Աստղագուշակ․ մայիսի 15
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը բավական հաջող կդասավորվի, բայց հուզական դաշտը լարված կլինի: Ամենատպավորվող Խոյերը իրենք իրենց հետ հաշտ չեն լինի, շրջապատողների հետ էլ դժվարությամբ լեզու կգտնեն, հաճախ թեժ կվիճեն դատարկ բաների պատճառով: Բայց բանը լուրջ կոնֆլիկտների չի հասնի: Դուք շատ չեք համառի, զիջումների կգնաք, երբ հասկանաք, որ այդ զիջումները բոլորին են օգուտ տալու:
Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ շուտով գումարը կարևոր ու օգտակար բանի համար է պետք գալու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկիզբը կարող է լարված լինել: Հաճախ ստիպված եք լինելու գործ ունենալ մարդկանց հետ, որոնք ձեզ չեն հասկանում, հավանություն չեն տալիս ձեր արարքներին: Դուք կաշխատեք քննադատությունները սրտին մոտ չընդունել, բայց երբեմն դրանք ձեզ շատ կվշտացնեն: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որը գիտի՝ ինչպես աշխուժացնել, ուրախացնել ու ոգեշնչել ձեզ:
Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի: Այն կուրախացնի հաճելի անակնկալներով, հնարավորություն կտա ստանձնել այն գործը, որը ձեզ վաղուց է հետաքրքրում: Բացի այդ, հենց այդ հատվածում որոշ Ցուլեր պարգև կստանան ավելի վաղ կատարած բարդ ու կարևոր աշխատանքի դիմաց:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկիզբը բարենպաստ ու թեթև կլինի: Հրաշալի ժամանակ է լրիվ նոր բան ստանձնելու համար: Այստեղ խոսքը կարող է գնալ նույնիսկ ամենաբարդ գործերի մասին. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, գործողությունների ծրագիր կկազմեք, որն էլ թույլ կտա շուտով հասնել նպատակին:
Ավելի ուշ որոշակի դժվարություններ կծագեն: Դուք դրանցից գլուխ կհանեք, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք դիմել օգնության խնդրանքով: Հին ծանոթները հաճույքով կաջակցեն ձեզ ամեն ինչում, իրենց վրա կվերցնեն ձեր խնդիրների մի մասի լուծումն ու հրաշալի խորհուրդներ կտան: Հաճախ ընդհանուր գործերը կօգնեն մոռանալ վերջին շրջանում մտերիմների հետ հարաբերությունները փչացնող տարաձայնությունների մասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Արդյունավետ օր է: Ո՛չ լավ գաղափարների պակաս կունենաք, ո՛չ էլ դրանց իրագործման համար անհրաժեշտ էներգիայի: Դուք չեք վախենա հեռանալ ավանդույթներից, հեշտությամբ համարձակ փորձարկումներ կանեք, որոնք հաճախ օգտակար կլինեն: Շատ Խեցգետիններ կծանոթանան մարդկանց հետ, որոնց հետ շուտով կսկսեն համագործակցել:
Մասնագիտական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Ձեր հետաքրքրասիրությունը այսօր շատ օգտակար կլինի: Դրա շնորհիվ դուք կիմանաք այն, ինչը շուտով պետք կգա, պիտանի բան կսովորեք: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Համբերությամբ զինվեք: Հազիվ թե այսօր կարողանաք արագ հասնել դրված նպատակներին: Նույնիսկ առօրյա գործերում երբեմն ցավալի ձգձգումներ կլինեն: Ամեն անգամ ներդաշնակ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, բայց ձեզ կհաջողվի խուսափել վեճերից, խաղաղություն պահպանել: Հավանական են լավ նորություններ, որոնք հաճախ կվերաբերեն աշխատանքին կամ բիզնեսին:
Օրվա վերջին հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Տնային գործերը ձեզ հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա, դուք հաճույքով դրանց ժամանակ կնվիրեք: Հաջող կլինեն գնումները, այդ թվում՝ չծրագրվածները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը լավ կանցնի, եթե ձեռքերը ծալած չնստեք: Կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել, բայց դրա համար պիտի նախաձեռնող լինեք ու ջանքեր գործադրեք: Ինտուիցիան միշտ կհուշի՝ ինչպես է լավ գործել, լսեք նրան:
Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Երբեմն դրանք ավելի շատ կլինեն, քան սպասում էիք և թույլ կտան չծրագրված գնումներ անել: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Եթե աջակցության կամ լավ խորհրդի կարիք ունենաք, անպայման կստանաք այն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հագեցած և արդյունավետ կլինի օրվա սկիզբը: Հրաշալի ժամանակ է նոր գործեր ստանձնելու համար: Դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները: Չի բացառվում հանդիպումը, որը երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնի:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հնարավորություն կտա հանգստանալ ու վերականգնել ուժերը: Կկարողանաք ավարտել այն գործերը, որոնց արդեն մեծ ուժեր եք նվիրել: Դուք գոհ կմնաք ստացված արդյունքից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հանգիստ և արդյունավետ օր է: Այն հարմար է բարդ գործերի համար. կարող եք հաջողությամբ ավարտին հասցնել ավելի վաղ սկսածը, արժանի արդյունք ստանալ: Շատ Կարիճների այսօր պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները: Բաց մի թողեք հին գործնական կապերը վերականգնելու հնարավորությունը: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց հետ նախկինում համագործակցել եք, կրկին ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:
Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները: Ձեր դիտողունակության շնորհիվ բազմաթիվ կարևոր հարցերի պատասխաններ կգտնվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Դուք կենտրոնացած կլինեք լուծում պահանջող ձեր գործերի ու խնդիրների վրա, և երբեմն պարզապես չեք նկատի շրջապատողներին: Դրա պատճառով լարված հարաբերություններ կստեղծվեն այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ էիք: Աշխատեք ավելի ուշադիր լինել ձեզ համար թանկ մարդկանց նկատմամբ: Ձեր ուժերի սահմաններում կլինի տարաձայնություններից խուսափելն ու սուր անկյունները հարթելը:
Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք լուծել ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր հարցերը: Հաճախ հենց ձեր մոտ հրաշալի գաղափարներ կծնվեն, որոնք բացարձակապես բոլորին դուր կգան: Կարող եք համարձակ ծրագրեր կառուցել, որոնք անպայման կհաջողվի իրագործել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Դուք հաջողության կհասնեք, եթե ինքնուրույն գործեք: Դժվարություններ կարող են ծագել այնտեղ, որտեղ ինչ-որ մեկի օգնության, հավանության կամ խորհրդի կարիքը կլինի: Շրջապատողները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, իսկ ոմանք իրենց նաև այնքան էլ նրբանկատ չեն պահի: Աշխատեք խուսափել վեճերից: Կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգել ավելի լավ ժամանակների համար:
Օրվա երկրորդ կեսին արժե կենտրոնանալ ֆինանսական գործերի վրա: Այստեղ դուք ամպերում չեք սավառնի, ճիշտ կգնահատեք բոլոր հնարավորություններն ու տարբերակները: Հավանական են շահավետ գործարքներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկիզբը հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Մի վախեցեք նախաձեռնող լինելուց. ձեզ կաջակցեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Հարմար ժամանակ է ընկերների և հին ծանոթների հետ շփվելու համար. չի բացառվում՝ նրանք հրաշալի խորհուրդներ տան կամ հետաքրքիր մի բան առաջարկեն:
Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ անակնկալներ է խոստանում և հարմար է սիրելիի հետ շփվելու համար: Բարենպաստ ժամանակ է նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Դուր գալը դժվար չի լինի, պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Բարենպաստ օր է: Այն հարմար է ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելու, ջանքերը միավորելու համար: Օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ընկերական կամ սիրային բնույթ կստանան:
Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների և զբոսանքների համար: Պայմանների փոփոխությունը նշանի շատ ներկայացուցիչների կոգեշնչի: Շատ Ձկներ կհասկանան, թե ինչ կուզենային սովորել և ընտրված ուղղությամբ առաջին քայլերը կանեն: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: