Աստղագուշակ․ հունիսի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2860 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է շփումների, համախոհներ և օգնականներ փնտրելու համար: Ձեզ կհաջողվի շատերին գրավել ձեր կողմը, նոր համախոհների թվում էլ ազդեցիկ մարդիկ կլինեն: Հնարավորություն կունենաք ամրապնդել հին գործնական կապերը, ինչպես նաև պարզել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներն ու վերջ տալ վեճերին: Օրվա երկրորդ կեսին արժե ուշադրություն հատկացնել ընտանեկան գործերին: Մտերիմները ձեր օգնության կամ խորհրդի կարիքը կզգան: Օգտակար կլինի ընդհանուր ծրագրերը քննարկելը: Դուք կհասկանաք՝ ինչպես վերջ տալ հին տարաձայնություններին ու լուծել բոլորին վշտացնող խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հարմար օր է գաղափարներով կիսվելու, համախոհներ փնտրելու համար: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն մասնակցել ինչ-որ հետաքրքիր նախագծերի վրա տարվող աշխատանքին: Այստեղ կարող եք առանց երկար մտածելու համաձայնել. ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Եթե դժվարություններ առաջանան, հին ծանոթները հաճույքով կօգնեն: Հավանական են հաջող գործարքներ, դրամական մուտքեր: Բարենպաստ օր է տնային գործերի համար: Կարող եք օգտակար իրեր գնել, օրինակ՝ կահույք ու կենցաղային տեխնիկա, ինչպես նաև ազատվել անպիտան իրերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Վճռական գործեք և շատ գործերում հաջողության կհասնեք: Հիմա պետք է ուղիղ դեպի նպատակը գնալ, ոչ մի բանի վրա չշեղվել: Ոչ ոքի թույլ մի տվեք շեղել ձեզ: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված շատ հարցեր հաջողությամբ կլուծվեն մարդկանց հետ լեզու գտնելու, յուրաքանչյուրին մոտեցում ցուցաբերելու ունակության շնորհիվ: Հնարավոր են հեռվից լավ նորություններ, ինչպես նաև գործնական առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Դուք չեք վախենա բարդ առաջադրանքներից, ոգևորությամբ կստանձնեք դրանց լուծումը: Դա անջնջելի տպավորություն կթողնի շրջապատողների վրա, շատերն օգնություն կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգստություն պահպանելը երբեմն բարդ կլինի: Օրը բազում անակնկալներ կբերի, երբեմն ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել ծրագրերը, իսկ դա կստիպի հուզվել: Բացի այդ, առավոտյան կարող եք տրվել պրովոկացիաներին, ինչի պատճառով շրջապատողների հետ հարաբերությունները կլարվեն: Բայց լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն: Բնատուր խելամտությունը կօգնի Խեցգետիններին խուսափել սխալներից: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ կլինի ստեղծագործելու համար: Դուք անսովոր գաղափարներ կունենաք: Դրանք կոգեշնչեն և՛ հին ընկերներին, և՛ նոր ծանոթներին: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել կյանքի կոչել մտածածը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Վառ ու հագեցած օր է: Այն բազում հրաշալի գաղափարներ կբերի, նշանի շատ ներկայացուցիչների հնարավորություն կտա գլուխ հանել նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Հավանական են համատեղ հանգստի, ուղևորությունների հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Շատ Առյուծներ կգտնեն սիրելիին ուրախացնելու, հաճելի անակնկալով զարմացնելու եղանակը: Օրը հարմար է նաև պարզապես միասին ժամանակ անցկացնելու, ապագայի մասին զրուցելու համար: Այսօր դուք կարող եք լրիվ անկեղծ լինել ու չվախենալ, որ ձեզ սխալ կհասկանան: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հնարավորություն կունենաք ամրապնդել եղած գործնական կապերն ու համախոհներ գտնել: Օրը հարմար է նոր առաջադրանքներին անցնելու համար, որքան էլ բարդ թվան դրանք: Օգտակար կլինի ուսման վրա կենտրոնանալը: Շատ Կույսեր նշանակալի հաջողությունների կհասնեն. դա վերաբերում է նույնիսկ ամենաբարդ գիտություններին: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանք ձեզ ամեն հարցում կաջակցեն, հաճախ կես խոսքից կհասկանան, կկռահեն ձեր ցանկությունների մասին ու կփորձեն իրականացնել դրանք: Օրվա երկրորդ կեսը սիրահարներին