Աստղագուշակ․ մայիսի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2755 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք, քանի որ օրվա առաջին կեսը շատ նախաձեռնություններում հաջողություններ է խոստանում: Այդ հատվածում անպայման պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ կլուծեք բարդ առաջադրանքները, գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չափազանց դժվար էր թվում: Երբեմն բարդ կլինի շրջապատողների հետ տարաձայնություններից խուսափելը. ձեր արարքներն ու ծրագրերը հաճախ նրանց անմիտ կթվան: Խուսափեք թեժ վեճերից: Շատ բարդ հարցեր կարելի է հանգիստ քննարկել. այդ դեպքում բոլորին գոհացնող լուծումներ կգտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ ու հետաքրքիր օր է: Կարող եք համարձակ ստանձնել բարդ գործերը. շատ բան հրաշալի կստացվի: Հաճախ դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել, կօգնեք մարդկանց, որոնք դժվար իրավիճակում են հայտնվել: Ձեր առաջ ամենաբարձր նպատակները կարող եք դնել. դրանց հասնելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ծրագրեր կառուցելու համար: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները և ինչ կնախաձեռնեն շրջապատողները: Բայց մի շտապեք կիսվել ձեր մտահղացումներով: Մարդկանց, որոնք կօգնեն դրանց իրագործման հարցում, կհանդիպեք քիչ ավելի ուշ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ձեզ հատուկ առաջատարի հատկանիշներն այսօր շատ վառ կարտահայտվեն: Եթե համախոհների և օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց. հաճախ շրջապատողները իրենք աջակցություն կառաջարկեն: Համատեղ աշխատանքից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի: Այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի լուրեր, ինչպես նաև հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հարմար ժամանակ է մտերիմների հետ լուրջ բաների մասին զրուցելու համար: Մի վախեցեք ձեր զգացմունքները ցույց տալուց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բազում նոր գաղափարներ կհայտնվեն: Ամեն անգամ մտածածն իրագործել չի հաջողվի, բայց դուք կիմանաք՝ շատ ծրագրերի կարելի է ավելի ուշ վերադառնալ: Իսկ հիմա արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել, ամեն ինչ մտածել, ուսումնասիրել բոլոր հնարավորությունները: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին վստահում եք: Հաճախ կօգնեն հին ծանոթները: Նրանց վրա կարող եք ամեն հարցում հույս դնել: Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպություններով, ինչպես նաև հեռվից լավ նորություններով: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էիք: Նույնիսկ կարճատև զրույցը դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի օր է, որը մեծ հաջողություններ է խոստանում: Դուք վճռական տրամադրված կլինեք և կկարողանաք հաղթել նույնիսկ ամենաուժեղ մրցակիցներին: Շատ Առյուծներ պատրաստ կլինեն կոշտ կերպով պաշտպանել իրենց հետաքրքրությունները. շրջապատողները կզգան դա և կաշխատեն ավելորդ անգամ նրանց հետ չվիճել: Հավանական է առաջընթաց գործերում, իսկ որոշ դեպքերում՝ նկատելի մասնագիտական աճ: Օրը հրաշալի է բարդ առաջադրանքները լուծելու համար, որոնցից փայլուն գլուխ կհանեք: Կարող եք ուսման մեջ մեծ հաջողությունների հասնել: Շատ օգտակար կլինի վերհիշել այն, ինչ ավելի վաղ եք իմացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է գործնական շփումների և կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ հաջողությունների կհասնեք, որոնց մասին շրջապատողները միայն երազել կարող էին: Ամենահամարձակ ծրագրերը կհաջողվի կյանքի կոչել: Հաճախ հաջողակ կլինեք, բայց ձեր անձնական որակները, գիտելիքներն ու կարողություններն էլ վերջին դերը չեն խաղա: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Նրանց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, հետաքրքիր զրույցների համար շատ թեմաներ կգտնվեն, նոր ծրագրեր էլ կհայտնվեն: Որոշ Կույսեր գրավիչ առաջարկներ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հաջող