ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 19, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2743 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արժե կենտրոնանալ աշխատանքի և այլ օգտակար զբաղմունքների վրա. դուք նշանակալի հաջողությունների հասնելու շանս կունենաք: Պարտադիր չէ ամեն ինչ միայնակ անեք. ձեր կողքին շատ տեղին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության հասնել, աջակցել, լավ խորհուրդ տալ: Շատ Խոյերի այսօր պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, չեն բացառվում լարված պահերը նույնիսկ ամենամտերիմների հետ շփումներում: Բայց վեճերից կհաջողվի խուսափել, եթե աննշան զիջումների գնաք: Լավ է հետաձգեք ֆինանսական հարցերի քննարկումը, քանի որ դրանք կարող են լուրջ տարաձայնություններ առաջացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կուզենաք նոր գործ ստանձնել, և ինտուիցիան կհուշի, թե ինչում կարող եք հաջողության հասնել: Հոգսեր սովորականից շատ կունենաք, բայց ծագած խնդիրներից ոչ մեկը ձեզ փակուղու առաջ չի կանգնեցնի: Ձեր ոչ բոլոր գաղափարները կստանան շրջապատողների աջակցությունը, բայց մտածածն իրագործելու հարցում ձեզ խանգարել ոչ ոք չի փորձի:

Առավոտյան նկատելի դրական միտումները ժամանակի ընթացքում միայն կուժեղանան: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում: Հատկապես լավ գլուխ կհանեք ստեղծագործ առաջադրանքներից: Երեկոն հարմար կլին  և՛ ընկերների հետ հանդիպելու, և՛ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ուշադրություն դարձրեք առավոտյան առաջ եկած գաղափարներին. ամենայն հավանականությամբ դրանք շատ շուտով կկարողանաք կյանքի կոչել: Չի բացառվում դրանում օգնեն նոր ծանոթները: Դուք հեշտությամբ նրանց հետ ընդհանուր լեզու կգտնեք, իսկ շուտով նաև կընկերանաք:

Շատ Երկվորյակների հաճելի անակնկալներ կբերի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածը բարենպաստ կլինի և՛ աշխատանքի, և՛ անձնական խնդիրները լուծելու համար: Կհեշտանա այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ վերջին ժամանակներս լարված հարաբերությունների մեջ էիք: Անցյալում կմնան ընտանեկան տարաձայնությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Երկար ժամանակով մի հետաձգեք կարևոր հանդիպումներն ու լուրջ զրույցները. երկուսի համար էլ հարմար կլինի օրվա առաջին կեսը: Այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ այն մարդկանց հետ, ում հետ նախկինում հաշտ չէիք: Չի բացառվում ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր կողմն անցնեն, համագործակցություն առաջարկեն: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե վստահել նրանց:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան կենտրոնանալը կդժվարանա: Շատ Խեցգետիններ կուզենան փոխել պայմանները, շեղվել առօրյա հոգսերից ու ավելի հետաքրքիր բանի վրա կենտրոնանալ: Նման հնարավորություն կընձեռվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն արդյունավետ կանցնի ու հրաշալի կլինի մի շարք առաջադրանքներ լուծելու համար՝ սկսած հասարակներից ու վաղուց ծանոթներից, վերջացրած՝ բարդերով ու նորերով: Հին համախոհները հաճույքով կկատարեն ձեր խնդրանքները, արժեքավոր տեղեկատվությամբ կկիսվեն, խորհուրդներ կտան, որոնք կօգնեն ձեզ խուսափել դժվարություններից:

Շփումների տեսանկյունից ամենահասարակ օրը չէ. հասկանալի չի լինի, թե ինչ են ձեզանից ուզում շրջապատողները, հնարավոր են թյուրիմացություններ ու վիրավորանքներ: Բայց լուրջ կոնֆլիկտ չի առաջանա, քանի որ դուք ժամանակին կհասկանաք՝ ինչպես հարթել սուր անկյունները: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Առյուծներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շրջապատողներից չափազանց շատ բան մի պահանջեք: Նրանք հազիվ թե կարողանան գնահատել ձեր գաղափարները, կամ էլ հասկանալ ձեր արարքների դրդապատճառները: Ամենայն հավանականությամբ երկար բացատրություններից խուսափել չի ստացվի: Բայց եթե համբերատար ու բարյացակամ լինեք, ապա բոլոր լարված պահերը շատ շուտով անցյալում կմնան:

