Աստղագուշակ․ մարտի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2925 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հաջող կդասավորվի: Այն հարմար է և՛ ինքնուրույն գործողությունների, և՛ նոր ծանոթների հետ համագործակցություն սկսելու համար: Դուք հեշտությամբ պիտանի կապեր կհաստատեք, հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ: Ցանկալի է լուրջ վերաբերվեք նույնիսկ փոքրիկ գործերին. դա թույլ կտա խուսափել սխալներից, սկսածն ավարտին հասցնել, մոտենալ կարևոր նպատակին, գլուխ հանել խճճված իրավիճակներից: Վստահեք հին ծանոթներին: Նրանք հրաշալի խորհուրդներ կտան և շատ հարցերում կօգնեն: Հավանական են դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է շփումների համար: Հնարավորություն կունենաք ամրապնդել հին գործնական կապերը և նորերը ձեռք բերել: Բնական գրավչությունը, անբռնազբոս ու բաց լինելը կօգնեն բարենպաստ տպավորություն թողնել շրջապատողների վրա: Մտերիմները ձեր օգնության կարիքը կզգան, և դուք չեք մերժի նրանց: Սուր կլինի գործնական հոտառությունը, դուք հաջողությամբ կլուծեք գումարին վերաբերող հարցերը: Կարող եք գնումներ անել: Ե՛վ սպոնտան, և՛ ծրագրված գնումները հաջող կլինեն, իսկապես կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կգերակշռեն դրական միտումները, դուք կկարողանաք լուծել բարդ հարցերը: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, դուք ձեզ համարյա անփոխարինելի կզգաք, և դա ձեզ դուր կգա: Մանրուքներին ուշադրությունը, նույնիսկ անբարենպաստ պայմաններում անհրաժեշտ արդյունքներին հասնելու կարողությունը կօգնեն ձեզ շահել շրջապատողների հարգանքը, շատերի վրա լավ տպավորություն թողնել: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր վայրերում լինելու շանս կընձեռի: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, դա կօգնի նորովի նայել սովորական բաներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը շատ արդյունավետ կանցնի, եթե կենտրոնանաք գործերի վրա ու դատարկ բաների պատճառով չանհանգստանաք: Ավելորդ հույզերն ու զուր տագնապները ձեզ պետք չեն. հենց սկսեք հուզվել, սխալվելու հավանականությունը կաճի: Սովորականից շատ պիտի աշխատեք, բայց արդյունքները, որոնք կստանաք, ավելի լավը կլինեն, քան կարող էիք ենթադրել: Մի մոռացեք հանգստի մասին: Հանգստի, ինչպես նաև հաճելի զբաղմունքներին նվիրված պահերը կոգեշնչեն, էներգիա կտան, կօգնեն ուժ հավաքել, որը շուտով ձեզ պետք կգա նոր ձեռքբերումների հասնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Եթե ուզում եք ինչ-որ բանի հասնել, ստիպված պիտի լինեք ջանքեր գործադրել: Կարևոր կլինի սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելն ու բարդ, մասշտաբային նախագծեր չստանձնելը, որոնցից հազիվ թե միայնակ գլուխ հանեք: Օգնականներ փնտրեք, ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ միասին կարևոր գործով զբաղվել: Օրվա երկրորդ կեսին պետք է զբաղվեք ընտանեկան խնդիրների լուծմամբ: Ավագ հարազատները ձեր աջակցության, օգնության կարիքը կունենան: Չի բացառվում՝ պետք լինի վերամշակել ծրագրերը: Հազիվ թե բողոքեք: Հակառակը, շատ Առյուծների կուրախացնի օգուտ տալու հնարավորությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Զգույշ եղեք, աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Սա ամենահասարակ օրը չէ: Բայց եթե առանց շտապելու որոշումներ ընդունեք, լսեք գիտակ ու փորձառու մարդկանց խորհուրդները, ապա լուրջ խնդիրներից կկարողանաք խուսափել: Գործերում հնարավոր են ձգձգումներ: Դրան հանգիստ վերաբերվեք, քանի որ ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք ամեն ինչ կլրացնեք: Նշանի շատ ներկայացուցիչների օրը հաճելի անակնկալներ կբերի: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց կարոտել էիք: Նախաձեռնող եղեք, և դուք հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել այն հարաբերությունները, որոնք նախկինում շատ են ապրումներ բերել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարդ օր է, բայց այն իր դրական կողմերն էլ կունենա: Ինչքան քիչ լինեն ձեր ակնկալիքները, այնքան քիչ կլինի հիասթափությունների հավանականությունը: Դուք զուր հույսեր չեք փայթայի և պատրաստ կլինեք աշխատել հաջողության հասնելու համար: Հաճախ ավելի հեշտ ու արդյունավետ կլինի միայնակ գործելը, քան ինչ-որ մեկի հետ համագործակցելը: Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն: Դուք գլուխ կհանեք բոլոր խնդիրներից, բայց դա ջանքեր ու համբերատարություն կպահանջի: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Դրանք շատ տեղին կլինեն: Շատ Կշեռքներ հաջող գնումներ կանեն: Ուշադրություն դարձրեք այն իրերին, որոնք կօգնեն ձեր տունն ավելի հարմարավետ ու գեղեցիկ դարձնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Զգույշ եղեք և աշխատեք պատրանքներ չկառուցել: Կարող է թվալ, թե ամեն ինչ լավ է դասավորվում, հաջողությունն էլ սարերի հետևում չէ, բայց ավելի ուշ կհասկանաք, որ նպատակին հասնելու համար շատ խոչընդոտներ պիտի հաղթահարեք: Շրջապատողները հետաքրքիր առաջարկներ կանեն ու խոստումներ կտան, որոնց հետևում ոչինչ չի լինի, այնպես որ՝ վստահեք միայն նրանց, ովքեր գործով են ապացուցել, որ արժանի են վստահության: Հանգստացեք: Օրը հրաշալի է թուլանալու և ուժերը վերականգնելու համար: Օգտակար կլինի առողջության մասին հոգ տանելը: Շատ պրոցեդուրաներ նշանակալի արդյունք կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարդ օր է: Հաջողության հասնելու համար պիտի աշխատեք: Դուք համառ կլինեք, կձգտեք հաղթահարել խոչընդոտներն ու նպատակին տանող նոր ուղիներ կփնտրեք: Մի շտապեք կարևոր որոշումների հարցում, աշխատեք պարտավորություններով չկապվել, գործողություններում ազատությունը շատ կարևոր կլինի: Լուրջ գործերն ու հանդիպումները, որոնցից շատ բան է կախված, լավ է հետաձգել: Օրը հարմար է հանգստի համար, հնարավորություն կտա հաճելի ժամանակ անցկացնել, շփվել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Օգտակար կլինեն ուղևորություններն ու զբոսանքները, սիրելի սպորտաձևով զբաղվելը: Այդ ամենը կօգնի ձեզ ավելի առույգ և էներգիայով լի զգալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Պատասխանատու օր է: Դուք պետք է որոշումներ ընդունեք, որոնք կյանքում դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Հավաքեք ուժերն ու լուրջ եղեք: Ձեզ մոտ հաճախ կստացվի այն, ինչը ուրիշներն անել չեն կարողացել: Ձեռք բերված հաջողությունները հաճելիորեն կզարմացնեն ու կոգեշնչեն շրջապատողներին: Շատերը կուզենան ձեր օրինակին հետևել: Շփումներին ընտրողաբար մոտեցեք, այսօր դուք հակված կլինեք մտերմանալ մարդկանց հետ, որոնք կարող են վատ ազդել ձեզ վրա: Լսեք մտերիմների խորհուրդները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է: Շատ գործերում կարող եք հրաշալի արդյունքների հասնել, եթե ճիշտ օգտագործեք ստեղծված իրավիճակը: Երևակայության և համառության կարիք կլինի, երկուսի պակասն էլ չեք ունենա: Հմայքը նույնպես կօգնի: Հենց նրա շնորհիվ կկարողանաք ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Հավանական են դրամական մուտքեր: Գործնական հոտառությունը շատ սուր կլինի, կնքված գործարքները հաջող կլինեն: Հնարավորություն կունենաք կարևոր փաստաթղթեր ձևակերպել, լուծել կազմակերպչական հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հաջող կդասավորվի, և ոչ միայն նրա համար, որ աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն: Բանն այն է, որ առաջին հերթին՝ բազում լավ գաղափարներ կունենաք, և երկրորդ՝ անմիջապես կանցնեք դրանց իրագործմանն ու արագ հաջողության կհասնեք: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնել միանգամից չի ստացվի, նրանց ձեր արարքներն ու խոսքերը տարօրինակ կթվան: Բայց ժամանակի ընթացքում փոխհասկացողությունը կվերականգնվի: Օրվա երկրորդ կեսին բոլորի համար կարևոր դարձած շատ բաների մասին զրուցելու հնարավորություն կլինի: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|