Աստղագուշակ․ հունվարի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3542 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հանգիստ, հավասարակշռված օր է, որը հարմար է առօրյա գործերի ու զբաղմունքների համար: Ուզածին հասնելու համար աշխարհը շուռ տալու կարիք չի լինի. բավական է միայն հետևողական լինեք ու մտածեք ձեր ամեն քայլը: Ձեր դիրքերն ամուր կլինեն, թշնամիները չեն կարողանա խանգարել ձեզ: Նախկինում ձեր մրցակիցներին աջակցող որոշ մարդիկ կհասկանան, որ հիմա ավելի շահեկան է ձեր կողմից լինելը: Հնարավոր են անսպասելի, բայց շատ հաճելի այցեր: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումներն ու սիրային անակնկալները: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հետաքրքիր, բայց բարդ օր է: Սովորաբար դուք բավական խաղաղ եք տրամադրված, բայց այսօր ձեզ կտրուկ արտահայտություններ թույլ կտաք ու թշնամիներ ձեռք կբերեք: Հոգեկան հավասարակշռությունը վերականգնել կօգնեն ստեղծագործ պոտենցիալը բացահայտելուն նպաստող զբաղմունքները: Նկարեք, պարեք, երգեք. կարևորն այն է, որ զբաղմունքը ձեզ համար իսկապես գրավիչ լինի: Կարող եք ուղևորությունների մեկնել. դրանք հաջող կդասավորվեն, վառ տպավորություններ կպարգևեն: Հավանական են նշանակալի ծախսեր: Դրանք արդարացված կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր ունակ են ճիշտ պահին մոռանալ իրենց հետաքրքրությունների մասին ու զիջումների գնալ: Շրջապատողներին կես խոսքից հասկանալու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Ցանկալի է լսել խորհուրդներն ու անուշադրության չմատնել ուրիշի փորձը. դրա շնորհիվ սխալներ չեք անի, ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեք: Պետք չէ բարդ գործեր ստանձնել: Վտանգ կա, որ արագ կհոգնեք ու դրանք ավարտին չեք հասցնի: Բացի այդ, ձեզ հաճախ կշեղեն, դրա պատճառով ինչ-որ կարևոր բան բաց կթողնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք հազիվ թե կարողանաք հասնել այն արդյունքներին, որին ձգտում էիք, բայց ինչ-որ բանի ամեն դեպքում կհասնեք: Դրա համար ճկունություն, ծրագրերը փոխելու կարողություն ու պատրաստակամություն պետք կլինի: Շատ Խեցգետինների համար պիտանի կլինի ավելի վաղ ստացած փորձը: Աշխատեք չգործել նախկին սխալները: Չնայած հուզական դաշտն անկայուն է, լավ տրամադրություն պահպանելու շանս կա. ուշադրություն դարձրեք լավին: Բարենպաստ օր է շփումների համար. և՛ մոտ ծանոթների, և՛ նոր մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Վատ օր չէ կարևոր ու նշանակալի բանի պատրաստվելու համար: Եթե դեռ չգիտեք, թե ինչի, լսեք ինտուիցիայի ձայնին. այն, ամենայն հավանականությամբ, հեռահար բան կհուշի: Հաջող կլինեն ամենաանսպասելի մտքերը: Որոշ Առյուծներ կհասկանան, թե ինչով կուզենային զբաղվել ու միանգամից իրենց ավելի լավ կզգան: Աշխատեք ոչինչ աչքից բաց չթողնել, նկատել մանրուքները: Զուգադիպություններն ու անսովոր պատահարները ճակատագրի նշաններ կլինեն: Ինքնազգացողությունը ողջ օրվա ընթացքում վատը չի լինի, ձեզ գերհոգնածություն չի սպառնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Վատ օր չէ, որը համբերատարություն է պահանջում: Չարժե ասել մտքին եկած ամեն բան ու անել ամենն, ինչ ուզում եք: Լավ մտածված քայլերը թույլ կտան հասնել նպատակին ու լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները: Կարող եք խորհրդակցել մարդկանց հետ, որոնց փորձը հարգանք է ներշնչում: Կողքից հայացքը օգտակար կլինի, կօգնի նկատել այն, ինչ նախկինում չեք տեսել: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Դրանք կարող են վերաբերել աշխատանքին ու բիզնեսին, ինչպես նաև ստեղծագործ համագործակցությանը: Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք զգույշ ու ուշադիր կլինեք, միշտ կիմանաք, թե