Աստղագուշակ․ հունվարի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1731 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ակնարկների ու երկիմաստությունների օր է: Ամեն ինչ այնքան հեշտ ու հասկանալի չի լինի, որքան որ կուզենայիք: Ճիշտ որոշումներ ընդունելը բարդ կլինի, չի լինի մեկը, ում կարող եք դիմել խորհրդի խնդրանքով: Բայց կենսափորձի ու ինտուիցիայի շնորհիվ գլուխ կհանեք դժվար իրավիճակից: Այնպես որ՝ մի կորցրեք լավատեսությունն ու մի կասկածեք ձեր նույնիսկ ամենահամարձակ նախաձեռնությունների հաջող ավարտին: Երբեմն եսասիրություն կցուցաբերեք, բայց դա չի խանգարի լավ հարաբերություններ պահպանել շրջապատի հետ: Որոշ մարդկանց նույնիսկ դուր կգա, որ ձեզ տիեզերքի կենտրոնն եք համարում ու չեք թաքցնում դա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատանքի համար լավ օր է: Գործերը հետաքրքիր կթվան, չեք ձանձրանա, նույնիսկ եթե ստիպված լինեք շատ միապաղաղ խնդիրներ լուծել: Գործնական հանդիպումների ժամանակ լավ տպավորություն կթողնի ձեր ոգևորվածությունը: Հենց դրա շնորհիվ էլ նոր համախոհներ կգտնեք: Շատ լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք: Ընտանիքի անդամների կամ ընկերների հետ միասին ստանձնած ցանկացած գործ հետաքրքիր ու հեշտ կթվա: Կարող եք ուղևորություններ պլանավորել: Դրանք թեթև ու ուրախ կանցնեն, թույլ կտան շատ նոր բաներ իմանալ: Ուշադիր եղեք ֆինանսական գործերին: Ցանկալի է վերադարձնել պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հիանալի, հագեցած օր է: Էներգիայով լեցուն կլինեք ու ունակ կլինեք անհնարինն անել: Կասկած չկա, որ ձեր նույնիսկ ամենահամարձակ գաղափարները կյանքի են կոչվելու: Միակ բանը, որ պետք է անեք՝ չշտապելն է: Շտապողականությունը սխալների պատճառ կդառնա, որոնից կարող էիք խուսափել: Կարևոր է առաջին հաջողություններից հետո կանգ չառնել: Շատ բան կարող եք անել, եթե ժամանակից շուտ չթուլանաք: Մտերիմները ձեր օգնության ու խորհուրդների կարիքը կունենան: Ժամանակ գտեք ձեզ համար թանկ մարդկանց հետ հանգիստ զրուցելու համար: Դա օգուտ կտա հարաբերություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Նույնիսկ աշխատանքային հարցերը լավ է քննարկել այնտեղ, որտեղ կանոններին, ձևականություններին հետևելու կարիք չկա: Մարդկանց, որոնց հետ գործ կունենաք, կվարակեք ձեր լավատեսությամբ ու կենսուրախությամբ: Իրերի հանդեպ ձեր անսովոր հայացքն ու ցանկացած գործի ստեղծագործ մոտեցումը անպայման ըստ արժանվույն կգնահատեն: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են սիրային բնույթ ստանալ: Հեշտությամբ դուր կգաք շրջապատին: Ձեր հմայքին չեն կարողանա դիմակայել նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար մյուսներին բարձրից են նայում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Գործնական տեսանկյունից ամենալավ օրը չէ: Փոքրիկ սխալներ կանեք, բայց դրանք էլ բավական կլինեն, որ լուրջ դժվարություններ ծագեն: Ձեզ սովորականից հաճախ կքննադատեն, կմեղադրեն այն ամենին մեջ, ինչը չեք արել: Հիշեք, որ բոլոր քննարկումները պետք է առավելագույնս հանգիստ ու կառուցողական անցկացնեք: Գործընկերների հետ շփվելիս աշխատեք պաշտպանել ձեր տեսակետները, իսկ մտերիմներին կարելի է ինչ-որ հարցերում զիջել: Լավ է մեծ ուշադրություն չդարձնեք անցյալի իրադարձություններին, այլ կենտրոնանաք ապագայի պլանների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հանգիստը ձեզ չէր խանգարի: Եթե կարող եք դադար վերցնել ու հետաձգել գործերը, հենց այդպես էլ վարվեք: Օգտակար կլինեն զբոսանքները, ոչ մեծ ուղևորություններն ու շփումներն այն մարդկանց հետ, ովքեր լավ հասկանում ու աջակցում են ձեզ: Հետ կանգնեք փորձարկումներից ու ռիսկի մի դիմեք, եթե կարելի է խուսափել դրանից: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման համար, բայց օրվա այդ հատվածում էլ աշխատեք չհոգնել: Ցանկալի չէ աղմկոտ միջոցառումներին, բազմամարդ հավաքներին մասնակցությունը: Քիչ ծանոթ մարդկանց հետ հարկադիր շփումները ձեզ սովորականից շատ կհոգնեցնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը