Աստղագուշակ․ հունվարի 8
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Մի անհանգստացեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Օրը անակնկալներով լի կլինի, և դրանց մեծ մասը հաճելի կլինի: Բացի այդ, հետաքրքիր հնարավորություններ կբացվեն և դուք կփորձեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Շատ Խոյեր կգտնեն վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները լուծելու, լարված հարաբերությունները դեպի լավը փոխելու ձևը:
Շատ օգտակար կլինի ամեն հարցում նախաձեռնող լինելը: Ձեր գաղափարները շրջապատողների սրտով կլինեն, կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան օգնել կյանքի կոչել մտածածը: Հավանական է համագործակցության սկիզբ, որի շնորհիվ եկամուտները շուտով կաճեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հագեցած, հաճելի օր է: Այն հարմար է նոր բան ստանձնելու համար: Նման ցանկություն հենց առավոտվանից կունենաք: Սակայն ավելի լավ է չշտապեք: Արժեք մի քանի հնարավորություն դիտարկել ու համեմատել, ընտրել մի գործ, որը հեռանկարային կթվա: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան օգնել: Չի բացառվում՝ համագործակցությունը երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնի:
Կարող եք լրիվ նոր բան փորձել: Այսօր հաջողությունը հաճախ կուղեկցի ձեզ և արժե օգտվել դրանից կարևոր հարցերը լուծելու համար: Կենսական պոտենցիալը բարձր է, նույնիսկ այս հագեցած օրվա վերջին հոգնածություն չեք զգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հարմար օր է կարևորի մասին մտածելու համար: Իսկ կարևոր կարող են լինել ընթացիկ գործերը կամ ապագայի ծրագրերը, հարցերը, որոնք հանգիստ չեն տալիս ձեզ կամ ձեր մտերիմներին: Ներքին ձայնը ուժեղ կլինի, նրա հուշումների շնորհիվ կկարողանաք հասկանալ, թե ինչպես կզարգանան իրադարձություններն ու ինչ կնախաձեռնեն շրջապատողները: Սա բարենպաստ օր է նաև ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար:
Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Չի բացառվում՝ դրանք օգնեն ձեզ վերանայել նպատակներն ու առաջնահերթությունները: Իրենց մասին կարող են հիշեցնել մանկության ու երիտասարդության ընկերները, հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հարմար օր է հնարամտություն ու երևակայություն պահանջող ցանկացած գործի համար: Դուք հեշտությամբ կկողմնորոշվեք ցանկացած իրավիճակում, ճիշտ որոշումներ կընդունեք, կլսեք ներքին ձայնի հուշումներն ու դրանց շնորհիվ արագ կհասնեք դրված նպատակներին:
Հնարավոր են չծրագրված ուղևորություններ: Դրանք շատ հետաքրքիր կլինեն, կօգնեն նորովի նայել սովորական իրերին: Որոշ Խեցգետիններ տանից հեռու շահավետ գործարքներ կկնքեն կամ կհասկանան, թե ինչպես կարող են մեծացնել եկամուտները: Իրենց մեջ գործարարի տաղանդներ կհայտնաբերեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում դրանցով օժտված չէին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարենպաստ օր է ուսման համար: Դուք շատ նոր բաներ կիմանաք: Շրջապատողները հաճույքով կկիսվեն իրենց փորձով, և դա օգտակար կլինի: Նույնը կարելի է ասել խորհուրդների մասին: Դրանք արժե ուշադիր լսել, նույնիսկ եթե հիմա այդ խորհուրդներին հետևել չստացվի: Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն, բայց գերհոգնածությունից կարող եք չվախենալ:
Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Օրը հարմար է գնումներ անելու կամ գումարը բիզնեսի մեջ ներդնելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ամեն ինչ լավ կդասավորվի: Օրվա սկզբին հնարավոր են ձգձգումներ ու փոքրիկ թյուրիմացություններ, բայց դրանք ձեզ չեն խանգարի հասնել դրված նպատակներին ու անել այն, ինչ ծրագրել էիք: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք նշանակալի ազդեցություն կունենան ձեր կյանքի վրա: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնցից կփորձեք առավելագույն օգուտ քաղել:
