Աստղագուշակ․ մարտի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2997 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք կասեք այն, ինչ մտածում եք, չեք թաքցնի ձեր հույզերը, և շրջապատողներին դա դուր կգա: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Դուք արագ կպայմանավորվեք նրանց հետ, որոնց հետ նախկինում շատ էիք վիճում: Չի բացառվում երկարատև համագործակցության կամ ընկերական հարաբերությունների սկիզբը: Կհաջողվի պարզել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները: Շատ Խոյեր կհասկանան, թե ինչպես պետք է պահեն իրենց կոնֆլիկտներից, դժգոհություններից ու վեճերից խուսափելու համար: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ընտանեկան գործերի, հարազատների հետ շփվելու համար: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Թեթև ու բարենպաստ օր է: Կարող եք ամենատարբեր գործեր ստանձնել՝ սկսած նորերից, վերջացրած՝ վաղուց ծանոթներով. դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Հաճախ կօգնեն ավելի վաղ ստացած գիտելիքները: Դրանց շնորհիվ դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, կզբաղվեք հենց նրանով, ինչն իսկապես կարևոր է: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների, ամենամտերիմ մարդու հետ շփվելու համար: Կարող եք քննարկել կարևոր հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Կկարողանաք ամեն ինչի մասին պայմանավորվել ու բոլորին գոհացնող որոշում ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Առավոտյան ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Հավանական են տարաձայնություններ ու վեճեր, իսկ շրջապատողները կարող են քննադատել ձեզ ու դժգոհություններ ներկայացնել: Բայց իրավիճակը արագ դեպի լավը կփոխվի, դուք դրական կտրամադրվեք, կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում չեք նկատել: Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր բան ստանձնելու համար: Լավ է գործերում նախաձեռնող լինեք և կիսվեք ձեր գաղափարներով: Կգտնվեն մարդիկ, որոնք ձեզանից քիչ հետաքրքրված չեն լինի ձեր մտածածն իրագործելով: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, շփումները դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի օր է նոր նախաձեռնությունների համար: Դրանց հաջողությունը կուղեկցի: Դուք հաճախ հաջողակ կլինեք գործերում, իրադարձությունների բարենպաստ ընթացքի շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք: Շատ Խեցգետինների այսօր պետք կգա մանրուքներին ուշադիր լինելու, իրենց դիտումներից ճիշտ եզրակացություններ անելու ունակությունը: Հավանական են դրամական մուտքեր: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ գնումների համար: Այդ հատվածում կարող եք խոշոր գնումներ ծրագրել, ուսումնասիրել խանութների տեսականին, մի քանի տարբերակ համեմատել, որոնցից էլ անպայման կընտրեք լավագույնը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Առավոտյան հնարավոր են տհաճ պատահարներ, բայց խոսքը հաճախ մանրուքների մասին կլինի, որոնց չարժե ուշադրություն դարձնել: Չեն բացառվում անսպասելի նորությունները, որոնք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով լի կլինի, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալներով: Այն հարմար է ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Կարևոր չէ՝ կարևոր բաների մասին եք խոսելու, թե դատարկ բաների: Բոլոր դեպքերում բոլորի տրամադրությունը կբարձրանա, իսկ ոչ վաղ անցյալի տարաձայնությունները կմոռացվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հանգստություն պահպանեք և մի տրվեք պրովոկացիաներին: Այսօր ձեզ շատ պետք կգա կյանքի իմաստնությունը, ինչպես նաև կարևորը երկրորդականից զատելու ունակությունը: Հավանական են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ շուտով գումարը կարևոր գործի համար է պետք գալու: Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային գործերի և այլ օգտակար զբաղմունքների համար: Դրանք