Աստղագուշակ․ հուլիսի 6
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2408 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հրաշալի օր է: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել կամ աշխատեք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը. երկու դեպքում էլ հաջողությունը կուղեկցի ձեզ: Հավանական են անսովոր զուգադիպություններ, հանդիպումներ, որոնց ակնկալիքը չունեիք: Չի բացառվում՝ փոխվի ձեր կարծիքն այն բանի մասին, որը նախկինում ակներև էր թվում: Հնարավոր են հեռվից լավ լուրեր, նորություններ այն մարդկանցից, որոնց վաղուց չեք տեսել: Շատ Խոյերի օրը հնարավորություն կտա վերականգնել ընկերական կամ սիրային հարաբերությունները, որոնց ավարտի համար նշանի ներկայացուցիչները շատ էին զղջում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի շտապեք: Հազիվ թե կարողանաք արագ հասնել դրված նպատակներին, այնպես որ՝ լավ է համբերությամբ զինվեք և իրադարձությունները չշտապեցնեք: Երբեմն ստիպված եք լինելու ոտքի վրա նոր բան սովորել, և այստեղ պիտի ուշադրություն դարձնեք մանրուքներին, որոնք ավելի ուշ կարող են կարևոր դեր խաղալ: Շատ Ցուլերի համար կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Բարեբախտաբար, այսօր կարող եք ամեն ինչի մասին զրուցել՝ առանց մտահոգվելու, որ ձեզ սխալ կհասկանան: Այնպես որ՝ համարձակ կիսվեք գաղափարներով և ապրումներով, վատ մի զգացեք պատմել, թե ինչ կա ձեր հոգում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Գումարի հետ զգույշ եղեք: Այսօր դուք ֆինանսական հարցերի լուծմանը թեթևամտորեն կվերաբերվեք: Դա է պատճառը, որ հնարավոր է շատ ծախսեք դատարկ բաների վրա և անպիտան իրեր գնեք: Կուզենաք ուրախացնել մտերիմներին, բայց ամեն անգամ հասկանալի չի լինի՝ ինչպես դա անել: Արժե ուղիղ հարցնել, և բոլորը գոհ կմնան: Դուք լավ գլուխ կհանեք այն գործերից, որոնք նախկինում դժվարությամբ էին տրվում: Հին ծանոթները հաճույքով կօգնեն, կկիսվեն իրենց փորձով: Դուք շատ բան կսովորեք ուրիշների սխալներից, իսկ ինքներդ սխալներ համարյա չեք անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը կարող է անհաջող թվալ, բայց եզրահանգումների հարցում շտապել չարժե: Առավոտյան հնարավոր են լարված պահեր, բայց իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի: Եթե ձեզ ճիշտ պահեք, մինչև կեսօր կհասցնեք գլուխ հանել մի քանի կարևոր գործից: Ավելի ուշ կգա ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար բարենպաստ ժամանակը, որոնց կուզենայիք դուր գալ: Խեցգետինները կկարողանան լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, նշանի որոշ ներկայացուցիչներ սիրո խոստովանություններ կլսեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շատ բան սպասվածի նման չի դասավորվի: Բայց դուք հանգստություն կպահպանեք, չեք հրաժարվի ձեր ծրագրերից ու կհասնեք դրված նպատակներին: Դա ոչ միայն համառություն, այլև հնարամտություն կպահանջի: Դուք պատրաստ կլինեք ռիսկի դիմել, իսկ ինտուիցիան հաճախ կհուշի՝ ինչպես հասնել հաջողության: Մարդիկ կձգտեն դեպի ձեզ, քանի որ կզգան, որ դուք պատրաստ եք աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, միշտ կօգնեք ու լավ խորհուրդ կտաք: Բացի այդ, շատերի սրտով կլինի ձեր հումորի զգացումը: Երեկոյան ի սրտե ուրախանալու առիթ կլինի. բաց մի թողեք այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է, որը շատ բաների հասնելու հնարավորություն կտա: Աշխատեք որոշումներն ինքնուրույն ընդունել, հույս չդնել ո՛չ ինչ-որ մեկի օգնության, ոչ էլ հաջողակ լինելու վրա: Դուք ունակ կլինեք շատ բանի հասնել՝ ինքնուրույն գործելով: Հաճախ համախոհները կհայտնվեն այն բանից հետո, երբ տոնեք առաջին հաղթանակները: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, գոնե ժամանակավորապես առօրյայից շեղվելը: Շատ Կույսերի այդ հարցում կօգնի ստեղծագործելը: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին կռահում: Դուք հեշտությամբ կսովորեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է: Անհանգստանալու