Աստղագուշակ․ մարտի 4, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2044 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը հազիվ թե առանց անակնկալների անցնի: Տեղի ունեցող իրադարձությունները առաջին հայացքից աննշան կթվան, սակայն դրանք ձեզ կստիպեն շատ բաների մասին մտածել: Որոշ Խոյերի ինտուիցիան կհուշի, որ անհրաժեշտ է շտապ փոխել ծրագրերը, որպեսզի ամբողջությամբ օգտագործեն մոտ ժամանակներս բացված բոլոր հնարավորությունները: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, չլուծված հարցերից գլուխ հանելու համար: Նույնիսկ եթե դժվարություններ առաջանան, դուք կպահպանեք լավ տրամադրությունը, շրջապատողներին էլ թույլ չեք տա տխրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Եթե ուզում եք գործերում հաջողության հասնել, ապա պատրաստ եղեք ինքնուրույն գործելու, շրջապատողների աջակցության վրա հույս մի դրեք: Ձեր ծրագրերը բոլորին հասկանալի չեն լինի, իսկ ժամանակը բացատրությունների վրա ծախսել չեք ուզենա: Սակայն այս իրավիճակը երկար չի տևի: Երբ հասնեք առաջին հաջողություններին, ի սկզբանե քննադատորեն տրամադրված մարդիկ կփոխեն իրենց կարծիքն ու օգնություն կառաջարկեն: Կարող եք հաջողությամբ լուծվել վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող ֆինանսական հարցերը: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնք շուտափույթ մասնագիտական աճ կխոստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն արդյունավետ ու նոր հնարավորություններով լի կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենատարբեր գործերից՝ և՛ լավ ծանոթներից, և՛ լրիվ նորերից: Չնայած դժվարություններ երբեմն կառաջանան, բայց դուք անելանելի վիճակում չեք հայտնվի, իսկ ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես գործեք: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում առաջ եկած գաղափարները դուր կգան ձեր մտերիմներին: Որոշ Երկվորյակներ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Գործեր սովորականից շատ կունենաք, ուստի օրը կարող է բավական հոգնեցնող թվալ: Ոչ բոլոր առաջադրանքները, որոնցով պիտի զբաղվեք, ձեր մեջ ոգևորություն կառաջացնեն: Որոշ Խեցգետիններ կնախընտրեին ամեն ինչ հետաձգել, բայց ավելի վաղ տված խոստումները թույլ չեն տա այդպես վարվել: Դուք կաշխատեք հուսախաբ չանել նրանց, ովքեր վստահել են ձեզ, և շրջապատողները կգնահատեն դա: Կուրախացնեն անսպասելի հանդիպումները: Հնարավոր է հաջողվի շփվել այն մարդու հետ, որի մասին վերջին ժամանակներս շատ էիք մտածում: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի անկաշկանդ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հարմար կլինի կարևոր գործեր ստանձնելու համար: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչում կարելի է հաջողության հասնել, իսկ ինչը ձեր ուժերի սահմաններում չի լինելու: Գործերին լուրջ մոտեցումը թույլ կտա հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ ոչ ոք դրա հույսը չուներ: Հավանական է արդյունավետ համագործակցության սկիզբ: Որոշ Առյուծներ աշխատանքի և բիզնեսի հետ կապված գրավիչ առաջարկներ կստանան: Չեն բացառվում դրական փոփոխությունները անձնական հարաբերություններում: Դուք ուշադիր կլինեք մտերիմների հանդեպ, նրանք էլ կփորձեն նույն ձևով պատասխանել: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հաջող կդասավորվի: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք հրաշալի գլուխ կհանեք կարևոր գործերից: Նկատելի հաջողությունների կկարողանաք հասնել այնտեղ, որտեղ կարգապահության և մանրուքներին ուշադրության կարիք կա: Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ. դուք արագ գլուխ կհանեք ամենից, ինչը կարող է օգտակար թվալ: Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից: Մի փոքր հանգստացեք, և դուք