Աստղագուշակ․ հուլիսի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2605 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը վատ չի դասավորվի, եթե հույզերը վերահսկեք ու աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Հատկապես կարևոր կլինի առավոտյան կոնֆլիկտներից ու վեճերից խուսափելը: Թող ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, շրջապատողներն էլ չարդարացնեն ձեր հույսերն ու խախտեն պայմանավորվածությունները: Լավատեսություն պահպանեք ու կտեսնեք, թե ինչպես է կյանքը դեպի լավը փոխվում: Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ սովորական աշխատանքից, և՛ նոր գործերից: Ուսման հետ կապված խնդիրներ չեն առաջանա. դուք անմիջապես կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան հանդիպումների և հարազատների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք շատ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Ամեն անգամ հաջողության հասնելը հեշտ չի լինի, բայց դուք չեք պատրաստվի կանգ առնել խոչընդոտների առաջ կամ էլ անսպասելի ծագած դժվարությունների պատճառով հրաժարվել մտածածից: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը, վերադառնալ նախկին գործընկերների հետ համագործակցությանը: Այսօր մտերիմները սովորականից շատ ձեր աջակցության կարիքը կունենան: Նրանց ուշադրություն հատկացրեք, ժամանակ գտեք ձեզ համար թանկ մարդկանց լսելու համար: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի միասին ապագայի ծրագրեր կառուցելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու, գործնական հարաբերություններ սկսելու համար: Երբեմն համատեղ աշխատանքից երկարատև ընկերություն կսկսվի: Դուք բազում հրաշալի գաղափարներ կունենաք: Արժե կիսվել դրանցով. դուք աջակցություն ու լավ խորհուրդ կստանաք: Օրը հարմար է ապագա աշխատանքի մասին զրուցելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կարող են օգնել ձեր կարիերայի զարգացման հարցում: Տանը ոչ մեծ տարաձայնություններ կառաջանան: Մտերիմները հաճախ ձեր ուշադրության պակասը կզգան, ինչը երբեմն վիրավորանքների պատճառ կդառնա: Բայց դուք կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու, բոլորի հետ հարաբերությունները հարթելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Կուզենաք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, բայց պայմաններն այդպես վարվել թույլ չեն տա, ստիպված եք լինելու մտքում հազար ու մի բան պահել: Բացի այդ, շատ Խեցգետինների կվշտացնի այն, որ չեն կարողանա հետևել նախապես կազմած ծրագրին ու ստիպված կլինեն իմպրովիզներ անել: Ամեն ինչ այնքան էլ վատ չի դասավորվի, բայց դուք ավելին կուզենաք: Օրվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ կլինի: Հարմար ժամանակ կլինի վաղուց մտածածն իրագործելու համար: Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Հնարավոր են անսպասելի, բայց շատ հաճելի նորություններ հեռվից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Առավոտը կուրախացնի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսովոր ու ոգեշնչող իրադարձություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Չի բացառվում ծանոթությունը, որը սիրային շարունակություն կստանա ու կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի, բայց նրա երկրորդ կեսին առօրյա գործերը սովորականից մեծ ջանքեր կպահանջեն: Հավանական են ոչ մեծ ձգձգումներ գործերում, կխախտվեն պայմանավորվածությունները: Բայց դուք կպահպանեք հրաշալի տրամադրությունը, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա և անպայման կհասնեք ձեր նպատակներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը հրաշալի է համարձակ ծրագրեր կառուցելու համար: Դուք անսովոր գաղափարներ կունենաք: Բայց եթե դրանք նախկինում միայն երազանքներ էին թվում, ապա հիմա կհասկանաք, թե ինչպես կարելի է կյանքի կոչել մտածածն ու ինչը կօգնի մոտենալ նպատակին: Օրվա երկրորդ կեսը հագեցած ու բավական հոգնեցնող կլինի: Դուք միաժամանակ մի քանի գործով պիտի զբաղվեք, ուղղեք