ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2509 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Նոր գաղափարների օր է: Դրանք միշտ չէ, որ այնքան լավը կլինեն, ինչպես սկզբում կթվան, բայց ձեր նույնիսկ ամենատարօրինակ մտքերի մեջ առողջ հատիկ կլինի: Միայն թե չարժե ձեր ծրագրերը բոլորին պատմել: Ձեզ համախոհների աջակցություն է պետք, այլ ոչ թե քննադատություն:

Օրվա երկրորդ կեսը անսովոր հանդիպումներ է խոստանում և հնարավորություն կտա ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ եք լսել: Նրանց հետ կարող եք զրուցել ամենատարբեր թեմաների մասին, դուք շատ օգտակար ու հետաքրքիր բաներ կիմանաք: Չի բացառվում երկարատև ընկերության սկիզբը, որը ձեզ համար ոգեշնչվածության աղբյուր կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Դուք կբարկանաք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Սովորականից շատ տարաձայնություններ կլինեն, երբեմն նույնիսկ հին ծանոթները ձեզ սխալ կհասկանան: Ամեն դեպքում օրն այնքան էլ վատը չէ: Դուք շատ գործերում կարող եք հաջողության հասնել, եթե ինքնուրույն գործեք, ինչ-որ մեկի օգնության կամ անխոս աջակցության վրա հույս չդնեք:

Խուսափեք գերհոգնածությունից: Օրը լավ հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կտա: Ինքներդ ձեզ մի փոքր հանգիստ տվեք և ձեզ ավելի առույգ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն ամենատարբեր հանդիպումները, դուք կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ, չեն կիսում ձեր հետաքրքրությունները: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք մասնագիտական ոլորտում դրական փոփոխությունների սկիզբ կդնեն:

Դժվարություններ կարող են ծագել այնտեղ, որտեղ կենտրոնացվածության, կարգապահության, մանրուքներին ուշադրության կարիք կլինի: Դուք հաճախ կշեղվեք, ցավալի սխալներ կանեք: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք ժամանակին մատնացույց կանեն դրանք ու կօգնեն ամեն ինչ ուղղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հուզական դաշտն անկայուն է, օրը ապրումներ կբերի: Շատ Խեցգետիններ կանհանգստանան դատարկ բաների պատճառով, սրտին մոտ կընդունեն այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէին դարձնի: Կուզենաք պատմել ձեր ապրումների մասին, բայց ամեն անգամ անհրաժեշտ բառերը չեք գտնի: Շրջապատողների համար ձեզ հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Նույնիսկ անմեղ նկատողություններին սուր կարձագանքեք:

Շեղվելուն կօգնեն հետաքրքիր գործերը: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը, որը կրկին կբարձրացնի ձեր տրամադրությունը: Նոր բան սովորելուն էլ աստղերը կաջակցեն: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արդյունավետ օր է, որը բազում հրաշալի գաղափարներ կբերի: Որոշ Առյուծներ կհասկանան, որ նախկինում սխալներ են արել և կգտնեն դրանք ուղղելու ձևը: Դուք արագ կգործեք, կաշխատեք ոչ մի րոպե զուր չծախսել, այդ իսկ պատճառով այնպիսի արդյունքների կհասնեք, որոնց մասին ավելի պասիվ մարդիկ միայն կարող են նախանձել:

Հնարավոր են համագործակցության, աշխատանքային կամ ստեղծագործական նախագծին մասնակցության առաջարկներ: Նույնիսկ չծրագրված գնումները հաջող կլինեն, դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը հագեցած ու արդյունավետ կլինի: Այն հարմար է գործերին վերադառնալու համար, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, հաճախ կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել: Շատ Կույսեր հրաշալի գաղափարներ կունենան: Դրանց իրագործմանը կարող եք միանգամից անցնել, բայց կարևոր կլինի մանրուքներին ուշադրություն դարձնելը:

