն կթողնեն ձեզ վրա, երկար կհիշվեն, հետաքրքիր մտքեր կտան: Դուք շատ բան կսովորեք մարդկանցից, որոնց հետ այսօր կծանոթանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը վառ, հետաքրքիր ու բարենպաստ կլինի: Դա հրաշալի ժամանակ է լրիվ նոր գործեր ստանձնելու համար: Դուք շատ բան ոտքի վրա կսովորեք, արագ կմտապահեք ցանկացած տեղեկատվություն, որը կարող է կարևոր լինել: Հրաշալի գաղափարներ կունենաք, կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել դրանք իրագործելու հարցում: Աջակցության շնորհիվ Ջրհոսները գլուխ կհանեն նրանից, ինչը նրանց առաջ անել չէր հաջողվում: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի և հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու համար: Շահավետ գնումներ անելու շանս կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մտքերը հավաքելն ու գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Բոլոր Ձկներին չի հաջողվի դիմակայել գայթակղություններին: Նշանի որոշ ներկայացուցիչներ կտրվեն իրենց ցանկություններին, իսկ հետո կզղջան դրա համար: Արժե լսել խորհուրդները. դրանք կտան մարդիկ, որոնց փորձը կարող է ձեզ օգտակար լինել: Մի շտապեք ֆինանսներին վերաբերող որոշումների հարցում: Վտանգ կա՝ մեծ գումար ծախսեք դատարկ բաների վրա: Բացի այդ, նշանի շատ ներկայացուցիչներ հակված կլինեն գերագնահատել իրենց հնարավորությունները: Լավ է ապառիկով գնումներ չանեք ու ընկերներից պարտքով գումար չվերցնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|