ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 11, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2678 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Հնարավորություն կունենաք զրուցել այն մարդկանց հետ, որոնց գիտելիքներն ու փորձը բազմիցս օգնության են հասել ձեզ. նրանցից հրաշալի խորհուրդներ կստանաք: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները: Ձեզանից տարբերվող մարդու հետ պատահական հանդիպումը կարող է ռոմանտիկ պատմության սկիզբ դառնալ:

Կարող եք նոր գործեր ստանձնել: Դուք հեշտությամբ գլուխ կհանեք մի բանից, ինչի մասին նախկինում պատկերացում չեք ունեցել, արագ կհասնեք առաջին հաջողություններին: Օրվա սկզբին լավ է կենտրոնանաք կարգապահություն և ցուցումներին հստակ հետևել պահանջող գործերի վրա, իսկ ավելի ուշ կարող եք անցնել ստեղծագործ առաջադրանքների լուծմանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինտուիցիային ուշադիր լսեք. այսօր նրա հուշումները պարզապես անգին կլինեն: Որոշումները, որոնք կընդունեք, շրջապատողներին միանգամից դուր չեն գա: Բայց շատ շուտով կպարզվի, որ դուք ճիշտ եք եղել: Դա կխոստովանեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում պատրաստ էին ձեր ամեն քայլը քննադատել:

Ամեն անգամ հեշտ չի լինի կոլեգաների և ղեկավարության հետ լեզու գտնելը, հնարավոր են մասնագիտական տարաձայնություններ: Իսկ ահա անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմների հետ տարաձայնությունների առիթներ չեն լինի, իսկ սիրելին ձեզ կես խոսքից կհասկանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք, միևնույն է, հրաշալի արդյունքների կհասնեք ամենատարբեր գործերում: Շատ Երկվորյակներ արագ գլուխ կհանեն մի բանից, ինչի մասին նախկինում պատկերացում չեն ունեցել: Պետք կգա շրջապատողներին մոտեցում գտնելու ունակությունը: Դրա շնորհիվ դուք արագ համախոհներ կգտնեք, կկարողանաք ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը:

Դժվարություններ կարող են առաջանալ ֆինանսական հարցերը լուծելիս: Հավանական են անհաջող գնումներ ու զուր ծախսեր: Մնացած հարցերում կգերակշռեն դրական միտումները, հաճելի անակնկալների պակասից բողոքելու առիթ էլ չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը վատը չի լինի: Բայց շատ Խեցգետիններ հակված կլինեն անհանգստանալ մանրուքների պատճառով, սրտին մոտ ընդունել աննշան իրադարձությունները, վիրավորվել ցանկացած նկատողությունից: Սակայն օրվա այս հատվածը շատ արդյունավետ կանցնի, եթե կենտրոնանաք հետաքրքիր գործերի վրա կամ խորանաք բարդ առաջադրանքների լուծման մեջ:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Հաջող կանցնեն այն հանդիպումները, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում, դժվար չի լինի նախկինում իրենց ձեզ հետ անբարեհամբույր պահող մարդկանց հետ լեզու գտնելը: Երեկոն հաճելի լուրեր կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք հեշտությամբ գլուխ կհանեք նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած առաջադրանքներից: Որոշումները, որոնք կընդունեք, ճիշտ կլինեն, նույնիսկ եթե մտորումների համար շատ քիչ ժամանակ ունենաք: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, որոշ Առյուծների կառաջարկեն հենց այն աշխատանքը, որի մասին նրանք վաղուց էին երազում:

Թյուրիմացություններ ու լարված պահեր հնարավոր են մտերիմների հետ շփումներում: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, այնպես որ համբերությամբ զինվեք, պատրաստ եղեք կրկին ու կրկին բացատրել հասարակ բաները: Երեկոյան հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի, բոլոր տարաձայնությունները կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հասարակ չի լինի: Կարևոր բան մտածած Կույսերը պիտի միայն սեփական ուժերին ապավինեն, քանի որ հազիվ թե ինչ-որ մեկն օգնության շտապի նրանց: Ուղևորությունների պատրաստվելիս մի քանի երթուղու տարբերակ նկատի առեք. դա թույլ կտա խուսափել ցավալի ձգձգումներից:

Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Հաջող կանցնեն նույնիսկ այն հանդիպումները, որոնցից ոչ մի յուրահատուկ բան չէիք սպասում: Այս հատվածում հնարավոր են նվերներ ու դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բարենպաստ կլինի գործնական հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնելը: Բոլորը միանգամից կնկատեն ձեր ուժեղ կողմերը, ձեր հանդեպ համակրանքով կլցվեն: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, և հաջող գործարքներ:

Օրվա առաջին կեսը հարմար կլինի ստեղծագործ մոտեցում պահանջող առաջադրանքները լուծելու համար: Հետո կգա կարգապահություն, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքների վրա կենտրոնանալու ժամանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը կարող է բավական լարված լինել: Ամենալուրջ դժվարություններին կբախվեն այս հատվածում պատասխանատու հանդիպումներ, կարևոր զրույցներ ծրագրած Կարիճները: Հազիվ թե կարողանաք հետևել հին ծրագրերին: Ավելի հավանական է, որ պիտի իմպրովիզներ անեք, ինչ-որ բան ոտքի վրա մտածեք: Դրանից պարզապես հրաշալի գլուխ կհանեք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այդ հատվածում ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Աստղերի աջակցությամբ դուք կիրագործեք ավելի վաղ մտածածը: Որոշ Կարիճների կօգնեն նոր ծանոթները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր ձեր ճանապարհին ինչ-ինչ խոչընդոտներ կարող են առաջ գալ, բայց դրանք միայնակ հաղթահարելու կարիք չի լինի: Իրենց օգնությունը կարող են առաջարկել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Չի բացառվում, որ դրանից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն սկսվի:

Օրը բարենպաստ կլինի մասնագիտական միջոցառումների մասնակցելու, հասարակական ելույթների և ցանկացած զբաղմունքի համար, որի օգնությամբ կարող եք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ ճամփա կգնաք ընտանեկան գործերով, թե աշխատանքային խնդիրները լուծելու նպատակով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր դուք շատ արագ եք գործելու, բայց դա սխալների չի հանգեցնի: Նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում ինտուիցիան անսխալ կհուշի ձեզ, թե ինչպես վարվեք: Որոշ Այծեղջյուրներ ոչ միայն իրենք ճիշտ որոշումներ կընդունեն, այլև շրջապատողներին հրաշալի խորհուրդներ կտան:

Անսովոր ու ոգեշնչող իրադարձություններ ձեզ սպասվելու են օրվա երկրորդ կեսին: Շատ բան սպասվածի նման չի դասավորվի, բայց դա ձեզ խուճապի չի մատնի: Դուք մտածածից ավելիին կհասնեք: Երեկոն լավ նորություններ կբերի: Չի բացառվում ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գումարի հետ կապված հարցերում արժե զգույշ լինել: Օրը հարմար չի լինի նախապես չծրագրված խոշոր գնումների կամ լուրջ գործարքներ կնքելու համար: Բայց եթե որոշումների հարցում չշտապեք և մանրուքներին ուշադիր լինեք, ապա շատ դժվարություններից կկարողանաք խուսափել:

Օրը հաջող կլինի լրիվ նոր բան ստանձնած Ջրհոսների համար, կամ էլ նրանց, ովքեր փորձում են նորովի մոտենալ արդեն ծանոթ առաջադրանքին: Կպարզվի, որ որոշ խնդիրներ ձեզ ավելի լուրջ են թվացել, քան իրականում կան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եկել է հաստատակամություն դրսևորելու ժամանակը: Հենց դրա շնորհիվ կկարողանաք հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Ճանապարհին խոչընդոտներ կարող են առաջանալ, բայց դրանց առաջ ընկրկել չարժե: Դուք պիտի միայն մի փոքր նահանջեք հասարակական կանոններից, խախտեք վաղուց հնացած ավանդույթը, որպեսզի իրավիճակը դեպի լավը փոխեք:

Աշխատեք մտերիմների հանդեպ ուշադիր լինել. այսօր դա նրանց համար չափազանց կարևոր է լինելու: Չի բացառվում հին ընկերը կամ սիրելի մարդը ուզենան ձեզ կարևոր բան պատմել, կիսվել ապրումներով աջակցություն ստանալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2678 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0