ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 27
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2655 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը լավ կսկսվի: Նրա առաջին կեսն օգտագործեք կարևոր գործերի համար: Բարենպաստ ժամանակ է նոր նախաձեռնությունների համար. հաջողության հավանականությունը մեծ է, բացի այդ, շատ բան կկարողանաք սովորել: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, եթե դրա կարիքը լինի: Դուք հմայիչ կլինեք, արագ կշահեք շրջապատողների համակրանքը, շատերին դուր կգաք:

Օրվա երկրորդ կեսը նույնքան հաջող չի լինի: Տնային խնդիրներ, մտերիմների հետ տարաձայնություններ կլինեն: Լսեք ինտուիցիայի հուշումները, որոնք կօգնեն խուսափել լուրջ խնդիրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատեք ստանձնած բոլոր գործերին լուրջ վերաբերվել: Թեթևամտությունը տհաճությունների կհանգեցնի, անկանխատեսելի հետևանքներ կունենա, որոնցից պետք է գլուխ հանեք և՛ դուք, և՛ շրջապատողները: Կարևոր կլինի հին պայմանավորվածությունները չխախտելը: Թող շրջապատողներն իմանան, որ ձեր վրա կարելի է հույս դնել: Խոստումներ մի տվեք, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք, որ կարողանալու եք կատարել դրանք:

Առավելագույնս զգույշ եղեք ֆինանսներին և ունեցվածքին վերաբերող հարցերում: Լավագույն օրը չէ գնումներ անելու համար: Բացառություն կլինեն ավելի վաղ ծրագրած գնումները: Խուսափեք նաև գումարը կասկածելի միջոցառումների մեջ ներդնելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այս բարդ օրը անհանգստության բազում առիթներ կբերի: Իրականում տագնապի իրական պատճառներ քիչ կլինեն: Հաճախ բանը նրանում կլինի, որ իրավիճակը ոչ միանշանակ կլինի, իրադարձություններն էլ չափազանց դանդաղ կզարգանան: Դուք կուզենաք արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը կամ հարցին պատասխանը, բայց ստիպված եք լինելու սպասել:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Օրը հնարավորություն կտա ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին շատ եք լսել: Շրջապատողները կիմանան ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին: Նրանք, ովքեր նախկինում կասկածում էին ձեր ունակություններին, կփոխեն իրենց կարծիքը: Հնարավորություն կունենաք քննարկել օրվա հարցերն ու կարևոր բան իմանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, հաճախ շրջապատողներին կես խոսքից կհասկանաք: Օրը հարմար է և՛ գործնական բանակցությունների, և՛ մտերիմների հետ շփվելու համար: Չի բացառվում՝ ինչ-որ մեկի հետ պայմանավորվեք երկարաժամկետ համագործակցության կամ համատեղ բիզնես սկսելու մասին:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ մեռյալ կետից կշարժեք բարդ գործը: Ինտուիցիան կհուշի՝ երբ է պետք արագ գործել, իսկ երբ է ավելի շահեկան մի փոքր սպասելը: Ձեր արարքները շատերի հարգանքը կշահեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել: Օրը վատը չէ, բայց դուք չափից դուրս շատ բան սրտին մոտ կընդունեք, կանհանգստանաք այն բանի պատճառով, ինչն ընդհանրապես ուշադրության արժանի չէ: Շրջապատողները ձեզ ճիշտ չեն հասկանա, իսկ ամենահասարակ բաները բացատրելու անհրաժեշտությունը կնյարդայնացնի: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը:

Դուք իրավիճակը դեպի լավը փոխելու շանս ունեք, բաց մի թողեք այն: Կարևոր կլինի վճռական գործողությունների համար ճիշտ պահ ընտրելը: Չի բացառվում՝ դրանում օգնի մեկը, որից լավ խորհուրդներ բազմիցս եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան հնարավոր են ցավալի պատահարներ: Չարժե դրանց պատճառով անհանգստանալ. տհաճ հետևանքներ չեն լինի, իրավիճակն էլ շուտով դեպի լավը կփոխվի: Աշխատեք մտերիմների հետ չվիճել, լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումն ու զրուցեք ինչ-որ հասարակ, հաճելի բանի մասին:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումների կարիքը շատ ունեիք: Ուրախության առիթներ կլինեն, ոչ ոքի թույլ չեք տա ձանձրանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ օր է, որն անսպասելի իրադարձություններով, տարօրինակ պատահարներով լի կլինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը, հետաձգել գործերն ու հանդիպումները ինչ-որ ավելի կարևոր բանի համար: Դա կնյարդայնացնի: Կբարկացնի նաև այն, որ ստիպված եք լինելու ժամանակ վատնել ուրիշների սխալներն ուղղելու վրա:

Օրը հարմար է նոր բան սովորելու, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու, մտորելու համար: Դուք ուշադիր կլինեք, շատ բան կնկատեք ու տեսածից ճիշտ եզրակացություններ կանեք: Շատերին դուր կգա ձեր մտքերի ընթացքը, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Համբերությամբ զինվեք: Ամեն անգամ չի հաջողվի արագ հաջողության հասնել, երբեմն ստիպված եք լինելու վերադառնալ գործերին, որոնք ավարտված էիք համարում: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, անհասկացողությունը ձեզ շատ կվշտացնի: Հիշեք, որ ցանկացած կարևոր զրույց պետք է այնքան հանգիստ վարել, որքան հնարավոր է:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կդասավորվի: Այն նոր հնարավորություններ կբացի, թույլ կտա զբաղվել գործերով, որոնք վաղուց են ձեզ հետաքրքրում: Հնարավորություն կունենաք շփվել հետաքրքիր մարդկանց հետ, քննարկել գաղափարներն ու լավ խորհուրդներ ստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հոգսերով լի կլինի: Դուք պետք է լուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Այդ ամենը հոգնեցնող լլինի, բայց դուք չեք բողոքի: Հակառակը, ուրիշների համար օգտակար ու կարևոր բան անելու հնարավորությունը շատ կուրախացնի: Մարդիկ, որոնց այսօր կօգնեք, շատ շնորհակալ կլինեն:

Նոր գործեր ու առաջադրանքներ կլինեն: Դրանք գիտելիքներ ու կարողություններ կպահանջեն, որոնք դեռ չունեք: Սկսեք սովորել: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կմտապահեք այն, ինչ պետք է, միաժամանակ կծանոթանաք մարդկանց հետ, որոնք ավելի ուշ բազմիցս կօգնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը կուրախացնի հաճելի իրադարձություններով ու նոր հնարավորություններով: Դա մի ժամանակ է, երբ արժե նոր գործեր ստանձնել, ուսում սկսել կամ կյանքի կոչել ձեզ համար կարևոր գաղափարները: Կարևոր է չկասկածել սեփական հաջողությանը: Մի լսեք նրանց, ովքեր վատատեսորեն են տրամադրված ու փորձում են ձեզ պարտադրել իրենց հայացքները:

Օրվա երկրորդ կեսը քիչ արդյունավետ կլինի: Այն հագեցած կլինի երկար զրույցներով, երբեմն նաև վեճերով: Ընդհանուր գործերի մասին դժվարությամբ կպայմանավորվեք նույնիսկ ամենամտերիմների հետ: Հաճախ կհիշվեն հին վիրավորանքները, հեշտ չի լինի տհաճ մտքերը մի կողմ նետելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բավական անհանգիստ կլինի: Հազիվ թե կարողանաք հետևել ավելի վաղ կազմած ծրագրին: Ամենայն հավանականությամբ, ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա ինչ-որ բան մտածել: Դուք դրանից լավ գլուխ կհանեք, չնայած՝ երբեմն կկասկածեք, որ ձեր գաղափարները լավն են:

Հնարավոր են հաճելի լուրեր հեռվից: Ամենայն հավանականությամբ, դրանք կվերաբերեն ձեզ կամ մտերիմներից ինչ-որ մեկին: Հնարավորություն կունենաք ամրապնդել հին կապերը, հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էիք: Որոշ Ջրհոսներ մոտեցում կգտնեն մարդկանց, որոնց հետ նախկինում ոչ ոք չէր կարողանում լեզու գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ ժամանակ կխլեն դատարկ զրույցները, հաճախ վեճեր կառաջանան: Դուք կշեղվեք գործերից քննարկելու համար այն բաները, որոնք ձեզ հետաքրքիր չեն: Դրանից հետո կենտրոնանալը կդժվարանա: Այդ իսկ պատճառով սխալներ կառաջանան, իսկ գործերն ավելի շատ ժամանակ կպահանջեն, քան սպասում էիք:

Կարող են խախտվել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: Դուք կգտնեք իրավիճակից գլուխ հանելու ձևը, բայց դա հեշտ չի լինի: Օրվա երկրորդ կեսի համար հոգնեցնող գործեր մի ծրագրեք: Այդ հատվածում օգտակար կլինի հանգստանալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2655 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1