Աստղագուշակ․ մայիսի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2795 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ ու արդյունավետ օր է, որը շատ նախաձեռնություններում հաջողությունների հասնելու շանս կտա: Դուք արագ ու վճռական կգործեք, հեշտությամբ կյանքի կկոչեք այն ամենն, ինչ մտածել եք: Հաճախ կօգնեն հին ծանոթները, որոնց թվում ոչ միայն հուսալի համախոհներ, այլև գործընկերներ կգտնեք: Հավանական են հաջող զուգադիպություններ, լավ նորություններ: Ուշադիր հետևեք շուրջը տեղի ունեցողին և ճիշտ եզրակացություններ կանեք: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես կարելի է աջակցել մտերիմներին ու լուծել վերջերս բոլորին վշտացնող ընտանեկան խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արժե շտապել: Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ կլինի, իսկ դա նշանակում է, որ դուք բարդ գործերից գլուխ հանելու, դժվարին առաջադրանքները լուծելու շանս կունենաք: Հաճախ հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ խոսք կգնա գումարի մասին: Ավելի ուշ փոքրիկ դժվարություններ ու ցավալի թյուրիմացություններ կառաջանան: Որոշ Ցուլեր ստիպված են լինելու ժամանակ ծախսել ուրիշների սխալներն ուղղելու վրա: Մյուսներին դա կբարկացներ, բայց նշանի ներկայացուցիչներին կհաջողվի պահպանել լավատեսական տրամադրությունն ու տեղի ունեցողին հումորով վերաբերվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք: Ինչքան շուտ ստանձնեք գործերը, այնքան լավ դրանցից գլուխ կհանեք: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք օգտակար կլինեն: Որոշ Երկվորյակներ կկարողանան ամրապնդել գործնական կապերը, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Հաճախ համագործակցությունից, ընդհանուր խնդիրներից ու հետաքրքրություններից երկարատև ընկերություն կսկսվի: Օրվա երկրորդ կեսը կարող է դժվարություններ բերել: Դրանցից գլուխ հանելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Եթե համառ լինեք, անպայման կհասնեք ձեր ուզածին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այսօր փոքրիկ թյուրիմացություններից ու տհաճություններից խուսափել հազիվ թե կարողանաք, բայց օրը լուրջ խնդիրներ չի բերի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես իրագործել ավելի վաղ մտածածը: Որոշ Խեցգետիններ հաջող գործարքներ կկնքեն կամ իրեր կգնեն, որոնք վաղուց էին հավանել: Օրվա երկրորդ կեսը լավ հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կտա: Բարենպաստ ժամանակ կլինի բուժիչ պրոցեդուրաների համար, որոնք նշանակալի արդյունք կտան: Հավանական են հաջող գնումներ, այդ թվում՝ չծրագրված: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հանգստացեք. դա ձեզ չի խանգարի: Օրվա հուզական դաշտը լարված կլինի, և դա ձեզ համար որոշակի խնդիրներ կստեղծի: Օրինակ՝ դուք կարող եք տաքանալ դատարկ բաների պատճառով կամ բարկանալ նրանց վրա, ովքեր ձեզ համար շատ թանկ են: Մտերիմների հետ շփումներն ավելի մեծ համբերատարություն կպահանջեն, քան սովորաբար: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել ու բարձրացնել ձեր տրամադրությունը: Հարմար օր է կյանքում նոր բան մտցնելու համար: Բայց հին նախասիրությանը վերադառնալն էլ օգտակար կլինի: Կարևորն այն է, որ ժամանակ գտնեք այնպիսի գործերի համար, որոնք ուրախություն են բերում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար. դուք այդ ամենից հրաշալի գլուխ կհանեք: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնցից օգուտ կքաղեք: Որոշ Կույսեր կգտնեն վաղուց մտածածն իրագործելու ձևը: Բաց մի թողեք այն ծրագիրը կյանքի կոչելու հնարավորությունը, որը դեռ վերջերս ձեզ անհավանական էր թվում: Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի: Այն ավելի հանգիստ կանցնի, հնարավորություն կտա հանգստանալ, վերականգնել ուժերը: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ. շփումները շատ հաճելի ու ոգեշնչող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ ընկերական