ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 9
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3024 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը շատ հարմար է հանգստի և ուժերը վերականգնելու համար: Նոր բան ստանձնելուց կամ ձեզ վրա լուրջ պարտավորություններ վերցնելուց առաջ երկար մտածեք: Լսեք հին ծանոթների և այն մարդկանց խորհուրդները, որոնց վստահում եք: Ուրիշի փորձը հաճախ օգտակար կլինի:

Ֆինանսական գործերում զգույշ է պետք լինել: Մի շտապեք գումարի հետ կապված որոշումներ ընդունելիս, նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի մասին է: Սպոնտան գնումները հիմա հազիվ թե հաջող լինեն, վտանգ կա՝ մեծ գումար ծախսեք անպիտան իրերի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հագեցած ու արդյունավետ օր է: Այն հրաշալի է ստեղծագործելու համար, հնարավորություն կտա կյանքի կոչել անսովոր, ինքնատիպ գաղափարները: Որոշ Ցուլեր նոր բան կսովորեն կամ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում:

Չեն բացառվում անսովոր ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք կյանքին լրիվ այլ կերպ են նայում: Ուրիշի փորձը հաճախ օգտակար կլինի, խորհուրդներն էլ արժե լսել: Դուք արագ կսովորեք, միանգամից կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, հեշտությամբ ի մի կբերեք տարաբնույթ տեղեկատվությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վերահսկեք ձեզ: Այսօր կարող եք շատ բանի հասնել, եթե պահպանեք ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին չտրվեք, որոնք սովորականից շատ կլինեն: Գործնական ու անձնական կապերին ընտրողաբար մոտեցեք: Դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնք սովոր են մյուսներին օգտագործել իրենց հետաքրքրությունների համար: Շատերին դուք հեշտ զոհ կթվաք: Պատրաստ եղեք հակահարված տալու և պաշտպանելու ձեր հետաքրքրությունները:

Օրվա երկրորդ կեսի համար հոգնեցնող ոչ մի բան մի ծրագրեք: Այդ հատվածը հարմար է հանգստի և ուժերը վերականգնելու, ամենամտերիմ մարդկանց հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Դա բավական բարդ կլինի, քանի որ շրջապատողներն իրենց նրբանկատ չեն պահի, երբեմն տհաճ նկատողություններ կանեն կամ կքննադատեն: Բայց դուք կարող եք հարթել սուր անկյունները, որոշում ընդունել, որը բոլորին կգոհացնի: Կարող է պետք գալ ինչ-որ մեկի հին փորձը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաճելի կանցնի: Այն հնարավորություն կտա գլուխ հանել բարդ գործերից, արդյունքների հասնել, որոնց մասին կարող էիք միայն երազել: Կուրախացնեն մտերիմները: Հավանական են հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը զգուշություն է պահանջում: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Խուսափեք չարդարացված ռիսկից, մի շտապեք կյանքի կոչել համարձակ գաղափարները: Նկատի ունեցեք, որ խորհուրդները երբեմն այնքան լավը չեն լինի, որքան կթվան: Այնպես որ՝ շրջապատողների տված բոլոր խորհուրդներին չէ, որ արժե հետևել:

Գործնական ու անձնական հարաբերություններին ընտրողաբար մոտեցեք: Երբեմն նրանք, ովքեր փորձում են հետաքրքրել ու հմայել ձեզ, ամենաբարի մտադրություններով չեն առաջնորդվում: Վստահեք ինտուիցիային, որը ժամանակին կարևոր հուշումներ կանի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է: Այն նշանի բոլոր ներկայացուցիչներին չէ, որ գլխապտույտ հաջողություններ կբերի, բայց լուրջ խնդիրներ էլ չեն լինի: Հնարավորություն կունենաք հանգիստ ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, լուծել այն հարցերը, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս: Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից՝ ինքներդ էլ դա չնկատելով:

Լավ գաղափարներ կունենաք, պարզ կդառնա՝ ինչպես հասնել դրված նպատակներին: Դուք կհավատաք ինքներդ ձեզ, չեք կասկածի ձեր նախաձեռնությունների հաջողությանը: Դա շատ դուր կգա շրջապատողներին, շատերը պատրաստ կլինեն օգնություն առաջարկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հազիվ թե թեթև ու հաճելի լինի, հատկապես նրանց համար, որոնք հույս ունեին արագ հաջողության հասնել: Հիմա պետք է համբերությամբ զինվեք, ոչ մի տեղ չշտապեք, ամեն քայլը մտածեք: Ուշադրություն դարձրեք մանրուքներին, որոնք ավելի ուշ կարևոր կլինեն:

