ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2301 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի, արդյունավետ օր է: Ամենաբարդ գործերը հենց առավոտվանից ստանձնեք. ամենայն հավանականությամբ, դրանցից այսօր կկարողանաք արագ գլուխ հանել ու դրա համար մեծ ջանքեր ձեզանից չեն պահանջվի: Շատ Խոյերի հաճույքով կօգնեն շրջապատողները, ընդ որում՝ ոչ միայն հին ծանոթները, այլև նորերը: Մարդիկ, որոնց հետ այսօր կսկսեք համագործակցել, ձեր լավագույն ընկերները կարող են դառնալ:

Նույնիսկ եթե գործերը շատ լինեն, դուք հոգնածություն չեք զգա, մինչև երեկո գործունյա և էներգիայով լի կլինեք: Հաճելի կլինեն ռոմանտիկ ժամադրությունները: Սիրելին անպայման կզարմացնի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հետաքրքիր, հաճելի իրադարձություններով ու լավ գաղափարներով լի կլինի: Կյանքի շատ ոլորտներում հնարավոր են դրական փոփոխություններ: Դուք հաճույքով նախաձեռնող կլինեք, և այն միշտ տեղին կլինի: Մարդիկ, որոնք նախկինում անբարյացակամորեն էին տրամադրված, կփոխեն իրենց վերաբերմունքը և մտերմանալու քայլեր կանեն:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես հաջող կլինի: Լավ է նոր բան սովորեք. դուք ոտքի վրա կյուրացնեք այն ամենը, ինչ կարող է պետք գալ: Բացի այդ, սա բարենպաստ ժամանակ կլինի ծանոթությունների համար. դուք մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արժե շտապել: Օրվա առաջին կեսը բարենպաստ է ու հարմար կլինի ամենատարբեր գործերի համար, այդ թվում՝ բարդ գործերի: Հնարավորություն կունենաք գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չէր ստացվում, երբեմն հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Այս ժամանակահատվածը հարմար կլինի ցանկացած տեսակի հանդիպման համար: Դուք ոչ միայն լեզու կգտնեք շրջապատողների հետ, այլև իսկապես կհասկանաք նրանց:

Օրվա երկրորդ կեսին հավանական են դժվարություններ գործերում, ձգձգումներ, ցավալի սխալներ: Այդ ամենը ձեզ չի խանգարի հասնել նպատակին, բայց տրամադրությունը ժամանակավորապես կփչանա: Երեկոն անսպասելի, բայց շատ հաճելի հանդիպումներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Նշանի շատ ներկայացուցիչների կտիրեն տհաճ հուշերն ու մռայլ մտքերը: Աշխատեք ավելի դրական տրամադրվել. դա անհրաժեշտ կլինի հաջողության համար: Ամեն անգամ հնարավոր չի լինի զբաղվել նրանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Քիչ ժամանակ չեն խլի ձանձրալի, բայց օգտակար գործերը: Այստեղ կարող են օգնել հին ծանոթները, որոնց վրա կարող եք հույս դնել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այդ հատվածում հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Երեկոն հարմար է ամենամտերիմ մարդկանց հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի օր է հին ու նոր ծանոթներին հանդիպելու համար: Կարող եք ցանկացած հարց քննարկել. ձեզ կհաջողվի խուսափել տարաձայնություններից ու լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Որոշ Առյուծների համար օրը կապված կլինի կարևոր բացահայտումների, ինչպես նաև աշխատանքի, ուսման կամ բիզնեսի հետ կապված լավ նորությունների հետ:

Դուք սովորականից շատ մտերիմների աջակցության կարիքը կունենաք: Մի վախեցեք կիսվել նրանց հետ ձեր տագնապներով ու ապրումներով. ձեզ ճիշտ կհասկանան: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հասարակ չի լինի, բայց ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Դուք այնքան համառ կլինեք, որ համարյա անհնարինին կհասնեք: Շրջապատողներին դուք կգա գործերին ձեր վերաբերմունքը. շատերը օգնություն և աջակցություն կառաջարկեն: Համախոհներին ուշադիր ընտրեք: Մի վստահեք նրանց, ովքեր շատ են փորձում լավ տպավորություն թողնել ձեզ վրա:

