ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2318 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք ավելի շատ կերազեք ու կերևակայեք, քան կզբաղվեք իրական գործերով, բայց հոգ չէ: Շուտով մտահղացումները կյանքի կոչելու համար բարենպաստ պահ կգա: Իսկ հիմա կարող եք հանգստանալ, վայելել հաճելի շփումները, զբաղվել սիրելի գործերով ու հեռուն գնացող ծրագրեր կառուցել:

Ինտուիցիան ու կենսափորձը կօգնեն ձեզ հրաշալի լեզու գտնել շրջապատողների հետ: Հաճախ դուք կկռահեք այն, ինչ մյուսները փորձում են գաղտնի պահել: Ընկերները կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, որոնք կապված կլինեն ընկերական կամ սիրային հարաբերությունների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամենահասարակ օրը չէ, բայց այն բավական հաջող կդասավորվի: Դուք հոգևոր վերելք կզգաք, կհասկանաք, թե ինչ և ինչու եք անում, չեք հրաժարվի մտածածից, քանի դեռ չեք հասել ձեր ուզածին: Այդ ամենը հնարավորություն կտա շատ գործերում հաջողությունների հասնել: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել, դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները. դուք արտահայտությունների մեջ անկեղծ կլինեք ու քննադատորեն տրամադրված կլինեք, հնարավոր է մարդկանց նեղացնեք: Մեղմացեք ու բարեհամբույր եղեք, և օրը լրիվ նոր գույներով կներկվի: Շատ Ցուլերի պետք կգա ավելի վաղ ստացած փորձը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը թեթև ու հաճելի կսկսվի: Դուք արագ կհասնեք դրված նպատակներին, կիրականանան հին երազանքները, իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա կյանքի կոչել հին մտահղացումները: Ժամանակը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար. դուք բոլորին կես խոսքից կհասկանաք:

Օրվա երկրորդ կեսն արժե ավելի հանգիստ անցկացնել: Եթե գործերը հետաձգելու և հանգստանալու հնարավորություն կա, հենց այդպես էլ վարվեք: Կարող եք գնումներ անել: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Ուշադրություն դարձրեք ինտերիերի մասերին, որոնք կարող են զարդարել ձեր տունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհանգիստ օր է: Դուք իմպուլսիվ կլինեք, երբեմն կտրվեք պահի ցանկություններին ու կանեք այն, ինչ չեք ծրագրել: Որոշումները մե՛կ կայծակնային արադությամբ կընդունեք, մե՛կ անորոշ ժամանակով կհետաձգեք. արդյունքում գործերում խառնաշփոթ կստեղծվի: Դա ձեզ չի նյարդայնացնի, դուք հրաշալի կկողմնորոշվեք նրանում, ինչը շրջապատողներին քաոս է թվում: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ ոչ ոք դրա հույսը չուներ:

Երբեմն տարաձայնություններ կառաջանան մտերիմների հետ, բայց դուք ձեզ այնքան նրբանկատ ու բարեհամբույր կպահեք, որ փոխադարձ դժգոհություններ, վիրավորանքներ, կոնֆլիկտի առիթներ չեն լինի: Փոխարենը թեժ քննարկումների ժամանակ կարող են հրաշալի գաղափարներ ծնվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարևոր զրույցների օր է: Կարող եք քննարկել լուրջ հարցերը: Կարևոր չէ՝ դրանք աշխատանքին կվերաբերեն, անձնական հարաբերություններին, կյանքի իմաստին, թե աշխարհաստեղծման գաղտնիքներին. բոլոր դեպքերում պատասխաններ կստանաք, որոնք երկար եք փնտրել: Չի բացառվում՝ այսօր ընդունված որոշումները կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ դնեն:

Կհաջողվի վերջ տալ ընտանեկան տարաձայնություններին: Հարմար օր է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Դուք կկարողանաք հասկանալ, թե ինչ կա այն մարդկանց հոգում, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք շատ ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները: Այսօր դրանք կօգնեն խուսափել սխալներից, չասել ու չանել այն, ինչի մասին ավելի ուշ ստիպված կլինեք զղջալ: Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ, տարօրինակ պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

