Աստղագուշակ․ հունիսի 2
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Բարենպաստ օր է աշխատանքի, ուսման և այլ օգտակար գործերի համար: Ձեզ կհաջողվի արագ որոշակիություն մտցնել առաջնահերթությունների մեջ, դուք ոչ մի րոպե զուր չեք վատնի: Շատ Խոյերի հին ծանոթները կօգնեն հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ հաջողությունը կասկածի տակ էր: Մի մոռացեք շնորհակալություն հայտնել ձեր համախոհներին. դա օգուտ կտա հարաբերություններին:
Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ կհասկանաք, թե ինչպես է պետք տնօրինել եղած միջոցները: Երեկոն հարմար է հարազատների հետ շփվելու, ընտանեկան գործերը քննարկելու համար: Մտերիմների հետ զրույցները կոգեշնչեն ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Դուք վճռական, համառ ու լրիվ անհաղթ կլինեք: Չի լինի մի բարձունք, որը չկարողանաք գրավել, եթե ուզենաք: Շրջապատողները դա կզգան, այդ իսկ պատճառով հաճույքով կհետևեն ձեզ: Առաջատարի հատկանիշներ դրսևորեք. ճիշտ ժամանակն է համախոհների խումբ հավաքելու համար, որոնց հետ միասին մոտ ժամանակներս կլուծեք բարդ խնդիրներն ու մեծ հաջողությունների կհասնեք:
Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները, այդ թվում՝ ամենահամարձակները, նույնիսկ՝ խելահեղները: Ղեկավարվեք առողջ բանականությամբ: Ոչ բոլորը, ինչ ծնվում է մտքում, արժե միանգամից կյանքի կոչել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի իրադարձություններ, որոնք դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Կարևոր կլինի ժամանակին գործել սկսելը, այնպես որ՝ խուճապի մի մատնվեք և չափազանց երկար մի մտորեք: Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի և ուսման մեջ, հրաշալի գլուխ հանել բարդ գործերից: Բայց դա համառություն է պահանջելու: Աստղերը կաջակցեն ամենանպատակասլացներին:
Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Եթե պետք է կարևորի մասին պայմանավորվեք, երկար բացատրությունների կարիք չի լինի: Շատերը պատրաստ կլինեն ձեր առաջարկներն առանց քննարկումների ընդունել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Այսօր դուք շատ համառ կլինեք: Դա թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ նախկինում ոչինչ չէր ստացվում: Օգտակար կլինի փորձարկումներ անելը, նոր բան փորձելը. հենց այդպես կարող եք կարևոր նպատակին տանող կարճ ու հասարակ ճամփա գտնել: Գիտելիքների ու փորձի պակասը կլրացնեք ոգևորվածությամբ ու վճռականությամբ:
Հավանական են օգտակար ծանոթություններ: Դուք շատ բան կսովորեք մարդկանցից, որոնց այսօր կհանդիպեք: Հնարավոր են զուգադիպություններ, որոնց շնորհիվ հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Երեկոն հարմար է գնումների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարդ, բայց արդյունավետ օր է: Ճանապարհին խոչընդոտներ կարող են առաջանալ, բայց դուք անպայման կգտնեք դրանք հաղթահարելու և ձեր ուզածին հասնելու ձևը: Կարևոր կլինի սեփական փորձով և առողջ բանականությամբ ղեկավարվելը: Խորհուրդները հազվադեպ օգտակար կլինեն, նույնիսկ եթե դրանք ի սրտե տան:
Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Օրը հրաշալի է ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Կարող եք զրուցել կարևոր բաների մասին՝ առանց վախենալու, որ լուրջ տարաձայնություններ կառաջանան: Հակառակը՝ դուք լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Բարդ, բայց հետաքրքիր օր է: Նշանի շատ ներկայացուցիչներ փորձ ձեռք կբերեն, որը ավելի ուշ նրանց անպայման պետք կգա: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Բարենպաստ պայմաններից օգտվելու համար վճռականություն է պետք: Երկար մտորումների համար հաճախ ժամանակ չի մնա. արժե գործել այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում:
Կուրախացնի հին ծանոթների աջակցությունը: Նրանք ձեզ կոգևորեն, կոգեշնչեն, ուժ կտան չնահանջել խոչընդոտների առջև ու առաջ շարժվել: Վերջին շրջանում բարդ հարաբերությունները ավելի ջերմ ու վստահելի կդառնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Բավական անհանգիստ, բայց լավ օր է: Այն բարենպաստ կլինի շփումների համար, դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք: Որոշ Կշեռքներ նոր օգնականներ ու համախոհներ կգտնեն: Ընդհանուր գործը կարող է ընկերության կամ սիրային պատմության սկիզբ դնել:
Ամեն անգամ չեք ուզենա զբաղվել միապաղաղ գործերով: Մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու գայթակղությունը, բայց արժե գոնե ամենաշտապ առաջադրանքները լուծել: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Այդ հատվածում չեն բացառվում արժեքավոր նվերներն ու դրամական մուտքերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարենպաստ օր է շփումների, նոր համախոհներ ու ընկերներ փնտրելու համար: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված լավ նորություններն ու գործնական առաջարկները: Կարող եք նոր գործեր ստանձնել: Դուք արագ կսովորեք այն ամենն, ինչ պետք է հաջողության հասնելու համար:
Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար: Այն կարող է անսովոր, հիշարժան թվալ: Դուք սիրելիին նոր լույսի ներքո կտեսնեք, ինքն էլ ձեզ ուրիշ աչքերով կնայի: Կարող եք վերադառնալ այն հարցերի քննարկմանը, որոնք չի հաջողվել ավելի վաղ լուծել: Այս անգամ բոլորին գոհացնող լուծում կգտնվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Հրաշալի ժամանակ է նոր գործ ստանձնելու համար: Ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի, դուք գլուխ կհանեք բարդ հարցերից, լուրջ սխալներ չեք անի: Կհաջողվի արագ լուծել փաստաթղթերի ձևակերպման կամ պաշտոնական հարցումներ կազմելու հետ կապված հարցերը:
Օրվա երկրորդ կեսը լավ կանցնի, բայց ոչ նույնքան արդյունավետ, որքան որ դուք, հնարավոր է, ուզում էիք: Հնարավորություն կունենաք հանգստանալ ու վերականգնել ուժերը, զրուցել հաճելի մարդկանց հետ: Որոշ Ջրհոսներ կուզենան վերադառնալ հին նախասիրությանը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Վատ օր չէ, բայց այն լարված կանցնի: Հուզական դաշտն անկայուն կլինի, տրամադրությունը հաճախ կփոխվի, որոշ Այծեղջյուրների համար դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, տարաձայնություններ մարդկանց հետ, որոնց հետ առաջ շատ հաշտ էիք: Աշխատեք չհուզվել: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, արագ կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը:
Օրը հարմար է ուսման համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է օգտակար լինել: Երբեմն ընդհանուր պատկերը տեսնելու համար տեղեկատվությունը պիտի մաս-մաս հավաքեք: Դուք այդ ամենից գլուխ կհանեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա առաջին կեսը հետաքրքիր ու բարենպաստ կլինի շփումների համար: Դուք ամենատարբեր մարդկանց հետ լեզու կգտնեք, երբեմն մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Ինտուիցիան կհուշի, որ դրանց արժե համաձայնությամբ պատասխանել, և այն չի սխալվի:
Օրվա երկրորդ կեսը անհանգիստ, բայց հետաքրքիր կանցնի: Հնարավոր են լավ նորություններ, հանդիպումներ հին ծանոթների հետ: Մտերիմները հաճախ կդիմեն ձեզ օգնության ու խորհուրդների խնդրանքով: Դուք կաշխատեք ոչ ոքի չմերժել: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում ձեզ համար թանկ հարաբերությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկիզբն անհանգիստ, բայց արդյունավետ կանցնի: Դուք պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք: Հեշտ չի լինի ոչ մի բան չմոռանալն ու իրար չխառնելը, բայց դուք անպայման ամենից հրաշալի գլուխ կհանեք: Լարված պահերին ձեզ օգնության կհասնի երևակայությունը: Դրա շնորհիվ կկարողանաք ստեղծված իրավիճակին այլ տեսանկյունից նայել, և միանգամից պարզ կդառնա՝ ինչ անել հետո:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի է առօրյա գործերից շեղվելու, պայմանները փոխելու համար: Շատ Ձկներ կուզենան վերադառնալ հին նախասիրությանը, որը կրկին դրական հույզեր կպարգևի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: