Աստղագուշակ․ հունիսի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3003 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հետաքրքիր, արդյունավետ օր է, որը նոր առաջադրանքներով լի կլինի, որոնց էլ մեծ ոգևորությամբ կանցնեք: Դուք բավականաչափ էներգիա կունենաք ծրագրվածից շատ բան անելու համար: Շրջապատողները չեն խանգարի, իսկ եթե աջակցության կարիք ունենաք, այն ստանալը դժվար չի լինի: Հնարավոր է երկարաժամկետ համագործակցության սկիզբ, որն իր հետ կյանքում մեծ փոփոխություններ կբերի: Դուք մյուսներից շատ բան կսովորեք՝ հաճախ ինքներդ էլ չնկատելով դա: Այսօր ստացած փորձը դեռ էլի է պետք գալու: Չի բացառվում երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսը բարենպաստ է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Ձեզ կհաջողվի մոտեցում գտնել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար դժվարությամբ են կապի դուրս գալիս ու խուսափում են ցանկացած քննարկումից: Շատ Ցուլերի համար պարզ կդառնա՝ ինչպես լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող ֆինանսական հարցերը: Օրվա երկրորդ կեսին արժե զբաղվել առօրյա գործերով, որոնց վրա գլուխ կոտրելու կարիք չի լինի: Չի բացառվում՝ մտերիմներն ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն, իսկ դուք ուզենաք աջակցել լավ գաղափարը: Խուսափեք գերհոգնածությունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսից գլխապտույտ հաջողություններ մի սպասեք: Դա ամենահաճելի ժամանակահատվածը չի լինելու: Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ձգձգումներ գործերում, վատ տրամադրության պահեր, երբ կթվա, թե ամեն ինչ անհաջող է դասավորվում: Սակայն բացասական միտումների ազդեցությունը կնվազի, դժվարությունները կմնան անցյալում, իսկ գործած սխալները լուրջ հետևանքներ չեն ունենա: Հնարավորություն կունենաք վերադառնալ հին գործերին, ավարտին հասցնել դրանք, պատասխաններ գտնել երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգիստ, արդյունավետ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Ձեր առաջ իրական նպատակներ դրեք, անհնարինի վրա մի կենտրոնացեք: Դա էլ բավական կլինի լուրջ սխալներից խուսափելու, ժամանակը և ուժերը զուր չվատնելու համար: Ուրիշների խորհուրդները միշտ չէ, որ լավը կլինեն, այնպես որ՝ չարժե դրանց կուրորեն հետևել: Որոշ Խեցգետիններ կհասկանան, թե ինչում են նախկինում սխալվել, ինչու չեն կարողացել իրագործել իրենց ծրագրերը: Դեպի լավը կփոխվեն այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնք թանկ են ձեզ համար: Մտերիմների հետ քննարկելու թեմաներ շատ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հետևեք ձեր տրամադրությանը: Հուզական դաշտը օրվա առաջին կեսին անբարենպաստ է լինելու: Վտանգ կա՝ տխրեք, կորցնեք ձեր հանդեպ հավատը: Դրա հետ միասին, իրավիճակն այնքան վատը չէ, որքան կթվա: Աշխատեք լավատես լինել, ուշադրություն դարձնել հնարավորություններին, այլ ոչ թե դժվարություններին, որոնք կարող են առաջ գալ: Օրվա երկրորդ կեսին մտերիմները կարող են աջակցել ձեզ: Հարմար ժամանակ է միավորող գործերի համար՝ սկսած խոհարարությունից, մինչև տնեցիներով խաղը: Դուք չեք կորցնի ուրախանալու և մյուսներին ուրախացնելու հնարավորությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հագեցած և արդյունավետ օր է: Դուք ծրագրածից շատ բան կհասցնեք անել, քանի որ ոչ մի րոպե զուր չեք վատնի: Երբեմն բարդ հարցերն անսպասելի արագ կլուծվեն ձեր անսովոր գաղափարների շնորհիվ: Շրջապատողները հաճախ աջակցություն կառաջարկեն, բայց դրա անհրաժեշտությունը չկա, դուք ինքներդ էլ կարող եք գլուխ հանել բոլոր դժվարություններից: Ավելին, հենց ձեր օգնության շնորհիվ ինչ-որ մեկը ելք կգտնի փակուղուց: Մյուս կողմից էլ՝ հաճախ նպատակին համախոհների հետ հասնելն ավելի հետաքրքիր կլինի, իսկ համատեղ գործունեությունը կարող է երկարաժամկետ ընկերության սկիզբ դառնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամենահասարակ օրը չէ: Այն հազիվ թե լուրջ դժվարություններ բերի: Բայց հուզական դաշտը բավական լարված կլինի, այդ իսկ պատճառով ցանկացած թյուրիմացություն համարյա աղետ կթվա: Շատ բան կախված կլինի ձեզ շրջապատող մարդկանցից: Աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր հակված են ամեն ինչ քննադատել ու ցանկացած իրադարձություն մռայլ լույսի ներքո տեսնել: Այսօր ձեզ ոգեշնչող ընկերակցություն է պետք: Չի բացառվում՝ վիրտուալ դաշտում համախոհներ գտնեք: Մարդիկ, որոնցից ձեզ կիլոմետրեր են բաժանում, զարմանալի հասկացող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է բազմաթիվ կարևոր հարցեր քննարկելու համար: Դուք ունակ կլինեք գլուխ հանել շատ բարդ գործերից: Հաճախ օգտակար կլինի այն, ինչ վաղուց եք սովորել: Մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել, իրենց աջակցությունը կառաջարկեն: Հիմա կարևորը ինքներդ ձեզ չկասկածելն ու չնահանջելն է, եթե ճանապարհին դժվարություններ առաջանան: Շատ ուժեղ համախոհներ ձեռք բերելու հնարավորություն կա, որոնց աջակցությունը ձեզ դեռ շատ պետք կգա: Համբերությունը չի հերիքի բոլոր միապաղաղ գործերով զբաղվելու համար: Մտածեք՝ չարժե արդյոք ինչ-որ բան հետաձգել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Անհանգիստ, հագեցած օր է: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու զբաղվել ուրիշների գործերով, ժամանակ ծախսել ուրիշների սխալներն ուղղելու վրա: Դա երբեմն կնյարդայնացնի, բայց դուք կհաղթահարեք բացասական հույզերը: Ամենալարված պահերին օգնության կհասնի հումորի զգացումը: Ձեր կատակները տեղին կլինեն ու նույնիսկ ամենամռայլ մարդուն կստիպեն բարկությունը ներողամտությամբ փոխարինել: Օրվա երկրորդ կեսին մի քանի լուրջ զրույց պետք է վարեք: Աշխատեք մտապահել ամենն, ինչի մասին խոսք կգնա: Ամենայն հավանականությամբ՝ ինչ-որ կարևոր բան կիմանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շփումների տեսանկյունից ամենահեշտ օրը չէ: Ձեզ հաճախ կթվա, որ շրջապատողներն իրենց տարօրինակ են պահում: Նրանք ձեր մասին կմտածեն նույնը, երբեմն նույնիսկ բարձրաձայն կարտահայտվեն: Խուսափեք վեճերից, որոնք միայն կբարդացնեն իրավիճակը: Լավ է կենտրոնանաք ձեզ համար կարևոր գործի վրա: Դուք բավական արագ կկարողանաք նրանում հաջողության հասնել, իսկ դա իսկապես կոգեշնչի: Օրը հարմար է ոչ մեծ գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Նույնը չի վերաբերում նվերներին, որոնց հարցում հեշտությամբ կսխալվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը բավական լարված կլինի: Մի կողմից՝ գործեր սովորականից շատ կլինեն, մյուս կողմից էլ՝ ստիպված եք լինելու դիմակայել բազում գայթակղությունների: Նշանի ներկայացուցիչները, որոնք պահի ցանկություններին կտրվեն, շուտով կզղջան դրա մասին: Իսկ ահա կարգապահությունն ու ցանկացած գործի պատասխանատու վերաբերմունքը օգտակար կլինեն: Ամեն անգամ հեշտությամբ չեք կողմնորոշվի նոր իրավիճակում, չեք կարողանա գտնել նպատակին տանող ամենակարճ ճանապարհը: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կկարողանա ձեզ խելամիտ խորհուրդ տալ: Դա կարող է լինել նաև նա, ում վաղուց եք ճանաչում կամ նոր ծանոթը, որն արագ շահել է ձեր վստահությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է շփումների ու կապերն ամրապնդելու համար: Ձեզ կհաջողվի վերադարձնել վերջին շրջանում լարված հարաբերությունների ներդաշնակությունը, վերջ տալ փոխադարձ դժգոհություններին ու վիրավորանքներին: Դուք լավ կհասկանաք ամենատարբեր մարդկանց, այդ թվում՝ նրանց, որոնք ձեզ ընդհանրապես նման չեն: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն: Դուք շատ բան կսովորեք նրանցից, որոնց հետ այսօր կշփվեք, ինքներդ էլ կկիսվեք ձեր գիտելիքներով ու փորձով: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, ինչպես նաև հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|