Աստղագուշակ․ հունիսի 29
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3066 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է, որը ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կտա: Դուք կգտնեք ձեր հմտություններին ու տաղանդներին կիրառում գտնելու ձևը, որոնց մասին նախկինում ոչ ոքի հայտնի չէր: Շրջապատողները հաճելիորեն կզարմանան: Նոր ծանոթները ըստ արժանվույն կգնահատեն ձեր լավագույն որակները, ոմանք էլ կուզենան ընկերանալ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները միշտ հստակ ու ժամանակին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է, որը շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կտա: Կենսական պոտենցիալը բարձր է: Դուք ուժերով լի կլինեք, հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե ստիպված լինեք լուծել բարդ խնդիրները, զբաղվել մեծ ջանքեր պահանջող գործերով: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ: Հետևեք, որպեսզի անձնական համակրանքն ու հակակրանքը չազդեն բիզնեսին ու ֆինանսներին վերաբերող ձեր որոշումների վրա: Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն, բայց դա ձեզ չի վշտացնի ու չի անհանգստացնի: Դուք ամեն ինչից արագ գլուխ կհանեք, մտերիմներն էլ ուրախ կլինեն օգնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շփումների տեսանկյունից բարդ օր է: Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, մտերիմների հետ հարաբերությունները ժամանակավորապես կսառեն: Խուճապի մի մատնվեք: Եթե հանգստություն պահպանեք, կգտնեք փոխհասկացողությունը վերականգնելու ձևը: Օրվա առաջին կեսը հնարավորություն կտա լուծել կարևոր աշխատանքային հարցերը, պայմանավորվել համագործակցության մասին: Ավելի ուշ անսպասելի գործեր, անհապաղ լուծում պահանջող խնդիրներ առաջ կգան: Այն, ինչ ծրագրել էիք, ստիպված եք լինելու հետաձգել: Աշխատեք այդ առթիվ շատ չանհանգստանալ: Ի վերջո ամեն ինչ լավ կդասավորվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այսօր լավ է ստվերում մնաք: Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել: Նկատի ունեցեք, որ շրջապատողների վրա լավ տպավորություն թողնելը սովորականից բարդ կլինի: Շրջապատողները ավելի հաճախ կքննադատեն ձեզ, քան կգովեն: Չարժե տհաճ նկատողությունները սրտին շատ մոտ ընդունել, քանի որ դրանցում ճշմարտություն ամեն անգամ չի լինի: Ցանկալի է հեռու մնալ չծրագրված գնումներից ու ծախսերից, իսկ գումարը լավ է հավաքեք, այլ ոչ թե ծախսեք: Որոշ Խեցգետիններ այսօր ֆինանսների հետ կապված շատ ճիշտ որոշումներ կընդունեն, կգտնեն գումարը շահավետ ներդնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շփումների տեսանկյունից բարենպաստ օր է: Դուք հմայիչ ու բարեհամբույր կլինեք, բոլորին դուր կգաք, լավ տպավորություն կթողնեք առանց դրա համար լուրջ ջանքեր գործադրելու: Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ, նաև գործընկերներ կգտնեք: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Օգտակար կլինի կարևոր աշխատանքային հարցերը քննարկելը, նույնիսկ եթե դրանց մասին էլի է խոսվել: Հիմա մեծ են բոլորին գոհացնող լուծում գտնելու շանսերը: Օրը հաջող է ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են շահավետ գործարքներ: Որոշ Խեցգետիններ կկարողանան իրեր գնել, որոնք վաղուց էին հավանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Առավոտյան չարժե կարևոր նախագծեր ստանձնել, պատասխաններ փնտրել հարցերին, որոնց մեծ նշանակություն եք տալիս: Դա անհանգիստ ժամանակ է լինելու, երբ խառնաշփոթի մեջ հեշտությամբ ինչ-որ բան աչքից կվրիպի, կմոռանաք կամ իրար կխառնեք: Աշխատեք լուծել ընթացիկ խնդիրները, որպեսզի հետաքրքիր գործեր հայտնվելու դեպքում դրանց վերադառնալու կարիք չլինի: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ: Հենց այդ հատվածն է հարմար ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Դուք ունակ կլինեք շատերի հետ փոխհասկացողության հասնել, կիմանաք՝ ինչ են մտածում ուրիշները և ինչ են նրանք