Աստղագուշակ․ մարտի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2198 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Առավոտյան դժվարություններ կարող են ծագել: Չի բացառվում՝ խնդիրների բախվեք այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում տեսնել: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք աստղերի աջակցությունը: Շատ Խոյեր հաջողակ կլինեն այնտեղ, որտեղ նման բան չէին սպասում: Հաջողությամբ կլուծվեն բարդ ու կարևոր հարցերը: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Օգտվեք այդ շանսից և ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների համար: Դուք կգտնեք սիրելիին ուրախացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կարևոր կլինի չշտապելը: Օրը վատը չի լինի, բայց շտապելու արդյունքում ինչ-որ բան կմոռանաք կամ իրար կխառնեք: Աշխատեք պահել բոլոր խոստումները, որոնք ավելի վաղ եք տվել, քանի որ դրանից կախված կլինի ձեր հեղինակությունը: Նոր պարտավորություններ լավ է չվերցնեք, եթե թեկուզ մի փոքր էլ կասկածում եք, որ կարողանալու եք կատարել դրանք: Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք, երկրորդը հարմար է ջանքերը միավորելու համար: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: Որոշ Ցուլերի նվերներ և ուշադրության հաճելի նշաններ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին չարժե կարևոր որոշումներ ընդունել: Հուզական դաշտն այդ հատվածում անկայուն կլինի, դուք դատարկ բաների պատճառով կհուզվեք, կբարկանաք շրջապատողների վրա: Շատ Երկվորյակներ ուրիշի ազդեցության տակ կընկնեն, իսկ ավելի ուշ կզղջան դրա համար: Բայց հետո դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունը կլավանա, ձեզ կվերադառնա ձեզ հատուկ լավատեսությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է նոր նախաձեռնությունների համար և շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կտա: Լավ ժամանակ է շփումների տեսանկյունից: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Գործերում հնարավոր են ձգձգումներ: Այսօր նշանակված որոշ հանդիպումներ անորոշ ժամանակով կհետաձգվեն կամ կչեղարկվեն: Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի: Դուք կկարողանաք գլուխ հանել բարդ գործերից, լուծել այն հարցերը, որոնք վերջերս անհանգստացնում էին: Հավանական են դրամական մուտքեր: Հաճախ դրանք ավելին կլինեն, քան սպասում էիք: Կարող եք չծրագրված գնումներ անել: Շատ Խեցգետիններ այսօր ձեռք կբերեն այն, ինչն օգտակար կլինի աշխատանքի, ուսման կամ ստեղծագործելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Նոր ծրագրեր կհայտնվեն, ինտուիցիան անսխալ կհուշի, թե դրանցից որոնք արժե կյանքի կոչել առաջին հերթին: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Չի բացառվում՝ դրանց շնորհիվ ծանոթանաք մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Որոշ Առյուծներ շատ շահավետ գնումներ կանեն կամ կհասկանան, թե ինչի մեջ արժե գումար ներդնել: Երեկոն կուրախացնի ձեր կամ ձեր մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կարևոր գործերի հարցում մի շտապեք: Օրվա սկզբին արժե դրանք զգուշությամբ և առանց շտապելու ստանձնել: Հուզական դաշտն անկայուն է, ձեզ համար դժվար կլինի մտքերը հավաքելը: Ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի: Ինտուիցիան կհուշի՝ երբ արժե գործել: Անհրաժեշտ պահին առաջին քայլերն անելով՝ արագ կհասնեք նպատակին: Հնարավոր են լավ նորություններ և հետաքրքիր առաջարկներ: Օրվա երկրորդ կեսին կկարողանաք որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Օգտակար կլինի այն մարդու հետ խորհրդակցելը, որը ձեզ բազմիցս խելամիտ խորհուրդներ է տվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Գործերը լավ է չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ է և հնարավորություն կտա գլուխ հանել և՛ նոր առաջադրանքներից, և՛ արդեն լավ ծանոթներից: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսներին բարդ է թվում, ճիշտ եզրահանգումների կգաք՝ նույնիսկ նվազագույն տեղեկատվության տիրապետելու պայմաններում: Շրջապատողները շատ հարցերում կաջակցեն ձեզ: Վերջին դերը չի խաղա ձեր հմայքը: Դրա շնորհիվ դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի, բայց ոչ այնքան արդյունավետ: Հարմար ժամանակ է շտապողականություն չպահանջող զբաղմունքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Անհանգիստ օր է: Հարթ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, երբեմն դատարկ բաների պատճառով վեճեր կլինեն, որոնց կհետևեն բուռն հաշտությունները: Նույնիսկ մտերիմները ձեզ երբեմն ճիշտ չեն հասկանա, երբեմն ստիպված եք լինելու երկար ժամանակ նրանց բացատրել պարզ բաները: Բայց ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել, չբարկանալ, ձեզ բարեհամբույր պահել: Հավանական են հաջողություններ մանրուքներին ուշադրություն, կենտրոնացվածություն պահանջող գործերում: Ձեզ կհաջողվի ոչինչ աչքաթող չանել, բոլոր հարցերին ճիշտ պատասխաններ գտնել: Կարող եք նոր բան ստանձնել: Դուք արագ գլուխ կհանեք, թե ինչն ինչոց է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հաջող օր է, որը հարմար է գործնական և անձնական հանդիպումների համար: Եթե համախոհների և օգնականների կարիք ունենաք, հեշտությամբ կգտնեք նրանց: Կարող եք նոր բան ստանձնել. դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: Այսօր ստացած փորձն ու գիտելիքները ձեզ դեռ շատ պետք կգան: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք հաճելի շարունակություն կստանան: Դուք հաճախ լավ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա: Շատերին դուր կգա կյանքի հանդեպ ձեր վերաբերմունքը, նաև այն գաղափարները, որոնցով հաճույքով կկիսվեք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի նորություններով: Այդ հատվածում ապագայի համարձակ, բայց բավական իրական ծրագրեր կհայտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է, որը շատ գործերում հաջողությունների հասնելու հնարավորություն կտա: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես հասնել նպատակին, և նրա շնորհիվ ժամանակը զուր չեք վատնի: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարներով լի կլինի: Շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք: Կարևոր կլինի, որ չշտապեք: Եթե վճռական գործողություններ սկսելու համար սպասեք հարմար պահի, ժամանակն անբարենպաստ պայմանների դեմ պայքարելու համար վատնելու կարիք էլ չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անհանգիստ, բայց շատ հետաքրքիր օր է: Դուք շատ բան պիտի անեք, ազատ ժամանակ քիչ կունենաք: Բայց դուք չեք բողոքի, քանի որ այն, ինչով պիտի զբաղվեք, իսկապես կգրավի ձեզ: Հնարավորություն կունենաք ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, հանդիպել նրանց, որոնց մասին շատ լավ բաներ եք լսել: Չի բացառվում անսովոր սիրային պատմության սկիզբը, որը երկար ժամանակ կզբաղեցնի ձեր մտքերը: Օրը հարմար է հին նախասիրությանը վերադառնալու կամ մեկ այլ հետաքրքիր գործով զբաղվելու համար, որի համար ժամանակը չէր բավականացնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն: Հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ, ստիպված եք լինելու անընդհատ շեղվել, մի գործից մյուսին անցնել: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել այն գործում, որում նախկինում անհաջողության եք հանդիպել: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հասցրել եք կարոտել: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնք վերջացել էին անբարենպաստ պայմանների հետևանքով, հաշտվել մի մարդու հետ, որի հետ վիճել էիք: Հիմա դուք լավ կհասկանաք նրանց, որոնց հետ նախկինում լեզու չեք գտել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|