Աստղագուշակ․ հունվարի 19
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2052 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է աշխատանքի համար: Եթե կենտրոնանաք նրա վրա, մեծ հաջողությունների կհասնեք, կլուծեք բոլորի համար կարևոր խնդիրները: Եվ նշանակություն չունի՝ ղեկավար եք դուք, թե շարքային աշխատող. այսօր անպայման ձեզ լավագույն կողմերով դրսևորելու շանս կունենաք: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին, կհասկանան, որ շատ բանի եք ունակ: Հնարավոր են դրամական մուտքեր: Չի բացառվում՝ սպասվածից շատ բան ստանաք: Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կես խոսքից կհասկանաք մտերիմներին, ամեն հնարավոր բան կանեք, որպեսզի նրանց ցանկություններն իրականանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հանգիստ, բարենպաստ օր է: Այն ոսկե սարեր չի խոստանում, բայց լուրջ խնդիրներ էլ չի բերի: Կարող եք ավարտել ավելի վաղ սկսած գործերը, որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, հնարավոր համախոհների հետ քննարկել համատեղ գործողությունները: Շրջապատողներն ամեն անգամ ձեզ հետ համաձայն չեն լինի, երբեմն կքննադատեն: Դուք այդ քննադատություններին փիլիսոփայորեն կմոտենաք, չեք վշտանա, հանգիստ ու կառուցողական կապացուցեք ձեր ճշմարտացիությունը: Ձեզ բնորոշ է սեփական ուժերի հանդեպ հանգիստ վստահությունը, որն էլ կօգնի շահել շրջապատողների համակրանքը: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է պրակտիկ խնդիրները և կենցաղային հարցերը լուծելու համար: Միապաղաղ գործերը ձեզ ձանձրալի չեն թվա, դուք դրանցից արագ և անթերի գլուխ կհանեք: Կհաջողվի կենտրոնանալ կարևորի վրա և մի կողմ վանել ավելորդ բաները՝ ձեզ ու ձեր մտերիմներին ազատելով զուր ապրումներից: Կուրախացնեն հին ծանոթներից ստացած լուրերը: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Դուք չեք զղջա, եթե դրանց առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանեք: Կարող եք նոր բան ստանձնել, ինչպես նաև կիրառում գտնել դեռ վերջերս հայտնաբերած ձեր տաղանդներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Արդյունավետ օր է: Դուք էներգիայով լի կլինեք, կկարողանաք մի կողմ նետել ձեր ճանապարհին առաջ եկած խոչընդոտները: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կհուշի՝ երբ է պետք վճռական ու բաց գործել, իսկ երբ է պետք մնալ ստվերում ու սպասել: Հնարավոր են դրամական մուտքեր: Գնումները ամեն անգամ հաջող չեն լինի, իսկ ծախսերը՝ արդարացված, բայց ֆինանսական պատկերն ընդհանուր առմամբ բարենպաստ է: Օրվա երկրորդ կեսին աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Դրանց իրագործմանն անցնելը դեռ վաղ է, բայց գրեք, որ չմոռանաք: Մի քանի շաբաթ հետո կվերադառնաք մտածածին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամենահասարակ օրը չէ: Դժվարություններ կարող են ծագել բարդ ու մասշտաբային գործերում, բայց ընթացիկ խնդիրներից հրաշալի գլուխ կհանեք: Հավանական են աշխատանքի հետ կապված անսպասելի, բայց հետաքրքիր առաջարկներ: Մի շտապեք ընդունել դրանք. ավելի շահավետ պայմանների հասնելու շանս կա: Օրվա երկրորդ կեսին աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել: Օգտակար կլինի կարճ ժամանակով ստվերում մնալը: Այս ժամանակահատվածը հարմար է հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Կարող եք բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել, որոնք շատ արդյունավետ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք լուրջ տրամադրված կլինեք, իսկ օրը գործերին հենց նմանատիպ մոտեցում կպահանջի: Արդյունավետ կանցնեն գործնական հանդիպումներն ու բանակցությունները: Դուք լավ տպավորություն կթողնեք, հմտորեն կցուցադրեք ձեր ուժեղ կողմերը, կհմայեք նրանց, ովքեր նախկինում չգիտես ինչու անտարբեր էին ձեր հանդեպ: Կարևոր կլինի առաջին հաջողություններից հետո չթուլանալը: Դուք պետք է ողջ օրը աշխատեք, և միայն օրվա վերջին կստանաք արժանի պարգևը: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Այսօր ձեզ շատ լավ կտրվի նույնիսկ այն, ինչը նախկինում չափազանց բարդ էր թվում: Եթե վաղուց էիք մտածում, բայց ոչ մի կերպ չէիք համարձակվում բարդ գիտություն ուսումնասիրել, արեք դա հիմա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է նոր ու հատկապես ստեղծագործ մոտեցում, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող նախաձեռնությունների համար: Ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու կարողությունը ձեզ այսօր շատ պետք կգա. բազմաթիվ բանակցություններ, մասնագիտական ու անձնական գործերի մասին զրույցներ կլինեն: Ամեն անգամ չի հաջողվի մեկ ընդհանուր կարծիքի գալ կամ փոխհամաձայնության հասնել, բայց կոնֆլիկտներ ու վեճեր էլ չեն լինի, և դա ձեր արժանիքը կլինի: Նկատի ունեցեք, որ այսօր առաջ եկած ոչ բոլոր ծրագրերը կհաջողվի միանգամից կյանքի կոչել: Երբեմն շատ բան կախված կլինի պայմաններից, և լավագույն բանը, որ կարող եք անել, մի փոքր սպասելն է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է ինքնուրույն կարևոր գործերով զբաղվելու համար: Դուք ոչ թե համախոհների օգնության կարիք կունենաք, այլ կենտրոնանալու, ստեղծված իրավիճակը վերլուծելու և վարքի ճիշտ ձև ընտրելու հնարավորություն: Երբեմն ձեր արարքները կողքից սպոնտան կթվան, իսկ իրականում դուք կհետևեք բոլորին անհայտ ձեր ծրագրին: Չի բացառվում՝ ուզենաք տեղափոխել որոշ հանդիպումներ: Այդ հարցում մի շտապեք. ձեզ վրա կարող են բարկանալ կամ ձեզանից կնեղանան մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Արժե լսել ինտուիցիայի հուշումները, որը ուղղություն ցույց կտա՝ ինչպես վարվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լավատեսություն պահպանեք: Հնարավոր է՝ ամեն ինչ միանգամից չստացվի, բայց օրը հաջող կլինի, եթե ջանքեր գործադրեք: Պրովոկացիաներին մի տրվեք, ոչ ոքի թույլ մի տվեք մանիպուլյացիայի ենթարկել ձեզ: Ամրությունն ու սեփական հետաքրքրությունները պաշտպանելու պատրաստակամությունը շատ տեղին կլինեն: Օրվա վերջին ինքներդ էլ կզարմանաք, թե որքան բանի եք կարողացել հասնել: Մտերիմները կփորձեն աջակցել ձեզ, բարձրացնել ձեր տրամադրությունը: Բարենպաստ օր է ընտանեկան տոների, հյուրեր ընդունելու համար: Դուք կկարողանաք աջակցել նրանց, ովքեր հուսահատվել են, բոլորի համար հետաքրքիր գործեր գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա առաջ բերած բոլոր խնդիրները լուծելու համար վճռականության կարիք կլինի: Արդյոք պատրաստ կլինե՞ք մի կողմ վանել հնացած մոլորություններն ու կարծրատիպերը, իրավիճակին նորովի նայել: Այս հարցին դրական պատասխանը կմեծացնի հաջողության հասնելու ձեր շանսերը: Մասնագիտական տեսանկյունից օրը բարենպաստ կլինի նրանց համար, որոնց գործունեությունը մարդկանց հետ լեզու գտնելու, լավ տպավորություն թողնելու ունակություն է պահանջում: Ձեր առաջարկները շատերի հետաքրքրությունը կառաջացնեն, իսկ ինտուիցին կօգնի ընտրել մարդկանց, որոնց հետ գործ ունենալը հեշտ ու հաճելի կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բավական հաջող, բայց ձանձրալի օր է: Օրվա մեծ մասը զբաղեցնող գործերը ձեզ հետաքրքիր չեն թվա, հնարավորություն չեն տա ինքնադրսևորվել, այնպես որ՝ ոգևորվածությունն էլ ժամանակի ընթացքում կմարի: Լավ է, եթե կողքին լինեն ընկերներն ու համախոհները, որոնք կկարողանան աշխուժացնել և ուրախացնել ձեզ, բարձրացնել ձեր տրամադրությունը, երկար ժամանակով շեղել հոգսերից: Ապագայի մասին մտորումները նույնպես կօգնեն չհուսահատվել: Ինտուիցիան կհուշի, որ եկել է ծրագրեր կազմելու և դրանք ամենայն մանրամասնությամբ մշակելու ժամանակը: Հաճախ ձեզ կհաջողվի զարմանալի հստակությամբ կանխատեսել ձեր և ուրիշների արարքների հետևանքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գործերը պետք է հնարավորինս շուտ ստանձնել: Հենց առավոտը հնարավորություն կտա հրաշալի գլուխ հանել դրանցից, պատասխաններ ստանալ կարևոր հարցերին կամ ծանոթություններ հաստատել, որոնք անպայման օգտակար կլինեն: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք համառ կլինեք և կհասնեք ձեր ուզածին: Շրջապատողները կզարմանան ձեր հաջողությունների վրա. իրավիճակը նրանց բարդ կթվա, ձեր գործողությունները՝ սխալ, իսկ գաղափարները՝ հեռու իրականությունից: Բայց դուք չեք կասկածի ձեզ վրա ու կգործեք: Աստիճանաբար համախոհներ ու ազդեցիկ մարդիկ կհայտնվեն, որոնք պատրաստ կլինեն օգնել: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|