զգում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք հաջողությունների կհասնեք, եթե հենց առավոտվանից լուրջ տրամադրվեք: Աշխատեք ժամանակը զուր չվատնել: Լավ է հույս դնեք բացառապես սեփական ուժերի վրա, չսպասեք, մինչև ինչ-որ մեկն օգնության շտապի: Այդպես ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Օրը բարենպաստ է ուսման և առաջին հերթին ճշգրիտ գիտությունները յուրացնելու համար: Շատ օգտակար գիտելիքներ ստանալու շանս կա: Ցանկացած կարևոր զրույց լավ է վարել օրվա երկրորդ կեսին: Այդպես ավելի հեշտ կլինի գործերի մասին զրուցելը, հույզերին չտրվելն ու անձերին չանցնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը կապերին զգույշ վերաբերմունք է պահանջում: Դուք ընկալունակ, զգայուն ու խոցելի կլինեք, սրտին շատ մոտ կընդունեք նկատողությունները: Այնպես որ քննադատելու հանդեպ սեր ունեցող մարդկանց հետ շփումները ոչ մի լավ բան չեն բերի: Գործընկերների հետ տարաձայնությունները երբեմն կխանգարեն արդյունավետ աշխատանքին: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի ուսման կամ մասնագիտական գործունեության հետ կապված լավ նորություններով: Կարող եք ապագայի ծրագրեր կազմել ու փնտրել դրանք իրագործելու ձևը: Վատ չեն դասավորվի անձնական հարաբերությունները, մտերիմների հետ տարաձայնություններն էլ քիչ հավանական են: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Մտածածն իրագործելու հարցում շտապել դեռ չարժե, դրա համար բարենպաստ պահը հետո է գալու: Իսկ հիմա կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, լուծել կազմակերպչական հարցերը: Կհաջողվի ուղղել հին սխալները, գլուխ հանել դրանց հետևանքներից: Հնարավորություն կունենաք շփվել հաճելի մարդկանց հետ, նրանց հետ ինչ-որ հետաքրքիր բանի մասին զրուցել: Այսօր սկսվող հարաբերությունները ավելի շատ ընկերական բնույթ կկրեն, քան սիրային, և դուք ուրախ կլինեք դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կգերակշռեն դրական միտումները: Դրանք առավել նկատելի կլինեն անձնական հարաբերությունների ոլորտում. կոնֆլիկտներն ու տարաձայնությունները կմնան անցյալում, խաղաղությունն ու ներդաշնակությունը կվերականգնվեն, մտերիմները հաճախ իրար կես խոսքից կհասկանան: Ձեզ կհաջողվի նոր համախոհներ գտնել, ծանոթանալ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Օրը հրաշալի է տան հարցերով զբաղվելու, տունն առավել հարմարավետ դարձնելու համար: Կարող եք անսովոր կահույք ու ինտերիերի մասեր, նոր կենցաղային տեխնիկա գնել: Երեկոյան հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի այցեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վատ օր չէ, բայց այն բավական հոգնեցնող կլինի: Ստիպված եք լինելու զբաղվել տարաբնույթ գործերով, երբեմն պետք է ստանձնեք այն, ինչի մասին հեռավոր պատկերացում ունեք, պիտի ոտքի վրա սովորեք: Օրվա բոլոր դժվարություններն իրենց առավելություններն էլ կունենան. դրանք արագ կավարտվեն, այնպես որ՝ մի տխրեք ու պահպանեք լավատեսությունը: Հավանական է կարևոր տեղեկատվություն ստանաք, հաճելի լուրեր՝ կապված ձեր կամ մտերիմներից մեկի հետ: Չեն բացառվում անսպասելի առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չի լինի: Որոշ Ջրհոսներ հեռավոր ուղևորությունների մեկնելու հնարավորություն կունենան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ոչ միանշանակ օր է, որը լի կլինի շտապ գործերով, որոնցից միայն դուք կարող եք գլուխ հանել: Մյուսներն արագ ուժասպառ կլինեին, բայց դուք բավականաչափ էներգիա կունենաք բոլոր խոչընդոտները հաղթահարելու և մտածածը կյանքի կոչելու համար: Որոշ Ձկներ նոր առաջադրանքներ կգտնեն, որոնց լուծմանը անհապաղ ոգևորությամբ կանցնեն: Հարմար օր է համատեղ նախագծերին մասնակցելու, խմբային աշխատանքի համար: Կարող եք նոր գործեր ստանձնել, չվախենալ սխալվելուց: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կօգնեն ու հուշումներ կանեն: Հեշտությամբ կընկերանաք նոր ծանոթների հետ, նրանց վրա լավ տպավորություն կթողնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|