Օրվա երկրորդ կեսն ավելի անհանգիստ ու հոգնեցնող կլինի: Այդ հատվածում հնարավոր են տհաճ պատահարներ, իրադարձություններ, որոնք կշեղեն: Մտերիմների խորհուրդների կարիքը կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հետաքրքիր կսկսվի: Շատ գաղափարներ ու ծրագրեր կունենան, անհապաղ կանցնեք մտածածն իրագործելուն, արագ կհասնեք առաջին հաջողություններին: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, կընկերանաք ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ: Հնարավոր է սիրային պատմության սկիզբ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, ընթացիկ խնդիրները լուծելու համար: Դուք լուրջ և ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, այնպես որ՝ համարյա չեք սխալվի: Հնարավոր են չծրագրված ծախսեր, բայց խոսքը մեծ գումարների մասին չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հակասական օր է: Բողոքելու պատճառ կարծես թե չկա, բայց ձեզ շատ բան կվշտացնի ու կնյարդայնացնի: Եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դուք կկորցնեք հավասարակշռությունը, կբարկանաք ձեր ու մյուսների վրա: Բայց հավանական են և հաճելի իրադարձություններ: Աշխատեք հենց դրանց վրա ուշադրությունը կենտրոնացնել: Կարևոր կլինի լավատեսորեն տրամադրվելը. դա կօգնի իրավիճակը դեպի լավը փոխել:

Չեն բացառվում լարված պահերը մտերիմների հետ շփումներում: Հաճախ խոսքը անհասկացողության մասին կլինի, բայց հնարավոր են նաև հիմնավոր դժգոհություններ: Բարեբախտաբար, իրավիճակն արագ կհաջողվի պարզել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ ձեր ուզածի նման հեշտ ու հասարակ չի դասավորվի, բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Պատրաստ եղեք վերադառնալ հին գործերին ու չլուծված հարցերին: Հիմա դուք ամեն ինչից գլուխ հանելու, անհրաժեշտ արդյունքը ստանալու շանս կունենաք: Ձեր հաջողությունների վրա շատերն ուշադրություն կդարձնեն:

Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, օգնել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն: Բայց սուր անկյունները հարթելու համար համբերատարություն ու նրբանկատություն է պետք: Հաճախ ձեր ջանքերի շնորհիվ կկարողանաք խուսափել կոնֆլիկտից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործեր սովորականից շատ կլինեն: Ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Ստեղծված իրավիճակի շուրջ մտորելու համար ձեզ ժամանակ է պետք, բայց շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ: Հիշեք, որ ոչ բոլորի խորհուրդներն արժե լսել և պատրաստ եղեք հակահարված հասցնել նրանց, ովքեր չափազանց համառորեն են խառնվում ձեր գործերին:

Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Հիշեք ոչ վաղ անցյալի իրադարձությունները, և դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կհաղորդեն: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, բայց լուրջ կոնֆլիկտներից կկարողանաք խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է: Շատ բան լավ կստացվի, հաջողությունը ձեզ կուղեկցի համարձակ նախաձեռնություններում: Աստղերի աջակցության շնորհիվ արագ կհասնեք դրված նպատակներին: Օգնության կարիք հազիվ թե ունենաք, բայց եթե ընկերներն այն առաջարկեն, մի հրաժարվեք: Միասին հետաքրքիր կլինի նույնիսկ ընթացիկ գործերով զբաղվելը:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Օրը հարմար է գնումների համար: Չի բացառվում՝ հենց այսօր հնարավորություն ունենաք գնել իրեր, որոնք վաղուց են ձեզ դուր գալիս: Դուք անսխալ կընտրեք այն, ինչը օգտակար կլինի ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամենաթեթև ու հաճելի օրը չէ, բայց այն այնքան էլ վատը չի լինի, որքան առավոտյան կթվա: Եզրակացությունների ու դատողությունների հարցում մի շտապեք, մի վստահեք առաջին տպավորությանը, մի փորձեք ոտքի վրա կարևոր որոշումներ ընդունել: Ուզածին հասնելու համար զգուշություն ու շրջահայացություն է պետք:

Շատ Ձկների համար այսօր կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Կուզենաք կիսվել նրանով, ինչ կա ձեր սրտում, պատմել ձեր ապրումների մասին: Մտածեք, թե ով կարող է իսկապես հասկանալ ձեզ, իսկ մյուսներից շատ բան մի պահանջեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2509 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2