ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2986 | 20:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուշադիր եղեք: Օրը հնարավորություն կտա պիտանի տեղեկատվություն ստանալ, բայց ձեզ համար դժվար կլինի հասկանալը՝ ինչն է կարևոր, իսկ ինչը ոչ: Աշխատեք ամեն մանրուք նկատել: Դրանցից մեկը կարող է վճռական դեր խաղալ: Պետք կգա ուրիշների սխալների վրա սովորելու, մյուսների փորձը վերլուծելու և դրանից ճիշտ եզրակացություններ անելու ունակությունը:

Շրջապատողները հաճույքով խորհուրդներ կտան, բայց դրանք միշտ չէ, որ օգտակար կլինեն: Լավ է հույս դնեք սեփական առողջ բանականության վրա, որը հաստատ հուսախաբ չի անի: Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աստղերը մեկ ձեզ ամեն հարցում կաջակցեն, մեկ կանցնեն ձեր թշնամիների կողմը: Երբեմն հաջողությունը ձեզանից երես կթեքի հենց այն ժամանակ, երբ այդպիսի բան չէիք սպասում: Դրա պատճառով ձեր ծրագրերից մի հրաժարվեք: Եթե համառ լինեք, կկարողանաք անել ամենն, ինչ մտածել եք, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները:

Կարող եք գնումներ անել, եթե դրանց վերաբերյալ որոշումը ավելի վաղ եք ընդունել: Իսկ ահա սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: Օրը հարմար չէ նաև զվարճանքների վրա մեծ գումար ծախսելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն ավելի հարմար է հանգստի, քան աշխատանքի ու վճռական գործողությունների համար: Բոլոր գործերը հետաձգելը հազիվ թե հնարավոր լինի, բայց արժե կենտրոնանալ ամենաշտապների ու կարևորների վրա՝ ժամանակավորապես մոռանալով մնացածի մասին: Նկատի ունեցեք, որ փորձված մեթոդները հաճախ անհաջող կլինեն, այնպես որ՝ ստիպված եք լինելու փորձարկումներ անել ու նոր բան փորձել:

Կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը: Աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր փչացնում են ձեր տրամադրությունը վիրավորական կատակներով կամ կտրուկ քննադատություններով: Արժե շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնք իսկապես աջակցում են ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց դրանք լուրջ բնույթ չեն ստանա, եթե ինքներդ դա թույլ չտաք: Կարևոր կլինի հիշելը, որ ակնհայտ բոլոր որոշումները ճիշտ չեն, իսկ այն ճանապարհները, որոնք հեշտ են թվում, իրականում այդպիսին չեն: Օրվա առաջին կեսին ստիպված եք լինելու գլուխ կոտրել բարդ հարցերի վրա, իսկ երկրորդին՝ հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնք ձեզ նման չեն:

Դուք չեք հանձնվի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, կփորձեք ցանկացած պարագայում լավատեսություն պահպանել: Դա շրջապատողներին շատ դուր կգա, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր արժե ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները, որոնք ժամանակին ու հստակ կլինեն: Կողքից խորհուրդներն էլ շատ կլինեն, որոնք սակայն հաճախ ուշադրության արժանի չեն լինի:

Շրջապատողները կարող են խառնվել ձեր գործերին, իրենց քննադատություններ թույլ կտան: Աշխատեք դրան հանգիստ արձագանքել, կոնֆլիկտներ մի հրահրեք: Օրվա առաջին կեսը այնքան էլ արդյունավետ չի անցնի, իսկ ահա երկրորդը հնարավորություն կտա գլուխ հանել գործերից, որոնք ձեզ նախկինում հեշտությամբ չէին տրվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին հնարավորություն կունենաք հասնել ավելի վաղ դրված նպատակներին կամ պատասխաններ գտնել այն հարցերին, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս: Ձեզ կհաջողվի որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերի մեջ, հասկանալ, թե ինչի եք ուզում հասնել առաջին հերթին: Հարմար ժամանակ է համախոհների հետ խորհրդակցելու համար:

Օրվա երկրորդ կեսին հոգնեցնող ու բարդ բաներ մի ծրագրեք: Ուժերը վերականգնելու համար մի փոքր դադար է պետք: Չեն բացառվում հաճելի անակնկալները, այդ թվում՝ սիրային ակակնկալները: Որոշ Կույսերի կուրախացնեն ծանոթների անսպասելի այցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բան կարող եք հասցնել, եթե ժամանակը զուր չվատնեք: Կարևոր կլինեն կարգապահությունն ու կազմակերպվածությունը, առանց որոնց չեք կարողանա դիմակայել գայթակղություններին, որոնք այսօր շատ կլինեն: Շրջապատողները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, ամեն հարցում չեն աջակցի: Բայց դուք ձեզ դիվանագետի նման կպահեք, այնպես որ՝ լուրջ տարաձայնություններ չեն լինի:

