Աստղագուշակ․ հունվարի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4944 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հաջող օր է, որն անսովոր ձեռքբերումներ ու նշանակալի հաղթանակներ կբերի: Դուք կհաղթեք թշնամիներին, գլուխ կհանեք սեփական թուլություններից, անցյալում կթողնեք վախերն ու կասկածները, որոնք խանգարում էին առաջ շարժվել: Այսօր լավ է նոր բան ստանձնեք, ուսում սկսեք, ձեր գործը բացեք: Օրվա առաջին կեսը հագեցած, իրադարձություններով լի կլինի: Երկրորդն ավելի հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք զբաղվել սիրելի գործով, որի համար վերջերս ժամանակ չէր մնում: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Վատ օր չէ: Եթե ջանքեր գործադրեք, կկարողանաք այն էլ ավելի հաջող դարձնել, լուծել կուտակված խնդիրները, կարգուկանոն հաստատել գործերում: Չի բացառվում՝ փոխվեն մասնագիտական ծրագրերը, նպատակներ հայտնվեն, որոնց հասնելու համար պատրաստ լինեք հետաձգել մնացած ամեն ինչ: Օրը ծրագրելիս ժամանակ թողեք նաև պասիվ հանգստի համար, իսկ գործերն այնպես բաշխեք, որպեսզի դրանցից ամենաբարդերը հաջողվի մինչև ճաշ ավարտել: Երեկոն լավ է նվիրեք հասարակ ու չհոգնեցնող զբաղմունքներին, այն մարդկանց հետ շփումներին, որոնք ձեզ լավ են հասկանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Գործեր այսօր շատ կլինեն: Բարեբախտաբար, ամեն ինչի համար ժամանակ և ուժեր կմնա: Մի փորձեք հետևել նախապես կազմած գրաֆիկին, միևնույն է, դա ձեզ չի հաջողվելու, քանի որ անակնկալներ շատ կլինեն: Լավ է իմպրովիզներ անեք, աշխատեք ստեղծված պայմաններն օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների. ձեզ մոտ դա կստացվի: Հեշտությամբ օգնականներ կգտնեք: Մտերիմների մասին հոգ տանելը, նրանց գործերի հանդեպ անկեղծ հետաքրքրությունը օգուտ կտան հարաբերություններին, կօգնեն անցյալում թողնել տարաձայնություններն ու վիրավորանքները: Օրվա երկրորդ կեսը սիրային անակնկալներով լի կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է շփումների համար: Ձեր ինտուիցիան ուժեղ կլինի, և հենց նրա շնորհիվ էլ այսօր զգայուն կլինեք ուրիշների զգացմունքների հանդեպ, կկարողանաք կռահել նրանց ցանկություններն ու երազանքները: Դրա հետ միասին սեփական հետաքրքրությունների մասին էլ չեք մոռանա: Այնպես որ՝ ձեր օրը բավական ներդաշնակ կդասավորվի: Մարդիկ դեպի ձեզ կձգտեն՝ իմանալով, որ ձեզ հետ հետաքրքիր է և չեն սխալվի: Հավանական է առաջընթաց գործերում, որոնց վերջերս մեծ ուժեր եք նվիրել: Դուք հնարամիտ կլինեք, և դա կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները չեն կարողացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը կարող է իսկապես անսովոր ու վառ լինել: Դուք բավականաչափ երևակայություն և հնարամտություն կունենաք այն այդպիսին դարձնելու համար: Մեծ կլինի հաջող զուգադիպությունների հավանականությունը, որոնցից կարող եք օգտվել դրված նպատակներին հասնելու համար: Հաջողակ կլինեք: Դրանից արժե օգտվել համարձակ ծրագիրն իրագործելու համար. մի կասկածեք, որ գտնելու եք մարդկանց, որոնք կօգնեն ձեզ: Դուք հաշտ կլինեք շրջապատողների հետ, շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք: Երբեմն ձեր կողմը կանցնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նշանի որոշ ներկայացուցիչներ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ուժեղ ապրումների և հաճելի հույզերի օր է: Կյանքը կեռա, և դա ձեզ դուր կգա, պասիվ հանգստի և միայնակ մնալու մասին մտքեր չեք ունենա: Դուք չեք զղջա, եթե մասնակցեք մի գրավիչ գործի, որի նախաձեռնողը ձեր հին ծանոթը կլինի: Կարող եք նաև ինքնուրույն ինչ-որ բան կազմակերպել, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, հնարավոր են դրամական մուտքեր, իսկ ծախսերը համեստ կլինեն: Հարմար օր է խոշոր գնումների մասին մտածելու