ու հետաքրքիր օր է, որը շատ հարմար է նոր բան ստանձնելու համար: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչում կարելի է հաջողության հասնել, և դուք ուժերը զուր չեք վատնի: Հնարավոր են լավ նորություններ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջերս շատ էիք կարոտում: Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Կշեռքների հանդեպ: Նշանի շատ ներկայացուցիչների ռոմանտիկ անակնկալներ, անմոռանալի ժամադրություններ են սպասվում: Օրը շատ ոգեշնչող կլինի նրանց համար, ովքեր հակված են ստեղծագործելու. ձեր տաղանդներն ամբողջությամբ կդրսևորվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին վեճերից, լարված քննարկումներից խուսափել հազիվ թե կարողանաք: Երբեմն ժամանակ է պետք շրջապատողներին ձեր իրավացիության մեջ համոզելու համար: Բայց դուք չեք հանձնվի և կստիպեք բոլորին լսել ձեզ: Ավելի ուշ բոլորին պարզ կդառնա, որ ձեր տեսակետը ճիշտ է եղել: Օրվա երկրորդ կեսին մանր-մունր գործեր շատ կլինեն, որոնցից յուրաքանչյուրը ուշադրություն կպահանջի: Աշխատեք ոչ մի մանրուք բաց չթողնել: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ: Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարդ օր է: Դուք սովորականից ավելի բռնկուն կլինեք, իսկ հաճախ՝ նաև շատ կասկածամիտ: Դրա պատճառով լարված պահեր կծագեն նույնիսկ ամենամտերիմների հետ շփումներում: Աշխատեք վերահսկել հույզերը. ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը դեպի լավը փոխելը: Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքի համար: Կենտրոնանալով՝ կկարողանաք գլուխ հանել նույնիսկ ամենաբարդ գործերից: Համարձակ ու անսովոր գաղափարներ կհայտնվեն: Դեռևս վաղ է դրանցով ինչ-որ մեկի հետ կիսվելը, քանի որ հազիվ թե աջակցություն ստանաք: Մի փոքր սպասեք, ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հարմար է ինքնուրույն գործելու համար: Այդպես կարող եք գլուխ հանել նույնիսկ ամենաբարդ խնդիրներից: Իսկ ահա ինչ-որ մեկի հետ պայմանավորվելը դժվար կլինի: Նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում բազմիցս օգնել են ձեզ ու աջակցել ձեր գաղափարները, այսօր կարող են հիասթափեցնել: Լավ է գումարը ռիսկի չենթարկեք. լավագույն օրը չէ կասկածելի գործարքներ կնքելու, արկածախնդրություններին մասնակցելու համար: Գնումների հարցում մի շտապեք, եթե խոսքը ոչ այնքան անհրաժեշտ իրերի մասին է: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Սիրո մեջ հաջողակ կլինեն նույնիսկ այն Այծեղջյուրները, որոնք վաղուց դրան չեն հավատում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դժվարություններ կարող են ծագել, բայց դուք հանգստություն կպահպանեք, ոչ մի բանի համար չեք անհանգստանա և արագ գլուխ կհանեք բոլոր խնդիրներից: Հաճախ կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը, բայց առավել կարևոր կլինի մտքերն արագ հավաքելու և կշռադատված որոշում ընդունելու ունակությունը: Եթե օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք, ապա երկրորդը հարմար է համագործակցելու, ջանքերը միավորելու, շփվելու համար: Դուք կիմանաք՝ ինչպես շրջապատողներին հետաքրքրել ձեր գաղափարներով: Դեպի ձեզ ամենատարբեր մարդիկ կձգտեն, իսկ ինտուիցիան անսխալ կհուշի՝ ում կարելի է վստահել, իսկ ում հետ է պետք զգոն լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի օր է նոր նախաձեռնությունների համար: Ինտուիցիան կհուշի ձեզ, որ հաջողությունը սարերի հետևում չէ, և այն չի սխալվի: Նշանի շատ ներկայացուցիչներ հրաշալի գլուխ կհանեն ստանձնած ամեն ինչից: Չի լինի մի գործ, որում անհաջողության հանդիպեք: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնությունների առիթներ չեն լինի: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով ու հետաքրքիր առաջարկներով: Որոշ Ձկներ հրաշալի գաղափարներ կունենան՝ կապված աշխատանքի ու բիզնեսի հետ: Նշանի մյուս ներկայացուցիչները կհասկանան՝ ինչպես մեռյալ կետից շարժել կարևոր ու բարդ գործը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|