Աստղագուշակ․ մարտի 9, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2422 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է ցանկացած կարևոր հանդիպման ու լուրջ զրույցի համար: Ձեզ կլսեն մարդիկ, որոնք նախկինում բացառապես սեփական տեսակետն էին հաշվի առնում: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Կարող եք ուղևորությունների մեկնել. դրանք հաջող կդասավորվեն, վառ տպավորություններ կպարգևեն: Օրը հարմար կլինի նաև գնումների համար. դուք անսխալ կընտրեք անհրաժեշտ իրերն ու գումարը հիմար բաների վրա չեք վատնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հրաշալի կլինի շատ ու շատ, այդ թվում՝ բարդ գործերի համար: Աստղերի աջակցությամբ դուք ստանձնած ամեն ինչում հրաշալի արդյունքների կհասնեք: Չեն բացառվում հանդիպումները հին ծանոթների հետ: Որոշ Ցուլեր շատ գրավիչ առաջարկներ կստանան: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե համաձայնել դրանց: Ինչ-որ օգտակար բան սովորելու, մյուսներից վաղ արժեքավոր ինֆորմացիա ստանալու հնարավորություն կունենաք: Օրը հարմար կլինի նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց խորհուրդները ձեզ բազմիցս օգնել են խուսափել սխալներից, ճիշտ որոշումներ ընդունել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ընկերների հետ հանդիպելու, ժամանցային միջոցառումների այցելելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր ինչ էլ պատահի, դուք կպահպանեք հանգստությունն ու դրական տրամադրվածությունը: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ շեղել, ստիպել հուզվել կամ բարկանալ: Շրջապատողներին դուր կգա ձեր բարյացակամ լինելը: Նախկինում իրենց սառը ու ձեզանից հեռու պահող մարդիկ շփման մեջ նախաձեռնող կլինեն: Չի բացառվում անսովոր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Հավանական են աննշան ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Չարժե միայնակ ընտանեկան ունեցվածքի հետ կապված լուրջ որոշումներ ընդունել. վտանգ կա՝ ինչ-որ բան աչքաթող անեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հագեցած օր է սպասվում: Դուք պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, մի քանի հարց միաժամանակ լուծեք: Սակայն ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, և դուք կհասցնեք անել ծրագրածը, եթե մի փոքր շտապեք: Կօգնեն հին ծանոթները: Իսկ ահա նրանք, ում այսօր առաջին անգամ կհանդիպեք, ավելի շատ խնդիրներ կստեղծեն: Օրը բարենպաստ կլինի տնային գործերի, վերանորոգում սկսելու, բնակարանը կահավորելու համար: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա ընտրել ու գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կարևոր գործերն արժե ստանձնել միայն այն դեպքում, եթե ամբողջովին վստահ եք, որ կարողանալու եք դրանք ինքնուրույն անել: Ժամանակին օգնություն ստանալ հազիվ թե հաջողվի, և նույնիսկ փորձված համախոհները միանգամից չեն հասկանա, թե ինչ եք նրանցից ուզում: Օրվա սկզբին հավանական են տարաձայնություններ հին ծանոթների հետ, վեճերի պատճառ կարող է դառնալ ամեն դատարկ բան: Ավելի ուշ հանգստանալու հնարավորություն կլինի, որոշ Առյուծներ ուրախ ժամանակ կանցկացնեն ընկերների կամ ընտանիքի անդամների հետ: Երեկոն բարենպաստ կլինի առաջին ժամադրության համար, որը նույնիսկ սպասվածից լավ կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ժամանակը զուր մի վատնեք, եթե կարևոր բան եք ծրագրել: Հենց օրվա սկիզբը բարենպաստ կլինի մտածածն իրագործելու համար, հաջողությունն էլ կուղեկցի ձեր ամենահամարձակ նախաձեռնություններին: Շատ Կույսեր հաջողության կհասնեն գործերին ստեղծագործ մոտեցման, ինքնատիպ մի բան մտածելու շնորհիվ: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրվա առաջին կեսը հարմար կլինի գնումների համար, երկրորդին արժե խուսափել ոչ պարտադիր ծախսերից: Գործարքներ մի կնքեք, քանի դեռ չեք համոզվել, որ գործ ունեք հուսալի մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ինտուիցիային