Աստղագուշակ․ հուլիսի 31
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2397 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը բավական անօգուտ կսկսվի: Շատ ժամանակ կխլեն այն հարցերը, որոնք մեկ ուրիշ ժամանակ հաշված րոպեների ընթացքում կլուծեիք: Հնարավոր են թյուրիմացություններ, տհաճ պատահարներ, որոնք կխանգարեն ժամանակին ավարտին հասցնել գործերը: Աշխատեք չբարկանալ ու չնյարդայնանալ: Արագ հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր կպահպանեն ինքնատիրապետումը: Ավելի արդյունավետ կանցնի օրվա երկրորդ կեսը: Այն հնարավորություն կտա լուծել կարևոր խնդիրները, հասնել նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Կարող եք նոր բան ստանձնել. արագ ամենից գլուխ կհանեք: Մտերիմներն ամեն հարցում պատրաստ կլինեն աջակցել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այսօր դուք շատ բաների մյուսների նման չեք նայի: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը. քիչ կլինեն մարդիկ, որոնք կկիսեն ձեր տեսակետը: Բայց դուք լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, շատ ընդդիմախոսների կկարողանաք տարահամոզել: Շատ պետք կգան համբերատարությունը և ունակությունը անելու այն, ինչ անհրաժեշտ եք համարում: Օրվա երկրորդ կեսը հարմար է տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև այն խնդիրները լուծելու համար, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Դուք կնկատեք այն, ինչին նախկինում ուշադրություն չէիք դարձնում, այնպես որ՝ նույնիսկ մանրուքներում չեք սխալվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հագեցած կլինի օրվա սկիզբը: Դուք կուզենայիք կենտրոնանալ սեփական գործերի վրա, բայց դա անել միշտ չի հաջողվի: Շրջապատողներն օգնության կարիք կունենան. այն ցուցաբերելու համար դուք ստիպված եք լինելու հետաձգել սեփական ծրագրերը: Երբեմն դա կվշտացնի, բայց դուք կփորձեք դա ցույց չտալ: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակը ավելի հանգիստ ու կանխատեսելի կդառնա: Կուրախացնի ու կոգեշնչի մտերիմների աջակցությունը: Ձեզ համար թանկ մարդու հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Չի բացառվում ֆինանսական հարցերի ձեզ համար հաջող լուծումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հետաքրքիր գործեր փնտրեք, զբաղվեք նրանով, ինչը ձեզ ոգեշնչում է: Օրը հարմար չէ անգործության մատնվելու համար. դուք արագ կսկսեք ձանձրանալ, դրանից տրամադրությունը կփչանա: Օգտակար կլինի նոր բան սովորելը. դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է, նոր գիտելիքներին էլ արագ կիրառում կգտնեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Չեն բացառվում հանդիպումներն ու ծանոթությունները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Դուք ցանկացածի վրա կարող եք լավ տպավորություն գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բազում լավ գաղափարներ կունենաք: Դրանց մեջ կլինեն այնպիսիք, որոնց իրագործմանն անհապաղ կարող եք անցնել: Դուք ոգևորված կլինեք, ձեր ոգևորությամբ կկարողանաք վարակել շրջապատողներին: Հավանական են պիտանի ծանոթություններ, գործնական բանակցություններ, որոնք ձեզ համար ամենահաջող ձևով կանցնեն: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, հնարավորություն կտա շահավետ գնումներ անել, գործարքներ կնքել, որոնք եկամուտ կբերեն: Պետք է ժամանակ տրամադրեք տնային գործերին: Չի բացառվում՝ հասկանաք, որ եկել է ինչ-որ կենցաղային տեխնիկա գնելու կամ վերանորոգում ծրագրելու ժամանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շփումների տեսանկյունից բարենպաստ օր է: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում ոչ ոք չէր կարողանում պայմանավորվել: Հարմար օր է բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեր մտքերն ու գաղափարները շրջապատողների համար օգտակար կլինեն: Հաճախ ձեզ կդիմեն խորհուրդների խնդրանքով: Աշխատեք դրանք նրբանկատորեն տալ, որպեսզի հարաբերությունները չփչացնեք: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, աջակցել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն: Դուք միշտ կգտնեք անհրաժեշտ բառերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա իրադարձությունները ձեզ կոգեշնչեն ու կուրախացնեն: Հավանական են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ, որոնք մեծ դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Դուք հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման ու ոչ ստանդարտ լուծումների կարիք կլինի: Բացի այդ, ձեզ չեն վախեցնի անորոշությունն ու անհայտությունը, քանի որ այնտեղ, որտեղ մյուսները կսկսեն հուզվել, դուք հանգստություն կպահպանեք: Հավանական են ուրախ իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Կհաջողվի վերականգնել հին կապերը, ամրապնդել գործնական հարաբերությունները: Հնարավոր է հաշտվեք մի մարդու հետ, որի հետ վիճելու համար զղջում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բազում գործեր ձեր ուշադրության կարիքը կզգան: Ամեն անգամ չեք կարողանա դրանցից միայնակ գլուխ հանել, բայց համախոհներին առանց դժվարության կգտնեք: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները, կօգնեն կյանքի կոչել համարձակ գաղափարները: Որոշ Կարիճներ հետաքրքիր առաջարկներ կստանան, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեն: Օրվա երկրորդ կեսի համար ոչ մի հոգնեցնող բան մի ծրագրեք. այդ հատվածում օգտակար կլինի հանգստանալը: Արդյունավետ կլինեն բուժիչ ու պրոֆիլակտիկ պրոցեդուրաները, այդ թվում այնպիսիք, որոնք կարող եք ինքնուրույն անցկացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Անսովոր օր է: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դա ձեզ նույնիսկ դուր կգա: Ձանձրանալու ժամանակ չի լինի, լավ գաղափարներ կունենաք: Կարող եք անհապաղ կյանքի կոչել դրանք: Հնարավոր է առաջընթաց գործերում, որոնցից նախկինում գլուխ հանել չէր ստացվում: Հավանական են դրամական մուտքեր, որոշ Աղեղնավորներ գործարքներ կկնքեն, որոնք շուտով եկամուտ կբերեն: Անձնական հարաբերություններում հնարավոր են լարված պահեր, մտերիմների հետ տարաձայնություններից խուսափել չի ստացվի: Միայն թե վեճերը, որքան էլ տարօրինակ է, օգուտ կտան: Դրանց շնորհիվ կկարողանաք լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք ոչ միայն շատ լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, այլև հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք, կկռահեք շրջապատողների իրական ցանկությունները: Համատեղ գործողությունների մասին հեշտությամբ կպայմանավորվեք նրանց հետ, որոնց ձեր գաղափարները նախկինում դուր չէին գալիս: Նոր ծանոթությունները կարող են ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնել: Որոշ Այծեղջյուրներ կհաշտվեն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին, կվերականգնեն հին կապերը: Այսօր դուք ներողամիտ կլինեք ուրիշների թուլությունների հանդեպ ու պատրաստ կլինեք շրջապատողներին սխալվելու հնարավորություն տալ: Շատերը դա կգնահատեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք հակված կլինեք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, սրտին մոտ ընդունել այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Երբեմն նույնիսկ հասկանալով, որ ապրումների համար լուրջ պատճառներ չկան, չեք կարողանա հանգստանալ: Նոր գործերը կօգնեն շեղվել, հատկապես եթե ձեզ միանան ընկերները կամ լավ ծանոթները: Տրամադրությունը բարձրացնելու մյուս լավ մեթոդը ոչ մեծ ուղևորություններն ու հետաքրքիր վայրերով զբոսանքներն են: Դրանք կոգեշնչեն, վառ տպավորություններ կպարգևեն, կօգնեն շատ բաների նորովի նայել: Չի բացառվում՝ գաղափարներ ունենաք, որոնց իրագործումից ձեր կյանքում մեծ փոփոխություններ կսկսվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է հանգստի, ինչպես նաև հետաքրքիր, բայց չհոգնեցնող գործերի համար: Զբաղվեք նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ, և ժամանակը շատ հաճելի կանցնի: Կարող եք համախոհներ գտնել: Երբեմն այդպիսիք կդառնան մարդիկ, որոնք նախկինում համաձայն չէին ձեր տեսակետին ու հակված էին վիճել դատարկ բաների պատճառով: Օրվա երկրորդ կեսը հարմար է ապագայի մասին մտածելու և ծրագրեր կառուցելու համար: Դրանք ինչ-որ մեկի հետ կարող եք ավելի ուշ քննարկել: Իսկ հիմա պետք է որոշակիություն մտցնեք նպատակների ու առաջնահերթությունների մեջ, և դա ձեզ կազատի կասկածներից ու ապրումներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|