Օրը բարենպաստ կլինի ուսման ու ստեղծագործ զբաղմունքների համար: Այնտեղ, որտեղ պիտի որ բան մտածեք, ոչ ստանդարտ լուծումներ առաջարկեք, ձեզ հավասարը չի լինի: Նոր ծանոթներին կհմայի ուրիշների աչքից վրիպածը նկատելու ձեր ունակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն անհանգիստ կանցնի, գործեր սովորականից շատ կունենաք: Բայց դուք չեք հուզվի, նույնիսկ եթե իրադարձությունները սպասվածի նման չզարգանան: Նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու և ոգեշնչված իմպրովիզներ անելու ունակության շնորհիվ դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք ու կհասնեք նպատակին:

Որոշ Կշեռքներ այսօր պիտի զբաղվեն կենցաղային խնդիրների լուծմամբ: Դա շատ ժամանակ չի պահանջի, իսկ ահա անսպասելի ծախսերի կարիք կլինի: Սակայն ձեզ կհաջողվի սահմանափակվել ոչ մեծ գումարով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք շատ չհոգնել: Այսօր լուրջ ծանրաբեռնվածությունները կարող են վատ անդրադառնալ և՛ ձեր տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա: Լավ է օրը լուրջ ու բարդ գործերով չսկսեք: Ամենայն հավանականությամբ ձեզ որոշ ժամանակ է պետք գալու մտքերը հավաքելու, տրամադրվելու համար:

Օրվա երկրորդ կեսը լավ լուրեր կբերի: Դրանք կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Անսովոր ծանոթություններ են սպասվելու ժամանցային միջոցառումների մասնակցող Կարիճներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք ստանձնել նոր գործերը: Օրը լավ է սկսեք ծանոթ առաջադրանքները լուծելուց և այն նախագծերն ավարտելուց, որոնց արդեն մեծ ուժեր եք նվիրել: Առավոտը հարմար կլինի նաև փաստաթղթերում կարգուկանոն հաստատելու, պաշտոնական հարցումներ կազմելու, պետկազմակերպություններ այցելելու համար:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք գլուխ հանել մի բանից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք: Անսպասելի հեշտ կլինեն այն գործերը, որոնք երկար ժամանակ չէիք համարձակվում ստանձնել. դուք արագ գլուխ կհանեք դրանցից: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում ուղևորությունների մեկնել պատրաստվող Աղեղնավորներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին հնարավոր մանր-մունր դժվարությունների պատճառով մի վշտացեք: Դրանցից գլուխ հանելն այնքան էլ դժվար չի լինելու, բացի այդ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել և՛ գործով, և՛ խորհրդով: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Որոշ Այծեղջյուրներ համագործակցության առաջարկներ կստանան, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի լուրջ զրույցների, նախկինում տարաձայնությունների պատճառ դարձած հարցերը քննարկելու համար: Հնարավորություն կունենաք հաշտվել մեկի հետ, ում հետ վիճելու համար զղջում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հրաշալի կլինի գործնական հանդիպումների համար. դուք միանգամից լավ տպավորություն կթողնեք, ձեր գաղափարներով կկարողանաք հետաքրքրել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված: Այստեղ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը. հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմակայել դրան:

Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնք մինչև վերջերս համարյա անհույս էին թվում: Որոշ Ջրհոսներ պատասխաններ կգտնեն վերջին ժամանակներս և՛ իրենց, և՛ իրենց մտերիմներին անհանգստացնող հարցերին: Հնարավոր են լավ նորություններ հեռվից, լուրեր մարդկանցից, որոնց համար անհանգստանում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց կուզենայիք դուր գալ: Դուք միանգամից ձեզ լավագույն կողմերով ցույց կտաք, բարենպաստ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում:

Օրվա առաջին կեսին արժեքավոր ինֆոմացիա ստանալու հնարավորություն կունենաք, որին էլ շուտով կիրառում կգտնեք: Ավելի ուշ կգա ֆինանսական հարցերը լուծելու ժամանակը: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից, արժեքավոր նվերները: Կարող եք գնումներ անել. դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2743 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 3.0/2