Օրը հարմար է ապագայի ծրագրեր կառուցելու համար: Շուտով կհասկանաք՝ ինչ է պետք անել մտածածն իրագործելու համար: Որոշ Կշեռքներ լրիվ անսպասելի ու շատ համարձակ գաղափարներ կունենան: Շուտով նշանի ներկայացուցիչները կգտնեն դրանք կյանքի կոչելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին զգույշ եղեք: Այդ հատվածում շատ խոցելի կլինեք, կտուժեք վստահող լինելու պատճառով: Մի շտապեք ստորագրել փաստաթղթերը, լուծել ֆինանսական հարցերը, ձեզ վրա պարտավորություններ վերցնել: Նոր ծանոթները լավ տպավորություն կթողնեն, բայց այդ տպավորությունը միշտ չէ, որ ճիշտ կլինի:

Ավելի ուշ հաճելի շրջան կգա: Իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ կկարողանաք կյանքի կոչել հին ծրագիրը կամ անցնել գործին, որը ձեզ հեռանկարային է թվում: Հնարավոր են հեռվից նորություններ, որոնք կուրախացնեն ու կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք ու շատ բանի կհասնեք հմայքի, լավ տպավորություն թողնելու, ինչպես նաև հասկանալու շնորհիվ, թե ինչ են ձեզանից ակնկալում շրջապատողները: Բայց օրվա ընթացքում փոքրիկ խնդիրներ կառաջանան և դրանց պատճառով չի հաջողվի կյանքի կոչել մտածածը: Աշխատեք չհուսահատվել ու սկսածը կիսատ չթողնել: Մեծ է հավանականությունը, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է հարազատների հետ շփվելու համար: Հնարավորություն կունենաք հարթել վերջին շրջանում լարված հարաբերությունները: Երեկոն սիրային անակնկալներով լի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արդյունավետ օր է: Դուք շատ կաշխատեք ու հոգնածություն չեք զգա, կհասնեք այն արդյունքներին, որոնց մասին մյուսները կարող են միայն երազել: Հնարավորություն կունենաք հաղթել մրցակիցներին, որոնց ուժերը գերազանցում են ձերինին: Համարձակ նախաձեռնությունները հաջող կլինեն, աստղերը հաճախ կօգնեն կյանքի կոչել մտածածը:

Օրվա առաջին կեսին լավ է խուսափեք ավելորդ կապերից, իսկ երկրորդը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Վատ մի զգացեք պատմել ձեր հաղթանակների մասին. շրջապտողները ուրախ կլինեն իմանալ դրանց մասին: Հավանական են անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է ձեր հետաքրքրություններն ու հայացքները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Հնարավոր է համագործակցության հաջող սկիզբ, որը օգուտ կտա, շատ բան կսովորեցնի ու նոր հեռանկարներ կբացի: Աշխատանքի մեջ կօգնի հմայքը. շրջապատողները երբեմն իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը միայն նրա համար, որ համակրանքով կլցվեն ձեր հանդեպ:

Խոշոր գնումները հազիվ թե հաջող լինեն, դրանց համար ամենահարմար պահը չէ: Ցանկալի չէ ինչ-որ մեկի հետ քննարկել գումարի հետ կապված ծրագրերը: Շրջապատողները խորհուրդներ կտան, որոնք միայն կշեղեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավագույն օրը չէ ֆինանսների հետ կապված խնդիրները լուծելու համար: Դուք գումարը թեթևամտորեն կտնօրինեք, երբեմն դրանք կծախսեք այնպիսի բաների վրա, որոնք ձեզ պետք չեն: Ցանկալի չէ երկարաժամկետ համաձայնություններ կնքելը, պարտավորություններով կապվելը, կարևոր փաստաթղթեր ձևակերպելը: Շատ հեշտ կլինի ինչ-որ բան աչքաթող անելը, իսկ անուշադրությունը տհաճ հետևանքներ կունենա:

Կյանքի մնացած ոլորտներում կգերակշռեն դրական միտումները: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Կուրախացնեն հարազատների ու մյուս մտերիմների հետ շփումները: Դուք հաճելի խոսքեր կլսեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2986 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1