Աստղագուշակ․ մարտի 24, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2071 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Շատ Խոյեր պիտի վերադառնան հին առաջադրանքներին, ավարտեն շատ վաղուց սկսած գործերը: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, վեճերը դատարկ բաների պատճառով: Աշխատեք չտաքանալ. եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա արագ կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Չեն բացառվում լավ նորությունները, ինչպես նաև առաջարկները, որոնց կուզենաք միանգամից համաձայնությամբ պատասխանել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր նոր աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի շտապեք ստանձնել բարդ գործերը, լուծել լուրջ հարցերը. օրվա առաջին կեսը դրանց համար հարմար չի լինի: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու տրամադրվելու, որոշելու համար, թե ինչ եք ստանձնելու առաջին հերթին, իսկ ինչին եք ավելի ուշ անցնելու: Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը շատ Ցուլերի հաճելի անակնկալներ է խոստանում: Աստղերի հատուկ աջակցությանը կարող են ապավինել սիրահարվածները: Հրաշալի ժամանակ կանցկացնեն երեկոյան ռոմանտիկ ժամադրության գնացողները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Առավոտը հազիվ թե հարմար լինի լուրջ հարցերը քննարկելու համար: Չեն բացառվում խնդիրները շփման մեջ, որոշ Երկվորյակների համար դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ մինչև վերջերս ինչի մասին ասես հաջողվում էր պայմանավորվել: Եթե ծրագրում եք լուրջ բանով զբաղվել, միայն սեփական ուժերին ապավինեք: Օգնություն ստանալու հնարավորություն ավելի ուշ կունենաք: Օրվա երկրորդ կեսին շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը կհեշտանա: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Լավ է հեշտ հաղթանակների վրա հույս չդնեք: Օրը վատը չի լինի, բայց հաջողության հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Առավոտյան արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ շփվելիս. նրանք կարող են փորձել ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի նոր բան սովորելու ձգտող Խեցգետինների առաջ: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, արագ գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ բարդ է թվացել, կիրառում կգտնեք ձեր գիտելիքներին: Այս հատվածը հարմար կլինի ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունն օգուտ կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Առավոտն անհանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք ուրիշների խնդիրները: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Դուք համառություն կդրսևորեք ու կհասնեք ձեր ուզածին: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար: Միայնակ ճամփա գնալու պատրաստ Առյուծները հաճելի ծանոթություններ հաստատելու շանս կունենան: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք տան համար պիտանի իրեր գնել, որոնք երկար կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Լավ է օրը բարդ գործերով ու լուրջ հարցերը լուծելով չսկսեք: Ձեզ բնորոշ խելամտությունը կարող է ձեզ դավաճանել, հեշտ չի լինի հակասական հույզերը հաղթահարելը: Ամենատպավորվող Կույսերը պահի ազդեցության տակ կասեն կամ կանեն այն, ինչի համար շուտով կզղջան: Օգտակար կլինի ձեզ վաղուց ճանաչող մարդկանց հետ խորհրդակցելը. նրանց հուշումները կօգնեն խուսափել սխալներից: Բազում հաճելի անակնկալներ կբերի օրվա երկրորդ կեսը: Կարող են իրականանալ ձեր հին ցանկությունները, երազանքները, որոնց մասին ոչ ոքի չեք պատմել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շուրջը խառնաշփոթ կիշխի, բայց դուք կկարողանաք պահպանել ինքնատիրապետումը, արագ կողմնորոշվել նոր իրավիճակում ու ճիշտ որոշումներ ընդունել: Ինտուիցիային արժե ուշադիր լսել, քանի որ հենց նրա հուշումները կօգնեն հաղթահարել բոլոր դժվարություններն ու հասնել նպատակին: Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Առավոտյան տրամադրությունը լավը կլինի, բայց ժամանակի ընթացքում դուք կարող եք նյարդային դառնալ կուտակված հոգնածության հետևանքով: Աշխատեք գոնե կարճ ժամանակով շեղվել առօրյա հոգսերից ու միանգամից ձեզ ավելի լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը վատը չի լինի, բայց նրա սկզբին կարող են որոշ դժվարություններ առաջանալ: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, հավանական են տարաձայնություններ մանրուքների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ոչ ոք ուշադրություն չէր դարձնի: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել ու պահպանել ինքնատիրապետումը: Եթե դա անեք, դրական փոփոխությունները չեն ուշանա: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով լի կլինի: Որոշ Կարիճներ այդ հատվածում առաջարկներ կստանան, որոնց մասին գաղտնի երազում էին: Հնարավոր են հեռվից լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեզ հանգիստ, բարենպաստ օր է սպասվում: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Կարող եք մտերիմների հետ քննարկել ապագայի ընդհանուր ծրագրերը, ամեն ինչի մասին կկարողանաք արագ պայմանավորվել: Ձեզ դուր կգան ընկերների և հարազատների գաղափարները: Հավանական են անսովոր հանդիպումներ: Որոշ Աղեղնավորներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել ու միանգամից լավ տպավորություն կթողնեն նրանց վրա: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից, արժեքավոր նվերները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջ պայմանավորվել ոչ մի կերպ չէր ստացվում, շատերին կես խոսքից կհասկանաք: Որոշ Այծեղջյուրներ կվերականգնեն հին կապերը, կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին: Հնարավոր են հաջող գնումներ ու գործարքներ: Գումարի հետ կապված հարցերում համարձակ ինտուիցիային ապավինեք. նրա հուշումները ճիշտ կլինեն: Եթե օրվա երկրորդ կեսին պատրաստվում եք ուղևորությունների մեկնել, նախապես որոշեք երթուղին, համոզվեք, որ ձեզ հետ ամեն անհրաժեշտ բան վերցրել եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Եկել է այն գործերին վերադառնալու ժամանակը, որոնք երկար ժամանակ չէր հաջողվում ավարտել: Այսօր դուք դրանք հաջողությամբ ավարտին հասցնելու շանս կունենաք: Ճիշտ է, դրա համար համառության կարիք է լինելու: Բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, եթե դժվարությունների բախվեք ու չեք նահանջի, քանի դեռ ձեր ուզածին չեք հասել: Օրը հարմար կլինի նաև ոչ ֆորմալ միջավայրում կոլեգաների և գործընկերների հետ շփվելու համար: Դա օգուտ կտա հարաբերություններին, կհեշտացնի համատեղ աշխատանքը: Երեկոն բարենպաստ կլինի ավագ հարազատների հետ շփվելու, համատեղ ուղևորությունների և զբոսանքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լուրջ գործերը հնարավորինս վաղ ստանձնեք ու աշխատեք արագ գործել: Դուք շատ բանի կհասնեք, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար, որոշ Ձկներ կհասկանան՝ ինչպես է լավ տնօրինել իրենց կամ ընտանեկան գումարը: Օրվա երկրորդ կեսին պետք է լուծեք կենցաղային խնդիրները: Դրա համար հանգիստը կամ զվարճանքները զոհելու կարիք չի լինի. ժամանակն ամեն ինչին կհերիքի: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Չի բացառվում ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|