Աստղագուշակ․ մարտի 12, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2424 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք բազմաթիվ գործերում հաջողությունների կհասնեք, և դրա համար հեծանիվ հորինելու կարիք չի լինի. ձեզ վաղուց ծանոթ մեթոդները բավական արդյունավետ կլինեն: Նույնիսկ շատ բարդ առաջադրանքներից ինքնուրույն գլուխ կհանեք: Օրվա առաջին կեսը կուրախացնի հետաքրքիր ծանոթություններով ու գրավիչ առաջարկներ կբերի: Երկրորդը հարմար կլինի գործարքների և գնումների, ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են լավ փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում, հաճելի իրադարձություններ ընտանիքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը հազիվ թե առանց դժվարությունների և թյուրիմացությունների անցնի: Կարող են անսպասելի խնդիրներ առաջանալ, նույնիսկ լավ ծանոթ գործերը սովորականից դժվարությամբ կտրվեն: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Զգալով աստղերի աջակցությունը՝ դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու շատ շուտով դրանցում հաջողության կհասնեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու ձևը: Այս հատվածը հարմար կլինի նաև ռոմանտիկ ուղևորությունների ու զբոսանքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու և գործարքներ կնքելու համար: Գումարի հետ կապված հարցերում ինտուիցիան հուսախաբ չի անի: Որոշ Երկվորյակներ կմտածեն՝ ինչպես կարելի է փող աշխատել հին նախասիրության օգնությամբ և կգտնեն մարդկանց, որոնք կօգնեն դրանում: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Դուք արագ կհասկանաք՝ արդյոք արժե համաձայնել, և չեք զղջա ձեր որոշման համար: Անձնական հարաբերություններում հազիվ թե ինչ-որ բան արմատապես դեպի լավը փոխվի: Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի, ապրումների առիթներ չեն ստեղծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Արժե կենտրոնանալ աշխատանքի և բիզնեսի հետ կապված հարցերը լուծելու վրա: Հենց այստեղ կարող եք ամենանկատելի հաջողություններին հասնել: Տրամադրությունը գործնական կլինի, դուք ոչ մի բանի վրա չեք շեղվի, ոչ ոքի թույլ չեք տա ձեզ շեղել: Կարող եք փորձված համախոհներին ապավինել, որոնք հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Հավանական են հաճելի ծանոթություններ: Չի բացառվում դրանցից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսվեն: Տանը գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն: Բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Շատ Խեցգետինների այսօր պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը վատը չի լինի, բայց վտանգ կա, որ ինչ-որ բան աչքաթող կանեք, կմոռանաք կամ իրար կխառնեք: Ուստի լավ է չշտապեք, ևս մեկ անգամ որոշեք ձեր գործողությունները, համոզվեք, որ ամեն անհրաժեշտ բան արված է: Աշխատեք պահել ավելի վաղ տված խոստումները. դրանից կախված կլինի ձեր հեղինակությունը: Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք, երկրորդը հարմար կլինի համախոհներ փնտրելու և ջանքերը միավորելու համար: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: Որոշ Առյուծների թանկարժեք նվերներ և ուշադրության նշաններ են սպասվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից: Այդ հատվածն արժե հանգիստ անցկացնել. այդպես ավելի մեծ կլինեն բոլոր գործերը անելու, ոչ մի բանում չսխալվելու և լավ տրամադրությունը պահպանելու շանսերը: Այդ շրջանը հարմար չի լինի նաև ձեզ հաճախ քննադատող, հավասարակշռությունից հանող մարդկանց հետ շփվելու համար: Լավ է զրուցեք նրանց հետ, ովքեր հոգեհարազատ են ձեզ ու պատրաստ են աջակցել: Օրվա երկրորդ կեսը չափազանց արդյունավետ կանցնի, հարմար կլինի ամենատարբեր գործերի համար: Համարձակ նախաձեռնող եղեք կյանքի բոլոր ոլորտներում. ձեզ ընդառաջ կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը հաջող կլինի: Աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, նրանց աջակցությամբ դուք արագ գլուխ կհանեք բոլոր առաջադրանքներից, կհասկանաք՝ ինչպես հաղթահարել նախկինում առաջ շարժվելուն խանգարող խոչընդոտները: Հազիվ թե ինչ-որ մեկը հանդգնի կանգնել ձեր ճանապարհին. բոլորի համար պարզ կլինի, որ կարող եք հաղթել նույնիսկ ամենաուժեղ մրցակցին: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Դուք հանգստանալու, մտերիմների հետ միասին հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Հնարավոր են հանդիպումներ հին ընկերների հետ: Որոշ Կշեռքներ կգտնեն այն մարդու հետ հաշտվելու ձևը, որի հետ վիճելու համար զղջում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին չարժե կարևոր որոշումներ ընդունել: Ամենայն հավանականությամբ ձեզ համար դժվար է լինելու իրավիճակը ճիշտ գնահատելն ու բոլոր հնարավորությունները տեսնելը: Որոշ Կարիճների կշեղեն խորհրդատուները, որոնք պատրաստ են ուրիշների գործերին խառնվել ամենաանհարմար պահին: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ կուրախացնի ձեզ: Կգա նոր նախաձեռնությունների համար բարենպաստ ժամանակը, հրաշալի գաղափարներ կունենաք: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Այն նոր առաջադրանքներ կբերի, որոնց լուծմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Արժե լսել ինտուիցիային, որի հուշումները հստակ կլինեն ու անպայման կօգնեն հասնել նպատակին: Հավանական են լավ փոփոխություններ շրջապատողների հետ հարաբերություններում: Դուք կկարողանաք լեզու գտնել նրանց հետ, ում հետ դա անել նախկինում չէր ստացվում: Մտերիմների հետ հնարավորություն կունենաք քննարկել կարևոր հարցերը: Որոշ Աղեղնավորների հաճելի անակնկալներ, անսպասելի աղբյուրներից դրամական մուտքեր են սպասվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամենատարբեր մարդկանց մոտեցում կգտնեք, հրաշալի լեզու կգտնեք նույնիսկ ձեզանից շատ տարբերվողների հետ: Շրջապատողները հաճույքով օգնության կհասնեն, նրանց խնդրելու կարիք էլ չի լինի: Հաջող կլինեն նոր նախաձեռնությունները: Հատկապես լավ գլուխ կհանեք հնարամտություն, ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից: Ավելի դժվարությամբ կտրվեն կարգապահություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը: Դուք սովորականից հաճախ կշեղվեք, ուստի վտանգ կա՝ ինչ-որ բան աչքաթող անեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Համբերությամբ զինվեք: Նույնիսկ առօրյա գործերն անելու համար սովորականից շատ ժամանակ է պահանջվելու: Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի: Դուք կսովորեք մի բան, ինչը շուտով անպայման պետք կգա, կլուծեք լուրջ անհանգստություն առաջացրած խնդիրները: Հավանական են դրամական մուտքեր, ընդ որում՝ դրանք սպասվածից մեծ կլինեն: Մի շտապեք ծախսել ստացածը. շատ շուտով պարզ կլինի, թե ինչպես է լավ տնօրինել այդ միջոցները: Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի ուղևորությունների համար: Բոլորից լավ ժամանակ կանցկացնեն մտերիմների հետ ճամփա գնացող Ջրհոսները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք գաղափարներ կունենաք, որոնք նախ շատ կզարմացնեն, իսկ հետո կոգեշնչեն շուրջը բոլորին: Շատերը կգնահատեն գործերին ձեր անսովոր մոտեցումը և կուզենան յուրացնել ձեր փորձը: Որոշ Ձկների խորհուրդների հարցով կդիմեն հենց նրանք, ովքեր նախկինում իրենք էին հաճախ հուշում նշանի ներկայացուցիչներին՝ ինչպես վարվել: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում: Այն բարենպաստ կլինի նաև շփումների համար: Դուք կշփվեք մարդկանց հետ, որոնց շատ էիք կարոտել: Հնարավորություն կունենաք մտերիմների հետ կիսվել ձեր ապրումներով՝ առանց վախենալու թյուրըմբռնումից կամ քննադատությունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|