ուշադիր լսեք: Հենց այն կհուշի, թե ինչ արժե ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն: Նույնիսկ այն մարդիկ, որոնց փորձը ժամանակին օգուտ է տվել ձեզ, այսօր ավելի շատ կշեղեն, քան կօգնեն: Հազիվ թե կարողանաք կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալ, ավելի հավանական է, որ ձեր ուշադրությունը միանգամից մի քանի գործեր են պահանջելու: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամեն ինչից գլուխ կհանեք, եթե ինքներդ ձեզ համար լրացուցիչ խնդիրներ չստեղծեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր տարաձայնություններից ու վեճերից ամբողջությամբ խուսափել հազիվ թե հաջողվի: Որոշ Կարիճների համար դժվար կլինի նույնիսկ ընտանիքի անդամների հետ լեզու գտնելը: Սակայն բանը լուրջ կոնֆլիկտներին չի հասնի, բոլորին դուրեկան լուծումներ էլ շատ արագ կկարողանաք գտնել: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Լավ է խոշոր գործարքներ չկնքեք, եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Ռոմանտիկ հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Հաճելի անակնկալներ են սպասվելու սիրահարված Կարիճներին: Ուրախ կլինեն նաև նշանի այն ներկայացուցիչները, որոնք վերջերս հաճելի ծանոթությունների կարիք էին զգում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Համարձակ կիսվեք ձեր գաղափարներով ու ծրագրերով. դրանք դուր կգան շրջապատողներին: Մտածածն իրագործելու հարցում իրենց օգնությունը կառաջարկեն ամենատարբեր մարդիկ, բայց նրանք բոլորն անշահախնդիր չեն լինի: Այնպես որ ինչ-որ մեկին աջակցության հարցով դիմելուց առաջ արժե պարզել՝ արդյոք ձեզանից պատասխան ծառայություններ չեն սպասելու: Օրվա սկզբին կգերակշռեն դրական միտումները, իսկ ահա օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Տրամադրությունը կարող է փչանալ, ամենատպավորվող Աղեղնավորները կվշտանան դատարկ բաների պատճառով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հարմար օր է ուսման ու ստեղծագործ զբաղմունքների, զանազան հետազոտությունների, համարձակ փորձարկումների համար: Այսօր ուշադիր կլինեք մանրուքների հանդեպ, ոչինչ աչքաթող չեք անի, ուստի լուրջ սխալներ էլ չեք գործի: Օգտակար կլինեն ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփումները. դուք պիտանի բաներ կիմանաք: Աշխատեք խուսափել գերհոգնածությունից: Մեծ ծանրաբեռնվածության պատճառով տրամադրությունը կարող է փչանալ, հանգստի կարիք էլ սովորականից շատ կունենաք: Ուստի օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի բարդ բան չծրագրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի օր է շփումների համար: Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումները, օգտակար կլինի ձեր աշխատանքի կամ բիզնես-ծրագրերի հետ կապված հարցերը քննարկելը, որոնցով պատրաստվում եք զբաղվել մոտ ժամանակներս: Նախկինում ձեր գործերով չհետաքրքրվող մարդիկ կարող են անսպասելի օգնություն առաջարկել: Այսօր իրենց ճիշտ պահող Ջրհոսները հուսալի համախոհներ կգտնեն: Օրը բարենպաստ կլինի մտերիմների շրջանում հանգստի, ընտանեկան ուղևորությունների համար: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք պիտի միաժամանակ մի քանի բարդ գործից գլուխ հանեք: Ամեն ինչ միանգամից ձեր ուզածի նման չի դասավորվի, բայց սկսածը կիսատ թողնելու գայթակղություն չի լինի: Հակառակը, դուք նախանձելի համառություն կդրսևորեք ու կհաղթահարեք բոլոր խոչընդոտները, որոնք կարող են առաջանալ ճանապարհին: Որոշ Ձկներ կգտնեն ոչ միայն իրենց, այլև ուրիշների խնդիրները լուծելու ձևը: Նրանք նոր ընկերներ կգտնեն: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, և արժե օգտվել նրանց աջակցությունից ու լուծել ձեզ համար կարևոր առաջադրանքները: Դրանցից լավ է մինչև երեկո գլուխ հանեք, որպեսզի պասիվ հանգստի և սիրելիի հետ հաճելի շփումների համար էլ ժամանակ մնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|