ուրիշների սխալները, օգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, բայց դա ջանքեր կպահանջի: Երեկոյան լավ հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն անակնկալներ կբերի: Կպարզվի, որ ավելի վաղ ընդունած որոշումները սխալ են եղել, իսկ կառուցած ծրագրերը հիմա չի կարելի կյանքի կոչել: Դա կվշտացնի, բայց դուք հուսահատությանը գիրկը չեք ընկնի: Նոր գաղափարներ կհայտնվեն, իսկ տարաբնույթ փորձարկումներն ու իմպրովիզները հաջող կլինեն: Օգնել ցանկացողներ անպայման կգտնվեն, բայց դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք, եթե միայն սեփական ուժերի վրա հույս դնեք: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը, քանի որ այսօր հազիվ թե կարողանաք խուսափել թեժ վեճերից, որոնցից օգուտ քիչ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը հրաշալի կլինի նոր համախոհներ գտնելու համար: Երբ կիսվեք ձեր գաղափարներով, կողքին անմիջապես դրանք իրագործելուն աջակցել պատրաստ մարդիկ կհայտնվեն: Հնարավոր են աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության անսովոր առաջարկներ: Որոշ Կարիճներ կկարողանան զբաղվել այն բանով, ինչով վաղուց են հետաքրքրվում: Օրվա երկրորդ կեսը կառանձնանա լարված հուզական դաշտով: Դուք սովորականից ավելի նյարդային կլինեք, հաճախ սուր կարձագանքեք դատարկ բաներին: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կհասկանա ձեզ ու կիմանա՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, վերջին շրջանում կուտակված մանր-մունր խնդիրներից գլուխ հանելու համար: Շատ Աղեղնավորներ հաճույքով կարգուկանոն կհաստատեն, կազատվեն նրանից, ինչն անպիտան է դարձել: Ավելի ուշ նոր գործերի համար բարենպաստ ժամանակ կգա: Աշխատանքը ձեռքից կգա, ուսումն էլ հեշտությամբ կտրվի: Դուք շատ բան կհասցնեք, դրա հետ միասին բաց չեք թողնի ընկերների կամ սիրելիի հետ շփվելու հնարավորությունը: Երեկոն հարմար է ընտանիքի անդամների հետ զրուցելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու և որոշելու համար, թե ինչպես եք դրանք իրագործելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին վեճերից խուսափել հազիվ թե ստացվի: Երբեմն դրանք կառաջանան դատարկ բաների պատճառով, բայց կլինի այնպես, որ խոսքը լուրջ բանի մասին կլինի: Եթե համբերատար լինեք ու չտաքանաք, անպայման լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ և արդյունավետ կանցնի: Այն հնարավորություն կտա գլուխ հանել բարդ գործերից, որոնք նախկինում ոչ մեկի ուժերի սահմաններում չեն եղել: Շատ Այծեղջյուրների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ու իրար կես խոսքից կհասկանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամեն ինչ չէ, որ ուզածի նման հեշտությամբ կտրվի: Նույնիսկ առօրյա գործերից չեք կարողանա արագ գլուխ հանել, քանի որ անսպասելի ինչ-ինչ դժվարություններ կառաջանան, ճանապարհին էլ խոչընդոտներ կհայտնվեն: Որոշ Ջրհոսների կհիասթափեցնեն մարդիկ, որոնց վրա նշանի ներկայացուցիչները սովոր են ամեն հարցում հույս դնել: Բայց դուք չեք պատրաստվի նահանջել դժվարությունների առաջ: Եվ ճիշտ էլ կանեք, քանի որ համառությունը թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ իրավիճակն անհույս է թվում: Օրվա երկրորդ կեսը բազում նոր հնարավորություններ կբացի, և դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ, բայց ոչ այնքան հասարակ օր է: Այն հարմար կլինի հին գաղափարներին վերադառնալու համար. հիմա դուք կգտնեք դրանք կյանքի կոչելու ձևը: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Այստեղ դուք բավական զգույշ կլինեք, կխուսափեք չարդարացված ռիսկից, բայց հետաքրքիր հնարավորություններն էլ բաց չեք թողնի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի զրուցելու, գաղափարներն ու ծրագրերը քննարկելու համար: Ե՛վ մտերիմները, և՛ քիչ ծանոթ մարդիկ լավ կհասկանան ձեզ ու շատ հարցերում կաջակցեն: Հաջող կդասավորվեն ուղևորությունները, շատ Ձկների կուրախացնի պայմանները փոխելու հնարավորությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|