առիթ չի լինի, աստղերը ձեր կողմից կլինեն, ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Շատ Կշեռքներ այսօր կկարողանան իրագործել այն, ինչ ավելի վաղ են մտածել: Ուշադիր հետևեք, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը. այդպես կկարողանաք նույնիսկ աննշան իրադարձություններից առավելագույն օգուտ քաղել: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Երբեմն դուք կես խոսքից կհասկանաք նրանց, ում հետ համարյա ծանոթ չեք: Դուք մարդկանց դուր կգաք, ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը մի մարդու հետ, որի հետ նախկինում միայն ընկերներ էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը բացառապես հաջող կլինի: Ժամանակը զուր մի վատնեք, գործերը հենց առավոտվանից ստանձնեք: Հիմա դուք գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Հաճախ դրա համար օգնության կարիք էլ չի լինի, սեփական ուժերը, գիտելիքներն ու փորձը բավարար կլինեն: Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, չնայած այն նույնքան ոգեշնչող չի լինի: Նկատի ունեցեք, որ այդ հատվածում հնարավոր են ձգձգումներ գործերում, ինչ-որ ցավալի թյուրիմացություններ: Դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա, այնպես որ՝ լուրջ անհանգստանալու կարիք չկա: Մտերիմները հաճույքով կաջակցեն համատեղ հանգստին վերաբերող ձեր գաղափարները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը ուրախ, բայց բավական անօգուտ կսկսվի: Ինչ-որ օգտակար գործի վրա կենտրոնանալը բարդ կլինի, շեղվելու բազում առիթներ կստեղծվեն: Բացի այդ, դուք չեք ուզենա կորցնել հին ծանոթների հետ շփվելու հնարավորությունը և նման հանդիպումների համար կհետաձգեք մնացած ամեն ինչ: Ավելի ուշ շատ ավելի լուրջ կտրամադրվեք ու կփորձեք կյանքի կոչել ձեր հին ծրագրերը: Դա կստացվի, բայց ոչ միանգամից: Համբերատարությունն ու համառությունը կօգնեն հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները չեն հաջողել: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր ու նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Այսօր ձեզ չէին խանգարի նպատակասլացությունն ու համառությունը: Հենց այդ հատկանիշների շնորհիվ դուք հաջողության կհասնեք: Հաճախ ստիպված եք լինելու ռիսկի դիմելով միայնակ զբաղվել բարդ գործերով: Աշխատեք չհուզվել. ինտուիցիան անպայման կհուշի՝ ինչպես վարվել: Շրջապատողներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Դա վերաբերում է նույնիսկ ամենամտերիմներին: Հաճախ թյուրիմացություններ կառաջանան, ամեն անգամ չի հաջողվի խուսափել վեճերից: Բայց դուք բոլոր դեպքերում կգտնեք խաղաղությունն ու ներդաշնակությունը վերականգնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ շատ կզարմացնեն: Նկատի ունեցեք, որ հիմա չարժե վստահել մարդկանց մասին առաջին տպավորությանը: Ուշադիր հետևեք նրանց, հատկապես եթե մտադիր եք համատեղ գործեր վարել: Ցանկալի չէ ֆինանսական հարցերը քննարկել այն մարդկանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում: Օրվա երկրորդ կեսին խուսափեք գերհոգնածությունից: Դա լավագույն ժամանակը չի լինի աշխատանքային հերոսությունների համար: Լավ է հանգստանաք, շեղվեք առօրյա հոգսերից, վերականգնեք ուժերը: Դրանում հաճախ կօգնեն ընկերների հետ շփումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Պրովոկացիաներին մի տրվեք ու դատարկ բաների պատճառով մի բարկացեք: Դա անելն այնքան էլ հեշտ չի լինի: Երբեմն կթվա, թե շրջապատողները հատուկ են հանում ձեզ հավասարակշռությունից: Կնյարդայնացնեն աղոտ ակնարկներն այն մասին, ինչը ձեզ հայտնի չէ, ինչպես նաև դատարկ բաների մասին երկար զրույցները: Հիշեք, որ հիմա կարևոր է բաց կոնֆլիկտից խուսափելը, գոնե արտաքուստ լավ հարաբերություններ պահպանելը: Եթե դա ձեզ հաջողվի, շուտով ամեն ինչ կհարթվի: Օրը հարմար է հին ծրագրերին վերադառնալու համար: Հնարավորություն կունենաք իրագործել վաղուց մտածածը: Կարևոր կլինի մանրուքներին ուշադրություն դարձնելը, ոչ մի բան աչքաթող չանելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|