նշանակալի դրական փոփոխություններ կբերի: Այն շատ լավը կլինի մասնագիտական տեսանկյունից: Դիրքերն ամրապնդելու կամ մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կլինի: Հաջողություններն իրենք իրենց չեն գալու, ստիպված եք լինելու շատ աշխատել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով ու հետաքրքիր ծանոթություններով: Իրենց մասին կարող են հիշեցնել նրանք, որոնց հետ ժամանակին ընդհանուր գործեր եք վարել: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն վերականգնել համագործակցությունը, այս անգամ՝ ավելի շահավետ պայմաններով: Մի վախեցեք համաձայնել անսովոր առաջարկներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Համառ կլինեք, ընդ որում՝ ավելի համառ, քան տեղին է: Եթե առողջ բանականությունը հուշում է, որ լավ է նահանջել, հենց այդպես էլ վարվեք ու մեծ ուժեր կխնայեք: Փորձեք խուսափել գործընկերների հետ կոնֆլիկտներից: Չմտածված խոսքերը երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները: Մտերիմների հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, քանի որ նրանք ներողամիտ կլինեն ձեր թուլությունների հանդեպ: Ուշադիր եղեք ընտանեկան գործերին: Այստեղ ոչ միանշանակ իրավիճակ կստեղծվի, որից հարազատներն առանց ձեր մասնակցության հազիվ թե գլուխ հանեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ օգտակար բաներ կարող եք անել ինչպես ձեր, այնպես էլ մյուսների համար: Երբեմն հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք: Ցանկացած գործի ստեղծագործաբար կմոտենաք, և դա շատ կուրախացնի շրջապատին: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Օգտակար կլինի աշխատանքային հարցերը քննարկելը: Ձեզ պետք կգան ուրիշների գիտելիքներն ու գաղափարները, հավանական է արդյունավետ համագործակցության սկիզբ: Հնարավորություն կունենաք հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ շատ էիք վիճում: Նաև հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները: Բաց մի թողեք ձեր շանսը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը լավ կդասավորվի: Բարդ գործում նշանակալի հաջողությունների կհասնեք ու նախկինում ձեզ թերագնահատող մարդկանց կստիպեք փոխել կարծիքը: Չի բացառվում մարդիկ, որոնք այսօր աջակցեն ձեր գաղափարներին, ժամանակի հետ իսկական ընկերներ դառնան: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, շահավետ գործարքներ կնքելու, եկամուտները մեծացնելու շանս կլինի: Հավանական են անակնկալ նվերներ, սիրային անակնկալներ: Ինքներդ էլ կզարմացնեք ձեզ համար թանկ մարդկանց: Ուրիշների ցանկությունները կռահելը ձեզ համար հեշտ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը տարաբնույթ իրադարձություններ կբերի: Տեղի ունեցողը միշտ չէ, որ ձեր սրտով կլինի, բայց հաճախ նույնիսկ անբարենպաստ պայմանները կարող եք օգտագործել ի շահ ձեր հետաքրքրությունների: Ամեն քայլը մանրամասն կմտածեք, այնպես որ՝ սխալներ համարյա չեք անի: Նույնը չի կարելի ասել ձեր մտերիմների մասին. չի բացառվում, որ նրանց գործողությունները ստիպեն ձեզ անհանգստանալ: Ֆինանսական գործերում զգույշ եղեք, լավ է չշտապել գնումների հարցում, խոսքը հատկապես խոշոր գնումների մասին է: Հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, շատ ծախսել այն ամենի վրա, ինչի կարիքն առանձնապես չունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գործեր սովորականից շատ կլինեն: Ոչինչ հետաձգել հնարավոր չի լինի, այնպես որ՝ պատրաստ եղեք շատ աշխատել: Հնարավոր է՝ դրա պատճառով ստիպված լինեք հետաձգել պլանավորած հանդիպումներն ու զվարճանքները: Բայց ամենն արդարացված կլինի ու գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: Մտերիմների հետ հնարավորինս անկեղծ եղեք: Միայն այդպես կարող եք խուսափել անհասկացողությունից: Ցանկացած խնդրի մասին ուղիղ խոսեք, քանի որ ակնարկները միայն ավելի կբարդացնեն իրավիճակը: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին խնդիրները և դրանք լուծելու համար օգնության կարիք ունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|