Որոշ Կույսեր հրաշալի նվերներ կստանան: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Օրը հարմար է գնումների համար ու գումարը շահավետ բիզնես-նախագծի մեջ ներդնելու հնարավորություն կտա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Չնայած ամեն ինչ չէ, որ ծրագրվածի համաձայն կընթանա, բայց հուզվելու պատճառ չունեք: Դուք պատրաստ կլինեք իմպրովիզներ անել, չեք վախենա փորձարկումներից, նոր բան կփորձեք: Չի բացառվում՝ հաջողվի անսովոր կիրառում գտնել ձեր տաղանդներին, միաժամանակ սովորել այն, ինչ շուտով պետք կգա:
Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Դրանք կարող են լրջորեն ազդել ձեր կյանքի վրա: Շփումներին վերաբերող հարցերում ներքին ձայնը ձեզ չի խաբի: Այն անսխալ կհուշի, թե ում հետ արժե գործ ունենալ, իսկ ումից է լավ հեռու մնալ: Որոշ Կշեռքներ կհասկանան, որ վերջին շրջանում սխալ են եղել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հնարավորություն կունենաք լուծել աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված կարևոր հարցերը: Դուք ուշադիր ու լուրջ կլինեք, ոչ ոքի թույլ չեք տա մոլորեցնել ձեզ կամ չարաշահել ձեր բարությունը: Անձնական համակրանքն ու հակակրանքը չեն խանգարի գործերի հետ կապված ճիշտ որոշումներ ընդունելուն: Որոշ Կարիճներ կհասկանան՝ ինչպես պետք է բաշխեն իրենց ժամանակը ամեն ինչ հասցնելու համար:
Հավանական են հաջող ուղևորություններ: Կարևոր չէ, թե ինչ նպատակով եք ճամփա գնալու, քանի որ ամենայն հավանականությամբ չեք հիասթափվի: Հատկապես հիշվող կլինեն սիրային ճամփորդությունները, որոնք այսօր կսկսվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Փոքրիկ թյուրիմացություններն ու դժվարությունները չեն բացառվում, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Ձեզ կհաջողվի ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունել ու սխալներ չանել: Հաջողակ կլինեք ձեզ համար կարևոր գործում: Այստեղ կարևոր է խուճապի չմատնվելն ու ժամանակին նախաձեռնող լինելը:
Ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու, ձեզ համար թանկ մարդկանց հանդիպելու հնարավորություն կունենաք: Դուք կուրախանաք ու կուրախացնեք շրջապատողերին, կգտնեք յուրաքանչյուրի տրամադրությունը բարձրացնելու ձևը: Ձեր հանդեպ համակրանքով կլցվեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար ոչ ոքի չեն հավանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Պետք է վճռական գործեք: Դուք դա հրաշալի կհասկանաք, այնպես որ՝ կաշխատեք ժամանակը զուր չվատնել: Չի բացառվում՝ ստիպված լինեք հաղթահարել խոչընդոտները, բայց դուք արագ գլուխ կհանեք բոլոր դժվարություններից: Որոշ Այծեղջյուրներ կհասնեն նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում:
Մտերիմների հետ հարաբերությունները հարթ չեն լինի, բայց լուրջ տարաձայնություններից կհաջողվի խուսափել: Դուք կլսեք ուրիշի կարծիքը, զիջումների կգնաք այնտեղ, որտեղ դա կարող է օգտակար լինել, կաշխատեք ժամանակին խոստովանել ու ուղղել ձեր բոլոր սխալները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Գործնական տեսանկյունից բարենպաստ օր է: Դուք բաց չեք թողնի օգտակար բանով զբաղվելու հնարավորությունը, կփորձեք օգնել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել, և դա աննկատ չի մնա: Շատերը կձգտեն դեպի ձեզ, չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:
Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր բաների ու ապագայի ծրագրերի մասին մտածելու համար: Պարզ ու հասկանալի կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացում ունեիք: Կարող եք հրաժարվել պատրանքներից ու մոլորություններից, ճիշտ գնահատել գործերի իրական վիճակը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հրաշալի օր է մտերիմների հետ շփվելու, ընկերների հետ հանդիպելու ու նոր ծանոթությունների համար: Դուք շրջապատողներին լավ կհասկանաք, հաճույքով կօգնեք նրանց, ովքեր դրա կարիքը կունենան: Որոշ Ձկներ կմասնակցեն կարևոր հասարակական միջոցառումներին, արդարությունը վերականգնելու համար պայքարին:
Կենսական պոտենցիալը բարձր է, շատ նոր գաղափարներ կունենաք: Մտածած ամեն ինչ չի հաջողվի արագ կյանքի կոչել, պայմանները երբեմն թույլ չեն տա վճռական գործողությունների անցնել: Բայց հոգ չէ. դուք հստակ կիմանաք, որ հարմար ժամանակը գալու է ու հանգիստ կսպասեք նրան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: