ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 13, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2445 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար կլինի շփումների, կարևոր գործնական հանդիպումների և այն առաջադրանքները քննարկելու համար, որոնց լուծման վրա մտադիր եք կենտրոնանալ: Հավանական են հեռվից լավ նորություններ: Որոշ Խոյեր հին ծանոթներից, օրինակ՝ նախկին կոլեգաներից, հետաքրքիր առաջարկներ կստանան:

Լավ գաղափարներ կունենաք: Հնարավոր է բոլորը միանգամից դրանք ըստ արժանվույն չգնահատեն, բայց երբ անցնեք մտածածն իրագործելուն, պարզ կդառնա, որ նպատակին հասնելուն քիչ է մնացել: Եվ հենց այստեղ էլ օգնելու պատրաստ համախոհներ կհայտնվեն: Չնայած՝ առանց նրանց էլ դուք կարող եք ամեն ինչ ինքներդ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստություն է պետք պահպանել: Սա ամենահասարակ օրը չի լինելու, բայց ձեզ դժվարությունները երբևէ չեն վախեցրել ու հիմա էլ չեն վախեցնի: Աշխատեք ինտուիցիային ուշադիր լսել, քանի որ հենց այն կհուշի, թե ինչպես կարող եք հաջողության հասնել: Օգտակար կլինի ձեր մասին հին ծանոթներին հիշեցնելը. նրանց հետ հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:

Ցանկացած կարևոր հարց արժե քննարկել օրվա առաջին կեսին: Հետո դուք ուզենալու եք մենակ մնալ, լուրջ բաների շուրջ մտածել: Երեկոն հարմար կլինի գիտական ու ստեղծագործ աշխատանքի համար: Շատ Ցուլեր պատասխաններ կգտնեն վերջին շրջանում բոլորին անհանգստացնող հարցերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ պետք կգա ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելու, այն մարդկանց հետ հաշտ լինելու ունակությունը, որոնց նպատակներն ու հետաքրքրությունները տարբերվում են ձերինից: Վատ չեն անցնի գործնական բանակցությունները: Հնարավոր է ձեզ միանգամից ճիշտ չհասկանան, բայց դուք անպայման կգտնեք անհրաժեշտ բառերն ու համոզիչ փաստարկները:

Գործնական տեսանկյունից օրը բարենպաստ կլինի ծառայությունների ոլորտում կամ շինարարության մեջ աշխատող Երկվորյակների համար: Մնացածներն էլ բողոքելու առիթ չեն ունենա, քանի որ աստղերը իրենց կողմից են լինելու: Օրվա երկրորդ կեսը հրաշալի լուրեր կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ հետաքրքիր ու չափազանց արդյունավետ օր է սպասվում: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, և դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն: Հավանական է միանգամից չհասկանաք՝ ինչպես օգտվել դրանցից, բայց ձեր կողքին կլինի մեկը, ով հրաշալի խորհուրդ կտա:

Հաճելի անակնկալներ են սպասվելու այսօր ընկերական հանդիպումների կամ ռոմանտիկ ժամադրության գնացող Խեցգետիններին: Չեն բացառվում անսպասելի նվերները, ուշադրության նշանները, որոնք երկար կհիշվեն: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ կարևոր զրույցի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հազիվ թե չափազանց թեթև ու անամպ լինի, բայց այն լուրջ խնդիրներ չի բերի: Օրվա սկզբին հավանական են տարաձայնություններ շրջապատողների հետ, թեժ վեճեր աշխատավայրում: Որոշ Առյուծներ ցանկացած նկատողություն սրտին շատ մոտ կընդունեն, դրա պատճառով կոլեգաների հետ հարաբերությունները կարող են ժամանակավորապես լարվել:

Անձնական կյանքում հավանական են լավ փոփոխություններ: Այստեղ կգերակշռեն դրական միտումները, հնարավոր կդառնա ձեր հին ցանկությունների իրագործումը: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որն անսովոր ու հիշարժան կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք վճռականորեն կստանձնեք նախկինում բարդ թվացող գործերն ու հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Շատ Կույսերի այսօր պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի, արագ կլուծեն բարդ առաջադրանքները: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: Ինչ-որ բան խորհուրդ տալուց առաջ աշխատեք իրավիճակից գլուխ հանել, ավելի շատ ինֆորմացիա հավաքել:

Հոգսեր շատ կլինեն, օրվա վերջին կզգաք, որ հանգստի կարիք ունեք: Այդ հատվածի համար լավ է ոչ մի հոգնեցնող բան չծրագրեք: Ինքներդ ձեզ ուժերը վերականգնելու համար մի փոքր ժամանակ տվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ձեզ առույգ կզգաք ու ոգևորությամբ կստանձնեք կարևոր գործերը: Որոշ Կշեռքներ գլուխ կհանեն նախկինում համարյա անլուծելի թվացող խնդիրներից, ինչով կզարմացնեն շրջապատողներին: Հավանական են պիտանի ծանոթություններ: Մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված, դուք ամենաբարենպաստ տպավորությունը կթողնեք:

Հավանական են դրամական մուտքեր: Խոսքը նշանակալի գումարի մասին չի լինի, բայց դա էլ տեղին կլինի, թույլ կտա չծրագրված գնումներ անել կամ մտերիմներին ուրախացնել անսպասելի նվերներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Չարժե երկար ժամանակով հետաձգեք կարևոր գործերը, քանի որ դրանց համար բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը: Ամենանկատելի հաջողություններին կհասնեն ստեղծագործ առաջադրանքների վրա կենտրոնացած Կարիճները: Աստղերը բարյացակամ կլինեն դասավանդելով կամ գիտական հետազոտություններով զբաղված Կարիճների հանդեպ:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար, որոնք ձեզ ուրախացնելու բազմաթիվ ձևեր կգտնեն: Այս հատվածը վատը չի լինի ռոմանտիկ ժամադրության համար, սակայն այն լավ է ծանոթ վայրում անցկացնեք. այդպես ավելի շատ դրական հույզեր կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը լավ կանցնի, եթե ձեր առաջ իրական նպատակներ դնեք, չփորձեք անհնարինին հասնել: Պայմանները սպասվածի նման չեն դասավորվի: Որոշ Աղեղնավորներ պիտի արմատապես փոխեն ծրագրերը, կենտրոնանան մի բանի վրա, ինչով մտադիր չէին զբաղվել: Բայց դա էլ վատ չէ: Շատ շուտով պարզ կդառնա, որ ամեն ինչ հաջող է դասավորվել:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չեն բացառվում մանր-մունր տարաձայնությունները, վեճերը մտերիմների հետ: Բայց դա ոչ մի կերպ չի անդրադառնա հարաբերությունների վրա, դրանք ավելի լարված չի դարձնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք ավելի շատ աչքի առաջ լինել, բաց մի թողեք ձեզ վրա պիտանի մարդկանց ուշադրությունը հրավիրելու հնարավորությունը: Սա շատ բարենպաստ օր է լինելու նոր ծանոթությունների համար: Շատերը կտրվեն ձեր հմայքին, միանգամից կզգան, որ ձեզ արժե վստահել: Ուստի հետաքրքիր առաջարկներ ստանալու հավանականությունը շատ մեծ է:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով լի կլինի: Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Այծեղջյուրների հանդեպ, կարող են իրականանալ նրանց հին ցանկությունները: Երեկոն հարմար կլինի ընտանիքի անդամների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է աշխատանքի և ուսման համար: Դուք միանգամից կկենտրոնանաք կարևոր գործերի վրա, ոչ մի բանի վրա չեք շեղվի: Ամենանկատելի հաջողություններին կհասնեն մեծ ճշգրտություն պահանջող հաշվարկներով կամ երկարաժամկետ ծրագրավորմամբ զբաղված Ջրհոսները: Օրը հաջող կլինի նաև ստեղծագործ մասնագիտություններ ունեցողների համար:

Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Նոր ծանոթների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Չի բացառվում օգնություն առաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վառ ու հիշարժան կլինի: Շատ Ձկներ նոր նպատակներ ու առաջադրանքներ կունենան: Նշանի որոշ ներկայացուցիչներ կուզենան զբաղվել մի բանով, ինչի մասին նախկինում պատկերացում չունեին: Որքան էլ տարօրինակ է, բայց կարճ ժամանակ կպահանջվի հասկանալու համար, թե ինչպես է լավ գործել: Ինտուիցիան կհուշի, թե ինչ նախաձեռնեք առաջին հերթին:

Դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք, բայց միշտ չէ, որ գոհ կլինեք, թե ինչպես է ամեն ինչ դասավորվել: Երբեմն կթվա, որ դուք բոլոր հնարավորությունները չեք օգտագործում, շրջապատողներն էլ միայն խանգարում են: Աշխատեք հնարավորինս շուտ ազատվել նման մտքերից: Դրանք կհայտնվեն լարված հուզական դաշտի ֆոնին և չեն համապատասխանի իրավիճակին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2445 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0