ձանձրալի չեն թվա ու չեն հոգնեցնի, իսկ երբեմն հետաքրքիր մտքեր կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Արդյունավետ օր է, որը և՛ ձեր, և՛ շրջապատողների համար օգտակար բաներ անելու հնարավորություն կտա: Դուք հաճույքով կօգնեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, հրաշալի խորհուրդներ կտաք: Վերջին շրջանում լարված հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Եթե դրանք թույլ են տալիս ոչ մեծ ուղևորության մեկնել, հետաքրքիր վայրերում լինել, հենց այդպես էլ արժե վարվել: Եթե տանը մնաք, ապա նոր բանով զբաղվեք և աշխատեք մի փոքր բազմազան դարձնել ձեր կյանքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը բարենպաստ և արդյունավետ կլինի: Հարմար ժամանակ է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Դուք կնկատեք այն, ինչ նախկինում չեք տեսել, արագ կուղղեք սխալները, երբեմն կկռահեք այն, ինչ մյուսները փորձում են թաքցնել: Շատ Կարիճներ հաջողության կհասնեն լավ հիշողության շնորհիվ: Օրվա երկրորդ կեսը լավ հանգստանալու, ձեզ համար թանկ մարդկանց հետ հանդիպելու հնարավորություն կտա: Լավ է հյուրեր ընդունեք կամ ընտանեկան տոներ կազմակերպեք, նույնիսկ եթե դրանց համար առանձնահատուկ առիթ չկա: Բոլորի տրամադրությունը կլավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շտապելու կարիք չկա: Առավոտը կարող է բավական բարդ լինել, հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել իրենց ուզածին: Որոշ Աղեղնավորներ այնքան կբարկանան, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, որ կիսատ կթողնեն սկսածը, կհրաժարվեն մտածածն իրագործելուց: Լավ է համառություն դրսևորեք. եթե ձեզ ճիշտ պահեք, ամեն ինչ կստացվի: Երեկոն հարմար է մտերիմների հետ հանդիպելու, բոլորի համար կարևոր գործերի մասին զրուցելու համար: Նույնիսկ եթե տարաձայնություններ ծագեն, ձեզ կհաջողվի գտնել անհրաժեշտ բառերը, կոնֆլիկտ թույլ չտալ: Որոշ գաղափարներ կարող են ֆանտաստիկ թվալ, բայց շուտով դրանք կյանքի կոչելու շանս կընձեռվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք ապրումներ կունենաք, եթե թեկուզ ինչ-որ բան ձեր ուզածի նման չդասավորվի: Աշխատեք ավելի շատ մտածել լավի մասին. ամենայն հավանականությամբ ուրախության առիթներ կունենաք: Օրը հարմար է նոր բան սկսելու համար: Կարևոր կլինի չշտապելը: Թող առաջին քայլերը համեստ լինեն, հետո գործերն ավելի արագ առաջ կգնան: Մտերիմները հաճույքով կօգնեն ձեզ, կաջակցեն ձեր նախաձեռնություններին: Ընդհանուր գործերը կօգնեն մոռանալ ոչ վաղ անցյալի տարաձայնությունների ու վեճերի մասին: Դեպի լավը կփոխվեն այն հարաբերությունները, որոնք անհույս փչացած էին թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հարմար օր է ուսման, ինչպես նաև տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ուրիշի փորձը ստեղծագործաբար վերաիմաստավորելու հետ կապված ցանկացած զբաղմունքի համար: Դուք ուշադիր և կարգապահ կլինեք: Այդ ամենը կօգնի խուսափել ցավալի սխալներից ու ոչ մի րոպե զուր չվատնել: Տանը չեն բացառվում ոչ մեծ տարաձայնությունները: Հաճախ խոսքը դատարկ բաների մասին կլինի, որոնք շուտով կմոռացվեն: Շատ բան կարելի է պարզապես կատակի տալ: Բայց կլինեն նաև պահեր, որոնք ուշադրության արժանի կլինեն: Այստեղ ինտուիցիան ձեզ կհուշի՝ ինչ ասել և ինչպես գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Թեթև ու ոգեշնչող օր է: Հնարավոր է՝ այն գլխապտույտ հաջողություններ չբերի, բայց շատ հաջող կդասավորվի: Օգտակար կլինի հին նախասիրությունների մասին հիշելը, որոնք կրկին դրական հույզեր կպարգևեն: Հնարավորություն կունենաք վերականգնել ձեզ համար թանկ հարաբերությունները, հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էիք: Կարևոր կլինի նախաձեռնող լինելը հենց դրա շնորհիվ կհասնեք նրան, ինչին ձգտում էիք: Մի վախեցեք կիսվել ձեր գաղափարներով, նույնիսկ եթե դրանք տարօրինակ, մինչև վերջ չմտածված ու ռիսկային թվան: Դուք պիտանի խորհուրդներ կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|