ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2392 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բավական լարված կլինի: Այդ հատվածում դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Երբեմն նույնիսկ լավ ծանոթները տհաճ կերպով կզարմացնեն իրենց արարքներով ու խոսքերով: Բայց դուք անկախ ամեն ինչից չեք կորցնի հոգեկան հավասարակշռությունն ու բարյացակամությունը, այդ իսկ պատճառով ոչ ոքի հետ չեք վիճի:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու նոր հնարավորություններով: Այդ հատվածում հնարավոր են նվերներ ու դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Համառ եղեք, և հենց այդ հատկանիշի շնորհիվ կհասնեք նրան, ինչը նախկինում անհնար էր թվում: Երբեմն ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, բայց դուք կհասկանաք, որ դրանք կարելի է հաղթահարել: Ինտուիցիայի հուշումները հաճախ կօգնեն նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել:

Շատ Ցուլերի ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, քան ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը: Շրջապատողների համար ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքների իրական մոտիվները, իսկ բացատրությունների համար ժամանակ ծախսել չեք ուզենա: Միայն ամենամտերիմները կաջակցեն ձեզ, այն էլ միայն նրա համար՝ որ վստահում են ձեր ընտրությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կարող է բարդ լինել: Այդ հատվածում հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ցավալի պատահարներ, որոնք կհուսահատեցնեն: Բայց շուտով կհավաքեք ձեզ, կհասկանաք՝ ուր է պետք շարժվել: Լավ է գործերում նախաձեռնող լինեք: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները, օգնել դրանք կյանքի կոչելու հարցում:

Օրվա երկրորդ կեսը ընտանիքի անդամներից մեկի կամ մյուս մտերիմների հետ կապված լավ նորություններ է խոստանում: Շատ բարենպաստ ժամանակ է ստեղծագործելու համար: Ձեզ կոգեշնչեն ամենահասարակ բաները, որոնց ուրիշները պարզապես ուշադրություն չէին դարձնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք չհուզվել: Այն, թե ինչպես կդասավորվի օրը, շատ բանում կախված կլինի կշռադատված որոշումներ ընդունելու, հույզերին ու պրովոկացիաներին չտրվելու ձեր ունակությունից: Իհարկե, ավելի հեշտ կլինի այն Խեցգետինների համար, որոնք մեծ կենսափորձ ունեն, հասցրել են ամենատարբեր մարդկանց հետ շփվել: Մնացածները պիտի ոտքի վրա դիվանագիտություն սովորեն: Դրանից նշանի ներկայացուցիչները հրաշալի գլուխ կհանեն:

Հեշտությամբ կտրվեն առօրյա գործերը: Իսկ ահա նոր գործերում դժվարություններ կլինեն: Ձեզ սովորականից շատ ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչպես է լավ գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում և միասին հաճելի ժամանակ անցկացնում, հիմա կարող են քննադատել ձեզ, անտակտ նկատողություններ անել: Աշխատեք բարեհամբույր լինել և նույն ձևով չպատասխանել: Ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը դեպի լավը փոխելը:

Կարող եք հաջողությունների հասնել՝ ինքնուրույն գործելով: Ձեր գաղափարները հաճախ հաջող կլինեն, բայց բոլորը չեն կարողանա միանգամից գնահատել դրանք: Կասկածողներին մի տարահամոզեք, քանի որ շուտով նրանք իրենք կհասկանան, որ սխալվել են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք չեք նահանջի և չեք հրաժարվի մտածածից: Նպատակասլացությունը կարող է իսկապես հրաշալի պտուղներ տալ, դուք կհասնեք նրան, ինչի մասին նախկինում միայն երազում էիք: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումների համար շատ ուրախ կլինեք: Կարող եք և՛ աջակցություն, և՛ իրական օգնություն, և՛ հրաշալի խորհուրդներ ստանալ:

Լավ է գումարը ռիսկի չենթարկեք: Ցանկալի չէ պարտքով գումար տալը, ինչպես նաև վարկի հարցով դիմելը: Ամենը, ինչ կապված է ֆինանսների հետ, այսօր հատուկ զգուշություն կպահանջի: Խոշոր գնումներ անելուց, լուրջ գործարքներ կնքելուց առաջ երկար մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է, որը հաջող զուգադիպություններ ու նոր հնարավորություններ է խոստանում: Դուք ոչ միանշանակ իրավիճակներում խուճապի չեք մատնվի, արագ ճիշտ որոշումներ կընդունեք: Շատ Կշեռքների համար օրվա առաջին կեսը կապված կլինի մասնագիտական հաջողության և մի գործում առաընթացի հետ, որին մեծ ուժեր են նվիրել:

Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ շփումները: Եկել է բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու ժամանակը: Դուք համբերատար ու նրբանկատ կլինեք, կաշխատեք ոչ ոքի չվիրավորել ու չխոցել: Շատերը ձեզ շնորհակալ կլինեն դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լարված կարող է լինել օրվա սկիզբը: Հաճախ ձեզ կնյարդայնացնի այն, որ ոչ մի կերպ չեք կարողանա կենտրոնանալ գործերի վրա, ձեզ կշեղեն դատարկ զրույցներով, անտեղի խորհուրդներով, տարօրինակ խնդրանքներով: Ամենատպավորվող Կարիճները շուտով կսկսեն բարկանալ նույնիսկ նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն:

Ժամանակի ընթացքում դրական միտումները կուժեղանան: Ձեզ կհաջողվի մի փոքր թուլանալ: Անմիջապես կյանքի կոչվելու արժանի գաղափարներ կհայտնվեն: Ընկերները շատ հարցերում կօգնեն, իսկ նրանց հետ շփումները վառ հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դժվարություններից մի վախեցեք: Այսօր դրանք կարող են ծագել այն ժամանակ, երբ նպատակից մեկ քայլի հեռավորության վրա կլինեք: Բայց եթե նման իրավիճակներում չհուսահատվեք, կարող եք մեծ հաջողության հասնել: Կօգնի կենսափորձը: Եթե ձեր փորձը քիչ է, վատ մի զգացեք խորհրդի հարցով դիմել նրան, ում վստահում եք: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, հաճախ դուր կգաք նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են և միայն ուրիշների թերություններն են նկատում:

Եթե օրվա առաջին կեսը շատ հարմար է ստեղծագործ գործունեության համար, ապա երկրորդը կարելի է նվիրել միապաղաղ գործերին: Հիմա դրանք նույնպես ձեզ շատ հոգնեցնող չեն թվա ու չեն ձանձրացնի: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ օր է, մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը դժվար կլինի, անընդհատ լուծում պահանջող նոր առաջադրանքներ կհայտնվեն: Բոլոր Այծեղջյուրներին չի հաջողվի հավասարակշռություն պահպանել, նշանի որոշ ներկայացուցիչներ կսկսեն նյարդայնանալ ու բարկանալ: Բայց դուք նշանակալի հաջողությունների հասնելու շանս կունենաք: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որն անպայման կհուշի՝ ինչպես է լավ գործել:

Հնարավոր են հաճելի հանդիպումներ, ինչպես ծրագրված, այնպես էլ՝ լրիվ անսպասելի: Օրը հնարավորություն կտա դեպի լավը փոխել լարված հարաբերությունները, հաշտվել նրանց հետ, ում հետ ժամանակին վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բազում լավ գաղափարներ կունենաք: Ամեն անգամ չի հաջողվի մտածածն անհապաղ կյանքի կոչել. համբերատար եղեք, քանի որ դրանց համար բարենպաստ պահն ավելի ուշ է գալու: Շատ Ջրհոսների այսօր պետք կգա այն, ինչ նրանք վաղուց են իմացել: Հնարավոր են անսովոր զրույցներ, ինչպես նաև նորություններ, որոնք կօգնեն ձեզ նորովի նայել սովորական բաներին:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Այնտեղ, որտեղ խոսք գնա գումարի և ունեցվածքի մասին, կարող եք ինտուիցիայի վրա հույս դնել, որը չի հիասթափեցնի: Հաջող կլինեն և՛ ծրագրված գնումները, և՛ սպոնտան ձեռքբերումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Դուք մեծ հաջողությունների հասնելու, կարևոր գործից հրաշալի գլուխ հանելու հնարավորություն կունենաք: Դա ջանքեր է պահանջելու, բայց դուք պատրաստ կլինեք աշխատել ու բավականաչափ համառ կլինեք դժվարությունների հանդիպելիս սկսածը կիսատ չթողնելու համար: Հնարավոր են հանդիպումներ հին ընկերների ու ծանոթների հետ, որոնց կարոտել էիք:

Հավանական են դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում: Այսօր դու կարող եք անկեղծ զրուցել նրա մասին, ինչը նախկինում ակնարկների և կիսատ ասված բաների հետևում էր թաքնված: Իրավիճակը կպարզվի, որոշակիության հետ միասին հանգստությունը կայցելի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2392 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1