Աստղագուշակ․ հունիսի 6
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2533 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը հետաքրքիր կլինի: Հավանական են անսովոր, ոգեշնչող իրադարձություններ, հաճելի անակնկալներ, հանդիպումներ, որոնք դրական հույզեր կպարգևեն: Շատ Խոյեր կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և ինչպես է լավ դա անել: Հազիվ թե ճանապարհին այնպիսի խոչընդոտներ առաջանան, որոնք կարողանան կանգնեցնել նշանի ներկայացուցիչներին: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հարմար ժամանակ կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Դուք գոհ կմնաք ստացված արդյունքից, իսկ մտերիմները կկիսեն հաջողության ուրախությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի օր է կարևոր, բարդ ու պատասխանատու գործ ստանձնելու համար: Դուք կարող եք բախվել դժվարությունների, բայց դրանք ձեզ չեն վախեցնի ու չեն ստիպի հրաժարվել մտածածից: Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները: Դրանք կօգնեն խուսափել սխալներից, ժամանակը զուր չվատնել, նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել: Հավանական են անսպասելի հանդիպումներ: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց կարիքը շատ էիք զգում: Եթե ուզում եք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, արժե նախաձեռնող լինել, մտերմանալու առաջին քայլն անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, ընդ որում՝ դա այնքան էլ նրբանկատ չեն անի: Դուք սովորականից ավելի սուր կարձագանքեք քննադատություններին, որոնք ձեզ շատ կվշտացնեն: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումները ուժ կհավաքեն: Հետաքրքիր գործեր կհայտնվեն, նոր հնարավորություններ կբացվեն: Չեն բացառվում հանդիպումները, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Պետք չէ մեծ ջանքեր գործադրել համարկելի մարդկանց դուր գալու համար: Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, և ձեր հմայքը ոչ ոքի անտարբեր չի թողնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբն առանց ապրումների ու հուզումների, առանց տհաճ պահերի չի անցնի: Չեն բացառվում գործերում ձգձգումները, ինչպես նաև անհաջող զուգադիպությունները, որոնք ձեզ կստիպեն փոխել ծրագրերը: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, կյանքը կկարգավորվի, և տրամադրությունն էլ կլավանա: Օրվա երկրորդ կեսը Խեցգետինների առաջ նոր հնարավորություններ կբացի: Նշանի ներկայացուցիչները կաշխատեն բաց չթողնել դրանք և ժամանակին նախաձեռնող կլինեն: Հրաշալի ժամանակ է ծրագրերը քննարկելու համար: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան աջակցել ձեզ մտածածն իրագործելու հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Առավոտը կուրախացնի հաջող զուգադիպություններով և ոգեշնչող նորություններով: Հարմար պահ է նոր գործ ստանձնելու համար: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, շուտով կհասնեք առաջին հաջողություններին: Հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, նպատակին տանող նոր ուղիներ փնտրել: Դուք հրաշալի ամենից գլուխ կհանեք, ոտքի վրա շատ բան կսովորեք: Ավելի ուշ զրույցների և ապագայի մասին մտորումների համար բարենպաստ ժամանակ կգա: Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, որոնց փորձին վստահում եք, և դա կօգնի ձեզ խուսափել սխալներից: Հավանական են դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Անհանգիստ օր է: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, և ամեն ինչ հասցնելու համար պիտի շատ աշխատեք: Շրջապատողները ավելի հաճախ ձեզ կշեղեն, քան կօգնեն, և խորհուրդները հազվադեպ օգտակար կլինեն: Լավ է ինքնուրույն գործեք, հույս դնեք սեփական փորձի և առողջ բանականության վրա. այդպես հրաշալի ամեն ինչից գլուխ կհանեք: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, շփվել մի մարդու հետ, որին կարոտել եք: Հավանական են անսպասելի այցեր, մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք հանգստություն պահպանել, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա: Օրը հազիվ թե լրիվ անամպ լինի: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, տհաճ պատահարներ: Մի հուսահատվեք: Բոլոր խնդիրները ժամանակավոր բնույթ կկրեն, դրական փոփոխություններն էլ չեն սպասեցնի: Որոշ Կշեռքների հաճելի ծանոթություններ են սպասվում: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների կամ երկարատև ընկերության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Բարենպաստ օր է ստեղծագործելու, ինչպես նաև այնպիսի զբաղմունքների համար, որոնք երևակայությանը զարկ տալու, անսովոր լուծումներ փնտրելու, նոր բան մտածելու հնարավորություն են տալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մանր-մունր գործեր շատ կլինեն, և վտանգ կա, որ դրանք ձեզ կշեղեն ինչ-որ կարևոր բանից: Աշխատեք հնարավորինս արագ որոշակիություն մտցնել առաջնահերթությունների մեջ, և այդժամ ժամանակը զուր չեք վատնի: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները, որոնք հաճախ կնկատեն այն, ինչին դուք ուշադրություն չեք դարձրել: Օրվա երկրորդ կեսը հարմար է գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Կնքված գործարքները հաջող կլինեն, իսկ գնումները՝ շահեկան: Որոշ Կարիճների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվարձատրեն մի աշխատանքի դիմաց, որը վաղուց է արվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը լավ կդասավորվի: Կարող եք զբաղվել այն գործերով, որոնք նախկինում չափազանց բարդ էիք համարում և չէիք համարձակվում սկսել: Շատ համարձակ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Ամենայն հավանականությամբ պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել. կենսափորձն ու առողջ բանականությունը կօգնեն նպատակին տանող ամենակարճ ճանապարհն ընտրել: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում. հիմա դուք հակված կլինեք շատ ծախսել: Խոշոր գնումներ անելուց առաջ խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց վստահում եք: Ձեզ կօգնեն ճիշտ ընտրություն անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը բարենպաստ, թեթև ու ոգեշնչող կլինի: Այդ հատվածի համար արժե ծրագրել ամենակարևոր գործերը: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից, և դա ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Լավ կանցնեն հանդիպումները, կկարողանաք բարենպաստ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա: Որոշ Այծեղջյուրներ ոչ միայն համախոհներ ու օգնականներ, այլև նոր ընկերներ կգտնեն: Օրվա երկրորդ կեսին պետք է վերադառնալ հին գաղափարներին: Դուք կհասկանաք, որ հիմա կարելի է կյանքի կոչել դրանք, հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է խոշոր գործարքների ու գնումների համար: Ֆինանսների հետ կապված ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ կհայտնվեն: Դրանք ինչպես հարկն է մտածեք: Չի բացառվում՝ մտածածը իրագործելու հնարավորություն շատ շուտ հայտնվի: Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Չեն բացառվում հեռվից հաճելի նորությունները: Դրանք կարող են վերաբերել ինչպես ձեզ, այնպես էլ՝ ձեզ համար թանկ մարդկանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հաջող կդասավորվի, եթե դատարկ բաների պատճառով չհուզվեք, աշխատեք հանգստություն պահպանել: Հնարավոր են անսովոր իրադարձություններ: Շրջապատողներին դրանք կշեղեն, կխճճեն, իսկ ահա դուք ճիշտ եզրակացություններ կանեք: Շատերին կզարմացնեն ձեր մտահանգումները, որոնք պարադոքսալ, բայց ճշգրիտ կլինեն: Ձեր կարծիքը կլսեն նրանք, ովքեր ուրիշների տեսակետները նախկինում արհամարհում էին: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս: Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|