Աստղագուշակ․ մարտի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3228 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լավ է չշտապեք: Օրվա սկիզբը կարող է բավական բարդ լինել, բայց դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Դա նշանակում է, որ բոլոր լուրջ գործերը լավ է ծրագրել օրվա երկրորդ կեսի համար: Նույնը կարելի է ասել նաև պատասխանատու հանդիպումների, կարևոր բանակցությունների մասին: Կեսօրից հետո դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ շրջան կգա: Այն սիրահարներին հաճելի անակնկալներ է խոստանում: Շատ Խոյեր կկարողանան գլուխ հանել սեփական զգացմունքներից և որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շփումների համար բարենպաստ օր է: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կարող եք ընկերանալ նոր ծանոթների հետ, շահել նրանց վստահությունը: Չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի: Դժվար կլինի մանրուքներին ուշադրություն, կարգապահություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը: Երբեմն դա ցավալի սխալների կհանգեցնի: Բարեբախտաբար, դուք ժամանակին կնկատեք ու կուղղեք դրանք, դրա շնորհիվ էլ շատ խնդիրներից կխուսափեք: Երեկոյան հավանական են դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին չեն բացառվում դժվարությունները: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ստիպված եք լինելու հարմարվել նոր պայմաններին, իսկ դա երբեմն շատ կնյարդայնացնի: Որոշ Երկվորյակներ կվիճեն այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էին գտնում: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, արդեն օրվա կեսին պարզ կդառնա, որ բոլոր դժվարությունները մնացել են հետևում: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք հանգիստ զրուցել ամենատարբեր բաների մասին, քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Չի բացառվում՝ հաջողվի որոշում ընդունել, որը բոլորին կգոհացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Խառնաշփոթից խուսափելը դժվար կլինի: Բավական բարդ օր է նրանց համար, ովքեր նախընտրում են ոչ թե լողալ հոսանքով, այլ փորձում են վերահսկողության տակ առնել իրավիճակը: Աշխատեք կենտրոնանալ նրա վրա, ինչը կախված է ձեզանից և չանհանգստանալ այն իրադարձությունների պատճառով, որոնց վրա ոչ մի կերպ չեք կարող ազդել: Այսօր ձեզ համար կարևոր կլինի ընկերների և մտերիմների աջակցությունը: Հենց նրանց հետ էլ արժե կիսվել ապրումներով ու կասկածներով: Ձեզ կհաջողվի քննարկել կարևոր հարցերը: Չի բացառվում՝ գլուխ հանեք ձեր զգացմունքներից, հասկանաք, թե ինչն էլ վերջերս ձեզ խանգարում վայելել կյանքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դժվարությունները հաջողությամբ հաղթահարելու օր է: Կարող եք լուծել կարևոր աշխատանքային հարցերը, ազդեցիկ համախոհներ գտնել: Հարմար օր է նոր նախագծերի վրա աշխատելու համար. դրանք ավելի հետաքրքիր ու հեռանկարային կլինեն, քան ենթադրում էիք: Հնարավոր է դժվար լինի մտերիմների հետ լեզու գտնելը, երբեմն տարաձայնություններ կառաջանան դատարկ բաների պատճառով: Ձեզ կհաջողվի խուսափել լուրջ կոնֆլիկտից, հարթել սուր անկյունները: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Դուք կկարողանաք ծիծաղեցնել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար կատակները չեն հասկանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Լավ օր է, որը մեծ հաջողությունների երկար շրջանի սկիզբ կարող է դառնալ: Կարևոր կլինի չշտապելը, աշխատանքի համար անհապաղ արդյունքներ ու պարգևներ չակնկալելը: Մտածեք ապագայի մասին, քանի որ դրա մասին հոգ տանելը հիմա ամենակարևորը կլինի: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական հարաբերությունները, նոր կապեր ձեռք բերել, շահել պոտենցիալ համախոհների վստահությունն ու հարգանքը: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանք զուր չեն լինի, խոսքը կարևոր ծառայությունների համար վճարելու կամ այնպիսի իրեր գնելու մասին կլինի, որոնք շուտով պետք կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք ձեզ լավագույն կողմերով դրսևորելու, մասնագիտական պրոֆեսիոնալիզմը, գործերին լուրջ վերաբերմունքը, շրջապատողների հանդեպ հոգատարությունը ցույց տալու հնարավորություն կունենաք: Հավանական է արդյունավետ համագործակցության սկիզբ, չի բացառվում փոխարինեք աշխատանքը մեկ ուրիշով, որը ձեզ ավելի շատ է դուր գալիս: Արագ կլուծվեն ֆինանսական և իրավաբանական հարցերը, կկարողանաք ժամանակին ձևակերպել կարևոր փաստաթղթերը: Շատ հարցերում կօգնեն նոր ծանոթները: Չի բացառվում՝ շուտով ընկերանաք նրանց հետ: Հնարավոր է սիրային պատմության սկիզբը, որը ձեզ վառ հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք սխալներ թույլ չեք տա, ոչինչ չեք մոռանա և ընդհանրապես ձեզ ճիշտ կպահեք: Հնարավորություն կունենաք լավ տպավորություն թողնել նոր ծանոթների և այն մարդկանց վրա, որոնք ձեզ թերագնահատում էին: Առօրյա խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ ահա նոր ու մասշտաբային նախագծերը արժե ստանձնել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ օգնություն եք ստանալու: Շատ Կարիճներ լավ գաղափարներ կունենան, բայց դրանց իրագործման հարցում լավ է չշտապել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, որոշեք, թե ինչի եք ուզում հասնել և ինչի եք պատրաստ հանուն դրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Կարող եք զբաղվել առօրյա գործերով, լուծել ընթացիկ խնդիրները, իսկ ահա բարդ ու մասշտաբային նախագծերին անցնելը ցանկալի չէ. վտանգ կա, որ ժամանակը զուր կվատնեք: Հին ծանոթները երբեմն լավ խորհուրդներ կտան: Իսկ ահա ձեզ վատ ճանաչող մարդկանց խորհուրդները միայն կշեղեն: Ձեզ զուսպ պահեք, աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել: Կարևոր կլինի տպավորություն թողնեք այն մարդկանց վրա, որոնք կարող են օգնել ձեզ աշխատանքային հարցերը լուծելիս: Այստեղ ավելորդ հուզականությունը միայն կխանգարի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հաջող կդասավորվի: Ինչ խոչընդոտ էլ առաջանա ձեր ճանապարհին, կասկած չկա, որ դրանք կհաղթահարեք: Արագ կլուծվեն մասնագիտական հարցերն ու խնդիրները, ձեր գիտելիքներին ու տաղանդներին կիրառում կգտնվի: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, դուք շատերի վրա հաճելի տպավորություն կթողնեք: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Մտերիմների հետ տարաձայնությունների առիթներ չեն լինի, դուք առանց դժվարության ընդհանուր լեզու կգտնեք մտերիմ մարդու հետ: Միակ ոլորտը, որտեղ պետք է զգույշ լինեք, ֆինանսներն են: Մի շտապեք ծախսել գումարը: Սպոնտան գնումները հազվադեպ հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լուրջ տրամադրվեք: Կարող են դժվարություններ ծագել, և դրանք հաղթահարել կարող եք միայն այն դեպքում, եթե ձեզ թեթևամիտ չպահեք: Ոչ միանշանակ ու խճճված իրավիճակներում հույս դրեք առողջ բանականության վրա, հիշեք, որ շրջապատողների խորհուրդները միշտ չէ, որ լավն են: Օրվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն ֆինանսական գործերը: Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան: Պետք կլինի փոխել ծրագրերը, հետաձգել սեփական գործերը ուրիշների գործերով զբաղվելու համար: Բայց դրա համար շատ անհանգստանալու կարիք չկա, դուք ավելի ուշ կիրագործեք այն, ինչ մտածել եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսին հնարավոր են դժվարություններ, տարաձայնություններ մտերիմների հետ: Բայց շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ բացասական միտումների ազդեցությունը կնվազի և շուտով ամեն ինչ կհարթվի: Մինչև ճաշ լավ է լուծեք ընթացիկ խնդիրները, իսկ ավելի ուշ անցնեք կարևոր նախագծերին: Երեկոն հարմար է բանակցությունների ու հանդիպումների համար, ընդ որում՝ դրանք ցանկալի է անցկացնել ոչ ֆորմալ միջավայրում: Դուք ձեզ բնական ու թեթև կպահեք, իսկ դա շատ դուր կգա և՛ հին, և՛ նոր ծանոթներին: Որոշ Ձկներ այնքան հմայիչ կլինեն, որ նրանց պարզապես անհնար կլինի առաջին հայացքից չսիրահարվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|