Կարող եք խոշոր գնումներ անել. դուք ընտրության հարցում չեք սխալվի, գումարն էլ զուր չեք վատնի: Օրը հարմար է տնային գործերով զբաղվելու, կահույք ու կենցաղային տեխնիկա գնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին հուզական դաշտը լարված կլինի: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, սեփական զգացմունքներից էլ երբեմն չեք կարողանա գլուխ հանել: Աշխատեք չշտապել ո՛չ որոշումների, ո՛չ արարքների հարցում: Դուք բավականաչափ ժամանակ կունենաք ձեր ամեն քայլը մտածելու համար:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կյանքը կհեշտանա և շատ տեսանկյուններից հաճելի կդառնա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ոչ այնքան հասարակ զրույցի համար, որը ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կավարտվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հազիվ թե առանց դժվարությունների անցնի, բայց կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել դրանք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Ամեն անգամ չի հաջողվի միանգամից կյանքի կոչել մտածածը, բայց դուք համբերատար ու համառ կլինեք, միշտ ավարտին կհասցնեք սկսածը:

Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս շատ եք կարոտել: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն: Նախկինում բացառապես ֆորմալ բնույթ կրող հարաբերությունները կջերմանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը համբերատարություն և ինքնատիրապետում կպահանջի: Դրանք հատկապես կարևոր կլինեն այն Աղեղնավորների համար, որոնք պիտի ինչ-որ մեկի հետ հանդիպեն ու լուրջ հարցեր քննարկեն: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, երբեմն ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել ամենահասարակ բաները: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը. դուք կկարողանաք լիցքաթափել մթնոլորտը, ավելի դրական տրամադրվել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կլինի: Հարմար ժամանակ կլինի ավելի վաղ մտածածը կյանքի կոչելու համար: Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն, և ամեն ինչ լավ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափել հազիվ թե ստացվի: Դրանց պատճառով մի վշտացեք: Շատ խնդիրներ իրականում այնքան լուրջ չեն լինի, որքան հիմա են թվում և շուտով իրենք իրենց կլուծվեն: Շրջապատողներին ժամանակ է պետք ձեր ճշմարտացի լինելը գիտակցելու համար: Արդեն երեկոյան նրանք, ովքեր քննադատորեն էին տրամադրված, կփոխեն իրենց կարծիքը:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների, պայմանները փոխելու համար: Ձեզ համար օգտակար կլինեն նոր տպավորությունները, որոնք կոգեշնչեն, կօգնեն դրական տրամադրվել: Որոշ Այծեղջյուրներ նորովի կնայեն սովորական դարձած բաներին, կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսը զգուշություն է պահանջում, բայց դուք այն ցուցաբերել չեք ուզենա: Հակառակը, հակված կլինեք ռիսկի դիմել այնտեղ, որտեղ կարելի է դրանից խուսափել, հակասական արարքներ կգործեք: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան. արժե հետևել դրանց:

Օրվա երկրորդ կեսին կարելի է ամեն հարցում հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները տեղին կլինեն այնտեղ, որտեղ խոսք կգնա անձնական հարաբերությունների մասին: Կկարողանաք հարթել սուր անկյունները, մոտեցում գտնել այն մարդկանց, որոնց հետ նախկինում լեզու չէիք գտնում: Հնարավորություն կունենաք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը ոգեշնչող իրադարձություններով լի կլինի: Երբեմն խոսքը աննշան պատահարների մասին կլինի, որոնք կօգնեն ձեզ գլուխ հանել իրավիճակից ու ճիշտ որոշումներ ընդունել: Բայց հնարավոր են և մեծ փոփոխություններ: Դրանք հատկապես հավանական են գործնական ոլորտում: Որոշ Ձկներ աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանան:

Հաջողությամբ կլուծվեն ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր ֆինանսական հարցերը: Ընտանեկան հարաբերությունները ավելի ջերմ ու ներդաշնակ կդառնան: Անցյալում կմնան տարաձայնությունները, վեճերն ու փոխադարձ դժգոհությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2301 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2