հաճելի անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Արդյունավետ օր է: Դուք արագ գլուխ կհանեք ստանձնած բոլոր գործերից: Հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները. շատերը ոգևորվածությամբ կմիանան ձեր նախագծերին, կաջակցեն ձեր ամենահամարձակ գաղափարները: Հավանական են պիտանի ծանոթություններ: Դուք դուր կգաք մարդկանց, ու նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար ինքնամփոփ են ու դժվարությամբ են կապի դուրս գալիս, արագ համակրանքով կլցվեն ձեր հանդեպ: Բոլոր, նույնիսկ առօրյա գործերին դուք ստեղծագործաբար կմոտենաք: Դա թույլ կտա խուսափել միապաղաղությունից ու ձանձրույթից, մինչև երեկո պահպանել լավ տրամադրությունը: Հնարավոր են լավ նորություններ հեռվից: Հնարավոր է՝ դուք հասկանաք, որ ճամփա ընկնելու ժամանակն է և շատ ուրախ կլինեք դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վառ ու հագեցած օր է: Դուք այնքան ուժ ու էներգիա կունենաք, որ կկարողանաք հաջողության հասնել նախկինում անհույս թվացող գործերում և համարյա անհնարինին հասնել: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, արժե լսել նրանց: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Երբեմն դա կնյարդայնացնի, բայց լավ է հույզերին չտրվեք. վեճեր հիմա ձեզ պետք չեն: Շատ Կարիճներ այսօր կուզենան նոր բան ստանձնել: Դա լավ որոշում է: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները: Հավանական են շահավետ գործարքներ, հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հրաշալի է հին գործերն ավարտելու համար, այդ թվում՝ այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Հիմա դուք պատրանքներ չեք կառուցի, լավ կհասկանաք, թե ինչի կարող եք հասնել, իսկ ինչի մասին միայն երազել կարող եք: Դա կօգնի խուսափել զուր հույզերից ու հիասթափություններից: Օրվա առաջին կեսին ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, իսկ երկրորդը հարմար է համագործակցության, թիմային աշխատանքի համար: Երբեմն հին ծանոթները հետաքրքիր առաջարկներ կանեն: Նման դեպքերում կարելի է առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Իսկ ահա նրանց հետ, ում մասին քիչ բան է հայտնի, լավ է զգոն լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, և հաճախ մի դատարկ բանն էլ բավական կլինի, որպեսզի կորցնեք հավասարակշռությունը, հուզվեք ու անհանգստանաք: Երբեմն տարաձայնություններ կառաջանան շրջապատողների հետ, և դա շատ կվշտացնի: Բայց այսօր ծագած բոլոր խնդիրներն այնքան լուրջ չեն լինի, որքան ձեզ կթվան: Արդեն կեսօրին պարզ կդառնա, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են, եթե պահպանեք ինքնատիրապետումը: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա ուղղել ավելի վաղ գործած սխալները: Բացի այդ, կկարողանաք ինչ-որ կարևոր նպատակի հասնել: Վճռական գործեք, և ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն, և ամեն ինչից ժամանակին գլուխ հանելու համար պիտի ջանքեր գործադրեք: Չի բացառվում՝ պետք լինի վերադառնալ այն գործերին, որոնք ավարտված էիք համարում: Բայց ձեզ կհաջողվի պահպանել լավ տրամադրությունն ու ապագային լավատեսությամբ նայել, ինչի համար բոլոր հիմքերը կլինեն: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հաջող կլինի: Այն լավ գաղափարներ կբերի, հնարավորություն կտա գտնել մարդկանց, որոնք էլ կօգնեն դրանք իրագործելու հարցում: Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի, վառ ու հիշարժան օր է: Հնարավոր են հեռվից լուրեր, գրավիչ առաջարկներ, նորություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Չի բացառվում հանդիպումը հին ծանոթի հետ, որին վերջերս շատ էիք կարոտում: Հին կապերը հեշտությամբ կվերականգնեք: Խոսքը ինչպես անձնական, այնպես էլ գործնական կապերի մասին է: Շատ օգտակար կլինի ձեր մասին այն մարդկանց հիշեցնելը, որոնց հետ նախկինում համագործակցել եք: Արժե նախաձեռնող լինել գործնական ոլորտում: Ոչ բոլոր գաղափարները, որոնք այսօր կքննարկվեն, կհաջողվի արագ կյանքի կոչել, բայց դուք անպայման դրանց ավելի ուշ կվերադառնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|