Ինչ-որ մեկի հետ ծրագրերով կիսվելուց, նոր գաղափարները քննարկելուց առաջ երկար մտածեք: Լավ է նախ դրանք ինքնուրույն մտածեք, հակառակ դեպքում վտանգ կա, որ ձեզ կշեղեն: Զգույշ եղեք գումարի հետ: Լավագույն օրը չէ չծրագրված գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է լուրջ հարցերի շուրջ մտածելու և կարևոր որոշումներ ընդունելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ տեղեկատվություն կստանան, որը կօգնի խուսափել լուրջ սխալներից: Մյուսները հստակ կիմանան այն, ինչի մասին վաղուց էին կռահում և կկարողանան կասկածները մի կողմ վանելով՝ վերամշակել ծրագրերը:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ, պիտանի կապեր մարդկանց հետ, որոնք պատրաստ կլինեն կիսվել իրենց փորձով: Դուք ուշադիր կլսեք նրանց, ովքեր կպատմեն հետաքրքիր ու կարևոր բանի մասին, բայց ականջի հետև կգցեք վիրավորական նկատողությունները, քննադատությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է նոր նախաձեռնությունների համար. լավատեսությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը կմեծացնեն հաջողության հասնելու ձեր շանսերը: Պատահական ծանոթությունները կարող են ժամանակի հետ օգտակար գործնական կապերի վերածվել: Շատ Կարիճների կհաջողվի լուծել իրենց խնդիրները հին ընկերների աջակցության շնորհիվ:

Կարող եք գնումներ անել, ընտրության հարցում չեք սխալվի: Նույնը կարելի է ասել նաև ներդրումների մասին: Լսեք ինտուիցիայի հուշումները և կընտրեք ամենահեռանկարային նախագծերը: Երեկոյան կարիերայի զարգացմանը վերաբերող հրաշալի գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաճելի ապրումներ և ուրախության համար անսպասելի առիթներ կբերի, կոգեշնչի և կուրախացնի հաջող զուգադիպություններով: Օրը շատ լավ կդասավորվի սիրահարված Աղեղնավորների համար, որոնց հաճելի անակնկալներ են սպասվում: Կոգեշնչեն մտերիմ մարդկանց հետ շփումները: Կարող եք շատ բաների մասին զրուցել, կիսվել գաղափարներով, քննարկել ծրագրերը:

Լավ է զբաղվեք նոր բանով, ընդ որում՝ նախապատվությունը պետք է տալ երևակայություն, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք, փորձարկումներ պահանջող գործերին: Իսկ եթե հրաշալի գաղափարներ չեն հայտնվել, հոգ չէ, դուք ոտքի վրա կյուրացնեք ուրիշների գաղափարները, եթե դրանք լավը համարեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինչով էլ զբաղվեք, նկատի ունեցեք, որ գործին լուրջ է պետք վերաբերվել: Թեթևամտության ցանկացած դրսևորում հիմա տեղին չէ: Հաջողության վրա հույս մի դրեք, փոխարենը կարելի է շրջահայաց լինել: Դա չի նշանակում, որ աստղերը հիմա ձեր դեմ են: Կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե զգույշ ու խելամիտ գործեք:

Համախոհներին ուշադիր ընտրեք: Օրվա ընթացքում օգնությունը ձեզ չի խանգարի: Բայց երբեմն լավ է հավաքեք ուժերը, քան դիմեք ոչ հուսալի մարդու: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Զգույշ եղեք: Սա բարենպաստ օր է, բայց նոր բան ստանձնելուց առաջ երկար է պետք մտածել: Խուսափեք չարդարացված ռիսկից, մտածեք, թե ինչն է ձեզ համար շահավետ՝ միայնակ գործելը, թե օգնության դիմելը: Լավ մտածված քայլերը կօգնեն ձեզ հրաշալի արդյունքների հասնել:

Օրվա երկրորդ կեսին մյուսներից վաղ կարևոր բան իմանալու շանս կա: Աշխատեք ճիշտ տնօրինել ստացված ինֆորմացիան, նրանով առաջին պատահածի հետ չկիսվել: Շատ Ջրհոսների պետք կգա դիտողունակությունը: Նշանի նման ներկայացուցիչները կսովորեն ուրիշների սխալների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է: Նրանք, ովքեր օրը կնվիրեն օգտակար գործերին, մեծ հաջողությունների կհասնեն: Նրանք կկարողանան շատ լավ բաներ անել ոչ միայն իրենց, այլև ուրիշների համար: Երբեմն դուք կկռահեք մտերիմների գաղտնի ցանկությունների մասին ու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց փոքրիկ հրաշքով ուրախացնելու ձևը:

Հավանական են դրական փոփոխություններ սիրային հարաբերություններում: Կարող եք պարզել ոչ միանշանակ պահերը, վեճերն էլ անցյալում թողնել: Լսեք ինտուիցիայի ձայնին, որն անսխալ կհուշի ձեզ՝ ինչպես պահեք ձեզ: Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևորի մասին զրուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2318 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1