Աստղագուշակ․ հունիսի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3077 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը լի կլինի հաջող զուգադիպություններով ու նոր հնարավորություններով: Վճռական գործեք, աշխատեք արագ հասնել ուզածին: Համառությունն ու նպատակասլացությունը հաճախ կօգնեն հաջողության հասնել նույնիսկ այն իրավիճակներում, որոնք համարյա անհեռանկարային են թվում: Պիտանի կապերը վերականգնելու և այն մարդկանց ձեր մասին հիշեցնելու հնարավորությունը կունենաք, որոնց հետ նախկինում արդյունավետ համագործակցել եք: Որոշ Խոյեր բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենան: Մյուսները կգտնեն իրենց հին նախասիրությունը եկամուտների աղբյուրի վերածելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հեշտ չի սկսվի: Առավոտյան շատ բան դժվարությամբ կտրվի, այնպես որ՝ այդ շրջանի համար բարդ ու կարևոր բան մի ծրագրեք: Ընկերներն ու փորձված համախոհները աջակցություն առաջարկելու համար չափազանց զբաղված կլինեն իրենց գործերով, այնպես որ՝ արժե հույս դնել միայն սեփական ուժերի վրա: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջողություններ ամենատարբեր գործերում՝ ինչպես ծանոթ, այնպես էլ անծանոթ: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնք կհուշեն՝ ինչպես գործել հետո: Այս շրջանի շատ ծանոթություններ ամենահաճելի շարունակությունը կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հարմար օր է կարևոր զրույցների համար: Կարող եք քննարկել լուրջ հարցերը, պայմանավորվել համագործակցության շուրջ, կարգավորել հին կոնֆլիկտները: Գործերում հաճախ կօգնի ինտուիցիան: Լսեք ներքին ձայնի հուշումներին, որոնց հետևելով՝ արագ կհասնեք դրված նպատակներին: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր, ինչպես նաև անսպասելի նվերներ: Այդ հատվածը հրաշալի գաղափարներ կբերի: Մտածածն ամեն անգամ չեք կարողանա կյանքի կոչել, բայց ավելի ուշ դա անելու հնարավորությունն անպայման կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հարմար է ձեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ մտորելու, ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնելու և որոշելու համար, թե ինչպես եք դրանք կյանքի կոչելու: Հիմա դուք ստեղծված իրավիճակը պարզորոշ կտեսնեք, պատրանքներ չեք կառուցի: Ոչ ոք չի կարողանա խաբել ձեզ, մոլորության մեջ գցել: Ինտուիցիայի հուշումները բացառապես հստակ ու ժամանակին կլինեն: Դրանց շնորհիվ արագ կհասնեք դրված նպատակներին: Մտերիմները ձեր օգնության կարիքը կզգան: Երբեմն այն ցուցաբերելու համար պետք է փոխեք ծրագրերը, ինչ-որ գործեր հետաձգեք: Դուք այդ պատճառով չեք անհանգստանա, քանի որ կիմանաք, որ ամեն ինչ հասցնելու եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է: Նախկինում ծագած խնդիրներից շատերը անսպասելի արագ կլուծվեն: Չի բացառվում՝ հենց այսօր պատասխաններ ստանաք այն հարցերին, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների և հուշումների խնդրանքով, դուք էլ կգտնեք շատերին օգնելու ձևը: Կարող եք նոր բան փորձել, հրաժարվել սովորույթներից, որոնք խանգարում էին ձեզ հասնել դրված նպատակներին: Հավանական է, հենց այսօր որոշակիություն մտցնեք մոտ ապագայի ծրագրերում, հասկանաք՝ որ ուղղությամբ է պետք շարժվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք շատ բանի կհասնեք, քանի որ վճռական կգործեք, կփորձեք վերահսկել իրավիճակը: Օրը լավ կդասավորվի, բայց շատ հոգնեցնող կլինի: Աշխատեք ցանկացած հնարավորություն օգտագործել մի փոքր հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Շատերի հետ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել: Մտերիմներին երբեմն պարզապես կես խոսքից կհասկանաք, տարաձայնությունների առիթներ էլ չեն լինի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է բոլորի համար կարևոր հարցերը լուծելու նպատակով միավորվելու համար: Շատ հեշտ կլինի պայմանավորվելը նրա մասին, թե ով ինչ է անելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աստղերը ձեր կողմից կլինեն: Շատ բան հեշտությամբ կտրվի, դրանից կարելի է ու պետք է օգտվել կարևոր խնդիրները լուծելու համար: Նույնիսկ եթե դժվարություններ առաջանան, դուք խուճապի չեք մատնվի, կպահպանեք լավատեսությունը, կշարունակեք գործել, այնպես որ՝ նպատակին հասնելու շանսերը մեծ են: Հաճախ օգտակար կլինի այն, ինչ վաղուց եք սովորել: Օրվա երկրորդ կեսը հարմար է գործարքներ կնքելու համար: Խոսքը նաև խոշոր գործարքների մասին է: Այդ հատվածում հավանական են դրամական մուտքեր: Տանը կենցաղային խնդիրներ կարող են ծագել, բայց դուք արագ լուծում կգտնեք դրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Գործեք: Դուք մեծ հաջողությունների հասնելու շանս ունեք: Բայց անհրաժեշտ արդյունքը ստանալ միանգամից չի ստացվի, այնպես որ՝ համբերությամբ զինվեք ու պատրաստ եղեք համառ լինել: Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, բայց դուք անպայման կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Կարող են օգնել ընկերները կամ հին ծանոթները: Նրանց խորհուրդները տեղին կլինեն: Բարենպաստ օր է մտերիմների հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, վեճեր ու տարաձայնություններ թույլ չեք տա: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, իմպրովիզացված երեկույթները, ընտանեկան տոները, որոնց համար առիթն էլ պարտադիր չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հնարավորություն կունենաք համատեղ գործողությունների մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները, պատրաստ են օգնել ու կիսվել գաղափարներով: Հեշտությամբ համախոհների խումբ կհավաքեք ու կգլխավորեք այն, շրջապատին կոգեշնչեք օգտակար գործեր անելու: Հավանական են սիրային տարվածություններ, սակայն նոր հարաբերությունների զարգացման հեռանկարները հիմա այնքան էլ բարենպաստ չեն, այնպես որ իրադարձությունները մի շտապեցրեք: Շատ սուր կլինի գործնական հոտառությունը, շանս կա բացառապես շահավետ գործարքներ կնքեք: Օրվա վերջին հավանական են հաճելի լուրեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է շփումների, կարևոր զրույցների համար: Դուք ունակ կլինեք շատերին հետաքրքրել ձեր գաղափարներով, կարող եք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Օրվա առաջին կեսին շահավետ գործարքներ կնքելու կամ համագործակցության մասին պայմանավորվելու շանս կլինի, ինչի շնորհիվ էլ ձեր եկամուտները կաճեն: Ավելի ուշ պետք է կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա, որոնք ձեր ուշադրությունը կպահանջեն, մտերիմները ձեր օգնության կամ բարոյական աջակցության կարիքը կունենան: Հավանական են անսպասելի ծախսեր: Որոշ Այծեղջյուրներ ստիպված են լինելու չծրագրված գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ինտուիցիան կհուշի, որ շուտով կարևոր փոփոխությունների շրջան է սկսվելու և այդ հարցում չի սխալվի: Ուշադիր եղեք, աշխատեք հետևել շուրջը տեղի ունեցող բաներին: Ինչ-որ աննշան իրադարձություններ կհուշեն՝ ինչպես է պետք գործել ուզածը ստանալու համար: Լավ կանցնեն հին ծանոթների հետ հանդիպումները, նրանց հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունն ու կոգեշնչեն: Հավանական են հաջողություններ ամենատարբեր գործերում: Դուք արագ կյուրացնեք օգտակար տեղեկատվությունը, նաև փորձը, որը կարող է պիտանի լինել: Մտերիմները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով ու կփորձեն հետևել ձեր հուշումներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսն օգտագործեք անելու համար այն, ինչ վաղուց էիք ծրագրել. ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Այդ հատվածում հավանական են անսովոր ծանոթություններ, հիշարժան հանդիպումներ: Բարենպաստ ժամանակ է գնումների համար: Դուք կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն: Ինչքան օրն առաջ գնա, այնքան նկատելի կլինեն բացասական միտումները, այնքան շատ խոչընդոտներ կառաջանան ձեր ճանապարհին: Վատ մի զգացեք դիմել օգնության խնդրանքով. և՛ ընկերները, և՛ պարզապես լավ ծանոթները ուրախ կլինեն օգնել ձեզ, աջակցել դժվար պահին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|