միանգամից ձեզ ավելի լավ կզգաք: Շատ Կույսերի համար օգտակար կլինի հին նախասիրությանը վերադառնալը, որը կրկին դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը բարդ ու բավական հոգնեցնող, բայց չափազանց արդյունավետ կլինի: Բազում գործեր ձեր ուշադրությունն են պահանջելու, բոլորով պիտի միաժամանակ զբաղվեք: Բայց դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Միայնակ գործելու կարիք չի լինի, դուք անպայման համախոհներ կգտնեք: Սակայն ամենակարևոր հարցերը պիտի ինքնուրույն լուծեք: Հավանական են չծրագրված ուղևորություններ: Դրանք անսովոր կլինեն, դրական հույզեր կպարգևեն: Տանից հեռու հնարավոր են հաճելի ծանոթություններ ու հաջող գնումներ: Երեկոյան լավ է չհոգնեք: Արժե փոքրիկ դադար վերցնել ուժերը վերականգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աշխատեք անկախ օրվա իրադարձություններից հանգստություն պահպանել: Այդպես կկարողանաք խուսափել ցավալի սխալներից, որոնք ուղղելու համար պիտի թանկարժեք ժամանակ վատնեիք: Արժե օրը սկսել գործողությունների ծրագիր, ինչպես նաև լուծում պահանջող խնդիրների ցանկը կազմելուց: Այդպես դուք ոչինչ աչքաթող չեք անի, չեք մոռանա և իրար չեք խառնի: Լուրջ եղեք, քանի որ առանց դրա հաջողության հասնել չի ստացվի: Բաց մի թողեք կարևոր հարցերը հին ծանոթների հետ քննարկելու հնարավորությունը: Դուք և՛ շատ պիտանի խորհուրդներ, և՛ իրական օգնություն կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրն արժե սկսել լուրջ հարցերը լուծելուց: Դուք պատրաստ կլինեք ցանկացած գործ ստանձնել, իսկ դժվարությունները, որոնք կարող են առաջանալ, ձեզ ամենևին չեն վախեցնի: Հին ծանոթները հաճույքով կարձագանքեն ձեր առաջարկներին: Դուք կգտնեք նրանց շնորհակալություն հայտնելու ձևը, և դա անպայման օգուտ կտա հարաբերություններին: Օրվա երկրորդ կեսը հաճելի կլինի, բայց կարևոր հաղթանակներով հազիվ թե նշանավորվի: Փոխարենը այն լավը կլինի հանգստի և ժամանցային ուղևորությունների համար: Հարազատներն ու մյուս մտերիմ մարդիկ հաճույքով կմիանան ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը ձեզ կուրախացնի հետաքրքիր առաջարկներով; Ինչ-որ մեկին դրանք կստիպեին խուճապի մատնվել կամ մտորումների մեջ ընկնել, իսկ դուք միանգամից կհասկանաք՝ ինչ պատասխան է լավ տալ: Առավոտը հարմար կլինի հին գործերին վերադառնալու, դրանք ավարտելու, մանր-մունր սխալներն ուղղելու համար: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք արագ լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ լրիվ նորերի հետ: Նախկինում լարված հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան, և դա ձեզ կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Դուք աշխատանքի հետ կապված գաղափարներ կունենաք: Կուրախացնի այն, որ մտածածն իրագործելուն կհաջողվի միանգամից անցնել: Դուք չեք ուզենա ոչ մի րոպե զուր վատնել, ուստի շատ բանի կհասնեք: Ավելի ուշ հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջերս շատ էիք կարոտում: Ողջ օրվա ընթացքում հավանական են մանր-մունր թյուրիմացություններ: Դրանց պատճառով չեք հուզվի և ճիշտ էլ կվարվեք: Բոլոր խնդիրներն արագ կլուծվեն, եթե պահպանեք դրական տրամադրվածությունն ու զարկ տաք երևակայությանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը թեթև ու հաճելի կանցնի, հրաշալի կլինի բարդ գործերն անելու և այն հարցերը լուծելու համար, որոնց համար ժամանակ չէիք գտնում: Օգնել կուզենան և՛ հին համախոհները, և՛ մարդիկ, որոնց շատ քիչ եք ճանաչում: Չի բացառվում նոր ընկերներ հայտնվեն: Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի վեճերից խուսափելը: Աշխատեք ձեզ ամենամտերիմների հետ նրբանկատ պահել: Լավ է հետաձգեք այն հարցերի քննարկումը, որոնց պատճառով տարաձայնություններ շատ են եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|