երբ կարելի է ռիսկի դիմել, իսկ երբ է պետք զգուշանալ: Իրատես լինելը կօգնի ոչ միայն ճիշտ որոշումներ ընդունել, այլև հանգստություն պահպանել այն իրավիճակներում, որոնք մյուսներին ստիպում են խուճապի մատնվել: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան հետևել ձեզ: Օրվա երկրորդ կեսը ստեղծագործելու, լավ գաղափարների ու համարձակ ծրագրերի օր է: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, և դա ձեր առավելությունը կդառնա: Հնարավոր են լավ նորություններ հեռվում ապրող հին ծանոթներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է ընկերների ու մյուս հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ անսովոր պայմաններում: Դրանք սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ ցանկանաք: Գործերում հաջողությունները համեստ կլինեն ու ջանքեր էլ չեն պահանջի: Ընդհանուր առմամբ գոհ կմնաք, թե ինչպես է դասավորվում օրը: Մտերիմների հետ կարող եք քննարկել կենցաղային խնդիրները, ապագա գնումներն ու ֆինանսական խնդիրները: Պայմանավորվելը հեշտ կլինի, բացի այդ, կպարզվի, որ իրավիճակն ավելի պարզ է, քան թվում էր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք հենց առավոտվանից լավ տրամադրվել: Ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունն այսօր շատ պետք կգա. դրա շնորհիվ ոչ միայն օգնականներ կգտնեք, այլ նաև զինաթափ կանեք թշնամիներին: Շատ անսովոր գործեր կունենաք: Միանգամից չեք հասկանա՝ ինչպես անցնել դրանց, բայց ավելի ուշ ամեն ինչից գլուխ կհանեք ու փայլուն արդյունքների կհասնեք: Չեն բացառվում հաջող բացահայտումները: Որոշ Աղեղնավորներ կհասկանան՝ ինչպես բարելավել ֆինանսական վիճակը: Նշանի մյուս ներկայացուցիչներին կվերադարձնեն հին պարտքերը: Նկատի ունեցեք, որ հիմա գումարը լավ է կուտակել, այլ ոչ թե ծախսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Աշխատեք շրջահայաց լինել, քանի որ այսօր դա ավելորդ չի լինի: Ձեր շատ արարքներ ու որոշումներ լուրջ հետևանքներ կունենան: Գործնական ոլորտում հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ: Որոշ Այծեղջյուրներ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: Մտերիմների հետ հարաբերությունները սովորականից բարդ կլինեն, բայց դուք անպայման ընդհանուր լեզու կգտնեք: Ցանկալի չէ քննարկել ֆինանսներին ու ընդհանուր ունեցվածքին վերաբերող հարցերը. այստեղ հանգիստ պայմանավորվելը դժվար կլինի: Երեկոն նորություններ կբերի, որոնց վաղուց էիք սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հանգիստ, բարենպաստ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Դուք հաճախ նախաձեռնող կլինեք, շրջապատողներին էլ դա շատ դուր կգա: Օգնել ցանկացողների, ձեր գաղափարներն աջակցողների պակաս չի լինի: Որոշ Ջրհոսներ կօգտվեն պահից երկարաժամկետ համագործակցության մասին նոր գործընկերների հետ պայմանավորվելու համար: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք. շրջապատողներին դուր կգան ձեր կենսուրախությունն ու հումորի զգացումը: Կատակներն ու ծիծաղը, որքան էլ տարօրինակ է, չեն խանգարի լուծել լուրջ հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հագեցած օր է: Պետք է շատ արագ գործեք, մտածելու ժամանակ չեք ունենա: Կարող եք խորհրդակցել հին ընկերների հետ, որոնց խորհուրդների շնորհիվ սխալներ չեք անի: Հավանական են հաճելի անակնկալներ, ոչ մեծ նվերներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսը առատաձեռն կլինի հետաքրքիր հանդիպումների մասով: Դուք կծանոթանաք մարդկանց հետ, որոնց կյանքի հանդեպ հայացքները կտարբերվեն ձերինից: Նման շփումները կընդլայնեն ձեր հորիզոնները, կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում չէիք նկատել: Որոշ Ձկներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|