հանդիպումները: Դուք շատերի հետ հրաշալի լեզու կգտնեք, դուր կգաք նոր ծանոթներին: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ: Ցանկացած նոր հարաբերություն արագ կզարգանա: Շուտով դրանք կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Հնարավորություն կունենաք վերադառնալ հետաքրքիր գործերին, որոնց համար ժամանակ չէր մնում: Դրանք կրկին վառ հույզեր կպարգևեն, տրամադրությունն էլ կլավանա: Երեկոն կուրախացնի լավ գաղափարներով: Հատկապես հաճելի կլինի, որ դրանց իրագործումը կարելի է չհետաձգել ու անհապաղ գործի անցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք հաճախ հաջողության կհասնեք մարդկանց հետ լեզու գտնելու, բոլորի վրա լավ տպավորություն թողնելու ունակության շնորհիվ: Հին ու նոր համախոհների աջակցությունից օգտվելով՝ դուք գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնց շուրջ երկար մտորել եք: Հավանական է հաջողությամբ լուծեք ֆինանսական հարցերը: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն մի աշխատանքի դիմաց, որն ավելի վաղ եք կատարել: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու բազում եղանակներ կգտնեք: Հավանական են սիրային անակնկալներ: Սիրելիի հետ շփումը դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը հարմար է կարևոր գործերի մասին մտորելու և ծրագրեր կառուցելու համար: Ինտուիցիան հաճախ կհուշի ձեզ, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները և ինչ է պետք նախաձեռնել հաջողության հասնելու համար: Հավանական են պիտանի ծանոթություններ: Դուք լավ կհասկանաք մարդկանց, հաճախ կկռահեք այն, ինչ նրանք փորձում են թաքցնել: Օրվա երկրորդ կեսին մանր-մունր գործեր շատ կլինեն, որոնցից յուրաքանչյուրը ժամանակ և ուշադրություն կպահանջի: Հնարավոր է՝ ծրագրածից ավելի քիչ բան հասցնեք: Մի վշտացեք, քանի որ ավելի ուշ կկարողանաք լրացնել բաց թողածը: Ամենայն հավանականությամբ կուրախացնեն ձեզ համար թանկ մարդկանց վերաբերող նորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հագեցած օր է: Գործեր շատ կլինեն, բայց դրանց քանակը ձեզ չի վախեցնի: Ինտուիցիան կհուշի, որ ամեն ինչից գլուխ կհանեք, և այն չի սխալվի: Հետաքրքիր կլինի նոր բան ստանձնելը, նույնիսկ եթե հասկանաք, որ մտածածն իրագործելու առաջին փուլում դժվարություններ են լինելու: Ձեզ հատուկ լավատեսությունն ու ոգևորվածությունը բոլորի սրտով կլինեն: Այդ հատկանիշների շնորհիվ նոր ընկերներ ու համախոհներ կգտնեք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով ու հաճելի անակնկալներով: Հարմար օր է հին ծանոթների հետ շփվելու համար: Նրանք կկիսվեն հրաշալի գաղափարներով, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անհանգիստ, բայց շատ արդյունավետ օր է: Այսօր դուք կարող եք շատ օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Նոր մասնագիտական կապեր ձեռք բերելու հնարավորություն կլինի: Որոշ Ջրհոսներ հենց այսօր կծանոթանան մարդկանց հետ, որոնք շուտով նրանց ամենահուսալի համախոհները կդառնան: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ավելի ուշ կարող են սիրային շարունակություն ստանալ: Դուք հմայիչ կլինեք, և դա շատերը կնկատեն: Նույնիսկ այն մարդիկ, որոնք սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ, պատրաստ կլինեն աչք փակել ձեր փոքրիկ թուլությունների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Արժե հանգստանալ: Օրը այնքան էլ լավը չէ լուրջ ու պատասխանատու գործերի համար, քանի որ դուք դժվարությամբ կկենտրոնանաք: Բացի այդ, ձեր ուշադրությունից կվրիպեն մանրուքներ, որոնք ավելի ուշ կարևոր են լինելու: Շատ տեղին կլինի փորձված համախոհների օգնությունը: Նրանք ձեզ հուսախաբ չեն անի: Օրվա երկրորդ կեսը սիրահարներին հաճելի անակնկալներ է խոստանում: Այն հարմար է ռոմանտիկ ժամադրության կամ պարզապես համակրելի մարդու հետ հանդիպելու համար: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչպես պիտի ձեզ պահեք լավ տպավորություն թողնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|