Հույս դրեք միայն ինքներդ ձեզ վրա. շրջապատողները չափազանց զբաղված կլինեն ու ամեն հարցում չեն կարողանա օգնել: Կարող են խախտվել հին պայմանավորվածությունները, սակայն դա ձեզ չի խանգարի կյանքի կոչել մտածածը: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել և ոտքի վրա որոշումներ ընդունել, բայց դա ձեզ դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին հուզական դաշտն անկայուն կլինի, հնարավոր են լարված պահեր: Այդ հատվածում հատկապես դժվար կլինի երիտասարդ Կարիճների համար, որոնք կենսափորձ ու հետևում մնացած հաղթանակներ քիչ ունեն: Այստեղ շատ տեղին կլինի մտերիմների և պարզապես ձեզ լավ ճանաչողների աջակցությունը:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կդասավորվի բոլոր Կարիճների համար: Այն հնարավորություն կտա հաջողությամբ ավարտին հասցնել այն, ինչի վրա երկար աշխատել եք: Կլուծվեն ֆինանսական հարցերը, որոնք նախկինում հանգիստ չէին տալիս: Հավանական են հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Զգույշ եղեք ու խուսափեք շտապողական որոշումներից: Չմտածված խոսքերն ու արարքները տհաճ հետևանքներ կունենան: Աշխատեք առավելագույնս բարեհամբույր լինել շրջապատողների հետ ու չտրվել պրովոկացիաներին: Ինքներդ ձեզ վերահսկելու ունակությունից այսօր շատ բան կախված կլինի:

Չարժե միայնակ լուծել բարդ ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը, հատկապես եթե խոսքը միայն ձեր անձնական հետաքրքրությունների մասին չէ, այլև մտերիմների բարեկեցության: Գումարի հետ կապված հարցերում դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, իսկ դա կարող է տհաճություններով ավարտվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հագեցած ու բավական հոգնեցնող օր է: Դուք ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, լուծել ոչ ձեր մեղքով առաջացած հարցերը: Հաջողության արագ հասնել միշտ չի ստացվի, բայց դուք համառ կլինեք:

Օրվա առաջին կեսին շատ ժամանակ կխլեն վեճերը կամ ոչ առարկայական զրույցները: Հիշեք, որ շուտով բոլորը կհամոզվեն ձեր ճշմարտացիության մեջ, այնպես որ՝ չարժե ուժերը զուր վատնել: Ավելի ուշ առավել արդյունավետ շրջան կգա, որը հարմար կլինի համագործակցության, ինչպես նաև գործնական ու անձնական հարաբերություններն ամրապնդելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Այսօր կարող եք հրաշալի արդյունքների հասնել՝ զգույշ գործելով և ամեն քայլը կշռադատելով: Մի վստահեք նրանց, որոնք մեծ-մեծ խոստումներ են տալիս, մի տրվեք պրովոկացիաներին, որքան էլ շատ դրանք լինեն: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում, դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Գնումներն էլ հաջող կլինեն:

Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, ուրախացնել մտերիմներին: Ինտուիցիան հաճախ կօգնի ձեզ կռահել շրջապատողների ցանկությունները: Երբեմն հենց դրա շնորհիվ կիրականանան ձեզ համար թանկ մարդկանց երազանքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումներն այսօր հստակ կլինեն ու կօգնեն խուսափել շատ ու շատ խնդիրներից: Անսովոր իրավիճակներ կլինեն, երբ ստիպված եք լինելու արագ որոշումներ ընդունել՝ ոչ ոքից խորհուրդներ չսպասելով: Հիշեք, որ ուրիշի փորձը հիմա հազիվ թե օգտակար լինի, և իրավիճակից ինքնուրույն գլուխ հանեք:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Երբեմն նույնիսկ մտերիմները ձեզ ճիշտ չեն հասկանա, հավանական են տհաճ զրույցներ: Բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու և փոխհամաձայնության հասնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3024 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3