համար: Շտապելու կարիք չկա. ուսումնասիրեք շուկան, համեմատեք գները և հրաշալի տարբերակ կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Խուսափեք խառնաշփոթից և շտապողական որոշումներից, աշխատեք անկախ ամեն ինչից հանգստություն պահպանել: Օրը զգուշություն, ավանդույթներին և կանոններին հետևել է պահանջելու: Լավ է ռիսկի չդիմեք, չմասնակցեք կասկածելի նախաձեռնություններին: Երբեմն ավելի շահեկան կլինի ստվերում մնալը, քան ձեզ վրա ավելորդ ուշադրություն հրավիրելը: Հոգ տարեք ձեր հեղինակության մասին և գաղտնիքները մի պատմեք նրանց, ովքեր սիրում են բամբասել: Հնարավորություն կունենաք ավարտել ավելի վաղ սկսած գործերը: Արդյունքը, որը կստանաք, ավելի լավը կլինի, քան կարող էիք ակնկալել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է նոր, բարդ, լուրջ, ստեղծագործ մոտեցում և իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերի համար: Դուք իսկապես կտարվեք դրանցով և հրաշալի արդյունքների կհասնեք: Լավ է փորձարկումներ անեք, ինքնուրույն պատասխան փնտրեք բարդ հարցերին: Երկարաժամկետ ծրագրեր կառուցեք, մտածեք ապագայի մասին. երբ նպատակներ հայտնվեն, պարզ կդառնա, թե ինչպես հասնել դրանց: Ձեր գաղափարներն ու դուք ինքներդ շատերին դուր կգաք: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հիշեք՝ ամենը, ինչ կանեք այսօր, կարևոր կլինի ոչ միայն ձեզ համար: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել, ձեր մտահղացումներն իրագործելու համար համախոհներ փնտրել: Չի բացառվում՝ ձեր կողմն անցնեն ազդեցիկ մարդիկ և նրանց աջակցության շնորհիվ շատ բանի հասնեք: Աշխատեք չգերագնահատել ձեր հնարավորությունները, այնպիսի խոստումներ չտալ, որոնք կատարելը դժվար կլինի: Հնարավոր են չծրագրված ծախսեր, բայց դրանք բյուջեի համար լուրջ վտանգ չեն ներկայացնի: Եթե ամեն պատահած բան չգնեք, դատարկ ձեռքով չեք մնա: Երեկոյան հավանական են դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Նոր գործեր ստանձնելուց առաջ, որքան էլ դրանք հետաքրքիր, կարևոր ու շտապ թվան, ավարտին հասցրեք հները, եզրահանգումներ արեք: Դա կօգնի խուսափել հին սխալները կրկնելուց, ինչպես նաև ձեզ օգնած մարդկանց հետ տհաճ զրույցներից: Ինչով էլ զբաղվեք, անհապաղ արդյունքներ մի սպասեք: Դուք անպայման կհասնեք դրված նպատակներին, բայց, հավանական է, ավելի ուշ, քան սպասում էիք: Չարժե շտապել գնումների հարցում, հատկապես եթե խոսքը այնպիսի իրերի մասին է, որոնց կարիքը դեռ չունեք: Առանց շտապելու ընտրեք և անպայման հրաշալի տարբերակ կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Խոստումնալից օր է: Փայլուն արդյունքներ ստանալու համար բավական կլինի միայն մի քիչ ջանքեր գործադրեք: Մի շտապեք պատմել ձեր ձեռքբերումների մասին ու կիսվել ծրագրերով: Շփումներում խելամիտ զսպվածությունը կօգնի խուսափել շատ խնդիրներից: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, արագ կիրառում կգտնեք նրան, ինչ հասցրել եք իմանալ: Չեն բացառվում ընտանեկան թյուրիմացությունները, մտերիմների հետ ոչ մեծ տարաձայնությունները: Սակայն խոսքը լուրջ խնդիրների մասին չի լինի. ամեն ինչ արագ կհարթվի և շուտով կմոռացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կհաշտեցնեք վիճողներին, կհարթեք սուր անկյունները: Ձեր ջանքերի շնորհիվ իրար հետ լեզու կգտնեն նրանք, ովքեր նախկինում անընդհատ վիճում էին: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել գործերում, բայց դրանից օգտվելու համար պիտի կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանաք՝ թողնելով մնացած ամեն ինչ: Բոլոր դեպքերում դուք գոհ կմնաք ձեր աշխատանքի արդյունքներից: Բարենպաստ օր է կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու համար: Տրամադրությունը կլավանա, երբ ամեն մի իր վերադառնա իր տեղը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|